ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2513 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց: Չի բացառվում՝ հասկանաք՝ այն մարդը, որին վստահում էիք, իրականում արժանի չէ դրան, իսկ նա, ումից ոչ մի լավ բան չէիք սպասում, հուսալի համախոհ է: Հնարավոր է, օրը կապված լինի ընտանեկան կամ սիրային հարաբերություններին վերաբերող կարևոր բացահայտումների հետ: Դուք կտեսնեք՝ ինչ սխալներ եք գործել ու կկարողանաք ուղղել դրանք:

Օրվա բոլոր իրադարձությունները չէ, որ հաճելի կլինեն, բայց դրանց մեծ մասը ձեզ հետաքրքիր մտքեր կտա, կհուշի՝ ինչպես է պետք գործել հետագայում: Շատ Խոյեր փորձ ձեռք կբերեն, որը շատ շուտով պետք կգա նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք ժամանակը զուր չեք վատնի, այնպես որ՝ մյուսներից շատ բանի կհասնեք: Ինչ-որ նոր բան սովորելու, արժեքավոր փորձ ձեռք բերելու և այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կունենաք, ովքեր շատ բան գիտեն ու պատրաստ են կիսվել տեղեկատվությամբ: Հավանական են օգտակար ծանոթություններ:

Ինչով էլ զբաղվեք, պատրաստ եղեք, որ անհրաժեշտ արդյունքները միանգամից ստանալ չի հաջողվի, այնպես որ՝ պետք է համբերությամբ զինվեք: Օրվա երկրորդ կեսը վաղուց սկսած գործերը հաջողությամբ ավարտելու շանս կտա: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմ մարդուն կամ լուծել ընտանեկան խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող եք շատ օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ՝ շրջապատողների համար: Դուք կօգնեք հարազատներին ու ծանոթներին, լավ խորհուրդ կտաք փակուղու առաջ կանգնած մարդուն: Ձեր արժանապատիվ արարքներն աննկատ չեն մնա: Դուք պարգևատրում չեք ակնկալի, բայց անպայման կստանաք այն:

Օրը հարմար է հետաքրքիր գործ ստանձնելու կամ լրիվ նոր բան փորձելու համար: Դուք չեք զղջա, որ նախաձեռնող եք եղել: Որոշ Երկվորյակների հեռվից հաճելի նորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է: Կկարողանաք ճիշտ մոտեցում գտնել շատ խնդիրների ու լուծել դրանք՝ ձեզ ու մտերիմներին ապրումներից և տագնապներից հեռու պահելով: Ձեզ կօգնեն նույնիսկ այն մարդիկ, որոնց վատ եք ճանաչում, իսկ ընկերների ու ծանոթների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Որոշ Խեցգետիններ կկարողանան վերականգնել հին գործնական կապերը: Հիմա դրանք շատ օգտակար կլինեն:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ, գիտելիքներ ու հմտություններ ձեռք կբերեք, որոնք շատ շուտով պետք կգան: Դուք ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները: Չեն բացառվում լրիվ անսպասելի ուղևորությունները: Դրանք բազում վառ տպավորություններ են խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն գլուխ հանել շատ խնդիրներից: Այնտեղ, որտեղ մյուսները կզիջեն ու կհաշտվեն անխուսափելիի հետ, դուք կշարունակեք գործել ու հաջողության կհասնեք: Կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Դուք արագ գլուխ կհանեք դրանցից, սխալներ էլ չեք անի: Սուր գործնական հոտառությունը կօգնի շահավետ գործարքներ կնքել, ճիշտ տնօրինել գումարը:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենահեշտ օրը չէ: Երբեմն մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան: Հանգստություն պահպանեք, ու բոլոր խնդիրները շուտով կլուծվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Մի շտապեք: Հաջողությունն այսօր կայցելի նրանց, ովքեր կարողանում են սպասել: Սկսեք գործել այն ժամանակ, երբ գա դրա համար բարենպաստ պահը, բայց ոչ ավելի շուտ: Շտապողականությունը խառնաշփոթի, բազմաթիվ մանր թյուրիմացությունների, երբեմն էլ՝ ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնա:

Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Հին վիրավորանքներն ու տարաձայնությունները կմոռացվեն: Կարող եք հյուրեր ընդունել, իմպովիզացված երեկույթներ կազմակերպել: Դուք կգտնեք նույնիսկ հուսահատվածներին ուրախացնելու ձևը: Չեն բացառվում հաճելի հանդիպումները հին ծանոթների հետ, որոնց շատ ուրախ կլինեք տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Առավոտը կարող է բավականին բարդ լինել: Նշանի որոշ ներկայացուցիչների այն նոր հոգսեր կբերի: Մի շտապեք ստանձնել կարևոր գործերը: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, կսկսվեն դրական փոփոխությունները:

Ձեր շփման շրջանակները կընդլայնվեն, և դա օգուտ կտա: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնցից շատ բան կկարողանաք սովորել: Օրը հարմար է նոր ծանոթությունների համար: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել կենսափորձի վրա: Խորհուրդներ ձեզ պետք չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Չի կարելի ասել, որ աստղերը ձեզ ամեն հարցում կաջակցեն. երբեմն ճանապարհին խոչընդոտներ կառաջանան: Բայց դուք չեք հանձնվի ու հաջողության կհասնեք: Բացի այդ, կհաջողվի համախոհներ գտնել, որոնց կարող եք դիմել ցանկացած խնդրանքով ու չկասկածել, որ այն լավագույնս կկատարվի:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, կտարվեք գործընկերոջով: Ձեր հմայքին դիմակայելը դժվար կլինի, ամենատպավորվողները արագ կկորցնեն իրենց գլուխները: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է չշտապեցնեք իրադարձությունները, այլ թույլ տաք, որ դրանք իրենց հունով ընթանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր կկարողանաք շատ լավ բաներ անել, հոգ տանել մտերիմների մասին: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Հեշտությամբ կհաշտվեք վեճից հետո, կհարթեք հարաբերությունները: Նույնիսկ այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել, հիմա կկարողանաք հանգիստ ու կառուցողական քննարկել:

Կարող եք վերադառնալ հին պլաններին ու վերջապես կյանքի կոչել դրանք: Այսօր ձեզ հազիվ թե ինչ-որ բան խանգարի հասնել ուզածին: Բարդ իրավիճակից արագ ելք կգտնեք, նույնիսկ եթե նվազագույն ինֆորմացիայի տիրապետեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր օր է: Աշխատեք նույնիսկ փոքրիկ սխալներ չանել: Եթե այսօր ամեն ինչ ճիշտ անեք, հաջողությունը ձեզ երկար ժամանակ կուղեկցի: Համախոհներին ու օգնականներին մանրամասն կընտրեք: Ինտուիցիան ձեզ կօգնի չսխալվել: Հնարավոր է մտերիմներից, ընտանիքի անդամներից մեկին վերաբերող տագնապալի նորություններ ստանաք: Խուճապի մի մատնվեք, քանի որ շուտով ոգեշնչող նորություններ կստանաք:

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Այսօր դուք հակված կլինեք չմտածված արարքների, հաճախ վատնող կլինեք, գումարը քամուն կտաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է և՛ ձեր, և՛ ձեր կողքին գտնվողների համար: Նույնիսկ շրջապատողների բարեկեցության համար հատուկ հոգ չտանելով՝ նրանց համար շատ լավ բաներ կանեք: Զարմանալի չէ, որ դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ով արժանի չէ համակրանքի ու վստահության:

Հնարավոր է նոր աղբյուրից գումար ստանաք կամ գործարքներ կնքեք, որոնք մեծ շահույթ կբերեն: Աշխատանքի մեջ հաջողություններ են սպասվում այն Ջրհոսներին, որոնց գործունեությունը ամենատարբեր մարդկանց հետ շփումներ է ընթադրում: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր դիվանագետ կլինեն, կհաշտեցնեն նրանց, ովքեր իրար հետ լեզու չեն գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթև ու հաճելի օր է: Այն թույլ կտա հանգստանալ, զվարճանալ, շփվել մտերիմների հետ: Դուք շատ լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, նրանք էլ ձեզ կես խոսքից կհասկանան: Կարող եք նոր գործեր սկսել: Դուք դրանցում արագ հաջողությունների կհասնեք համախոհների աջակցության շնորհիվ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ընկերական բնույթ կստանան:

Օրվա առաջին կեսը հաջող բանակցություններ է խոստանում, իսկ երկրորդը հաճելի անակնկալներ կբերի, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային խնդիրները, օգտակար իրեր գնել տան համար: Չեն բացառվում դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2513 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6