ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2795 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք նշանակություն կտաք միայն սեփական հետաքրքրություններին ու պլաններին, իսկ դա վատ կանդրադառնա շրջապատողների հետ հարաբերությունների վրա, կոնֆլիկտների ու վիրավորանքների պատճառ կդառնա: Շուրջը տեղի ունեցողին ավելի շատ ուշադրություն դարձնելու դեպքում բազում հետաքրքիր բաներ կնկատեք: Չի բացառվում՝ շրջապատողներից հաջողվի ինչ-որ օգտակար բան սովորել, կիրառել նրանց փորձը:

Մի գերագնահատեք սեփական գաղափարները. ամենայն հավանականությամբ դրանք այնքան լավը չեն լինի, որքան թվում են: Այնպես որ՝ մտածածն իրագործելուց առաջ նախ ամեն ինչ կշռադատեք: Հատկապես կարևոր կլինի աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերում չշտապելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում հեշտությամբ ցավալի սխալներ կանեք, կասեք կամ կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Դուք հաճախ կթերագնահատեք շրջապատողներին: Դա հատկապես վտանգավոր կլինի, երբ խոսքը թշնամիների մասին լինի. նրանք կարող են վնասել ձեզ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Այն կուրախացնի նոր հնարավորություններով: Անձնական հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կլինի: Մտերիմները ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան, իսկ դուք կհարգեք նրանց հետաքրքրություններն ու ցանկությունները: Տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին ձեր կողմը կգրավեք: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ կամ հակակրանք էին տածում ձեր հանդեպ, կհասկանան, որ սխալվել են: Ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհներ կդառնան, իսկ շուտով՝ նաև իսկական ընկերներ: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը:

Դժվարություններ կարող են ծագել այն Երկվորյակների մոտ, ովքեր կզբաղվեն կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով: Կենտրոնանալը դժվար կլինի, սխալների հավանականությունը մեծ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենակարևոր բաները պլանավորեք օրվա առաջին կեսի համար: Այդ հատվածը հետաքրքիր իրադարձություններ է խոստանում, ինչպես նաև դրական փոփոխություններ կյանքի այն ոլորտում, որը հիմա ձեզ համար յուրահատուկ կարևորություն է ներկայացնում: Որոշումներ ընդունելիս լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումներն ավելի օգտակար կլինեն, քան ծանոթների խորհուրդները: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք հաջող կդասավորվեն:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի ու ավելի հարմար է հանգստանալու, քան օգտակար գործերի համար: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը. նրանցից ինչ-որ մեկը լավ գաղափարներ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին թյուրիմացություններից խուսափելը դժվար կլինի: Այդ հատվածում հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, կասեք ու կանեք այն, ինչի համար շուտով կզղջաք: Չեն բացառվում խնդիրներն այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնցից շատ բան է կախված: Ձեր չզիջող լինելը կբարկացնի, շրջապատողները կփորձեն հեռու մնալ ձեզանից:

Երեկոյան բացասական միտումների ազդեցությունը կնվազի, հիմնական դժվարությունները կհաղթահարվեն ու դուք թեթև շունչ կքաշեք: Բայց թեթևամտությունն անթույլատրելի է: Աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ մոտենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Դուք մի քանի գործերի միջև կկիսվեք, հաճախ սկսածն ավարտին չեք հասցնի, քանի որ ստիպված կլինեք մեկ մի բան ստանձնել, մեկ՝ ուրիշ, ուղղել ուրիշների սխալները: Բարդ ժամանակ է այն Կույսերի համար, ովքեր սովոր են ամեն ինչում կատարելության ձգտել: Ամենազգայուններն այնքան ուժեղ ապրումներ կունենան, որ կարող են հիվանդանալ:

