ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3090 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է բարդ խնդիրները լուծելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, իսկ դա կօգնի խուսափել կասկածներից ու մի գործից մյուսը չնետվել: Հաճախ հաջող կլինեն փորձարկումները, բայց ուրիշի փորձից օգտվելն էլ օգտակար կլինի: Ինտուիցիան կհուշի, թե երբ կարելի է ռիսկի դիմել: Առաջին հերթին պետք է լսել նրան, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդները:

Ամեն անգամ չի հաջողվի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Անհասկացողությունն ու թյուրիմացությունները հավանական են հատկապես օրվա առաջին կեսին: Երեկոյան մոտ հարաբերություններն առավել հարթ ու ներդաշնակ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր կարող եք հասնել նրան, ինչն առաջ անհնար էր թվում: Բարդ խնդիրներ չեն առաջանա, ցանկացած խոչընդոտ կկարողանաք հաղթահարել: Համառությունը, ակտիվությունն ու հնարամտությունը հրաշալի պտուղներ կտան: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա. դրանք ըստ արժանվույն կգնահատեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար անտեսում են ուրիշների հաջողությունները:

Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ: Սակայն կարևոր է հետևել, որ անձնական հարաբերությունները չխառնվեն գործնականին. դա հիմա իսկապես վտանգավոր կլինի: Ցանկալի չէ ինքնուրույն լուծել այն հարցերը, որոնք կարևոր են ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հետաքրքիր հնարավորություններով լի կլինի: Տեղում մի դոփեք. փորձարկումներ արեք, նորը փորձեք, ոչ ստանդարտ լուծումներ փնտրեք: Ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչից մյուսները գլուխ չեն հանել: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաջողություններին, բայց հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր կվճռեն ինչ-որ կերպ խանգարել ձեզ:

Հնարավոր են ծանոթություններ անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Չեն բացառվում սիրային տարվածությունները: Այսօր սկսվող հարաբերությունները կարող են արագ զարգանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների դա կվախեցնի, բայց շատերին դուր կգա: Ձանձրանալու առիթ հաստատ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաճելի, հագեցած ու հիշարժան օր է: Աստղերն այսօր հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Խեցգետինների հանդեպ, որոնց հիշվող ակնթարթներ են սպասվում: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները հուսախաբ չեն անի:

Մի քիչ կարող են նյարդայնացնել գործերում ձգձգումները: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրանք ձեզ չեն խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին: Օրը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք շատ ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչը մյուսներն անուշադրության են մատնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել դժվարություններից ու խնդիրներից, բայց դրանց համար անհանգստանալ չարժե: Նույնիսկ եթե սխալներ անեք, դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, իսկ վեճերն ու տարաձայնությունները մի քանի ժամից կմոռացվեն: Արժե կենտրոնանալ նոր գաղափարների իրագործման վրա. դա կոգեշնչի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք: Շատ հավանական է սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք ներդաշնակ կդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդյունավետ օր է: Դուք կարող եք սպասվածից մեծ հաջողությունների հասնել, եթե հաստատակամ լինեք: Կարող են շեղել խորհուրդները, որոնց հարցում շրջապատը շատ առատաձեռն կլինի: Հիմա միայն քչերն ունակ կլինեն հասկանալ, թե ինչ խնդիրների եք բախվել ու ինչ նպատակներ եք դրել ձեր առաջ: Նույնիսկ ամենամանրամասն բացատրությունները հաճախ անօգուտ կլինեն: Այնպես որ՝ պատրաստ եղեք կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունել:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հոգնեցուցիչ կլինեն, բայց դուք չեք զղջա, որ ճամփա եք ընկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, իսկ դա շատ կօգնի գործերում: Քննարկել կարող եք նույնիսկ ամենաբարդ ու խճճված հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Կոնֆլիկտներ չեն ծագի, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով չէին հետաքրքրվում:

