ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4009 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ օր է: Հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք ու հնարամիտ լինեք: Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր պատրաստ են փորձարկումներ անել, ինքնուրույն որոշումներ ընդունել, այլ ոչ թե հետևել ուրիշներին: Դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա, բայց առանց երկար մտածելու կարևոր քայլեր կանեք, եթե պայմանները պահանջեն:

Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Փոքրիկ տարաձայնություններին հանգիստ վերաբերվեք: Բարդ շրջանը երկար չի տևի, և երեկոյան կկարողանաք վերջ տալ վեճերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ է նոր բան սովորելու, ստեղծագործ մոտեցում պահանջող հարցերը լուծելու համար: Հնարավոր են անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ինքներդ էլ բաց չեք թողնի շրջապատողներին հաճելի անակնկալներ անելու հնարավորությունը, ուշադիր կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարների ու համարձակ ծրագրերի ժամանակ է: Այդ հատվածում ամենատարբեր աղբյուրներից բազմաթիվ նոր բաներ կիմանաք: Ստացված ինֆորմացիան կօգնի վերամշակել ծրագրերը, հասկանալ՝ ինչի կարող եք հասնել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լարված կլինի օրվա առաջին կեսը: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, իսկ եթե բարկացել եք, պետք է փորձեք վերահսկել ձեզ: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի, իսկ մարդիկ, որոնց նախկինում համակրում էիք, չեն արդարացնի ձեր սպասելիքները, կհիասթափեցնեն: Բայց դուք կփորձեք հարթել սուր անկյունները, և դա ձեզ կհաջողվի:

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել կարևոր գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Որոշ Երկվորյակներ պարգև կստանան ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, իսկ նոր հնարավորությունները չեք նկատի: Օգտակար կլինեն այն մարդկանց խորհուրդերը, ովքեր վաղուց են ձեզ ճանաչում: Չի բացառվում՝ հենց կողքից հայացքն օգնի լուծում գտնել այն խնդիրներին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում:

Առավոտյան հնարավոր են տհաճ պահեր: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերը դեպի լավը կգնան, կարևոր հարցերը լուծելու շանս կունենաք: Օրվա երկրորդ կեսը նվերներ ու հաջող գնումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու, նոր գործ ստանձնելու համար: Կարող եք քչից սկսել. նույնիսկ համեստ հաղթանակները լավատեսություն ու ինքնավստահություն կնվիրեն: Օգտակար կլինի հին գաղափարների մասին հիշելը: Հնարավոր է՝ հենց հիմա կարողանաք կյանքի կոչել դրանք: Հին ծանոթները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները:

Շրջապատողների հետ հրաշալի լեզու կգտնեք: Զրույցների համար առիթներ կլինեն, կարող եք կիսվել տպավորություններով, քննարկել ապագայի ծրագրերը: Որոշ Առյուծներ նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս բարդ օրը ձեր առաջ հետաքրքիր խնդիրներ կդնի: Դուք դրանց լուծում կգտնեք, բայց արագ հաջողությունների վրա հույս մի դրեք: Զգույշ գործելով ու համբերատար լինելով՝ հրաշալի արդյունքների կհասնեք: Իսկ ահա շտապողականությունն ու ամեն ինչ միանգամից ստանալու ձգտումը տհաճություններով կավատվեն:

Օգտակար կլինի փորձառու հին ծանոթների խորհուրդները լսելը: Դուք պրակտիկ կլինեք, հստակ կիմանաք, թե ինչի եք ձգտում, և դա կօգնի խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս հաջող օրը հեշտ հաղթանակներ ու գործերում հաջողություններ է խոստանում: Ուզածը ստանալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի. ամեն ինչ կդասավորվի այնպես, ինչպես պետք է: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք: Հին ընկերներից հետաքրքիր առաջարկներ կստանաք, որոնք կարող եք առանց կասկածելու ընդունել:

Խոշոր գնումների հարցում մի շտապեք. սա օրվա մեջ միակ պահն է, որը զգուշություն է պահանջում: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք անպիտան իրի վրա: Սակայն դա չի վերաբերում այն գնումներին, որոնք նախապես ծրագրել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վատ օր չէ: Գործերում հաջողությունները համեստ կլինեն, բայց դուք գոհ կմնաք ձեր ձեռքբերումներից: Նշանի շատ ներկայացուցիչների համար առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու տնային հոգսերը: Սովորականից շատ ժամանակ կպահանջեն մանր կենցաղային խնդիրները: Բայց բողոքելու ցանկություն չի լինի, քանի որ ձեր ջանքերի շնորհիվ կյանքն ավելի հարմարավետ ու հաճելի կդառնա:

Գործնական լինելու ու իրատեսության շնորհիվ կհաջողվի խուսափել զուր ծախսերից, ֆինանսական կորուստներից: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն գործերը, որոնց վերջերս շատ ժամանակ ու ուժեր էիք նվիրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է: Դուք կզգաք, որ ունակ եք հաղթահարել խոչընդոտները և այդ հարցում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Հազիվ թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարողանան դիմակայել ձեզ: Դուք հաստատակամ կլինեք այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է, այդ իսկ պատճառով կարևոր հաղթանակներ կտոնեք ու ցանկացած վեճից հաղթող դուրս կգաք:

Օրվա երկրորդ կեսը հաջող գնումներ է խոստանում և հարմար է գործարքներ կնքելու համար: Այդ հատվածում կարող եք զբաղվել բյուջեի ծրագրմամբ: Դուք ձեր հնարավորությունները չեք գերագնահատի, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես տնօրինել գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դժվարությունները չեն բացառվում, բայց դուք դրանցից գլուխ կհանեք, եթե պահպանեք առողջ բանականությունը: Փոքրիկ թյուրիմացությունները սրտին մոտ մի ընդունեք, մի անհանգստացեք այն խնդիրների համար, որոնք մոտ ժամանակներս բոլոր դեպքերում լուծվելու են: Կենտրոնացեք նրա վրա, ինչը միայն ձեզանից է կախված: Տրամադրությունը կլավանա, երբ ստանձնած գործերում հասնեք առաջին հաջողություններին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Նույնիսկ եթե դրանք ձեզ մոտ առանձնակի ոգևորություն չեն առաջացնում, դա արդյունքի վրա չի ազդի: Այն հրաշալի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև ու հաճելի օր է, որը նշանակալի դրական փոփոխություններ է խոստանում: Մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք, կկարողանաք լուծել այն խնդիրները, որոնց վրա ձեր ծանոթները երկար ժամանակ գլուխ են կոտրել: Որոշ Ջրհոսներ կկարողանան համոզիչ հաղթանակ տանել հին մրցակիցների հանդեպ: Մյուսները նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությունը տեղին կլինի:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շահավետ գործարքներ կկնքեք կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Չեն բացառվում նվերները: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի դասավորվի: Այն մեծ հաջողություններ ու հաղթանակներ չի բերի, բայց կօգնի խուսափել լուրջ դժվարություններից: Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Վատ կանխազգացումները, որոնք այսօր կունենաք, հիմքերից զուրկ կլինեն: Այն, ինչից վախենում եք, այդպես էլ տեղի չի ունենա, իսկ ահա հաճելի անակնկալներ հնարավոր են:

Շատ Ձկներ այսօր հեշտությամբ կհրաժարվեն վատ սովորույթներից, իրենց օրացուցակում փոփոխություններ կմտցնեն: Նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ կհայտնվեն, որոնց շնորհիվ ավելի ուշ կկարողանաք մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4009 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5