Տրամադրությունը կբարձրացնեն մտերիմների հետ շփումները; Կարող եք քննարկել և՛ կենցաղային գործերը, և՛ ավելի լուրջ հարցերը: Տարաձայնություններ չեն առաջանա, դուք պատրաստ կլինեք լսել ուրիշներին ու փոխզիջման գնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անօգուտ ու բավականին հոգնեցուցիչ օր է: Դուք անընդհատ նոր գործեր կստանձնեք ու չեք հասցնի ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Հավանական են սխալներ հաշվարկների մեջ, որոնց պատճառը շտապողականությունը կլինի: Դա հատկապես տհաճ կլինի, երբ աշխատեք փաստաթղթերի հետ: Ամեն ինչ պետք է նորից անեք:

Շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, երբեմն նույնիսկ ամենաանմեղ նկատողությունները նրանց վիրավորական կթվան: Այնպես որ՝ հարաբերությունները սովորականից լարված կլինեն, երբեմն վեճեր կառաջանան: Հիշեք, որ դրանց վերջ տալը ձեր հետաքրքրություններից է բխում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Երբ ձեր գաղափարներով կիսվեք շրջապատողների հետ, դրանց հանդեպ ոչ ոք չի կարողանա անտարբեր մնալ: Ձեր մտահղացումների հաջողությանը կհավատան նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու ոչ մի լավ բան չեն սպասում:

Սովորական գործերը չափազանց ձանձրալի կթվան, մեծ կլինի դրանք մեկ ուրիշին հանձնարարելու գայթակղությունը: Բայց այդպես վարվել պետք չէ. միայն դուք եք ունակ դրանցից լավագույնս գլուխ հանել: Բացի այդ, ձեր գործերին շրջապատողների ակտիվ մասնակցությունը վեճերի ու խառնաշփոթի պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հարմար է գործնական ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք կլսեք ինտուիցիային, իսկ այն շատ սուր կլինի: Ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, ստիպել այնպիսի որոշում ընդունել, որի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Ավելի ուշ կգա շփումների համար բարենպաստ շրջանը: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Դուք կհաշտվեք նրանց հետ, ում հետ վերջին շրջանում շատ էիք վիճում, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ հաշտ չէիք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարդ կլինի, բայց պետք է խոստովանել, որ ամենալուրջ խնդիրներն ինքներդ կստեղծեք ձեզ համար: Չմտածված արարքները տհաճ հետևանքներ կունենան, իսկ տաք գլխով ասված խոսքերը վեճերի ու վիրավորանքների պատճառ կդառնան: Աշխատեք վերահսկել ձեզ. դա ձեզ հեռու կպահի շատ դժվարություններից:

Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործերից, որոնք չէր հաջողվում ավարտին հասցնել: Դուք արագ գլուխ կհանեք ամենից, ինչը մյուսներին հասկանալի չէ, հրաշալի կաշխատեք այն նախագծերի հետ, որոնք անհույս էին համարվում: Իրադարձությունների տարօրինակ ընթացքը կհուշի՝ ինչպես լուծել հին խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրը հարմար չէ չմտածված որոշումներ ընդունելու, ոտքի վրա պլանները փոխելու ու առանց ամեն ինչ կշռադատելու ձեզ վրա պարտականություններ վերցնելու համար: Լավ մտածված գործողությունները անհրաժեշտ պտուղները կտան: Դուք կարող եք նույնիսկ ավելիին հասնել, քան ակնկալում էիք, եթե ժամանակին օգնության դիմեք ու ճիշտ համախոհներ ընտրեք:

Հավանական են դրամական մուտքեր: Դուք չեք շտապի ծախսել ստացածը և ճիշտ կվարվեք: Ավելի ուշ գումարը ինչ-որ կարևոր բանի համար պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Հնարավոր են փոքրիկ դժվարություններ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, արագ կգտնեք բոլոր խնդիրների լուծումը: Լավ կանցնեն ուղևորությունները, ընդ որում՝ նույնիսկ նրանք, որոնք նախապես չէիք պլանավորել: Ձեզ համար դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը. դուք ձեզ բնական կպահեք, իսկ դա շատերին կհմայի:

Երեկոն հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է կարևոր լինել ու ոչ մի մանրուք աչքաթող չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2795 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3