ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2855 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չնայած օրը բավականին լարված կդասավորվի, դուք ձեր լավատեսությունը չեք կորցնի: Համառությունը կօգնի որոշ գործերում հաջողության հասնել, իսկ ինտուիցիան կհուշի, թե որ դեպքերում արժե ջանքեր գործադրել, իսկ որ դեպքերում է պետք նահանջել:

Հնարավոր են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք. նախ ուսումնասիրեք բոլոր պայմանները: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների: Ինչքան շատ հարցեր տաք, այնքան մեծ կլինի խորամանկներին ջրի երես հանելու, թշնամիներին դիմակազերծելու հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ բարդ ու ոչ միանշանակ է: Մյուսները ձեր փոխարեն խուճապի կմատնվեին, իսկ դուք կփորձեք գլուխ հանել իրավիճակից: Ջանքեր գործադրելու դեպքում պատասխաններ կստանաք ձեր բոլոր հարցերին: Չի բացառվում՝ դրանք ստիպեն փոխել ապագայի պլանները: Պետք է վերանայեք շրջապատողների հետ հարաբերությունները: Մարդիկ, որոնց ձեզ համախոհ եք համարում, իրենց տարօրինակ կպահեն: Արժե՞ վստահել նրանց լուրջ գործերում:

Հավանական են տարաձայնություններ ընտանիքի անդամների ու մյուս մտերիմների հետ: Հիմա դուք չեք ուզենա զիջումների գնալ, և դա արդարացված է: Մի քիչ ժամանակ կանցնի ու բոլորը կտեսնեն, որ դուք ճիշտ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Ստիպված եք լինելու զբաղվել տարբեր գործերով, և դրանցից յուրաքանչյուրը ձեզ իսկապես կգրավի: Կարող եք վերադառնալ հին մտահղացումներին. հիմա դուք դրանք կյանքի կոչելու շանսեր ունեք: Դուք ունակ կլինեք օգնել շատերին ու ուժերը չեք խնայի բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու համար: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսը ընկերների հետ հաճելի հանդիպումներ է խոստանում: Չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները: Դուք լավ կհասկանաք, թե ինչ կա մտերիմների հոգում: Դա թույլ կտա խուսափել տհաճ զրույցներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ հարաբերությունները բավական լարված կդասավորվեն: Հաճախ կթվա, թե ձեզ թերագնահատում են, վիրավորում, ուշադրություն չեն դարձնում: Դուք ինքներդ էլ ձեզ անթերի չեք պահի, և երբեմն կխոստովանեք դա, բայց արդարացումներ կփնտրեք ձեզ համար: Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար. դրանում կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Դուք արագ կշարժվեք դեպի նպատակը, երբ ստիպված չլինեք ժամանակ վատնել զրույցների ու վեճերի վրա:

Օգտակար կլինի ուղևորության մեկնելը, գոնե ժամանակավորապես պայմանները փոխելը: Նոր վայրերը կոգեշնչեն ձեզ, կօգնեն նորովի նայել այն բաներին, որոնք վաղուց սովորական էին դարձել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Խնդիրներ հաճախ կառաջանան այնտեղ, որտեղ ամենաքիչն էիք սպասում: Դժվարությունների բախվելիս խուճապի կմատնվեք, կսկսեք մեղավորներ փնտրել ու մտածել իրադարձությունների զարգացման ամենատարբեր վարկածների շուրջ և զուր ժամանակ կվատնեք: Շրջապատողներին դա դուր չի գա, իսկ ձեր հասցեին հնչող ցանկացած նկատողության շատ սուր կարձագանքեք:

