/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 21
Загрузка...
22.09.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 21

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ արդյունավետ կլինի: Գործերում նշանակալի հաջողությունների կհասնեք, գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծեք հին խնդիրները կամ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին: Աշխատանքում հաջողության կհասնեն նույնիսկ նրանք, ովքեր դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, պահանջվածից ավելին չեն անում:

Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, քանի որ սովորականից հաճախ կհիշվեն հին տարաձայնություններն ու վիրավորանքները: Աշխատեք մտածել ներկայի, այլ ոչ թե անցյալի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ ու բարենպաստ օր է: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել, կաշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Նման իրավիճակում ինչ-որ մեկը կբարկանար, իսկ դուք տեղի ունեցողից օգուտ կքաղեք: Նույնիսկ ձեր թշնամիները կգործեն ի շահ ձեր հետաքրքրությունների ու իրենք էլ չեն կռահի դա:

Հնարավորություն կունենաք վերադառնալ հետաքրքիր գաղափարներին, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Այս անգամ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, ապագային էլ լավատեսությամբ կնայեք: Դա ձեզ գրավչություն կհաղորդի, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտությամբ գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, այդ թվում՝ բարդերից: Կարող եք լուծել ոչ միայն սեփական խնդիրները, այլ նաև օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց: Նրանք, որոնց այսօր կաջակցեք, շատ շնորհակալ կլինեն ու հաճույքով պատասխան ծառայություններ կմատուցեն:

Օրվա առաջին կեսը բարենպաստ է մանրուքներին ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերի համար, իսկ երկրորդը հարմար է ուղևորությունների համար: Երկար ճանապարհը ձեզ չի հոգնեցնի, իսկ նոր տպավորությունները վառ կլինեն: Ճանապարհին չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Շփման մեջ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, մի հայացքն էլ բավական կլինի հասկանալու համար, թե ում հետ արժե գործ ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Իրերին լավատեսորեն կնայեք ու թույլ չեք տա, որ թյուրիմացությունները փչացնեն ձեր տրամադրությունը: Դա շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել: Չեն բացառվում գրավիչ առաջարկները, հնարավոր է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն: Կարևոր է չխառնել գործնական ու անձնական հարաբերությունները. դրա պատճառով կարող են դժվարություններ ծագել:

Շատ տեղին կլինեն դրամական մուտքերը. կարող եք շահավետ գործարքներ կնքել կամ գնել այն, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Այսօր սուր կարձագանքեք այն ամենին, ինչը ձեր սրտով չի լինի և կարող եք բարկանալ նույնիսկ ամենամտերիմ մարդկանց վրա, եթե նրանք ինչ-որ բան սխալ անեն: Աշխատեք հետ կանգնել սուր արտահայտություններից ու վեճեր չհրահրել: Հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան շրջապատողների հետ հարաբերությունները և արդյոք կոնֆլիկտներ կծագեն:

Սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը կլավացնեն տրամադրությունը: Իսկ ահա անգործ նստելն անցանկալի է. մռայլ մտքեր ու տհաճ հուշեր կհայտնվեն, մտովի երկխոսություն կվարեք մեկի հետ, ում հետ ընդհանրապես չարժե խոսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ավելի լավ է ոչինչ չհետաձգեք: Օրվա առաջին կեսն արդյունավետ ու հաջող կլինի: Հենց այդ հատվածում հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին, անել այն, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

Բայց ժամ առ ժամ հույզերը կլարվեն, կսկսեք դատարկ բաների պատճառով նյարդայնանալ ու բարկանալ բոլորի վրա: Բազմաթիվ վեճերը կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա: Երբեմն սխալ քայլեր կանեք միայն նրա պատճառով, որ կուզենաք հունից հանել ինչ-որ մեկին. բայց արդյունքում դժվարություններ միայն ձեզ մոտ կառաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը զգուշություն է պահանջում: Մանրուքներին ուշադիր եղեք, հատկապես, երբ այնպիսի որոշումներ եք ընդունում, որոնք կարող են կարևոր լինել ուրիշների համար: Շտապել պետք չէ: Նույնիսկ առաջին հայացքից հասարակ թվացող գործերի համար է ժամանակ պետք: Սովորականից հաճախ պետք է ուշադրություն դարձնեք մանրուքներին, միաժամանակ մտածեք մի քանի բաների մասին:

Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ազդեցությունն ու շատ հարցերում հաջողակ կլինեք: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, այդ թվում՝ մարդկանցից, որոնք նախկինում ձեզ ոչնչով չէին ուրախացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե խոսքն ինչ-որ կարևոր բանի մասին է, հույս դրեք միայն ինքներդ ձեզ վրա: Ցանկացած համատեղ աշխատանք այսօր դժվարությամբ կտրվի, շատ ժամանակ կխլեն քննարկումներն ու վեճերը: Խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, այնպես որ՝ լսեք ինտուիցիայի հուշումները: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի. պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոչ ստանդարտ որոշումներ փնտրել:

Ուղևորության պատրաստվելիս երթուղի մտածեք. վտանգ կա՝ շեղվեք ճանապարհից: Ցանկալի չէ թանկարժեք տեխնիկա ձեռք բերելը, քանի որ նման գնումները հազիվ թե հաջող լինեն: Իսկ ահա մնացած գնումները չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան ստիպված եք լինելու կիսվել ձեր ու մյուսների գործերի միջև: Շատերը ձեր աջակցության կարիքը կունենան, հեշտ չի լինի որոշել, թե ում է պետք օգնել առաջին հերթին: Բացի այդ, կվերադառնան հին խնդիրներն ու անհապաղ լուծում կպահանջեն: Ձեզ կհաջողվի հաղթահարել բոլոր փորձությունները, բայց դրա համար մեծ ուժեր կպահանջվեն: Բացի այդ, ձեզ չի հաջողվի վերահսկել հույզերը. երբեմն դրանք այնքան ուժգին կլինեն, որ կկորցնեք հավասարակշռությունը:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի հանգստին ժամանակ տրամադրելը, տհաճ հանդիպումներից ու լուրջ ծանրաբեռնվածությունից խուսափելը: Գոնե ժամանակավորապես հրաժարվեք ավելորդություններից, հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգստության լուրջ պատճառներ չեք ունենա: Հաջողակ կլինեն նրանք, ովքեր վերջին շրջանում մտորում էին ինչ-որ կարևոր խնդրի շուրջ. անսպասելի հասարակ, բայց շատ արդյունավետ լուծում կգտնեք: Որոշ Այծեղջյուրներ աշխատանքի հետ կապված կարևոր ինֆորմացիա կստանան ու ճիշտ որոշումներ կընդունեն:

Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն լինի, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի պլանները քննարկելու համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց նախկինում ուշադրություն չէիք դարձնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք հակված կլինեք նյարդայնության, հաճախ բացասական կարձագանքեք իրադարձություններին, ամեն ինչի մեջ մռայլ կողմը կտեսնեք: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը, բայց այն ստանալ ամեն անգամ չի հաջողվի: Երբեմն հավանության փոխարեն քննադատություն կստանաք, իսկ իրական օգնության փոխարեն՝ անօգուտ խորհուրդներ:

Սեփական ապրումներից շեղվել կօգնեն օգտակար գործերը: Ձեզ ավելի լավ կզգաք, երբ հոգ տանեք մյուսների մասին, օգնեք նրանց, ովքեր դժվարությունների են բախվել: Երեկոյան իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, ստանձնել այն, ինչից միայնակ գլուխ հանել չեք կարողանալու: Նշանի որոշ ներկայացուցիչներ զուր կծախսեն ուժերը՝ փորձելով անհապաղ հասնել դրված նպատակներին, չնայած՝ ավելի խելամիտ կլիներ մի քիչ սպասելը: Ամենահամբերատարները կկարողանան անել այն, ինչը շտապողների ուժերի սահմաններում չի եղել:

Ֆինանսական հարցերի լուծման ժամանակ զգուշություն է պետք. չպլանավորված գնումներից ու կասկածելի գործարքներից պետք է հետ կանգնել: Զգոն եղեք այն մարդկանց հետ, ովքեր փորձում են ձեզ արկածախնդրությունների մեջ ներքաշել ու ոսկե սարեր են խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0