ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3990 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ փորձություններ են սպասվում, որոնք հաղթահարելը հեշտ չի լինի: Օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը, որի շնորհիվ էլ այնպիսի սխալներ չեք անի, որոնք կարող էին ձեզ վրա թանկ արժենալ: Աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից: Այսօր ավելի հեշտ կլինի ուրիշի օրինակին հետևելը, քան նպատակին տանող սեփական ուղին փնտրելը:

Նոր համախոհներ գտնելու փորձերը հազիվ թե հաջող լինեն, իսկ ահա հին գործընկերներն ու ընկերները կաջակցեն ձեզ, կօգնեն կյանքի կոչել մտածածը: Օրվա վերջին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է ուսման, ինչպես նաև աշխարհայացքն ընդլայնելուն նպաստող ցանկացած այլ զբաղմունքի համար: Կարող եք ճանաչողական դասախոսություն լսել, մասնակցել հետաքրքիր սեմինարի, նոր ֆիլմ դիտել: Լսեք ինքներդ ձեզ. հնարավոր է՝ հենց այսօր հասկանաք, թե ինչով եք ուզում զբաղվել կամ ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունեք:

Կարևոր կդառնան մտերիմների հետ շփումները և ոչ միայն նրա համար, որ խոսում եք բոլորին հուզող հարցերի մասին: Այսօր կարող եք կիսվել ձեր ամենախորը զգացմունքներով՝ առանց վախենալու, որ ձեզ սխալ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է հոգնեցնող լինել: Սակայն այն ոչ միայն հոգսեր, այլ նաև ուրախության առիթներ կբերի: Հնարավորություն կունենաք ստանալ այն տեղեկատվությունը, որի պակասն ունեիք՝ ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Որոշ Երկվորյակների ընդունած որոշումները լավ կազդեն նրանց կարիերայի վրա, կօգնեն ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Հավանական են դրամական մուտքեր: Դուք ճիշտ կտնօրինեք ստացած գումարը, հաջող գնումներ կանեք: Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները: Սիրահարները կուզենան խոսել ապագայի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում չեն բացառվում կոնֆլիկտներն ու վեճերը: Նույնիսկ մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Բայց ձեզ հատուկ համբերատարությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել սուր կոնֆլիկտներից:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաճելի կանցնի: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև կարևոր զրույցների, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ լրիվ նոր աղբյուրներից: Որոշ Խեցգետիններ բիզնեսին վերաբերող գաղափարներ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն արդյունավետ կանցնի: Դուք ուժերի ներհոսք կզգաք ու կկարողանաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Սակայն կարևոր կլինի ուժերը չգերագնահատելը: Մի շտապեք կապվել պարտավորություններով, քանի որ դրանք կատարելը բարդ է լինելու: Եթե խոսքը կարևոր ու մասշտաբային գործերի մասին է, լավ է աջակցության հարցով դիմեք համախոհներին, քանի որ դա ավելորդ չի լինի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ոչ ֆորմալ հարաբերությունների համար: Կկարողանաք վերականգնել ձեզ համար թանկ կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չեն բացառվում սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կարող է սկսվել տհաճ պատահարից, ցավալի սխալից կամ մեկ այլ իրադարձությունից, որը ժամանակավոր կփչացնի ձեր տրամադրությունը: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կկարգավորվի: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շրջապատողներին դուր կգաք, նրանց կես խոսքից կհասկանաք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք:

Մտերիմների հետ կարող եք քննարկել ապագայի ծրագրերը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Շատ լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք իրագործել՝ միավորվելով ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք հրաշալի արդյունքների կհասնեք, եթե շատ արագ չհանձնվեք: Կարևոր կլինեն կազմակերպվածությունն ու կարգապահությունը, ինչպես նաև գործերին լուրջ մոտեցումը: Իմպրովիզները հաջող չեն լինի, փոխարենը պայմանները թույլ կտան հետևել ավելի վաղ կազմած ծրագրին:

Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, նույնիսկ եթե նրանք ամենաբարենպաստ տպավորությունն են թողնում: Եթե կարևոր բան եք ծրագրել, հույս դրեք միայն փորձված համախոհների վրա: Մի անկեղծացեք նրանց հետ, ում մասին ոչինչ չգիտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անսպասելի ու զարմանալի իրադարձություններով լի կլինի: Ծրագրի համաձայն գործելը դժվար կլինի, ստիպված եք լինելու հարմարվել նոր պայմաններին: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դա երբեմն կնյարդայնացնի, բայց դուք կփորձեք բացասական հույզերին տեղ չտալ:

Հաջող օր է ֆինանսների տեսանկյունից: Եթե վերջին շրջանում այդ ոլորտում խնդիրներ եք ունեցել, այսօր պարզ կդառնա՝ ինչպես կարելի է լուծել դրանք: Կնքած գործարքների ու կատարած գնումների համար զղջալու կարիք չի լինի, նույնիսկ եթե դրանք անեք պահի ազդեցության տակ, առանց երկար մտածելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Դա բարդ ժամանակ է լինելու, բայց դուք սխալներ չեք անի, եթե ղեկավարվեք ինտուիցիայի հուշումներով: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չեն բացառվում հանդիպումները այն մարդկանց հետ, ովքեր մոտ ժամանակներս կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Օրվա երկրորդ կեսն անսովոր իրադարձություններով լի կլինի: Չի բացառվում՝ դրանք մեծ փոփոխությունների սկիզբ դնեն, վճռական գործողությունների մղեն ձեզ կամ էլ ոգեշնչվածություն պարգևեն, որի կարիքը վերջերս շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին կարևոր հարցերը լավ է չքննարկեք, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Երբեմն դժվար կլինի նույնիսկ նրանց հետ լեզու գտնելը, ովքեր նախկինում միշտ ձեր կողմից էին: Իսկ այն մարդկանց հետ շփումները, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում, ընդհանրապես ուժասպառ կանեն ձեզ:

Բարեբախտաբար, բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է պասիվ հանգստի ու չհոգնեցնող զբաղմունքների համար: Օգտակար կլինեն բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաները, որոնք նշանակալի արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է, երբ շատ բան հեշտությամբ կտրվի: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Դուք օգնություն կստանաք, որի հույսը չունեիք և դրա շնորհիվ կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին: Բիզնեսի ու աշխատանքի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Եթե վճռական գործեք, կկարողանաք մեծացնել ձեր եկամուտները:

Այսօր ինչքան էլ շատ գործ ունենաք, մի մոռացեք հանգստի մասին: Օգտակար կլինի ինքներդ ձեզ հետ ժամանակ անցկացնելն ու սիրելի գործով զբաղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողներն ավելի շատ կքննադատեն ձեզ, քան կգովեն: Նշանի ամենատպավորվող ներկայացուցիչներին այդ նկատողությունները խիստ կվշտացնեն: Բայց հուսահատվել չարժե: Ավելի ուշ բոլորը կտեսնեն, թե ինչ հաջողությունների եք հասել:

Օրվա առաջին կեսին գործերի վրա կենտրոնանալը, կողմնակի մտքերը վանելը հեշտ չի լինի: Փոխարենն ավելի ուշ անպայման մի զբաղմունք կգտնեք, որն իսկապես կգրավի ձեզ: Երեկոյան լավ է չլուծեք գումարի հետ կապված հարցերն ու խոշոր գնումներ չանեք: Այդ հատվածում հակված կլինեք գումարին թեթևամտորեն վերաբերվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3990 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7