Աստղագուշակ․ նոյեմբերի 11

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ օր է: Շատ իրադարձություններ ձեր սրտով չեն լինի, բայց ամենաշատը կվշտացնի այն, որ տեղի ունեցողի վրա ազդել դեռ ոչ մի կերպ չի հաջողվի: Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզանից է կախված ու գործերում նշանակալի առաջընթացի կհասնեք: Ինչքան էլ մեծ պլաններ կառուցեք, նկատի ունեցեք, որ դրանց իրագործմանը պետք է անցնել փոքրիկ քայլերից: Առաջին հերթին պետք է կենտրոնանաք դրա վրա, այլ ոչ թե ապագա հաղթանակների մասին երազանքների:

Հեշտ օր չէ շփումների տեսանկյունից: Հատկապես դժվար կլինի ազդեցիկ մարդկանց հետ լեզու գտնելը: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել ու խորհուրդներ չտալ, որոնք ձեզանից չեն խնդրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ կանցնի օրվա առաջին կեսը: Դուք մի քանի ժամվա ընթացքում գլուխ կհանեք այն գործերից, որոնք մեկ ուրիշ ժամանակ մի ամբողջ օր կզբաղեցնեին: Դրա հետ միասին, ոչ մի բանի թեթևամիտ չեք մոտենա, ուշադրություն կդարձնեք մանրուքներին ու սխալներ չեք անի:

Նշանի ներկայացուցիների ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատ Ցուլեր հետաքրքիր առաջարկներ կստանան: Ավելի բարդ կլինի օրվա երկրորդ կեսը: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, բացի այդ, հոգնածության պատճառով նյարդային կդառնաք: Լավ է այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան չպլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք սուր կարձագանքեք աննշան իրադարձություններին, ապրումներ կունենաք այն ամենի պատճառով, ինչը մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Դա կապված կլինի մոտալուտ փոփոխությունների հետ, այն բանի հետ, որ շուտով ինչ-որ բան լրիվ այլ կերպ է ընթանալու: Միայն թե դեռ հասկանալի չի լինի, թե ինչպես է պետք դրան արձագանքել: Դուք շատ կմտածեք ապագայի մասին, վտանգ կա՝ չնկատեք հենց հիմա կարևորություն ներկայացնող բաները:

Կարող եք աջակցության հարցով դիմել մտերիմներին: Նրանք ձեզ համար լավ խորհուրդներ ու աջակցության խոսքեր կունենան: Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Դա կօգնի մի կողմ վանել մռայլ մտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Դուք հակված կլինեք չմտածված արարքների, որոնք տհաճ հետևանքներ կունենան: Նոր բան կուզենաք, բայց վառ տպավորությունների հետևից ընկնելով՝ ռիսկի կենթարկեք այն, ինչ մշտապես թանկ եք գնահատել: Լսեք նրանց, ովքեր խորհուրդ են տալիս զգույշ լինել:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր դեպի ձեզ կձգտեն կասկածելի անձիք, որոնց համար դուք հեշտ զոհ կթվաք: Մի վստահեք նրանց, ովքեր խոստումներ են տալիս կամ ավելորդ համառություն են ցուցաբերում՝ ձգտելով շահել ձեր համակրանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է լուրջ ու կարևոր բանի մասին մտածելու կամ զրուցելու համար: Կարող եք քննարկել երկարաժամկետ պլանները, հարցերը, որոնք ակտուալ կլինեն ապագայում, թեկուզ՝ շատ հեռու ապագայում: Այդ ամենը կօգնի դնել առաջնահերթությունները, հասկանալ, թե ինչ է կարելի ու ինչ է պետք նախաձեռնել հիմա:

Լրջությունը, որով կվերաբերվեք գործերին, շատերին դուր կգա: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր աշխատանք կամ երկարաժամկետ համագործակցություն առաջարկեն: Համաձայնեք, եթե պատրաստ եք նորը սովորել: Ձեր սեփական գիտելիքները կարող են քիչ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների տեսանկյունից հրաշալի օր է: Ձեզ համար դժվար չի լինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելն ու հների հետ ընդհանուր լեզու գտնելը, այն մարդկանց հետ հաշտվելը, որոնց հետ վիճել էիք: Շատ տարաձայնություններ ու կոնֆլիկտներ կմնան անցյալում, դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Մարդիկ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, պատրաստ կլինեն խոստովանել իրենց սխալներն ու ներողություն խնդրել:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն: Դուք կկարողանաք իրեր գնել, որոնք վաղուց դուր են գալիս ձեզ և ուրախացնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաճելի հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ ու լավ նորություններ է խոստանում: Դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ կյանքի բոլոր ոլորտներում: Կարևորը խուճապի չմատնվել ու ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Ինչքան քիչ կառչեք հին պլաններից, այնքան մեծ կլինի կարևոր հաղթանակներ տոնելու շանսը:

