ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3616 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է համախոհներ փնտրելու ու համագործակցություն սկսելու համար: Հոգեհարազատ մարդկանց աջակցությունը ձեզ համար շատ կարևոր կլինի: Հենց դրա շնորհիվ ձեզ կհաջողվի հաղթահարել լուրջ խոչընդոտները, հասնել այն նպատակներին, որոնց վաղուց էիք ձգտում: Որոշ Խոյեր հին ծառայությունների դիմաց պարգև կստանան և ուրախ կլինեն դրա համար:

Դժվար կլինի գործնական հետաքրքրություններն անձնականից զատելը: Ցանկացած խնդրի լուծման առավելագույնս լուրջ կմոտենաք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, այդ իսկ պատճառով՝ սխալներ էլ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Աշխատեք հենց այդ հատվածն առավելագույնս արդյունավետ օգտագործել. այդպես կկարողանաք իրագործել այն, ինչ ավելի վաղ եք մտածել, հասնել կարևոր նպատակներին: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, անձնական հանդիպումներն էլ չեն հիասթափեցնի:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Դրական միտումների ազդեցությունն անկում կապրի, հավանական են ցավալի թյուրիմացություններ, ինչպես նաև ձգձգումներ գործերում: Նման պատահարներին չարժե սուր արձագանքել: Ամենայն հավանականությամբ դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա ու պարզապես կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած որոշակի դժվարություններին՝ օրն այնքան էլ վատը չի լինի: Ձեզ համար գլխավորը խառնաշփոթից խուսափելը, հետևողական գործելն ու քաոս թույլ չտալն է: Օրը հարմար չէ ուրիշների համար ձեզ վրա պատասխանատվություն վերցնելու համար:

Դուք կարող եք նշանակալի հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Այնպես որ՝ չարժե միանգամից հրաժարվել այն գաղափարներից, որոնք բացի ձեզանից ոչ ոքի դուր չեն գալիս: Չի բացառվում՝ հենց դրանք ամենահաջողը լինեն ու վերջ տան վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների համար, լավ կանցնեն գործնական ու անձնական հանդիպումները: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր համախոհները կարող են դառնալ, ավելին՝ կարող են ձեր հանդեպ իրական համակրանքով լցվել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Անձնական հարաբերությունների ոլորտում օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Դուք դա ժամանակին կանեք:

Հնարավոր են անսպասելի պատահարներ ու հանդիպումներ, որոնք ձեր կյանքում փոփոխությունների սկիզբ կդնեն: Հավատացեք ձեր հաջողությանը: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաջող կդասավորվի, եթե ժամանակը զուր չվատնեք: Խուսափեք դատարկ զրույցներից, քիչ շփվեք նրանց հետ, ում խոսքը տարբերվում է գործից: Նման մարդկանց վատ օրինակը կարող է վարակիչ լինել, նրանց ազդեցությամբ ինքներդ էլ ձեզ կարող եք թեթևամիտ պահել, իսկ դա չի նպաստի ձեր հեղինակությանը:

Զբաղվեք նրանով, ինչը թույլ է տալիս կոնկրետ արդյունքի հասնել: Նույնիսկ համեստ հաջողությունները կոգեշնչեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսովոր ծանոթություներ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց փորձը շատ օգտակար կլինի ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր սովորականից շատ կլինեն, և դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի: Շատ Կույսերի պետք կգա փորձը, որը նրանք ավելի վաղ են ստացել: Նշանի ներկայացուցիչները կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը և կգտնեն մտերիմներին օգնելու, արագ բոլորի համար կարևոր գործից գլուխ հանելու ձևը:

Հավանական են անսպասելի այցեր, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին վաղուց լուր չունեիք: Օրը հին կապերը վերականգնելու շանս կընձեռի, սակայն քայլեր անելուց առաջ մտածեք՝ արդյոք դա ձեզ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է, որը զգուշություն ու մանրուքներին ուշադրություն է պահանջում: Չի կարելի շտապողական որոշումներ ընդունել, հատկապես եթե խոսքն աշխատանքի, բիզնեսի կամ ստեղծագործական կյանքի մասին է: Նույնիսկ աննշան քայլերն արժե ինչպես հարկն է մտածել, գնահատել դրանց հնարավոր հետևանքները: Դա թույլ կտա խուսափել սխալներից, էներգիան զուր չվատնել:

Ուշադիր եղեք, թե ինչ տեղեկատվությամբ են կիսվում ընկերներն ու մյուս մտերիմները: Առաջին հայացքից այն աննշան կթվա, բայց ավելի ուշ կհասկանաք, որ ինչ-որ կարևոր բան եք իմացել: Օրվա վերջին հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ ու արդյունավետ կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածում կարող եք հրաշալի արդյունքների հասնել ստանձնած բոլոր գործերում: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն, թույլ կտան իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: Հարմար ժամանակաշրջան է հին կապերը վերականգնելու համար: Ձեր ջանքերի շնորհիվ նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը ավելի հարմար է ոչ թե կարևոր գործերի, այլ հանգստանալու, ուժերը վերականգնելու, հարազատների հետ շփվելու, ընտանեկան գործերով զբաղվելու համար: Մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքը կունենան, դուք էլ կփորձեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն ձեզ:

Հնարավոր են անսպասելի այցեր, ընդ որում՝ հյուրերը երկար կմնան, որի համար այնքան էլ ուրախ չեք լինի: Աշխատեք բոլոր դեպքերում հյուրընկալ տանտեր լինել. դա անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանելու ու սեփական հոգեկան հանգստության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, շատ հարցերում հաջողակ կլինեք: Հրաշալի օր է բարդ ու մասշտաբային գործեր ստանձնելու համար. դուք դրանք ավարտին կհասցնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք կհուշեն՝ ուր շարժվել: Չի բացառվում ծանոթությունը մեկի հետ, ում փորձը ձեզ պետք կգա:

Ցանկալի չէ կիսվել ծրագրերով. ինչքան շատ խոսեք դրանց մասին, այնքան արագ կկորցնեք մտածածի հանդեպ հետաքրքրությունը: Ավելի վաղ տարած հաղթանակների մասին էլ լավ է չխոսել. վտանգ կա, որ ինչ-որ մեկը կարող է նախանձել ու վնասել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Դուք ունակ եք լուծել բարդ առաջադրանքները, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Համառությունը կօգնի հասնել նպատակին. դուք մտածածից չեք հրաժարվի, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Ձեր նպատակասլացությունը շրջապատողներին շատ դուր կգա: Մարդիկ, ովքեր դեռ վերջերս կասկածում էին, որ կարող եք հաջողության հասնել, կփոխեն իրենց կարծիքը:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ կամ նույնքան հաջող ներդրումներ անել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ընկերների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ միանշանակ օր է: Եթե ձեր առաջ կարևոր նպատակներ են դրված, կենտրոնացեք գործերի վրա ու աշխատեք չշեղվել: Վեճերից ու դատարկ զրույցներից խուսափել ամեն անգամ չի ստացվի: Հետևեք, որ դրանք շատ ժամանակ չխլեն:

Մյուս կողմից էլ, կարող եք հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր դուր են գալիս ձեզ: Եթե պայմանները թույլ են տալիս փոքրիկ դադար վերցնել, օգտվեք այդ հնարավորությունից: Օրը հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը նշանի շատ ներկայացուցիչների կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3616 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/9