ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4181 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօրվա իրադարձությունները կյանքում փոփոխությունների սկիզբ կդնեն: Հնարավոր են աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ: Մի շտապեք համաձայնությամբ պատասխանել: Նախ մանրամասն ուսումնասիրեք իրավիճակն ու վերլուծեք բոլոր փաստերը: Ձեր լուրջ մոտեցումը կգնահատեն ու, հնարավոր է, ավելի շահավետ պայմաններ առաջարկեն:

Հավանական են անսպասելի իրադարձություններ, չի բացառվում՝ ստիպված լինեք արագ փոխել ծրագրերը: Նման իրավիճակներում անհրաժեշտ է հանգստություն պահպանել. եթե հույզերին տրվեք, սխալներ կանեք: Որոշ Խոյեր գործարքներ կկնքեն, որոնք մեծ եկամուտ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը, շատ հարցերի լուծումներ ավելի հեշտ կտրվեն, քան սովորաբար: Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց մասին վերջերս շատ էիք մտորում, գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակից: Վատ օր չէ տեղեկատվություն հավաքելու համար, որը կստուգեք ու կվերլուծեք ավելի ուշ:

Օրվա երկրորդ կեսին նշանի որոշ ներկայացուցիչներ անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ կստանան: Հավանական են հաջող գնումներ, օրը հատկապես հարմար է տան համար իրեր ձեռք բերելու համար: Որոշ Ցուլեր կմտածեն վերանորոգում սկսելու կամ տան կահույքը նորացնելու մասին: Նման ծրագրերը կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը ուրախ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածում հավանական են հաճելի անակնկալներ, ձեզ հեռվից լավ նորություններ են սպասվում: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, բայց այստեղ կարևոր կլինի չշտապելը. ինչքան էլ ջանաք, անհրաժեշտ արդյունքներին միանգամից չեք հասնի: Լավ է համբերությամբ զինվեք ու գոյատևեք, քան ուժերը զուր վատնեք:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր գործերին: Դուք շատ բան կկարողանաք սովորել, կշփվեք անսովոր մարդկանց հետ, օգտակար բան կիմանաք: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալներն ու խուսափել նորերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը բարենպաստ է: Այն հարմար է կարևոր գործերը, ապագայի ծրագրերը, ֆինանսական ու մյուս հարցերը քննարկելու համար: Եթե տարաձայնություններ ծագեն, կկարողանաք շրջապատողներին համոզել ձեր իրավացիությունը՝ առանց որևէ մեկին վիրավորելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Հումորի զգացումը շատ տեղին կլինի, ձեր կատակները կօգնեն լիցքաթափել մթնոլորտը:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կդասավորվի: Ստիպված եք լինելու շեղվել սեփական գործերից ուրիշների գործերի համար, ուղղել մյուսների գործած սխալները: Դա մեծ ուժեր կխլի: Բայց կուրախացնի այն, որ այդ ուժերը զուր չեք ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դժվարություններն ու տհաճ անակնկալները չեն բացառվում, բայց դուք ամենայն հավանականությամբ գլուխ կհանեք ծագած խնդիրներից: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք ձեր սխալները չեք կրկնի, արագ կգտնեք նպատակին տանող ճիշտ ճանապարհը: Չի խանգարի նաև գործնական հարաբերություններին զգույշ մոտեցումը: Օգնության հարցով լավ է դիմեք հուսալի, փորձված համախոհներին, քանի որ նրանք հուսախաբ չեն անի:

Ֆինանսական գործերում էլ զգուշություն է պետք: Ցանկալի չեն սպոնտան գնումները. չծրագրված ծախսերն ամենայն հավանականությամբ զուր կլինեն: Օգտակար կլինի բյուջեի պլանավորման մասին մտածելը: Դուք կհասկանաք, թե ինչի վրա կարող եք խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ունակ կլինեք շրջապատողներին հետաքրքրել ձեր ծրագրերով: Նոր գաղափարների մասին այնքան տարված կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Ի դեպ, ձեր հանդեպ՝ նույնպես: Որոշ Կույսերի բավական կլինի շփումների մի քանի րոպեն, որպեսզի կարողանան տպավորություն թողնել իրենց հետաքրքրող մարդու վրա:

Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Որոշումները պետք է արագ ընդունեք: Նրանք, ովքեր սովոր են երկար մտածել ցանկացած հարցի շուրջ, կկորցնեն իրենց շանսը: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, ընդ որում՝ նաև նրանք, որոնք շատ կարևոր են և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Շատ բան հեշտությամբ կտրվի, կկարողանաք հաջողության հասնել այն գործերում, որոնցից գլուխ հանել նախկինում չէր ստացվում: Հաճախ դա տեղի կունենա նրա շնորհիվ, որ կիրագործեք սեփական գաղափարները, այլ ոչ թե կգնաք ուրիշի ճանապարհով, որքան էլ գրավիչ այն թվա:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները, զրույցների հետաքրքիր թեմաներ կգտնեք, հետո նաև ընդհանուր ծրագրեր կհայտնվեն: Բաց մի թողեք նոր բան սովորելու շանսը: Գիտելիքները, որոնք այսօր կստանաք, շուտով օգտակար կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է, որը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք գործերից, գիտելիքներն ու փորձն էլ շատ օգտակար կլինեն: Դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, բայց ամեն իրական հնարավորություն կօգտագործեք ձեր նպատակներին հասնելու համար:

Հավանական են հաջող գործնական բանակցություններ, հնարավորություն կունենաք երկարաժամկետ համագործակցության համաձայնություն կնքել: Մտերիմների հետ կարող եք լրիվ անկեղծ լինել: Նրանք կհասկանան ձեզ ու ամեն հարցում կաջակցեն, կօգնեն կյանքի կոչել համարձակ գաղափարները, իսկ եթե քննադատեն, ապա շատ նրբանկատ ու կառուցողական:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա մեծ մասը հաջող կդասավորվի: Դուք նոր գաղափարներ կունենաք ու կսկսեք դրանք անհապաղ կյանքի կոչել: Կգտնվեն մարդիկ, ովքեր ձեզանից պակաս հետաքրքրված չեն լինի նման մտահղացումների իրագործմամբ: Ավելի ուշ նրանք կկարողանան ձեր իսկական ընկերները դառնալ: Բաց մի թողեք օգտակար բան սովորելու շանսը: Հիմա ձեզ շատ բան հեշտությամբ կտրվի, և դրանից արժե օգտվել:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտն ավելի լարված կդառնա, դուք կսկսեք շատ հուզվել ու անհանգստանալ: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել ձեզ, լավ գաղափարներ տալ կամ ինչ-որ հետաքրքիր բան պատմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք ամենայն հավանականությամբ հաջողությունների կհասնեք, եթե ջանքեր գործադրեք, նախաձեռնող լինեք ու չսպասեք, որպեսզի ամեն ինչ ինքն իրեն հաջող դասավորվի: Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ, նոր համախոհներ գտնելու շանս կա: Հոգ տարեք ձեր հեղինակության մասին, բամբասանքների առիթներ մի տվեք:

Օրը հարմար է ոչ ֆորմալ շփումների համար: Նույնիսկ լուրջ աշխատանքային հարցերը քննարկելիս արժե խուսափել պաշտոնական տոնից, քանի որ այդպես ավելի արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Հավանական են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ մարդկանցից, որոնք թանկ են ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր գործերը ծրագրեք առավոտվա համար, քանի որ հենց այդ հատվածում մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Նույնը վերաբերում է նաև պատասխանատու բանակցություններին. դրանք օրվա երկրորդ կեսին մի հետաձգեք: Աստիճանաբար գործնական ակտիվությունը կնվազի, հանգստի կարիք էլ ավելի շատ կունենաք:

Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների ու գործընկերների հետ, որոնց հետ նախկինում շատ մտերիմ եք եղել: Կարող եք վերականգնել կապերը, որոնք խախտվել են իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով: Իսկ արդյոք արժե դա անել, կհուշի ինտուիցիան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հետաքրքիր ու հաճելի, իրադարձություններով լի օր է սպասվում: Այն ուրախության առիթներ կպարգևի, թույլ կտա անցյալում թողնել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրները: Մարդիկ, ովքեր նախկինում կասկածում էին ձեր ուժերին, կխոստովանեն, որ սխալվել են ու հետաքրքիր առաջարկներ կանեն:

Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Դուք պատմելու բան կունենաք, նրանք՝ նույնպես, նորությունների ու գաղափարների փոխանակումը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Կարող եք գնումներ անել ու գործարքներ կնքել, գործնական հոտառությունը ձեզ հուսախաբ չի անի: Հավանական են անսպասելի նվերներ, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4181 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2