ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3188 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ցանկացածին մոտեցում կգտնեք, լավ տպավորություն թողնելու համար հանդիպելու կարիք էլ չի լինի: Բավական կլինի միայն զրուցեք հեռախոսով կամ մի քանի հաղորդագրություն գրեք: Գործնական կապերն առավել ամուր կդառնան, հստակ կիմանաք, թե ում վրա կարող եք հույս դնել:

Սիրային հարաբերությունների տեսանկյունից օրը նույնպես շատ լավն է: Զգացմունքները ավելի ուժեղ ու խորը կդառնան, դուք իսկապես կհասկանաք սիրելի մարդուն, կգտնեք նրան ուրախացնելու ձևը: Եթե ակտիվ դիրք զբաղեցնեք, կկարողանաք շատ լավ բաներ անել ոչ միայն ձեր, այլ նաև ձեր շրջապատողների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի: Դուք կարող եք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, ցույց տալ շրջապատողներին, որ շատ բանի եք ունակ: Ձեր տաղանդներն աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Տարաձայնություններ կառաջանան և՛ մտերիմ մարդկանց, և՛ նրանց հետ, որոնց հետ ձեզ գործնական հարաբերություններն են կապում: Դուք հանգստություն կպահպանեք ու կապացուցեք ձեր ճշմարտացիությունը՝ ոչ ոքի չվիրավորելով: Օրվա վերջին հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար կարևոր հարցի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք ունակ կլինեք շատ բան դեպի լավը փոխել, պետք է միայն ձեր էներգիան խաղաղ ու կառուցողական հունի մեջ դնեք: Հերոսաբար աշխատելու կարիք չի լինի, հաճախ մի փոքր ջանք գործադրելն էլ բավարար կլինի անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Անհրաժեշտ է միայն ճիշտ պահն ընտրել, և այստեղ ձեզ անպայման կօգնի ինտուիցիան:

Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար: Չի բացառվում՝ գումար աշխատելու անսպասելի, բայց շատ արդյունավետ միջոց գտնեք: Կոմերցիոն գործունեության հակվածություն իրենց մոտ կարող են հայտնաբերել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք չեն զբաղվել դրանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի ու բազում հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Հավանական են հաճելի անակնկալներ: Անսպասելի դրական փոփոխությունները կարող են մեծ լինել: Չի բացառվում՝ հենց այսօր ձեր կյանքում լրիվ նոր էջ բացեք:

Շրջապատողները բարձր կգնահատեն ձեր կարողություններն ու տաղանդները: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների մասին: Շատերի համար իսկապես հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչպես եք դրանց հասել: Օրվա երկրորդ կեսը հարմար է  անցյալի մասին զրուցելու ու մտորելու համար: Հնարավոր է՝ հասկանաք, թե որտեղ եք սխալվել ու գտնեք ձեր սխալներն ուղղելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանեք. դա կօգնի հաջողությամբ լուծել շատ խնդիրներ: Եթե կյանքի ինչ-որ ոլորտում իրավիճակը չափազանց բարդ է թվում, աշխատեք նրան այնպես նայել, ինչպես կնայեր ավելի քիչ հետաքրքրված մարդը. դա շատ բան կպարզեցնի:

Շրջապատողների հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի, հնարավոր են վեճեր: Սակայն դուք կփորձեք հարթել սուր անկյունները, թույլ չեք տա, որպեսզի փոքրիկ տարաձայնությունները լուրջ կոնֆլիկտների վերաճեն: Օրվա երկրորդ կեսը հարմար  այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց  հետ ժամանակին շատ ջերմ հարաբերություններն են կապել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է համագործակցության համար: Չի լինի մարդկանց պակաս, որոնք կուզենան մասնակցել ձեր գաղափարների իրագործմանը: Արժե ստանձնել այն գործը, որն օգուտ կտա ոչ միայն ձեզ, այլ նաև շրջապատողներին: Հենց այդ գործում կկարողանաք հասնել ամենալուրջ հաջողություններին:
Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել:

