ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3345 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, անհանգստանալու պատճառ չկա: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա հաջողությամբ ավարտին հասցնել բարդ գործերը, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր էիք նվիրել: Որոշ Խոյեր լրիվ նոր գաղափարներ կունենան՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Շուտով կկարողանան կյանքի կոչել դրանք:

Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց աջակցությունը տեղին կլինի: Անձնական հարաբերություններում հավանական են փոփոխություններ դեպի լավը: Դուք լավ կհասկանաք մտերիմներին ու ամեն հնարավոր բան կանեք, որպեսզի նրանց համար լավ լինի: Նրանք էլ նույնկերպ կպատասխանեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հակասական կլինի: Կարևոր է իրավիճակն ու սեփական ուժերը իրատեսորեն գնահատել: Եթե սկսեք պատրանքներ կառուցել, ամենայն հավանականությամբ սխալներ կանեք: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ ու անհաջող որոշումներ: Մյուս կողմից էլ՝ հենց այս հատվածում լավ գաղափարներ կունենաք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք դրանց շուրջ մտածելու, դրանք տարբեր կողմերից դիտարկելու համար: Ավելի ուշ մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ընկերների ու մյուս մտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք լավ հանգստանալ ձեզ համար թանկ մարդկանց շրջապատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է: Ինչքան շատ օգտակար գործեր ծրագրեք նրա համար, այնքան երեկոյան գոհ կլինեք ինքներդ ձեզանից: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները: Նույնը կարելի է ասել ուղևորությունների մասին, որոնք ամենահաճելի տպավորությունը կթողնեն, իսկ արդյունքն էլ ձեզ հաստատ չի հիասթափեցնի:

Շատ Երկվորյակներ լավ գաղափարներ կունենան, որոնք ավելի ուշ կկարողանան կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսին պետք է ուշադիր լսեք շրջապատողներին: Ինչ-որ կարևոր բան իմանալու, երկար ժամանակ ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող բարդ իրավիճակից գլուխ հանելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու և լրիվ նոր բան ստանձնելու համար: Հաջողության հասնելու շանսեր այսօր ունեն նույնիսկ նրանք, ովքեր այնքան էլ չեն հավատում սեփական ուժերին: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, ուրիշների սխալները չեք կրկնի ու ձեր սեփական սխալներն էլ չեք անի: Բացի այդ, հաճախ պարզապես հաջողակ կլինեք:

Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեր ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Որոշ Խեցգետինների ծրագրեր կփոխվեն: Նշանի ներկայացուցիչները կորոշեն կենտրոնանալ նրա վրա, ինչին նախկինում քիչ ուշադրություն են դարձրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինելու, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Սա հենց այն օրն է, երբ համառությունն ու նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտան, թույլ կտան գլուխ հանել ամենաբարդ իրավիճակներից: Օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք միակ ճիշտ որոշումը կընդունեք ու գայթակղությանը չեք տրվի:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի զուգադիպություններ և իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի բացառվում՝ առաջարկներ ստանաք, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա կամ կգտնեք ձեր տաղանդները կիրառելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ամենատարբեր գործերի համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, նպատակին տանող անսպասելի ճանապարհներ կգտնեք: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել այնտեղ, որտեղ նվազագույն ինֆորմացիայի կտիրապետեք: Որոշ Կույսեր հնարամիտ կլինեն, մյուսներն էլ խորամանկության կդիմեն: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները:

Դուք շատ մարդկանց դուր կգաք ու վատ չեք զգա օգուտ քաղել դրանից: Հնարավոր են սիրային տարվածություններ, լուրջ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանեք: Այսօր հակված կլինեք իմպուլսիվ գործելու, այնպես որ՝ վտանգի եք դիմում շատ սխալներ անել: Որոշ Կշեռքներ նաև ցանկալին իրականության տեղ կընդունեն, իրենք իրենց համար խնդիրներ կստեղծեն: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում փորձին կարող եք վստահել: Լսեք նրա խորհուրդները ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կարծիքը ձեզ իսկապես հետաքրքրում է: Չեն բացառվում անսպասելի առաջարկները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին չեն բացառվում փոքրիկ տհաճությունները: Բայց բացասական միտումների ազդեցությունն արագ անկում կապրի, այնպես որ՝ անհանգստանալ չարժե: Լուրջ խնդիրներ չեն ծագի, իսկ մնացյալ ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Համառությունը նշանի շատ ներկայացուցիչների կօգնի հասնել նրան, ինչի մասին նախկինում կարող էիք միայն երազել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով: Սա հենց այն ժամանակն է, երբ կարելի է արմատապես փոխել ձեր կյանքը, կարևոր նպատակների ուղղությամբ ինչ-որ քայլեր անել: Այստեղ լավ է միայն ինքներդ ձեզ վրա հույս դնեք ու որոշումներն ինքնուրույն ընդունեք: Խորհուրդները կարող են շեղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտն անկայուն է, դուք հաճախ սուր կարձագանքեք նույնիսկ աննշան պատահարներին: Բացի այդ, սովորականից շատ կտրվեք կողքից ճնշումներին, հիմարություններ կանեք՝ հետևելով վատ խորհրդին:

Աշխատեք որոշումների, արարքների ու արտահայտությունների հարցում չշտապել: Եթե ամեն ինչ մտածելու համար բավարար ժամանակ ունենաք, լուրջ խնդիրներ չեն առաջանա: Օրը շատ հարմար է կենտրոնացվածություն պահանջող անշտապ զբաղմունքների համար: Դրանց շնորհիվ հանգստությունն ու լավ տրամադրությունը կվերադառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել: Ձեզ համար կարևոր կլինի գործողություններում ազատություն պահպանելը, ինքնուրույն լինելը, արարքների ու որոշումների հարցում ոչ ոքից կախված չլինելը: Շրջապատողների խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն, իսկ օգնության կարիք հիմա չունեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով, ինչպես նաև հետաքրքիր խոստումնալից ծանոթություններով: Այս հատվածում կարող եք շատ բաներ իմանալ այն մարդկանց մասին, որոնց վաղուց եք ճանաչում: Ամենայն հավանականությամբ, ստացված տեղեկատվությունը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփման մեջ զգույշ եղեք: Մի շտապեք կիսվել ստացված տեղեկատվությամբ, պատմել ձեր գաղափարների ու ծրագրերի մասին: Ավելորդ անկեղծությունը, հատկապես՝ քիչ ծանոթ մարդկանց հետ, կարող է վնասել ձեզ: Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Դուք հեշտությամբ կկենտրոնանաք, բարդ գործերից արագ գլուխ կհանեք, սխալներ էլ չեք անի:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի խոշոր: Կարող են հաջողությամբ լուծվել ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Շտապելու կարիք չկա: Դեպի նպատակը շարժվեք ձեզ համար հարմար ռիթմով ու ամեն ինչ կհասցնեք: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր մասնագիտական առաջադրանքները, առաջընթացի հասնել լուրջ ու մասշտաբային նախագծերի վրա տարվող աշխատանքի մեջ: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն ազդեցիկ անձինք:

Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի անսովոր հանդիպումների մասով: Նոր ծանոթների հետ շփումները կազդեն ձեր ծրագրերի վրա, կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեր հարազատներից մեկի կամ ընտանիքի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3345 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4