ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2549 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ պետք է կարևոր հարցեր քննարկեք: Ավելի ուշ հետաքրքիր գործեր կհայտնվեն, ինչպես նաև խնդիրներ, որոնց լուծումը ձեզ իսկապես կգրավի: Ձեր տաղանդներն աննկատ չեն մնա, շրջապատողներն էլ ամենայն հավանականությամբ կհետաքրքրվեն դրանցով:

Երեկոն արժե անցկացնել տանը: Այդպես ձեզ ավելի լավ կզգաք ու կվերականգնեք ուժերը: Լավ է սահմանափակել շփումները: Մտերիմների հետ վատ լեզու չեք գտնի, բայց ահա այն մարդկանց հետ, որոնք ձեզ վատ գիտեն, պայմանավորվելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների համար, հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Հեշտությամբ դուր կգաք նոր ծանոթներին, ձեր հմայքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Ներքին ձայնն էլ հուսախաբ չի անի: Մի հայացքն էլ բավական կլինի, որպեսզի ճիշտ տպավորություն կազմեք այն մարդու մասին, որին առաջին անգամ եք տեսնում:

Դուք շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք գումարը կասկածելի նախագծերի մեջ չեք ներդնի, կծախսեք միայն նրա վրա, ինչը ձեզ իսկապես պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է: Հուզվելու պատճառներ շատ կլինեն, բացի այդ, հաճախ ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչն է ձեզ ստիպում ապրումներ ունենալ: Ուժեղ ու հակասական հույզերը կխանգարեն կշռադատված որոշումներ ընդունելուն: Դուք կտաքանաք այնտեղ, որտեղ պետք է ձեզ սառնասիրտ պահեիք, վտանգ կա՝ ձեզ համար թշնամիներ ստեղծեք, փչացնեք այն հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար: Ինչքան շուտ վերագտնեք հանգստությունը, այնքան հաջող կդասավորվի օրը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք արագ ճիշտ եզրակացությունների կհանգեք, ինչը շատերին համարյա հրաշք կթվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Բայց դուք բոլոր փորձություններից գլուխ կհանեք, եթե ճիշտ համախոհներ ընտրեք: Նախապատվությունը տվեք մարդկանց, ովքեր ոչ միայն շատ բան գիտեն ու շատ բան են կարողանում, այլ նաև կիսում են ձեր հայացքները, նպատակներն ու արժեքները: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Դուք լավ տպավորություն թողնելու, ձեր կարողությունները ցուցադրելու հնարավորություն կունենաք:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին գործընկերները, և դա կուրախացնի: Անսպասելի առաջարկներ կստանաք: Բայց մի շտապեք ընդունել դրանք. անհրաժեշտ է ինչպես հարկն է մտածել: Ցավոք, վտանգ կա՝ ձեզ փորձեն կասկածելի պատմության մեջ ներքաշել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված պահեր հնարավոր են օրվա սկզբին, բայց դուք արագ կգտնեք դժվարությունները հաղթահարելու ձևը: Վստահեք սեփական փորձին ու առողջ բանականությանը ավելի շատ, քան խորհուրդներին: Ոչ ոք չի կարողանա ստեղծված իրավիճակից ձեզանից լավ գլուխ հանել: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Դրանց համար անհանգստանալ պետք չէ, քանի որ շուտով կգտնեք բյուջեն համալրելու ձևը:

Հավանական են հաճելի անակնկալներ մտերիմներից, ինչպես նաև ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Առյուծներ երկար սպասված սիրային խոստովանություններ կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ-որ կարևոր բան նախաձեռնելուց առաջ աշխատեք առավելագույնս օբյեկտիվ գնահատել իրավիճակն ու հաջողության հասնելու ձեր շանսերը: Եթե թվում է, որ կարևոր նպատակին կարելի է առանց ջանքեր գործադրելու հասնել, ապա մոլորության մեջ մի ընկեք: Ավելի հավանական է, որ իրավիճակն այդքան հասարակ չէ և պետք է մեծ ուժեր գործադրեք:

