ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1183 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 21-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: 

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:25-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը, հայելու առաջ շատ ժամանակ անցկացնելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 05:25-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է լավ տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը:


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, նոր գաղափարների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի, եթե ամբոխի մեջ ձեր անունը լսեք, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք տան, հեռախոսհամարների, մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1183 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3