Կուրախացնեն հարազատների կամ մտերիմների մասին հեռվից ստացված  նորությունները: Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում, սիրելիի հետ հարաբերություններում: Հնարավորություն կունենաք ուրախացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, և բաց չեք թողնի ձեր շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մտածեք, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատողների վրա: Ինչքան շատ լինեն մարդիկ, որոնց այսօր դուր կգաք, այնքան հեշտ կլինի դրված նպատակներին հասնելը: Կարող եք ոչ միայն օգնականներ, այլև իսկական ընկերներ գտնել: Երբեմն ընդհանուր հետաքրքրություններից ու փոխադարձ համակրանքից սիրային պատմություն կսկսվի:

Երբեմն ինչ-որ բան այնպես չի ընթանա, բայց դուք չեք հանձնվի ու գլուխ կհանեք բոլոր փորձություններից: Օրվա երկրորդ կեսը ֆինանսական գործերում հատուկ զգուշություն է պահանջում, չեն բացառվում կորուստները: Լավ է չշտապել գնումների հարցում, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող եք շատ լավ բաներ անել և ոչ միայն ձեզ համար: Դուք հնարավորություն կունենաք պաշտպանել վիրավորվածներին ու պատժել վիրավորողներին, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին, խորհուրդ տալ նրանց, ովքեր չգիտեն՝ ինչ նախաձեռնել: Ուրիշների գործերի համար երբեմն կհետաձգեք ձերը, կփոխեք պլանները: Հետևեք, որ ոչ ոք չչարաշահի ձեր բարությունը. դա անել ցանկացողներ շատ կլինեն:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը կամ խոսել դատարկ բաների մասին. բոլոր դեպքերում դա ձեզ օգուտ կտա: Բաց մի թողեք ձեզ իսկապես թանկ մարդկանց ուրախացնելու շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բազում ապրումներ կբերի: Հաճախ դրանք ռոմանտիկ պատճառներ կունենան: Մի կողմից՝ հեշտ չեն դասավորվի մտերիմ մարդու հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ չեն բացառվում հուզիչ ծանոթություններն ու հիշարժան հանդիպումները: Որոշ Այծեղջյուրներ կուզենան իրենց կյանքում արմատական փոփոխություններ անել: Բայց վճռական գործողությունների հարցում մի շտապեք: Ամեն ինչ լավ մտածելու համար ձեզ ժամանակ է պետք:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Հատկապես լավ գլուխ կհանեք բարդ, խճճված գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսը արդյունավետ ու հաջող կլինի, հնարավորություն կտա հաջողության հասնել բարդ գործերում: Չի բացառվում՝ կարողանաք կյանքի կոչել հին գաղափարները, ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել:

Մի քանի ժամ հետո դրական միտումների ազդեցությունը կնվազի: Դա կանդրադառնա հուզական վիճակի վրա: Դուք կսկսեք հուզվել, ընթացիկ գործերից գլուխ հանելն էլ կդժվարանա: Հաճախ նույնիսկ ամենաանմեղ նկատողությունների մեջ վիրավորական բան կփնտրեք, իսկ դա կխանգարի հաճելի շփումներին: Սակայն ամենամտերիմ մարդիկ կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք կարող եք հասնել նրան, ինչին վաղուց էիք ուզում հասնել: Գործերը, որոնցից երկար ժամանակ չէր հաջողվում գլուխ հանել, հիմա կհաջողվի ավարտին հասցնել, և դա համարյա ջանքեր չի պահանջի: Իրադարձությունների հաջող ընթացքի դեպքում աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք: Հնարավոր են գրավիչ գործնական առաջարկներ: Մի շտապեք մերժել, նույնիսկ եթե դրանք տարօրինակ թվան:

Անձնական հարաբերություններում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք լավ կհասկանաք մտերիմներին, նրանք էլ կփորձեն չվշտացնել ձեզ: Նույնիսկ եթե ընդհանուր կարծիքի հասնելը դժվար լինի, կոնֆլիկտներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3090 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/10