ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1196 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 29-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 02:11-ից՝ Ձկների:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:54-ը, պետք է ճնշեք ձեր միջի վախը: Չի կարելի անգործության մատնվել, հակացուցված են սիրախաղերն ու սեռական կապերը, որոնք ուժերի անկման կտանեն: Այսօր մարդկանց մեջ արթնանում է կռիվներին ու արկածախնդրություններին հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան կահավորմամբ ու մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 04:54-ից, ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն, կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելն ու հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման համար կծառայեն: Անբարենպաստ է շփումների ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: 



Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ճանաչողության, ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խուսափեք դեղեր օգտագործելուց: Նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1196 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7