/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Загрузка...
2019-12-05

Աստղագուշակ․ նոյեմբերի 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Հիմա ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բան դեպի լավը փոխելը: Դուք հաճույքով շրջապատողների հետ կկիսվեք լավ գաղափարներով, մյուսներին կվարակեք ձեր ոգևորությամբ: Նոր համախոհները ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հաջող կդասավորվեն, չնայած՝ շատ ժամանակ կխլեն: Տանից հեռու շահավետ գնումներ անելու ու գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք, որոնց համար զղջալու կարիք չի լինի: Գումարին վերաբերող հարցերում ներքին ձայնը հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դատարկ բաների վրա մի բարկացեք: Օրն այնքան էլ վատ չի անցնի, որքան որ սկզբում կթվա: Օրվա առաջին կեսին ծագած խնդիրներն այդքան բարդ չեն լինի, արագ գլուխ կհանեք դրանցից: Ավելի ուշ կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, նոր հնարավորություններ կտեսնեք, հետաքրքիր ու հեռանկարային ինչ-որ բանով կզբաղվեք:

Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնցից մեկը սիրային պատմության կամ երկարատև ընկերության սկիզբ կդնի: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ են նրանք ուզում ու ինչի են ձգտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, համագործակցություն սկսելու համար: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանց կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու նոր ծրագրերով: Ինքնուրույն գործելիս հուզական աջակցության, հավանության կարիք կզգաք, կուզենաք վստահ լինել, որ բարդ իրավիճակում ինչ-որ մեկը ձեր կողքին է լինելու:

Հավանական են չպլանավորված ծախսեր: Դուք գումարին թեթևամիտ կմոտենաք, երբեմն առանց մտածելու կծախսեք այն: Դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, բայց ավելի ուշ կզղջաք, որ ավելի խնայող չեք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Հիմա ձեզ համար ամենակարևորը իրավիճակը իրատեսորեն գնահատելը, պատրանքներից ու դատարկ ֆանտազիաներից խուսափելն է: Ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բան անելը, բայց հիմա պետք է արագ գործեք ու վճռականության պակաս կզգաք: Մտածեք, թե ով կարող է աջակցել ու ոգեշնչել ձեզ: Մարդիկ, ովքեր լավ գիտեն ու լավ են հասկանում ձեզ, անպայման անհրաժեշտ բառերը կգտնեն:

Հետաքրքիր առաջադրանքներ, նոր գործեր կլինեն, որոնք իսկապես կգրավեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին օգտակար տեղեկատվություն ստանալու կամ այնպիսի բան սովորելու հնարավորություն կունենաք, որը շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց վատ չի անցնի: Կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցերին: Կփոխվի վերաբերմունքն ինչ-որ բաների հանդեպ, որոնք նախկինում սովորական էին թվում: Դուք կհասկանաք, թե ինչն է խանգարում առաջ շարժվել ու կգտնեք խոչընդոտները հաղթահարելու ձևը:

Ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմներին օգնելու հնարավորություն կունենաք: Դուք շատ բանի պատրաստ կլինեք բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրել: Այսօր ստիպված եք լինելու գործ ունենալ ամենատարբեր մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրին պետք է մոտեցում գտնեք: Ամեն անգամ չեն օգնի նրանք, որոնց վրա հույս էիք դրել: Փոխարենը ոչ վաղ անցյալի մրցակիցները հրաշալի համախոհներ կդառնան: Նոր ընկերներ ու համախոհներ կարող եք գտնել ամենաանսպասելի տեղերում:

Մի շտապեք գումարին վերաբերող որոշումների հարցում: Ճիշտ եզրակացություններ անելու համար ձեզ ավելի շատ ինֆորմացիա է պետք: Գործարքներ կնքելուց կամ կարևոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ մի քանի անգամ մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Այն լավ նորություններ ու տրամադրությունը բարձրացնող հանդիպումներ կբերի: Զուգադիպությունները կօգնեն ճիշտ ընտրություն կատարել, կհուշեն՝ ուր է պետք շարժվել: Չի բացառվում՝ հին սխալներն ուղղելու հնարավորություն ունենաք: Աշխատեք բաց չթողնել այն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների ու մտերիմների հետ շփվելու համար: Շատ բան կարող եք քննարկել: Դուք անսխալ կորոշեք, թե ում հետ կարելի է անկեղծ զրուցել, իսկ ում է լավ ոչ մի ավելորդ բան չասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք գիտեք, թե ինչի եք ուզում հասնել ու ինչպես կարելի է դա անել: Համառությունը կօգնի հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները: Դժվար պահերին կօգնեն հին ծանոթները, նորերի համար էլ հաճելի կլինի ձեզ աջակցելը, այնպես որ՝ միայնակ գործելու կարիք չի լինի:

Հնարավոր է արդյունավետ ու հաճելի համագործակցության սկիզբ, որի շնորհիվ կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Օգտակար կլինի սեմինարներին ու կոնֆերանսներին մասնակցելը, որտեղ կարող եք հանդիպել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է, որը հարմար է գործերում նախաձեռնող լինելու համար: Դուք լավ գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչելուն կօգնեն նոր ծանոթները: Հնարավոր է գործնական հարաբերությունների սկիզբ, որոնք օգտակար կլինեն ձեզ համար:

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների ու ծրագրերը քննարկելու համար, իսկ երկրորդին կգա ինքնուրույն գործողությունների ժամանակը: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները: Հետո կգա հաճելի նորությունների ու անսպասելի առաջարկների ժամանակը: Դուք չեք վախենա փորձարկումներ անելուց: Հենց դա էլ թույլ կտա հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Դուք կկարողանաք գլուխ հանել բարդ գործերից, լուծել նախկինում հանգիստ չտվող հարցերը: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացված փորձը: Հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը:

Ձեզ հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, կկիսվեն հրաշալի նորություններով: Հեշտությամբ դուր կգաք նրանց, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը շուտով կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Այն ապրումների ու տագնապի համար լուրջ առիթներ չի բերի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հիմա կարող եք կյանքի կոչել հին ծրագրերը կամ լրիվ նոր բան ստանձնել: Ձեզ չեն վախեցնի ո՛չ ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը, ո՛չ էլ նրանք, որոնք կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, վեճերն էլ քիչ հավանական են: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Ձեզ կհաջողվի քննարկումը կառուցողական անցկացնել, խուսափել փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից: Դուք շրջապատողներից չափազանց շատ բան չեք սպասի, իսկ նրանք հաճելիորեն կզարմացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Սա բավական բարդ օր է, որի ընթացքում պետք է մի քանի անգամ բախվեք խոչընդոտների հետ: Զգուշություն է անհրաժեշտ: Չմտածված քայլերը հաճախ դժվարությունների կհանգեցնեն: Հիմա լավ է ղեկավարվել առողջ բանականությամբ, շրջապատողների խորհուրդները միայն կշեղեն ձեզ:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, որոնց բոլորին չի կարելի վստահել: Հիշեք, որ բոլոր խոստումները չի կարելի լուրջ ընդունել: Ցավոք, ինտուիցիան երբեմն հուսախաբ կանի Ձկներին: Նշանի ներկայացուցիչները մեկ ցանկալին իրականության տեղ կընդունեն, մեկ էլ աչք կփակեն ակնհայտ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Նյութը ռուսերեն



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Երազահան
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 246
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 29
Հյուրեր/Гостей: 29
Օգտատերեր/Пользователей: 0