Լրիվ այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Ստիպված եք լինելու շատ աշխատել, բայց դա ձեզ չի վշտացնի, քանի որ կհասկանաք, թե ինչի համար եք ջանքեր գործադրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Հենց այդ հատվածի համար է պետք պլանավորել ամենալուրջ գործերը: Շատ խոչընդոտներ կհաջողվի հաղթահարել համառության շնորհիվ: Այնտեղ, որտեղ մյուսները կնահանջեն, դուք նպատակին հասնելու նոր փորձեր կձեռնարկեք: Հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր կուզենան հակադրվել կամ կփորձեն խանգարել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը ֆինանսական դժվարություններ կբերի: Կարևոր է թեթևամիտ չլինել այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին կլինի: Հեռու մնացեք կասկածելի հեղինակություն վայելող մարդկանցից, նույնիսկ եթե նրանք շատ են փորձում շահել ձեր վստահությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Մտերիմների հետ փոխհասկացողության հասնելը դժվար չի լինի, կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների ու ապագայի ընդհանուր պլանների շուրջ: Հավանական է՝ ստիպված լինեք հետաձգել որոշ անձնական պլանների իրագործումն ու կենտրոնանալ բոլորի համար կարևոր գործի վրա: Նման որոշման համար չեք զղջա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով ու անսպասելի նվերներով: Հարմար ժամանակ է տան համար իրեր, օրինակ՝ կենցաղային տեխնիկա ու կահույք գնելու համար: Կարող եք նաև վերանորոգում պլանավորել, զբաղվել տան կահավորմամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարդ, բայց հաջող կլինի: Ձեր գիտելիքներին ու փորձին արժանի կիրառում կգտնվի, մասնագիտական դիրքերն ամրապնդելու, մրցակիցներին հաղթելու հնարավորություն կլինի: Չի բացառվում՝ ձեզ համագործակցություն առաջարկեն այն մարդիկ, որոնց մասին շատ լավ բաներ եք լսել:

Հետաքրքիր կանցնեն ուղևորությունները, որոնք վառ տպավորություններ են խոստանում: Դուք չեք ձանձրանա, քանի որ աստղերը ձեզ շատ անակնկալներ են մատուցել: Տրամադրությունը կբարձրացնի հանդիպումը այն հին ծանոթների հետ, որոնց մասին վեջերս շատ էիք հիշում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կապերին պետք է ընտրողաբար մոտենաք: Աշխատեք շփվել միայն նրանց հետ, ովքեր ձեզ հավանում են, հասկանում ու աջակցում: Ձեր հասցեին հնչող ցանկացած քննադատության հանդեպ այսօր շատ զգայուն կլինեք, նույնիսկ անմեղ նկատողությունները ձեզ կխոցեն: Այնպես որ՝ ձեր սխալները մատնացույց անելու ու ձեզ կյանք սովորեցնելու պատրաստ մարդկանցից հեռու մնացեք:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն, պարզ կդառնա՝ ինչ է պետք նախաձեռնել մրցակիցներից առաջ անցնելու ու թշնամիներին չեզոքացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստացեք: Օրը հարմար չէ կարևոր գործերով զբաղվելու կամ աշխատանքին, անձնական կյանքին վերաբերող լուրջ որոշումներ ընդունելու համար: Դուք պետք է մի քիչ դադար վերցնեք: Երբ ուժերը վերականգնվեն, պարզ կդառնա՝ ուր է պետք շարժվել: Իսկ հիմա օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելն ու ընթացիկ գործերում ստեղծագործ էլեմենտներ մտցնելը:

Տրամադրությունը կբարձրացնեն ընկերների կամ պարզապես ձեր հետաքրքրությունները կիսող լավ ծանոթների հետ շփումները: Բայց լավ է խուսափեք աղմկոտ միջոցառումներից ու բազմամարդ հավաքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ խոստումնալից օր է: Վճռական գործեք ու հաջողության կհասնեք: Այս խորհուրդը արդարացի կլինի և՛ ընթացիկ գործերի, և՛ լրիվ նորերի համար: Ինչքան քիչ ժամանակ անցկացնեք կասկածների մեջ, այնքան լավը կլինի արդյունքը: Ձեր բոլոր խոսքերն ու արարքները չէ, որ դուր կգան շրջապատողներին, բայց վիրավորանքներն ու դժգոհությունները կմոռացվեն, երբ հասնեք դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ծանոթանալ մի մարդու հետ, ում մասին շատ լավ բաներ եք լսել: Աշխատեք լավ տպավորություն թողնել. չի բացառվում՝ այդ մարդը դեռ օգտակար ծառայություններ մատուցի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ, բայց հետաքրքիր է լինելու: Օրվա առաջին կեսը փորձություններ կբերի: Սկզբում խուճապի կմատնվեք, իսկ հետո հետաքրքրվածություն կզգաք, և հենց դա կօգնի հաղթահարել խնդիրները: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դրական միտումների ազդեցությունն էլ կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսին ձեզ հաճելի անակնկալներ ու հին ընկերների հետ հանդիպումներ են սպասվում: Չեն բացառվում աշխատանքին վերաբերող լավ նորությունները: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք: Որոշ Ձկներ եկամուտները մեծացնելու ինքնատիպ եղանակ կգտնեն՝ օգտագործելով իրենց տաղանդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2855 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6