/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 20
Загрузка...
22.09.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին արժե զգույշ լինել: Դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, իսկ դա հաճախ ցավալի ու հիմար սխալների կհանգեցնի: Ձեզ վրա շատ բան մի վերցրեք, իսկ եթե դժվարություններ առաջանան, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Աջակցությունն էլ ձեզ չէր խանգարի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ ու հաջող կլինի: Կարող եք ընթացիկ գործերում կարգուկանոն հաստատել, հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Որոշ Խոյեր հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ դրա հույսը չունեին: Շատ պետք կգան հնարամտությունը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինչքան շուտ կենտրոնանաք գործերի վրա, այնքան արագ կհասնեք հաջողությունների: Օրվա առաջին կեսին դժվարություններ կառաջանան, բայց դրանց պատճառով չարժե հրաժարվել պլաններից կամ ինչ-որ բան հետաձգել: Համառության ու նպատակասլացության շնորհիվ կարող եք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնարին էր թվում: Երբեմն օգնության կհասնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Աստղերի աջակցության շնորհիվ ձեզ վստահ կզգաք, բայց գործնական ակտիվությունն այնքան էլ բարձր չի լինի, երբեմն կենտրոնանալը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին թյուրիմացություններից ու դժվարություններից խուսափելը բարդ կլինի: Բացասական միտումների ազդեցությունն առավել զգալի կլինի գործնական ոլորտում. պայմանավորվածությունները կխախտվեն, հաճախ ձեր խնդիրների հետ միայնակ կմնաք: Բայց այս շրջանը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսին ուժեղ համախոհներ կհայտնվեն, որոնց աջակցության շնորհիվ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Անսպասելի հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում:

Հնարավոր են դրամական մուտքեր: Այնտեղ, որտեղ խոսք գնա գործարքների ու գնումների մասին, գովելի զգուշություն կցուցաբերեք, միայն ճիշտ որոշումներ կընդունեք, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու հուզվել: Հավանական են տհաճ հանդիպումներ, անսպասելի այցեր, որոնք երկար ժամանակով կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու քննարկել այն հարցերը, որոնց մասին կանխընտրեին չհիշել: Աշխատեք կենտրոնանալ գործերի վրա. շանս կա հաջողության հասնեք այն գործում, որը ձեզ համար իսկապես կարևոր է:

Մտերիմները երբեմն կվշտացնեն ու կստիպեն հուզվել: Նրանց համար ձեր ապրումները հասկանալի չեն լինի, պլաններն էլ դժվարությամբ ըստ արժանվույն կգնահատվեն: Մանրամասն բացատրությունները չէին խանգարի, բայց դուք հակված չեք լինի բացատրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Դուք մե՛կ կվշտանաք դատարկ բաների պատճառով, մե՛կ առանց առիթի կուրախանաք: Հույզերն անկայուն կլինեն, պահի ազդեցության տակ այնպիսի բան կարող եք անել կամ ասել, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Նույնիսկ այն Առյուծները, ովքեր սովորաբար նախանձելի ինքնատիրապետում ունեն, հիմա ռիսկի են դիմում կորցնել այն:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Միակ ոլորտը, որտեղ կարող են լուրջ խնդիրներ ծագել՝ ֆինանսներն են: Հնարավոր են նշանակալի ծախսեր, անհաջող գնումներ: Հակված կլինեք թեթևամտության այնտեղ, որտեղ արժեր զգույշ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին չարժե ինչ-որ կարևոր բան ստանձնել: Այդ ժամանակահատվածն ավելի հարմար է հին գործերն ավարտին հասցնելու ու եզրահանգումներ անելու համար: Որոշ Կույսեր աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Պետք չէ միանգամից համաձայնությամբ պատասխանել, կարելի է ավելի շահավետ պայմանների հասնել:

Օրվա երկրորդ կեսը հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կտա: Դուք պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները ու կփորձեք ուղղել դրանք. շրջապատողները նույնկերպ տրամադրված կլինեն: Ձեզ կհաջողվի շատ բան պարզել, բոլոր վիրավորանքներն էլ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հարմար է շփումների համար: Հնարավորություն կունենաք զրուցել հետաքրքիր մարդկանց հետ. նրանցից ստացված ինֆորմացիան ամենայն հավանականությամբ շուտով պետք կգա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ կդնեն: Դուք շատ հմայիչ կլինեք, շատերին դուր կգաք:

Օրվա երկրորդ կեսը տարաբնույթ գործերով հագեցած կլինի, որոնցից պետք է հնարավորինս արագ գլուխ հանեք: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ ու սխալներ չանել, հաշված վայրկյանների ընթացքում ճիշտ որոշումներ ընդունել: Բոլոր հարցերում հույս դրեք նախաձեռնող լինելու վրա. այդ հատկանիշը ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Սա զարմանալիորեն արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել և հաջողության հասնել լրիվ նոր գործում: Շահավետ գործարքներ կնքելու, վաղուց ձեզ դուր եկած իրը գնելու շանս կա: Կապերին ընտրողաբար մոտեցեք. հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր ամեն ինչ մռայլ լույսի ներքո են տեսնում:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի այցեր, տարօրինակ ու հիշարժան հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ այդ ժամանակահատվածում ստացված ինֆորմացիան փոխի ձեր վերաբերմունքը որոշ իրերի ու հին սովորույթների նկատմամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած, հակասական, բայց շատ հետաքրքիր օր է: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց ձեզ դուր կգա բարդ գործերով զբաղվելն ու նույնքան բարդ խնդիրները լուծելը: Հեշտ հաջողությունները չեն բացառվում, բայց ձեզ ավելի շատ կուրախացնի ուժեղ մրցակցի դեմ տարած հաղթանակը, որի համար արժե ջանքեր գործադրել: Օրվա կեսը կարևոր նորություններ, հետաքրքիր առաջարկներ է խոստանում:

Դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Մարդիկ, ովքեր ձեզ նախկինում թերագնահատում էին, կհասկանան, որ սխալվել են: Հին մրցակիցները պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել, բայց նրանց անսահման վստահելը դեռ վաղ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհարթ ու լարված կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածում հեշտությամբ կսխալվեք, այնպիսի բան կասեք կամ կանեք, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Լսեք հին ծանոթների խորհուրդները. նրանք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կարող են գտնել: Փորձարկումներ անելիս էլ արժե զգույշ լինել. դրանք հաճախ մեծ ջանքեր կպահանջեն ու կասկածելի արդյունքներ կտան:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի ու սկսածն ավարտելու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կտա: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը մեծ հաջողություններով հազիվ թե նշանավորվի, բայց բավականին հաճելի կանցնի: Շատ գործեր կուզենաք հետաձգել: Հիմա ձեզ կարող եք նման բան թույլ տալ. կարևորը՝ չմոռանաք ձեր խոստումների մասին ու չհիասթափեցնեք մարդկանց, ովքեր հույս էին դրել ձեզ վրա: Օրը հարմար է շփումների համար: Ձեր հմայքին ոչ ոք անտարբեր չի մնա: Դուք շրջապատողներին դուր կգաք, նրանք հաճույքով ամեն հարցում կօգնեն ձեզ:

Սակայն նկատի ունեցեք՝ վտանգ կա, որ ինչ-որ մեկը, նախանձելով ձեր հաջողություններին, կփորձի խնդիրներ ստեղծել ձեզ համար: Մի շտապեք վստահել հին հակառակորդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Երբեմն խոչընդոտներ կառաջանան հենց այն ժամանակ, երբ նպատակին շատ մոտ կլինեք: Նման պահերին նույնիսկ նշանի ամենահավասարակշռված ներկայացուցիչները կսկսեն բարկանալ: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու այն մարդկանց հետ, որոնց հետ գործնական հետաքրքրություններն են կապում: Ավելի ուշ կհաջողվի փոխզիջումային տարբերակ գտնել:

Իրար լսելն ու հասկանալը դժվար կլինի: Ամենակարևորը լուրջ կոնֆլիկտ բաց չթողնելն է: Փոքրիկ տարաձայնությունները կարելի է հարթել՝ խուսափելով վիրավորանքներից ու դժգոհություններից: Վեճերի ժամանակ աշխատեք անձերին չանցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0