Օրվա երկրորդ կեսին նոր համախոհներ կգտնվեն, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի: Այդ հատվածը հարմար է սեմինարների ու կոնֆերանսների, ինչպես նաև այնպիսի միջոցառումների մասնակցելու համար, որտեղ կարող եք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հանդիպել: Շատերին ձեր գաղափարները դուր կգան. չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Դուք առույգ ու էներգիայով լի կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Դրա հետ միասին, լրիվ պարզ կլինի, թե ինչպես է պետք գործել. ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ, ստիպել հրաժարվել մտածածից: Լավ խորհուրդները կլսեք, իսկ վատերը ականջի հետև կգցեք:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև շատ հաճելի նորություններ: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական կապերն ամրապնդելու համար: Այդ հատվածում կարող եք քննարկել բարդ հարցերը: Շանս կա լուծում գտնեք, որը բանակցությունների բոլոր մասնակիցներին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը ոչ միանշանակ է: Ինչ-որ բան կհաջողվի անել, բայց տրամադրությունը լավը չի լինի, կբարկանաք ձեր ու մյուսների վրա: Այդ հատվածում առաջ եկած բոլոր գաղափարները չէ, որ հաջող կլինեն. մի շտապեք կյանքի կոչել դրանք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հետաքրքիր ու ուրախ կանցնի: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերների հետ, լինել անսովոր վայրերում, շատ նոր բաներ իմանալ: Դուք ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ չեն տեսել մյուսները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչ նպատակ էլ դնեք ձեր առաջ, նկատի ունեցեք, որ դրանց հասնել ավելի հեշտ կլինի, եթե ինքնուրույն գործեք: Ինչ-որ մեկի հետ պայմանավորվելը դժվար կլինի, տարաձայնություններից խուսափելն էլ՝ էլ ավելի: Իրենց մասին կարող են հիշեցնել թշնամիները, չի բացառվում սրվեն հին կոնֆլիկտները: Բայց այս ամենը հավասարակշռությունը կորցնելու պատճառ չպետք է դառնա: Հենց սառնասրտությունը կօգնի ձեզ անհաղթ մնալ:

Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Օրվա իրադարձությունները կհիշեցնեն ոչ վաղ անցյալի նույնատիպ իրադարձությունները: Եթե անցյալից դասեր եք քաղել, լուրջ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անհանգիստ, բայց վատը չի լինի: Դուք հեշտ հաջողությունների վրա հույս չեք դնի, կհասկանաք, որ անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Մյուս կողմից էլ ձեզ համար անհետաքրքիր կլինի պարզապես ուժասպառ լինելը: Բարեբախտաբար, ներքին ձայնը կհուշի, թե որ նպատակներին հիմա կարող եք հասնել, իսկ որոնց՝ ոչ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ հանդիպելու ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Կարող եք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց ոչ ոք չի հասկանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Զգույշ եղեք: Չմտածված արարքներով, տաք գլխով ասված խոսքերով ինքներդ ձեզ թակարդը կգցեք: Հիմա ավելի շահավետ է ստվերում մնալն ու ուշադիր հետևելը, թե ինչ է կատարվում շուրջը: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Դրանք ընդունելուց առաջ երկար մտածեք: Ցավոք, վտանգ կա, որ գրավիչ պայմանները խաբեություն են:

Կարևոր է ուշադիր լինել մտերիմներին. այսօր նրանք ձեր կարիք շատ կզգան: Աշխատեք անել այն, ինչ ավելի վաղ եք խոստացել, իսկ եթե դա անհնար է, մի ծուլացեք բացատրել, թե ինչու է ամեն ինչ հենց այդպես դասավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված կլինեն տրվել երևակայությանն ու պատրանքներ կառուցել, փոխանակ մտածեն, թե ինչ կարող են հիմա նախաձեռնել: Նույնիսկ լավագույն խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կաճի, կուտակված խնդիրները լուծելու, դրական փոփոխությունների հասնելու շանս կընձեռվի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի նախաձեռնող լինելն ու գաղափարներով կիսվելը: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը մեկի հետ, ում հետ շուտով ձեզ շատ բան կկապի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2549 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7