ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2200 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք անհամբեր ու վճռական կլինեք, դրված նպատակին անհապաղ հասնելու համար պատրաստ կլինեք մեծ ջանքեր գործադրել: Բայց նման եռանդը, ցավոք, ավելի շատ կվնասի, քան կօգնի: Շտապողականության պատճառով կարևորը չեք նկատի, աչքաթող կանեք մի մանրուք, որից շատ բան կախված կլինի: Լսեք նրանց, ովքեր խորհուրդ են տալիս չշտապել:

Օրվա երկրորդ կեսը ինքնատիրապետում է պահանջում այն Խոյերից, ովքեր այդ հատվածում ավագ հարազատների հետ հանդիպումներ են պլանավորել: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վառ ու հետաքրքիր օր է: Շատ Ցուլեր հրաշալի գաղափարներ կունենան: Շտապեք կյանքի կոչել դրանք, քանի որ հիմա ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բան անելը: Օգտակար կլինի գործնական ոլորտում նախաձեռնող լինելը: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ գտնեք, որոնց աջակցությունը ձեզ թույլ կտա խուսափել շատ ու շատ խնդիրներից:

Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Այդ հատվածը հարմար է գնումների համար: Հավանական են անսպասելի այցեր, որոնք կուրախացնեն: Չի բացառվում՝ հյուր գա հենց այն մարդը, որի կարիքը վերջին օրերին շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների վստահությունն ու համակրանքը շահելը, այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, հնարավորություն կունենաք վերականգնել օգտակար գործնական կապերը: Հաճախ օգտակար կլինի ձեր հմայքը. որոշ մարդիկ չեն կարողանա ձեզ ոչ մի հարցում մերժել:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք հաջող կդասավորվեն, վառ տպավորություններ կթողնեն: Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչի վրա կուզենային կենտրոնանալ մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է, որը շատ կարևոր գործերից գլուխ հանելու հնարավորություն կտա: Հիմա դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, իսկ դա լուրջ առավելություն կդառնա: Քանի դեռ շրջապատողները դոփում են տեղում, դուք առաջ կշարժվեք ու կհասնեք ձեր նպատակին:

Անսովոր գաղափարներ կունենաք: Երբեմն ձեր ծանոթները չեն հավատա, որ դրանք հնարավոր է իրագործել ու շատ կզարմանան, երբ հաջողության հասնեք: Պետք կգան ձեր այն գիտելիքներն ու տաղանդները, որոնց մասին ոչ ոք չէր կռահում: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Այսօրվա գնումների համար զղջալու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լուրջ խնդիրներ հազիվ թե բերի, իսկ ահա փոքրիկ դժվարություններ շատ կլինեն: Դուք դրանք հաճախ սրտին մոտ կընդունեք, նպատակին հասնելու վրա կենրոնանալու փոխարեն կսկսեք հուզվել ու անհանգստանալ: Հենց դադարեք հուզվել, իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Համախոհները ձեզ միշտ չեն հասկանա: Նրանք դեռ պատրաստ չեն լինի ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարները: Հարաբերությունները կփոխվեն, երբ հասնեք առաջին հաջողություններին: Փոխարենը նոր ծանոթները կհետաքրքրվեն ձեր գաղափարներից շատերով: Դա երկարատև համագործակցության կամ ընկերության սկիզբ կարող է դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ բարդ է: Դուք այնքան կանհանգստանաք մանրուքների պատճառով, որ կթերագնահատեք այն լուրջ հաղթանակները, որոնց կկարողանաք հասնել: Քննադատությունն այսօր սովորականից շատ կխոցի, նույնիսկ եթե գիտեք, որ դա տալիս են մարդիկ, ովքեր ձեզանից շատ բան գիտեն ու ձեզանից շատ բան են կարողանում անել: Երբեմն տաք գլխով ասված խոսքերը կբարդացնեն այն հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար:

Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունելը: Ձեզ վրա կարող են ազդել հույզերը, իսկ դա կմեծացնի սխալվելու հավանականությունը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ: Դրանց պատճառը ձեր սխալները չեն լինի, այլ անբարենպաստ պայմանները, այնպես որ՝ մի մեղադրեք ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Որոշ Կշեռքներ կհասնեն նրան, ինչը նախկինում լրիվ անհնար էր թվում: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց շնորհիվ նույնիսկ բարդ գործերից շատ արագ գլուխ կհանեք:

Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք: Ցավոք, այսօր ձեր վստահությունը կփորձեն շահել խիստ կասկածելի մարդիկ: Գործարքներ կնքելուց առաջ համոզվեք, որ դրանք իրավաբանական տեսանկյունից անթերի են, հակառակ դեպքում՝ հետո խնդիրներ եք ունենալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Հիմա հանգիստը ձեզ չէր խանգարի: Եթե չի կարելի հետաձգել բոլոր գործերը կամ դրանք մեկ ուրիշին հանձնարարել, սկսեք ամենահեշտից: Առավոտվանից բարդ առաջադրանքը ստանձնելու դեպքում վտանգ կա, որ ուժասպառ լինեք:

Տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն կբարկանաք դատարկ բաների պատճառով: Հասկանալի է, որ դա շրջապատողների հետ հաճելի շփումներին չի նպաստի: Բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Լավ կատակների շնորհիվ կկարողանաք լիցքաթափել լարված իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ շփումների ու պլանները քննարկելու համար: Կոնկրետ գործերին անցնել ամեն անգամ չի հաջողվի: Պայմանները բարենպաստ չեն լինի, ներքին ձայնը կհուշի, որ պետք է մի քիչ սպասել, և այն չի սխալվի: Ուշադիր հետևեք մյուսներին. օրը հրաշալի է ուրիշների սխալների վրա սովորելու համար:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, դուք ուրախ կլինեք զրուցել նրանց հետ: Արժե քննարկել ոչ միայն վերջին իրադարձությունները, այլ նաև սեփական գաղափարները. չի բացառվում ձեզ լավ խորհուրդներ տան կամ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է գործնական ու անձնական հանդիպումների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու համար: Ձեզ դուր կգա աչքի առաջ լինելը, ձեզ վրա ուշադրություն հրավիրելը: Շրջապատողները կհետաքրքրվեն ձեր տաղանդներով ու կարողություններով: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ կդնեն: Շփումներին վերաբերող ամեն հարցում պետք է հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ճիշտ կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար: Դուք արագ կմտապահեք այն, ինչ պետք է: Այսօր ստացած գիտելիքները շուտով ամենայն հավանականությամբ պետք կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը թեթև ու հաջող կսկսվի: Պետք է շտապեք, քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ նվազելու է: Ամենակարևոր բաները աշխատեք մինչև ճաշ ավարտել: Ավելի ուշ կգա գործերում ձգձգումների, տհաճ անակնկալների ու պատահարների հետ կապված շրջանը:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա, չեն բացառվում վեճերը: Ձեզ հաճախ կքննադատեն, երբեմն կմեղադրեն նրանում, ինչ չեք արել: Հանգիստ արձագանքել չի ստացվի, բայց հույզերով առաջնորդվելը ոչ մի լավ բանի չի բերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է: Անհանգստանալու պատճառ չեք ունենա, ամեն ինչ հաջող կդասավորվի, շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք՝ առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Հատկապես լավ կգործեք այնտեղ, որտեղ պետք չէ նորը մտածել և բավական է միայն ուշադիր ու կարգապահ լինել:

Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Որոշ Ձկներ երկար սպասված սիրային խոստովանություններ կլսեն: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2200 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6