Աստղագուշակ․ դեկտեմբերի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2746 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու, պոտենցիալ համախոհների հետ հանդիպելու, նրանց ձեր ծրագրերի ու գաղափարների մասին պատմելու համար: Այդ հատվածում չեն բացառվում նոր ծանոթությունները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Ավելի ուշ պետք է կենտրոնանաք վերջին շրջանում կուտակված խնդիրների լուծման վրա: Կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն դարձնելն ու չշեղվելը, քանի որ վտանգ կա՝ սխալներ անեք, որոնց ուղղման վրա շատ ժամանակ կծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք կուզենաք գործ ունենալ միայն նրանց հետ, ովքեր ձեզ ամեն ինչում աջակցում են ու համաձայն են ձեր ամեն խոսքի հետ: Նման մարդիկ շատ չեն լինի: Ցանկացած տարաձայնություն թեժ վեճերի կհանգեցնի, որոնց կհետևեն փոխադարձ վիրավորանքները: Կփչանան այն հարաբերությունները, որոնք նախկինում բացառապես ներդաշնակ բնույթ էին կրում: Օրն ավելի լավ կանցնի, եթե ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինեք: Դուք լավ գլուխ կհանեք ամենատարբեր գործերից, հաջողության կհասնեք այն գործում, որից գլուխ հանել նախկինում չէիք կարողանում: Արժե շտապել, քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ նվազելու է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վատ օր չէ: Հաճախ կհաջողվի հասնել դրված նպատակին, առանց դրա համար ջանքեր գործադրելու, բավական է միայն օգտվեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից ու չկորցնեք պահը: Դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Այստեղ պետք է նախաձեռնող լինեք ու անեք առաջին քայլը: Եթե գիտեք, որ ոչ վաղ անցյալում սխալներ եք արել, շտապեք ուղղել դրանք: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, նույնիսկ եթե դրանք նախապես չեք ծրագրել: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Օրը լարված հուզական դաշտով կառանձնանա, տրամադրությունը հաճախ կփոխվի: Որոշ Խեցգետիններ նյարդային կլինեն, մյուսները կվշտանան դատարկ բաների պատճառով ու ամեն տհաճ մանրուքի մեջ ապագա խնդիրների նախազգուշացում կտեսնեն: Ձեզ աջակցություն է պետք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ովքեր հասկանում են ձեզ ու միշտ գտնում են անհրաժեշտ բառերը: Հենց նրանց շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, չեք կորցնի հավասարակշռությունն ու ձեր հանդեպ հավատը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը բարդ կլինի: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Հաճախ ստիպված եք լինելու օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց ու դրա պատճառով հետաձգել սեփական գործերը: Հնարավոր են վեճեր անհասկացողության պատճառով, շատ Առյուծների կվշտացնեն մտերիմների անհիմն մեղադրանքները: Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը նոր հեռանկարներ կբացի ու կուրախացնի գաղափարներով, որոնք կհաջողվի կյանքի կոչել: Այդ հատվածում հավանական են անսպասելի այցեր, չպլանավորված հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում ինչի մասին ասես կարող էիք պայմանավորվել, հիմա ձեզ սխալ կհասկանան, կկասկածեն ինչ-որ բանում կամ տհաճությամբ զիջումների կգնան: Ամեն անգամ չի հաջողվի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Գործընկերների հետ տարաձայնությունները կխանգարեն ժամանակին լուծել աշխատանքային խնդիրները, երբեմն դա ֆինանսական կորուստների պատճառ կդառնա: Դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե ինքնուրույն գործեք ու ոչ ոքից աջակցություն չակնկալեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող փորձարկումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած ու հետաքրքիր օր է: Այն հարմար է շփումների համար. միանման լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Մտածելու ժամանակ քիչ կունենաք, բայց ներքին ձայնն անպայման կհուշի՝ արժե արդյոք ընդունել դրանք: Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերի համար ուրախ կլինեք, նույնիսկ եթե նրանք առանց հրավերի գան: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Որոշ Կշեռքներ այդ հատվածում կկարողանան ուղղել նախկինում գործած սխալները: Դրանից հետո կյանքը նոր գույներով կներկվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ ու թյուրիմացություններ, լարված պահեր: Այդ հատվածը հարմար չէ նոր, բարդ, անծանոթ ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործեր ստանձնելու համար: Զբաղվեք նրանով, ինչը հասկանալի ու պարզ է, աշխատեք ոչ ոքից աջակցություն չակնկալել: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ նոր հնարավորությունների հարցում առատաձեռն կլինի: Այդ հատվածում հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մարդիկ, ովքեր նախկինում ձեր արժանիքներն ու տաղանդները չէին նկատում, վերջապես կգնահատեն դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վատ օր չէ: Ձեր առջև իրական նպատակներ դրեք ու գոհ կլինեք, թե ինչպես է օրը դասավորվում: Հնարավոր են հետաքրքիր նորություններ, անսովոր առաջարկներ: Շրջապատողների ասած ամեն խոսքին մի հավատացեք. ինչ-որ մեկը կարող է չստուգված տեղեկություններ տարածել, ինչ-որ մեկն էլ հատուկ մոլորության մեջ կգցի ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ հանդիպելու ու սիրային ժամադրությունների համար: Չի բացառվում՝ հետաքրքրվեք նոր բանով, վառ տպավորություններ ստանաք, որոնք երկար ժամանակ կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է, որը միանման լավն է և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ համագործակցություն սկսելու համար: Դուք շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Մարդիկ, ովքեր նախկինում ձեր կողմից չէին, հիմա պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, կօգնեն կյանքի կոչել դրանք: Համագործակցությունը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի: Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ ու դրամական մուտքեր: Ուղևորությունները լավը կլինեն, նույնիսկ եթե շտապելով ճամփա ընկնեք: Երեկոն շատ Այծեղջյուրների կուրախացնի լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք շատ բաներ սրտին մոտ կընդունեք, հաճախ կվշտանաք դատարկ բաների պատճառով, երբեմն այնքան կհուզվեք, որ պարզապես չեք կարողանա կենտրոնանալ գործերի վրա: Աշխատեք տեղի ունեցողին հանգիստ վերաբերվել: Դուք կտեսնեք, որ օրը ոչ միայն դժվարություններ, այլև հնարավորություններ է բերում: Միակ բանը, որ պետք է անեք, դրանցից օգտվելն է: Վատ մի զգացեք ընկերներին կամ ծանոթներին դիմել օգնության խնդրանքով: Այսօր շատերը պատրաստ կլինեն ձեզ հետ կիսել ձեր հոգսերը, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հիանալի օր է: Բազմաթիվ հաջող գաղափարներ կունենաք, շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր բոլորին բարձրից են նայում: Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործ զբաղմունքների, ուսման ու հետազոտական գործունեության համար: Շատ Ձկներ այդ հատվածում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենան: Դրանք կկարողանաք ավելի ուշ կյանքի կոչել, հնարավոր է՝ արդեն հաջորդ տարի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|