/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ հոկտեմբերի 4
Загрузка...
2019-11-15

Աստղագուշակ․ հոկտեմբերի 4

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող է: Հենց այդ հատվածում արժե ստանձնել բարդ գործերը, քանի որ արագ կհասնեք առաջին հաջողություններին, կհավատաք ձեր ուժերին ու կհասկանաք, որ պատրաստ եք առաջ շարժվել: Կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Վատ մի զգացեք հարցեր տալ, բայց ձեր դժվարությունների մասին շատ մանրամասն մի պատմեք. դրա անհրաժեշտությունը չկա:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Հուզական դաշտն անկայուն կդառնա, հաճախ կբարկանաք, իսկ հետո ինքներդ ձեզ կմեղադրեք, որ չեք կարողացել հանգստություն պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի, արդյունավետ օր է: Դուք միաժամանակ մի քանի գործից գլուխ կհանեք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ուր շարժվել: Այսօր ծնված գաղափարները ձեր կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կարող են դնել:

Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին նոր բան սովորեք, մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանաք, ճիշտ որոշումներ ընդունեք այն ժամանակ, երբ մյուսները մտորում ու կասկածում են: Դա թույլ կտա մրցակիցներին թողնել հետևում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կստացվի: Եթե ուզում եք այսօր հաջողության հասնել, պատրաստ եղեք համառ լինել: Չի բացառվում՝ ստիպված լինեք պայքարել ուժեղ մրցակցի դեմ, որին հաղթել միանգամից չի ստացվի: Պայմանները բարենպաստ չեն դասավորվի, բայց դա հանձնվելու պատճառ չպետք է դառնա:

Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ, որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը: Օգտակար գնումներ անելու, մտերիմներին նվերներով ուրախացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Վեճերի ու տարաձայնությունների հավանականությունը մեծ է: Հաճախ ձեզ վատ ճանաչող մարդիկ ձեզանից դժգոհություններ կունենան: Հույզերը մի կողմ դնելն ու կշռադատված որոշումներ ընդունելը դժվար կլինի: Երբեմն անձնական համակրանքն ու հակակրանքը կխանգարեն ճիշտ համախոհներ ընտրել, որոշել, թե ում կարելի է վստահել, իսկ ում՝ ոչ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա ու դրանցում հաջողության հասնել: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք սպասվածից մեծ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը զգուշություն է պահանջում: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, հիմա հեշտությամբ կընկնեք ուրիշի վատ ազդեցության տակ, սխալներ կանեք՝ հետևելով այն խորհուրդներին, որոնք սրտանց չեն տրվել: Կարևոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ չլուծված մանր խնդիրներ չեն մնացել, քանի որ դրանք ամենաանհարմար պահին լուծում կպահանջեն:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Չի բացառվում՝ մտերիմները կուտակված խնդիրները լուծելիս ձեր աջակցության կարիքն ունենան: Դրա պատճառով ստիպված եք լինելու հետաձգել պլանավորած գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավ օր է: Նշանի շատ ներկայացուցիչների այն նոր գաղափարներ ու պլաններ կտա: Չի բացառվում՝ հասկանաք, որ եկել է ռազմավարությունը փոխելու ժամանակը, քանի որ սովորական մեթոդներն այլևս թույլ չեն տալիս անհրաժեշտ արդյունքին հասնել: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել:

Մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, հաճախ երկար բացատրությունների կարիք կլինի, նույնիսկ եթե խոսքն ամենահասարակ բաների մասին լինի: Դուք կփորձեք չբարկանալ, բայց հույզերը վերահսկելը հեշտ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց դա չի նշանակում, որ օրը ամբողջովին զուրկ կլինի տհաճ պահերից: Դուք կվշտանաք, երբ շրջապատողների հետ տարաձայնություններ լինեն, բայց դրանցից խուսափել չի ստացվի: Նույնիսկ կարճատև տհաճ զրույցը կարող է փչացնել ձեր տրամադրությունը: Լավ կլինի, եթե կողքին լինեն ընկերները, ովքեր կաջակցեն ձեզ:

Օրը հարմար է աշխատանքի համար, կարող եք ստանձնել բարդ ու պատասխանատու գործերը, որոնցից շատ բան կախված կլինի: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի, քանի որ կարևոր հանդիպումների ու պատասխանատու գործերի համար այն շատ հարմար է: Բայց այդ հատվածում էլ ամեն ինչ ինքն իրեն չի ստացվի. դուք անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Հատկապես լավ գլուխ կհանեք այն գործերից, որտեղ պետք չէ ինչ-որ մեկի հետ համագործակցել, այլ պետք է ինքնուրույն գործել:

Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Մտերիմները կհիշեն հին խնդիրների ու վեճերի մասին, և դա օգուտ չի տա հարաբերություններին: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հեշտ չի անցնի: Ձեզ համար պարզ կլինի, որ ավելի խելամիտ կլիներ հանգստություն պահպանելն ու կշռադատված որոշումներ ընդունելը, բայց հույզերը վերահսկել չի ստացվի: Երբեմն ձեր բարկությունից կտուժեն նրանք, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Ավելի ուշ դուք կփորձեք ուղղել ձեր սխալները:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գործեր կհայտնվեն: Նոր խնդիրներն իսկապես կգրավեն ձեզ, ոգևորությամբ կստանձնեք դրանք: Հաճախ շրջապատողները օգնություն կառաջարկեն, և դա շատ տեղին կլինի: Անսպասելի արագ կլուծվեն հին խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը լարված կլինի: Ձեզ հետ գործ ունենալը դժվար կլինի. դուք հաճախ կբարկանաք մանրուքներից, երբեմն կտրվեք հույզերին այնտեղ, որտեղ արժեր ղեկավարվել առողջ բանականությամբ: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հոգեկան հավասարակշռությունը կվերադառնա ձեզ:

Երեկոն լավ գաղափարներ կբերի: Դրանք կարող են վերաբերել աշխատանքին կամ բիզնեսին, ինչպես նաև ստեղծագործ նախագծերին: Հիշեք հին պլանների մասին: Հնարավոր է՝ հենց հիմա հասկանաք՝ ինչպես կարող եք կյանքի կոչել դրանք: Չի բացառվում՝ կամավոր օգնականներ հայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Նույնիսկ սովորական գործերից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել: Իսկ դուք անհամբեր կլինեք ու կուզենաք անհապաղ արդյունքի հասնել, այնպես որ՝ երբեմն կասկածելի մեթոդների կդիմեք: Չմտածված արարքները տհաճությունների կհանգեցնեն, այնպես որ՝ ինքներդ ձեզ ժամանակ տվեք ու կշռադատված որոշում ընդունեք:

Խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից. գերհոգնածության պատճառով ձեզ վատ կզգաք: Պետք է հրաժարվել նաև ավելորդություններից: Ավելի շատ հանգստացեք. դա կօգնի վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավականին անհաջող կսկսվի: Դուք ցանկացած մանրուքից կկորցնեք հավասարակշռությունը, կբարկանաք այն իրադարձություններից, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց հուզական դաշտը կկայունանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է աշխատանքի համար: Հնարավորություն կունենաք ծանոթանալ այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Կարող եք կիսվել գաղափարներով, քննարկել ապագայի պլանները: Չի բացառվում՝ հենց հիմա ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Նյութը ռուսերեն



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 231
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 11
Հյուրեր/Гостей: 11
Օգտատերեր/Пользователей: 0