ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4319 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք բոլորն առավոտյան կլինեն: Մի քանի ժամ կանցնի և կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Կարևոր կլինի ոչք ոքի հետ չվիճելը: Եթե կոնֆլիկտ հասունանա, դրան վերջ տալը դժվար կլինի: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք՝ իրավիճակն իրատեսորեն գնահատելուց ու խոստովանելուց հետո, որ շրջապատողների հետաքրքրությունները միշտ չեն համընկնում ձերինի հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքային հարցերը քննարկելու, ինչպես նաև ձեզ իսկապես հասկացող մարդու հետ անձնական գործերի մասին զրուցելու համար: Դուք աջակցություն կստանաք ու ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք կփորձեք միանգամից ամեն ինչի մասին մտածել, այդ իսկ պատճառով ինչ-որ բան բաց կթողնեք, կսխալվեք հաշվարկների մեջ: Լավ է կենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, զբաղվեք նրանով, ինչն իսկապես կարևոր է հենց ձեզ համար: Նպատակը ճիշտ դնելը հաջողության կեսն է: Հավանական է առաջընթաց ուսման մեջ: Ուրիշի փորձն այսօր օգտակար կլինի: Վատ մի զգացեք խորհուրդներով դիմել նրանց, ում վստահում եք:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Շատ Ցուլեր այսօր կհասկանան՝ ինչ արժե գնել, ինչի մեջ կարելի է ներդնել գումարը: Դա վերաբերում է նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր նախկինում երբեք ֆինանսական հարցերին լուրջ չեն մոտեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հիանալի կդասավորվի, եթե ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու չստանձնեք մի բան, որը չեք կարողանալու անել: Չարժե վստահել քիչ ծանոթ մարդկանց խոստումներին, քանի որ վտանգ կա՝ ձեզ փորձեն կասկածելի արկածախնդրության մեջ ներքաշել: Ստացված տեղեկատվությունն արժե ստուգել, լավ է՝ մի քանի անգամ, և հետո նոր միայն եզրակացություններ անել:

Ընտանիքում հավանական են հաճելի իրադարձություններ: Որոշ Երկվորյակներ լավ նորություններ կստանան՝ կապված ամենամտերիմ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսին հավանական են չծրագրված, բայց շատ հաճելի այցեր, հանդիպումներ նրանց հետ, ում հասցրել եք կարոտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի, արդյունավետ օր է: Ձեզ շատ բան հեշտությամբ կտրվի: Օգտվեք աստղերի աջակցությունից և ստանձնեք ամենակարևոր ու լուրջ գործերը: Ձեր ուժերի սահմաններում կլինի անել այն, ինչ չի հաջողվել մյուսներին: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ ոչ միանշանակ իրավիճակներում սխալներ չեք անի:

Գործերում հաճախ կօգնի հմայքն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք, իսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կմտածեն ձեր կողմն անցնելու մասին: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անակնկալներ կբերի: Ավելի վաղ կառուցած ծրագրերն, ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու փոխել: Սակայն առանձնապես անհանգստանալ չարժե. իրադարձությունները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կզարգանան: Շատ օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ ու կասկածում ձեր տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործ ստանձնելու համար. նրանում արագ հաջողության հասնելու շանս ունեք: Սակայն կարևոր կլինի ծանրաբեռնվածությունից խուսափելը, քանի որ կենսական պոտենցիալը ցածր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը, գնումներ ու ներդրումներ անել: Գումարին վերաբերող հարցերում մի քանի անգամ մտածեք, ստուգեք ստացված տեղեկատվությունը, խորհրդակցեք մասնագետի հետ: Օրվա առաջին կեսը կարող է լարված լինել հատկապես այն Կույսերի համար, որոնց կարևոր հանդիպումներ են սպասվում: Նշանի նման ներկայացուցիչները դժվարությամբ լեզու կգտնեն զրուցակիցների հետ ու դժվարությամբ լավ տպավորություն կթողնեն:

Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության առիթներ կունենաք: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանք ձեզ համար լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Հիմա դուք հարազատների հետ լավ լեզու կգտնեք, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները: Շատ Կշեռքների համար պարզ կդառնա՝ ինչ է պետք ձեռնարկել բոլորի համար կարևոր հարցերը լուծելու համար:

Սակայն պետք է ուշադրություն դարձնեք նաև մյուս գործերին, օրինակ՝ ֆինանսներին: Գործնական հոտառությունը սուր կլինի, հնարավոր են շահավետ գործարքներ: Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ. կկարողանաք մեռյալ կետից շարժել կարևոր գործերը: Դուք համառ կլինեք, այդ իսկ պատճառով հաջողությունների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, որը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր ոլորտներում: Ձեր գլխավոր խնդիրն է չշտապելը. ցավոք, շտապողականությունը կարող է ամեն ինչ փչացնել: Հաջողությունը հաճախ կժպտա այն Կարիճներին, ովքեր այսօր լրիվ նոր բան կստանձնեն: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ճիշտ որոշումներ կընդունեք ու սխալներ չեք անի:

Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնց ընթացքում ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև կկարողանաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Տանից հեռու հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչ էլ պատահի, պահպանեք ինքնատիրապետումը: Սա հենց այն օրն է, երբ ինքներդ ձեզ վերահսկելն ավելի կարևոր կլինի համառությունից, նպատակասլացությունից ու հնարամտությունից:

Պրովոկացիաներին մի տրվեք, թույլ մի տվեք, որպեսզի շրջապատողները չարաշահեն ձեր բարությունն ու մի մոռացեք սեփական հետաքրքրությունների մասին: Հնարավոր է՝ ինչ-որ մեկին ձեր վարքը դուր չգա, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան՝ ինչու եք նման դիրք բռնել: Հաճախ օգտակար կլինի ստացված փորձը: Կարևորը հին սխալները չկրկնելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք: Օրը հարմար չէ կարևոր որոշումներ ընդունելու կամ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Թույլ տվեք, որպեսզի իրադարձություններն իրենց հունով զարգանան, հետևեք տեղի ունեցողին ու եզրակացություններ արեք: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է եկել գործելու պահը: Այդ ժամանակ ոչ մի րոպեն զուր չեք ծախսի, արագ կհասնեք ձեր ուզածին:

Բարենպաստ օր է ուսման համար: Դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, կիմանաք՝ ում և ինչ հարցով կարող եք դիմել: Չի բացառվում՝ մարդիկ, որոնք այսօր կկիսվեն իրենց փորձով, ժամանակի հետ ամենահուսալի համախոհները դառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ օր չէ շփումների համար: Այսօր դուք շրջապատողներից շատ բան կսպասեք: Բոլորը չեն կարողանա համապատասխանել ձեր բարձր պահանջներին: Աշխատեք ուրիշների թուլություներին հասկացողությամբ վերաբերվել. դա կօգնի խուսափել լարված պահերից: Լավ է հրաժարվել հին խնդիրների քննարկումից, չվերադառնալ անցյալի տհաճ իրադարձություններին:

Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք առաջնահերթությունների մեջ, գլխավորը զատեք երկրորդականից, այնքան հաջող ու թեթև կլինի օրը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ուղևորություններ, որոնք շատ ժամանակ կխլեն, բայց ընդհանուր առմամբ հաջող կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքնուրույն գործեք և կկարողանաք հաջողությունների հասնել: Սպասելով, որ ինչ-որ մեկը օգնության կգա ձեզ, միայն ժամանակ կվատնեք, որը կարելի էր ավելի օգտավետ անցկացնել: Բացի այդ, ձեր սեփական որոշումները հաճախ ավելի հաջող կլինեն շրջապատողների խորհուրդներից:

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Հրաժարվեք չծրագրված գնումներից, աշխատեք նույնիսկ փոքրիկ գումար չծախսել այն իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Անձնական հարաբերություններում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4319 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7