Հարաբերությունները հեշտ կսկսվեն ու ներդաշնակ կդասավորվեն: Շատ Կույսերի նախկինում ստացած փորձը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, խուսափել սխալներից, որոնք կարող էին բարդացնել իրենց կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր օր է սպասվում: Այն բազում անակնկալներ կբերի: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, ստիպված եք լինելու վերամշակել ծրագրերը: Սակայն ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են դասավորվում պայմանները, քանի որ նոր հնարավորություններն էլ շատ կլինեն:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կոնֆլիկտներ համարյա չեն լինի, չնայած տարաձայնությունների պատճառներ կարող են հայտնվել: Դուք միշտ կիմանաք՝ ինչպես հարթել սուր անկյունները ու կպաշտպանեք ձեր տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով: Հարմար օր է գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Կարող եք նախաձեռնող լինել գործնական և անձնական հարաբերություններում: Կասկած չկա, որ ձեզ ընդառաջ կգան: Դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, նույնիսկ եթե դրանք միանգամից կյանքի կոչել չստացվի, կաշխատեք սկսածը կիսատ չթողնել:

Հաճախ կօգնեն ընկերներն ու հին ծանոթները, մտերիմները կաջակցեն ձեր գաղափարներին: Հարմար օր է այն մարդկանց հետ ջանքերը միավորելու համար, որոնք կիսում են կյանքի հանդեպ ձեր հայացքները: Համատեղ գործունեությունը երկարատև ընկերության սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը գործերին լուրջ վերաբերմունք է պահանջում: Ամեն ինչ մտածածի նման չի ընթանա, սակայն նոր հնարավորություններ կբացվեն, և դուք պետք է կարողանաք օգտվել դրանցից: Աշխատեք նկատել ամենն, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը և համապատասխան արձագանք տալ: Օգտակար կլինի ինտուիցիայի հուշումները լսելը, այլ ոչ թե կողքից խորհուրդները:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործերում, որոնք հույս չունեիք երբևիցե ավարտել: Եթե հիմա համառ լինեք, ամեն ինչ կստացվի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կուրախացնեն շփումները հին ծանոթների կամ հեռու բարեկամների հետ, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցների բազում թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը կարող եք անցնել մի քանի շաբաթից:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, որոշ Այծեղջյուրների նշանակալի դրամական մուտքեր են սպասվում: Մի շտապեք ծախսել ստացածը: Չծրագրված գնումներից էլ լավ է խուսափեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ, չնայած այն այնքան էլ հասարակ չի լինի: Դրված նպատակներին հասնելու համար ստիպված եք լինելու պայքարել, իսկ դուք կնախընտրեիք, որպեսզի ամեն ինչ ինքն իրեն ստացվեր: Նախաձեռնող եղեք ու մի ծուլացեք: Դուք ինքներդ էլ կհամոզվեք, թե ինչ հրաշալի արդյունքների կարելի է հասնել միայն մի քանի ժամվա ընթացքում:

Հնարավորություն կունենաք վերականգնել ձեզանից անկախ պատճառներով ավարտված հարաբերությունները: Այստեղ արժե նախաձեռնող լինել, անել առաջին քայլը: Հիշեք, որ մտերիմներից այսօր լավ է ոչինչ չթաքցնեք: Նույնիսկ ամենափոքրիկ ու անմեղ գաղտնիքը կարող է տհաճություններով ավարտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ միանշանակ օր է: Գործերը վատ չեն ընթանա, բայց դուք, միևնույն է, դժգոհ կլինեք, քանի որ ավելին կուզենաք ու կիմանաք՝ ինչպես հասնել դրան: Միայնակ նպատակին հասնել հազիվ թե ստացվի: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Հին ընկերներն ուրախ կլինեն աջակցել ձեզ:

Գործերում ձգձգումներ կառաջանան՝ կապված փաստաթղթերի ձևակերպման հետ: Այստեղ կարևոր կլինի մանրուքներին ուշադրությունը: Աշխատեք ոչինչ աչքաթող չանել, նույնիսկ աննշան սխալներ չանել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, ինչպես նաև անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3188 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3