ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1275 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 7-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 00:16-ից՝ Կշեռքի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:21-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 18:21-ից, մարմնական գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք հատիկավորներին ու ճապոնական խոհանոցի ուտեստներին: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է, կսրվեն ֆոբիաները:


Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց խուսափեք գնումներ անելուց: Օրը լավն է դատական բողոքարկումների ու դատական որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու ու բուժման օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը: Տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք մուգ, խիստ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1275 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3