Ոչ ֆորմալ միջավայրում կարող եք քննարկել աշխատանքին, համագործակցությանն ու ֆինանսներին վերաբերող լուրջ հարցերը: Դուք համախոհներ ու օգնականներ գտնելու շանս կունենաք: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ոչ ֆորմալ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ, բայց հետաքրքիր ու հիշարժան օր է: Շրջապատողների հետ հարաբերությունները երբեմն լարված կլինեն, քանի որ կասեք այն, ինչ մտածում եք, չեք փորձի մեղմացնել սուր քննադատությունը, փոխզիջման էլ դժվարությամբ կգնաք: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Ավելին, օրվա կեսին շատերը կհասկանան, որ ամեն հարցում ճիշտ եք, իսկ երեկոն նույնիսկ ինչ-որ հաճելի խոսակցությամբ կուրախացնի:

Օգտակար կլինի ֆիզիկական աշխատանքը, սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը: Դուք ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք, կազատվեք մռայլ մտքերից ու լավատեսորեն կտրամադրվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողության հասնելու համար պետք է համառ լինեք: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, հաճախ պետք է ճկուն լինեք, ինչ-որ հարցերում զիջումների գնաք, որպեսզի խուսափեք կոնֆլիկտից, որը ձեզ համար լուրջ խնդիր կդառնար: Բայց բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ անպայման կգտնվեն:

Օրվա կեսին կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներից: Երեկոն շատ հաճելի կանցնի, կուրախացնի հետաքրքիր հանդիպումներով: Այն հարմար է ռոմանտիկ ժամադրությունների համար: Ձեր շնորհիվ դրանք հիշարժան ու հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է, բայց այն կարող է շատ արդյունավետ անցնել, եթե կենտրոնանաք գործերի վրա ու փորձեք ոչինչ չհետաձգել: Կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին կամ լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Լավ է ինքնուրույն գործեք, քան օգնություն ու խորհուրդներ սպասեք: Երկար քննարկումները հաճախ միայն թանկարժեք ժամանակը կխլեն:

Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց: Հնարավոր են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում, կարող եք կարգավորել հին կոնֆլիկտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է, որը հնարավորություն կտա հաջողության հասնել շատ գործերում, այդ թվում՝ բարդ ու կարևոր գործերում: Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել. այդպես կխուսափեք սխալներից: Շատ հանդիպումներ, նույնիսկ գործնականները այսօր հաճելի կանցնեն: Նոր ծանոթները կփորձեն շահել ձեր համակրանքը: Ոչ վաղ անցյալում ձեր հանդեպ վատ տրամադրված մարդիկ կփոխեն ձեր հանդեպ իրենց վերաբերմունքը, երբ հասկանան, թե ինչի եք ունակ:

Կարևոր է չգերագնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Մի քիչ համեստությունը ձեզ չէր խանգարի: Դեռևս պետք չէ պատմել ձեր բոլոր հաղթանակների ու ձեռք բերած հաջողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, և դա ձեզ կստիպի հուզվել: Նոր պայմաններ կստեղծվեն, չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել այն պլանները, որոնք ձեզ համար շատ կարևոր էին: Շրջապատողների հետ լեզու գտնելը երբեմն դժվար կլինի: Նրանք իրենք կհուզվեն ու ձեզ էլ կհանեն հավասարակշռությունից: Բայց ձեզ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից ու զրուցել ամեն ինչի մասին:

Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ: Ձեզ հաճախ կհաջողվի խնայել այնտեղ, որտեղ մյուսները չափազանց շատ են ծախսում: Բանն այն է, որ դուք չեք շտապի, հանգիստ կհամեմատեք առաջարկներն ու համընդհանուր իրարանցմանը չեք տրվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կիսվել սոցցանցերում
1
Добавлено: 2019-11-10, 17:00
0
1780
Moder-003

Похожие публикации


loading...

Комментарии (0)

00000

Добавить комментарий


Наверх