Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ նոյեմբերի 24

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ նրանց համար, ովքեր հույսները միայն իրենց վրա են դնում: Առավել դժվար կլինի այն Խոյերի համար, ովքեր սովոր են համախոհների հետ գործելուն: Հաճախ տարաձայնություններ ու հակասություններ կառաջանան, վեճերը թանկագին ժամանակ կխլեն: Շրջապատողներին համոզելու համար շատ ժամանակ կվատնեք, որը կարելի էր ավելի օգտավետ անցկացնել:

Զգույշ եղեք գումարի հետ: Հնարավոր են զուր ծախսեր, կորուստներ անուշադրության պատճառով: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել ոչ միայն ձեզ անձնապես, այլև ձեր մտերիմներից ինչ-որ մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հանգստանալու ու ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Հնարավոր է՝ մի քիչ ձանձրանաք. ո՛չ նոր առաջադրանքներ կլինեն, ո՛չ էլ մրցակիցների հետ գրավիչ մենամարտեր: Փոխարենը հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը. այստեղ դուք սխալներ չեք անի:

Կարող եք զբաղվել կենցաղային հարցերի լուծմամբ: Հիմա այդ զբաղմունքը ձեզ հոգնեցուցիչ կամ ձանձրալի չի թվա: Երեկոյան հավանական են հաճելի հանդիպումներ: Հին ծանոթներն առանց հրավերի հյուր կգան, իսկ դուք շատ ուրախ կլինեք տեսնել նրանց: Ինչ-որ կարևոր բանի մասին զրուցելու, բոլորին անհանգստացնող խնդիրներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի սկսվի: Նրա առաջին կեսը հարմար է բանակցություններ վարելու, համախոհներ փնտրելու, համատեղ գործողությունները քննարկելու համար: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները: Որոշ Երկվորյակներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց աջակցությունը շատ տեղին կլիներ, ու նրանց վրա լավ տպավորություն կթողնեն:

Ժամանակի ընթացքում իրավիճակը առավել լարված կդառնա: Տարաձայնությունները կշատանան, հաճախ ձեզանից կդժգոհեն մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Շատ վտանգավոր կլինի գործնական ու անձնական հարաբերությունները խառնելը, քանի որ հաճախ հենց դա լուրջ խնդիրների պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն ամենայն հավանականությամբ կուրախացնի: Այն առատաձեռն կլինի հաջող զուգադիպությունների ու նոր հնարավորությունների առումով: Ներքին ձայնը կհուշի, որ պետք է արագ գործել: Անսովոր իրավիճակներում դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ որոշումներ կընդունեք ու նույնիսկ ձեզ վրա կվերցնեք մյուսների համար պատասխանատվությունը: Կարող եք նշանակալի առաջընթացի հասնել այն գործերում, որոնց նախկինում մեծ ուժեր եք նվիրել:

Հնարավոր են պատահական հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները երկար ժամանակ հեշտ չեն դասավորվել: Հիմա կարող եք անկեղծ զրուցել ամեն ինչի մասին, պարզել ոչ միանշանակ իրավիճակները: Հնարավոր է՝ հասկանաք, որ ինչ-որ բանում սխալ եք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Օգտվեք դրանից վերջին շրջանում ծագած խնդիրները լուծելու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու համար: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը: Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի: Շատերը կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը, շատ շահավետ պայմաններով համագործակցություն կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Հուզական դաշտը կլարվի, ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի: Աշխատեք չքննադատել հին ծանոթներին, ձեր նկատողությունները վիրավորական կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ օր է: Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, շատ բանի կկարողանաք հասնել: Համախոհներ փնտրելը պարտադիր չի լինի, քանի որ միայնակ էլ ունակ կլինեք հաղթահարել խոչընդոտներն ու հասնել դրված նպատակներին: Պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք սովորել: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան ձեր գիտելիքների ու տաղանդների վրա:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքային խնդիրների լուծման հետ ու արդյունավետ կանցնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար, դրանք հաջող կլինեն: Տան համար օգտակար իրեր կգտնեք կամ հրաշալի նվերներ կանեք մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Եթե արագ գործեք, մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Չի բացառվում՝ շահավետ գործարքներ կնքեք կամ պայմանավորվեք մի համագործակցության մասին, որը ձեր առաջ գլխապտույտ հնարավորություններ կբացի:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունն ավելի քիչ նկատելի կլինի, բայց գործերը, միևնույն է, վատ չեն ընթանա: Կկարողանաք լուծել հին խնդիրները, բայց այստեղ պետք է զգույշ գործեք, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Ղեկավարվեք առողջ բանականությամբ. խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ, հետաքրքիր ու հագեցած օր է: Ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բան անելը, և դուք կհասկանաք դա: Կարող եք ստանձնել բարդ խնդիրների լուծումը, դրանցից արագ գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Հեշտությամբ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ, կմտապահեք օգտակար տեղեկատվությունը, կվերլուծեք ուրիշի փորձը:

