ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2184 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ստանձնած գործերում ուշադիր եղեք: Օրը բավական հաջող կդասավորվի, բայց թույլ տված սխալները տհաճությունների շարքի սկիզբ կդնեն, այնպես որ՝ լավ է կշռադատել ամեն քայլն ու ռիսկի չդիմել: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք:

Կարող եք քննարկել գործնական ու անձնական բնույթի կարևոր հարցերը: Կհաջողվի համաձայնության հասնել: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Դժվար չի լինի նախկինում թանկ կապերը վերականգնելը. վատ մի զգացեք նախաձեռնող լինելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է գործնական հանդիպումների ու բանակցությունների համար: Կկարողանաք նոր համախոհներ գտնել, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց աջակցությունը դեռ օգտակար կլինի: Դուք ինքներդ էլ դեմ չեք լինի օգնել կյանքի կոչելու լավ գաղափարները կամ միանալ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին:

Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե առանց հատուկ ոգևորության մեկնեք ու ոչ մի հաճելի բան չսպասեք: Ճանապարհին հավանական են անսովոր հանդիպումներ: Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Դրանք աննշան, բայց տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կարող եք ստանձնել բարդ գործերը: Այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել, դուք հաջողության կհասնեք, քանի որ չեք վախենա գնալ սեփական ճանապարհով ու ժամանակին հաստատակամություն կցուցաբերեք: Շրջապատողներին ձեր գաղափարները դուր կգան, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից. հոգնածությունը քրոնիկ հիվանդությունների սրման պատճառ կդառնա: Փոխարենը պասիվ հանգիստը կօգնի արագ վերականգնել ուժերն ու տրամադրվել նոր սխրանքների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Շատ բան պետք է հասցնեք ու անհասկանալի կլինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Բազմաթիվ փոքրիկ թյուրիմացությունները կփչացնեն ձեր տրամադրությունը, կստիպեն հուզվել: Շատ Խեցգետիններ նոր պարտականություններ կունենան, միանգամից պարզ չի լինի՝ ինչպես կատարել դրանք:

Օրվա երկրորդ կեսն առաջինից լավ կդասավորվի, հնարավորություն կտա ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնել: Շատ բան լավ կստացվի, և դա ձեզ վստահություն կհաղորդի: Եթե նույնիսկ ճանապարհին խոչընդոտներ առաջանան, չեք նահանջի ու կհասնեք ձեր ուզածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ վատ չի ընթանա, և հիմնականում նրա շնորհիվ, որ ճիշտ կվարվեք: Դուք արագ կգործեք այնտեղ, որտեղ մյուսները հապաղում են, երբեմն ոտքի վրա ճիշտ որոշումներ կընդունեք: Որոշ Առյուծներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենան: Սակայն ձեր ոգևորվածությունը բոլորի սրտով չի լինի, ինչ-որ մեկը կփորձի խանգարել ձեզ հասնելու մտածածին:

Հետևեք ու պարզեք, թե ով և ինչի համար է ձեզանից նեղացած. նման մարդիկ կփորձեն վրեժ լուծել:
Օրը հարմար է տնային գործերի համար, որոնք հիմա ո՛չ հոգնեցնող կթվան, ո՛չ ձանձրալի: Կարող եք շրջել խանութներով. մտերիմների համար հրաշալի նվերներ գնելու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, և դուք կփորձեք դա օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Աշխատեք անգործ չնստել, ժամանակն էլ օգտավետ անցկացնել: Շատ բան կախված կլինի ձեր հաստատակամությունից. դրսևորեք այն ու կարող եք մեծ հաջողությունների հասնել: Հաճախ կօգնեն հին ծանոթները, ընդ որում՝ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի:

Օրը հարմար է ուղևորությունների համար: Դրանք ոչ միայն հաճելի տպավորություն կթողնեն, այլև կոգեշնչեն, հետաքրքիր գաղափարներ կհաղորդեն, կօգնեն կարևոր որոշումներ ընդունել: Տանից հեռու հայտնվելով՝ շատ բաների կսկսեք այլ կերպ նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Հուզական դաշտը լարված կլինի, դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք ու կանհանգստանաք: Չի հաջողվի ճիշտ որոշումներ ընդունել, քանի որ կարևոր մասերն աննկատ կմնան: Այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք, զբաղվեք հասարակ, առօրյա գործերով:

Լրիվ այլ բնույթ կկրի օրվա երկրորդ կեսը: Դրական միտումներն ուժ կհավաքեն, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կարող եք կարևոր գործեր ստանձնել, մեծ է հաջողության հասնելու շանսը: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, ձեր ոգևորությունն էլ շատերին կվարակի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող է: Հենց այդ հատվածն արժե օգտագործել կարևոր հանդիպումների ու գործնական բանակցությունների, այն հարցերը քննարկելու համար, որոնք չէիք կարողանում ինքնուրույն լուծել: Արժե շտապել, քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կնվազի:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Որոշ Կարիճներ խաբեբաների զոհը դառնալու վտանգի մեջ կհայտնվեն: Զգոն ու շրջահայաց եղեք: Լրիվ նոր բան ստանձնելուց առաջ կարևոր է ճիշտ գնահատել սեփական ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, բողոքելու ու հուզվելու պատճառներ չեն լինի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ ձեր կյանքում նշանակալի դրական փոփոխություններ տեղի կունենան: Որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու զբաղվել բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով: Նշանի ներկայացուցիչներն ամեն ինչից գլուխ կհանեն:

Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով ու լավ նորություններով: Լավ ժամանակ է հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք, հաճախ կկռահեք մտերիմների գաղտնի ցանկությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից: Դուք հրաշալի լեզու կգտնեք հարազատների հետ, կաշխատեք ուրախացնել նրանց, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Հեշտությամբ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի շուրջ, ցանկացած տարաձայնություն կհաջողվի արագ հաղթահարել: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք:

Կարող եք լուծել կենցաղային հարցերը, օգտակար իրեր գնել տան համար: Օրը հարմար է վերանորոգման նախապատրաստվելու կամ այն սկսելու համար: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաճելի կանցնի, բայց՝ ոչ այնքան արդյունավետ: Գործերը ձեզ այնքան էլ չեն հետաքրքրի, իսկ ահա զվարճանալու ու լավ ժամանակ անցկացնելու հնարավորության համար շատ ուրախ կլինեք: Հավանական են հաճելի հանդիպումներ: Շատ տեղին իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց աջակցության շնորհիվ կիրագործեք հին գաղափարները:

Գնումների հարցում լավ է չշտապեք: Եթե շտապելով որոշումներ ընդունեք, դրանք հաճախ անհաջող կլինեն: Ասվածը տեղին կլինի ֆինանսների հետ կապված ամեն հարցում: Լավ է կշռադատել ամեն քայլը, և դա կօգնի խուսափել զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Դուք հասարակ, բայց արդյունավետ լուծումներ կգտնեք, որոնք չգիտես ինչու մյուսների մտքով չէին անցել, հաջողության կհասնեք ձեր հնարամտության շնորհիվ: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող ֆինանսական խնդիրները:

Չեն բացառվում անսովոր առաջարկներն ու հրավերները: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք դրանց ու չեք զղջա դրա համար: Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ: Կկարողանաք վերականգնել ժամանակին ոչ ձեր նախաձեռնությամբ ավարտված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2184 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8