ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3588 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է հատկապես գործնական շփումների համար: Ձեզ կհաջողվի լեզու գտնել ամենատարբեր մարդկանց, այդ թվում՝ նրանց հետ, որոնց ուրիշները պարզապես չեն համարձակվում մոտենալ: Օգտակար կլինի երկարաժամկետ համագործակցությունը քննարկելը. դուք իրական հեռանկարներ կտեսնեք, կհասկանաք՝ ինչպես հասնել դրված նպատակներին:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, բայց դա ոչ այնքան ձեր, որքան ձեր մտերիմների արժանիքը կլինի: Հենց նրանք զիջումների կգնան, կփորձեն հարթել սուր անկյուններն ու հանգստություն պահպանել այն ժամանակ, երբ դուք կտաքանաք ու կասեք բաներ, որոնք չեք մտածում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է նոր գործ ստանձնելու համար: Ձեզ հատկապես լավ կտրվի այն, ինչ ստեղծագործ մոտեցում ու երևակայություն է պահանջում: Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Դուք կտեսնեք այն, ինչ նախկինում չեք նկատել ու պատասխաններ կգտնեք վերջին շրջանում անհանգստացնող մի շարք հարցերի:

Որոշ Ցուլերի կյանքում հենց դրանից կսկսվեն արմատական դրական փոփոխությունները: Հույս դրեք ինտուիցիայի վրա. նրա հուշումներն արժե լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք է վճռական ու արագ գործեք, նույնիսկ մանրուքներում սխալներ չանեք: Օրը լարված կլինի, հատկապես նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար, ովքեր աղքատ կենսափորձ ունեն ու անինքնավստահ են: Նման Երկվորյակները կկասկածեն սեփական ուժերին, բայց հպարտությունը թույլ չի տա ինչ-որ մեկին դիմել օգնության կամ բարոյական աջակցության խնդրանքով:

Իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե համախոհներ գտնեք: Իսկ ձեզ համախոհ կարող են դառնալ մարդիկ, որոց նախկինում աջակցության հարցով չեք դիմել: Չի բացառվում՝ համագործակցությունը ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնի, եթե ինքներդ ցանկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերում զգուշություն է անհրաժեշտ: Դուք հաճախ անուշադիր կլինեք մանրուքներին, իսկ դա սխալների ու սխալ հաշվարկների պատճառ կդառնա: Բայց ավելի վտանգավոր կլինի այն, որ չափազանց հաճախ կվստահեք մարդկանց, ովքեր դրան արժանի չեն:

Մի շտապեք: Եթե ամեն քայլը մտածեք, խորհրդակցեք հուսալի համախոհների հետ ու լսեք ինտուիցիայի ձայնին, կարող եք գտնել բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը: Շատ Խեցգետինների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դուք ձեր սխալները չեք կրկնի, ճիշտ որոշում կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենաբարենպաստ օրը չէ: Հատկապես բարդ կլինի նրա առաջին կեսը: Այդ հատվածում շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու հրաժարվել հին գաղափարներից ու մտահղացումներից, որպեսզի լուծեք անսպասելի ծագած խնդիրները: Իրավիճակի մեջ կենտրոնանալն ավելի հեշտ կլինի, եթե փորձեք ուշադրություն դարձնել մանրուքներին, աննշան պատահարներին, զուգադիպություններին: Դրանք օգտակար հուշումներ կլինեն:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երեկոն հաճելի զուգադիպություններ, լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Նրա առաջին կեսին որոշակի դժվարություններ կարող են առաջանալ, բայց հետագայում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչ սպասվածից լավ կդասավորվի: Դուք չեք զղջա, եթե նոր բան ստանձնեք, սկսեք սովորել այն, ինչ վաղուց հետաքրքրում էր ձեզ:

Օրվա երկրորդ կեսը ինչ-որ կարևոր գործերից հրաշալի գլուխ հանելու հնարավորություն կտա: Դուք դրանցում հաջողության կհասնեք: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Դուք շնորհակալություն կհայտնեք նրանց, և դա օգուտ կտա հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած օր է, որը բարդ, բայց, միևնույն է, բարենպաստ կլինի: Դուք գործերից սպասվածից արագ գլուխ կհանեք ու շատ բան կհասցնեք: Պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել տարվա սկզբին: Այդ հատվածում ստացած տեղեկատվությունն էլ օգտակար կլինի:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Շատերը կուզենան ձեզ հետ գործ ունենալ, բայց բոլոր կապերը չէ, որ օգտակար կլինեն ձեզ համար: Մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում: Անձնական հարաբերությունների տեսանկյունից առավել բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Հենց այն է հարմար ձեզ համար թանկ մարդու հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահեշտ օրը չէ, բայց այն բավական հաջող կլինի: Օգտակար կլինի նոր բան ստանձնելը: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, կստանաք մի արդյունք, որի հույսն անգամ չունեիք: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը, ինչպես նաև մասնագիտական առաջարկները, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան:

Օրվա վերջին հավանական են լավ նորություններ՝ կապված ձեր ամենամտերիմ մարդկանցից մեկի հետ: Այդ հատվածում որոշ Կարիճներ անսպասելի, բայց ճիշտ պատասխան կստանան այն հարցին, որը վերջերս հանգիստ չէր տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է նոր բան ստանձնելու համար: Ձեզ կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, սովորել այն, ինչ պետք է: Բացի այդ, նոր գործերը նոր հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ, շփման շրջանակների ընդլայնում կբերեն: Չի բացառվում երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այդ հատվածում շատ Աղեղնավորներ կլուծեն բարդ ֆինանսական հարցերը կամ կհասկանան՝ ինչպես ճիշտ տնօրինել արժեքավոր ընտանեկան ունեցվածքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում հեշտությամբ սխալներ կգործեք, որոնք տհաճ հետևանքներ կունենան: Որոշ Այծեղջյուրներ կշտապեն եզրակացությունների հարցում, չեն նկատի կարևոր մանրուքները: Դա ցավալի սխալների կհանգեցնի: Դրանք ուղղելու վրա ստիպված եք լինելու ժամանակ վատնել, իսկ այդ ժամանակը կարող էիք ավելի հաճելի անցկացնել:

Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կդասավորվի: Այն գործերում հաջողություններ ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Այդ հատվածում հավանական են հանդիպումներ, որոնք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև իսկապես կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, անհանգստանալու պատճառ չեք ունենա: Ձեզ կհաջողվի գլուխ հանել այն գործերից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել և որոնք նախկինում ոչ ոք չի համարձակվել ստանձնել: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել. դուք հեռանկարները, ձեր ուժերն ու հնարավորությունները ճիշտ կգնահատեք, պատրանքներ չեք կառուցի: Շրջապատողները ուշադիր կլսեն ձեր խորհուրդները:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ հեշտությամբ կպայմանավորվեք. նրանք պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին, նույնիսկ եթե վստահ չեն դրանց հանճարեղ լինելու մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համախոհներ փնտրեք, եթե ուզում եք հաջողության հասնել: Այսօր դուք օգնության ու աջակցության, ինչպես նաև հուսալի մարդկանց խորհուրդների կարիքը կունենաք: Նրանք, ովքեր նախընտրում են ինքնուրույն գործել, պետք է բավարարվեն համեստ արդյունքներով: Շատ Ձկների ոչ այնքան օգնություն, որքան հաճելի ընկերակցություն է պետք: Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալով՝ կսկսեք ձանձրանալ:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք շատ լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, կկռահեք նրանց ցանկություններն ու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3588 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/9