Օրվա երկրորդ կեսին ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Բայց դրանք կկարողանաք ավելի ուշ կյանքի կոչել: Իսկ հիմա մի շտապեք: Համոզվեք, որ ավարտել եք այն, ինչ ավելի վաղ եք սկսել, կարևոր հարցերը չլուծված չեք թողել: Գործերում կարգուկանոն հաստատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Սթրեսային իրավիճակներում աշխատեք խուսափել գերհոգնածությունից: Այսօր դուք պետք է հոգ տանեք ձեր մասին. օրգանիզմը խոցելի կլինի, ցանկացած գրգռիչի ձեր արձագանքը սուր կլինի: Բարդ գործերն արժե ստանձնել զգուշորեն ու առանց շտապելու: Պատրաստ եղեք, որ շատ ժամանակ կանցնի, մինչև հասնեք առաջին հաջողություններին:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր ավելի ուշ ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն: Փորձելով լավ տպավորություն թողնել՝ երբեմն չափից դուրս շատ բան կպատմեք ձեր մասին: Ձեզ ավելի համեստ պահեք, քանի որ ձեր հաջողությունները բոլոր դեպքերում գաղտնի չեն մնա շրջապատողներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Օրն այնքան էլ վատը չէ, բայց շտապելով ընդունած որոշումները անհաջող կլինեն: Ավելին, այսօր նույնիսկ աննշան քայլերը պետք է կշռադատել, իսկ դա ժամանակ կխլի: Պլաններ կառուցելիս հաշվի առեք դա, պատրաստ եղեք որոշ գործեր հետաձգել:
Օրվա սկզբին համեստ թվացող դրական միտումները կուժեղանան երեկոյան մոտ: Հանդիպումներ նշանակելիս նկատի ունեցեք դա:

Ինչքան կարևոր լինեն հարցերը, որոնք պետք է քննարկեք, այնքան լավ պետք է պատրաստվեք այդ զրույցին: Հույս մի ունեցեք, որ ձեզ միանգամից ճիշտ կհասկանան. ավելի հավանական է, որ երկար բացատրությունների կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենաարդյունավետ օրը չէ: Կենտրոնանալը դժվար կլինի, շրջապատողները անընդհատ կդիմեն խնդրանքներով ու հարցերով: Չեք կարողանա հետևել նախապես կազմած պլանին: Ստիպված եք լինելու նոր լուծումներ փնտրել, իսկ դա ձեզ շատ կհոգնեցնի: Երեկոյան հոգնածությունից նյարդային կդառնաք, կարող եք բարկանալ մանրուքների պատճառով:

Եթե սկզբունքորեն նոր բան եք ստանձնում, անհապաղ արդյունքներ մի ակնկալեք: Նույնիսկ սովորական, լավ ծանոթ գործերում հնարավոր են անսպասելի ձգձգումներ: Ինչքան կարևոր լինի նպատակը, այնքան մեծ համբերատարություն պետք կլինի դրան հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը: Որոշ Ձկներ ստիպված են լինելու լուծել անսպասելի առաջ եկած կենցաղային խնդիրները: Դրա պատճառով պետք է փոխեք պլանները, տեղափոխեք հանդիպումները կամ հրաժարվեք զվարճանքներից: Ձեզ համար դժվար կլինի դրան հանգիստ վերաբերվելը: Բացի այդ, անորոշությունն էլ կստիպի նյարդայնանալ: Դուք շատ հարցերում կախված կլինեք մյուսներից ու ոչ մի կերպ չեք կարողանա ազդել նրանց արարքների վրա:

Բայց ուրախության առիթներ էլ կլինեն: Օրինակ, հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք, լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


1
2019-11-23, 17:00
0
1161

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх