ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 983 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 24-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:03-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 06:03-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն փոշու ու կեղտի մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնը, դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, արմապատապտուղներին ու հատիկավորներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 983 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3