ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

«Տղու խոսք. Արյուն ասֆալտին» (Ռուսաստան, 2023)
Բաժին: Լավ կինոներ | Դիտումներ: 380 | 22:00 Ավելացրեց: armenlur

Ինչի մասին է սերիալը.

  • 1980-ականների վերջ: Մինչ ծնողները մաքառում են գոյատևելու համար, բոլորի կողմից լքված երեխաները մոլորվում են փողոցային խմբավորումներում և պայքարում իրենց տեղի՝ «ասֆալտի» համար։ 80-ականների սկզբից մինչև 90-ականների սկիզբը ընկած ժամանակահատվածը կոչվում է «ասֆալտի», քանի որ այդ ժամանակ բազմաթիվ «ասֆալտի պատերազմներ» էին ընթանում՝ պայքար սեփական փողոցը վերահսկելու համար։ Բառացիորեն վերահսկել այն ամենը, ինչն անշարժ է կամ շարժվոող «իրենց» տարածքում: Համընդհանուր աղքատության մեջ կան կյանքի «հասկացողության»կանոններ, աջակցություն և «տղու խոսք», որը երդումից առավել է:
  • 14-ամյա Անդրեյը մտավորականի ընտանիքից է, սովորում է երաժշտական դպրոցում և ապրում մոր ու հնգամյա քրոջ հետ: Տղան պարբերաբար բախվում է փողոցային դեռահասների ճնշմանը և պաշտպանվելու համար ընկերություն հաստատում թռցնողների ու «քցողների» (գոպնիկների) հետ։ Նրանցից մեկը՝ 14-ամյա Մարատը, դառնում է Անդրեյի փողոցային բարդ աշխարհի ուղեցույցը։

Թողարկման տարեթիվը՝ սեպտեմբերի 12, 2023 (1 սեզոն, 8 դրվագ)։
Երկիրը՝ Ռուսաստան։
Կարգախոսը՝ «Տղեն ներում խնդրող չի»։
Ռեժիսոր՝ Ժորա Կրիժովնիկով։
Սցենարը՝ Ժորա Կրիժովնիկովի, Անդրեյ Զոլոտարևի։
Պրոդյուսերներ ՝ Ֆյոդոր Բոնդարչուկ, Դմիտրի Տաբարչուկ, Մաքսիմ Ռիբակով, Էդուարդ Իլոյան։
Օպերատոր՝ Յուրի Կորոբեյնիկով։
Դերերում ՝ Լեոն Կեմստաչ, Ռուզիլ Մինեկաև, Նիկիտա Կոլոգրիվի, Իվան Յանկովսկի, Անաստասիա Կրասովսկայա, Աննա Պերեսիլդ, Սերգեյ Բուրունով, Սվետլանա Սմիրնովա-Կացագաջիևա, Յուլիա Ալեքսանդրովա, Վարվառա Կուպրինա և այլք (52 դերակատար)
Ժանրը՝ Դրամա, Քրեական, Ռուսական
Տարիքային սահմանափակում՝ 18+։
Տևողություն ՝ 50 րոպե։
Թրեյլեր՝

Ֆիլմը բարձր որակով դիտեք այստեղ:

Հետաքրքիր փաստեր սերիալի մասին:

  1. «Տղու խոսք. արյուն ասֆալտին» Սերիալը հիմնված է իրական պատմության վրա։ 60-ական թվականներին Կազանում և Թաթարստանի ԻԽՍՀ այլ քաղաքներում սկսեցին հայտնվել փողոցային խմբավորումներ։ Այս երևույթն ավելի ուշ կոչվեց «Կազանի ֆենոմեն»: Հետագայում թաթար հանցագործների փորձն ընդունվեց ԽՍՀՄ այլ քաղաքներում։ Ավազակախմբերը փողոցային զանգվածային ծեծկռտուքներ էին կազմակերպում, որոնք հաճախ ավարտվում էին ողբերգական մահերով։ Իսկ 90-ականներին փողոցային այդ ավազակախմբերի մի մասը վերածվեցին օրերատիվ հանցախմբերի (ОПГ), իսկ տեղական իշխանություններին հաջողվեց մեղմել այդ անօրինականությունը միայն 2000-ական թվականներին։
  2. Չնայած անվան նմանությանը,  սերիալը «Տղու խոսք. Քրեական Թաթարստան՝ 1970-2010 թվականներ» գրքի էկրանավորումը չէ։ Սակայն հեղինակը՝ Ռոբերտ Գարաևը նախագծին մասնակցել է որպես խորհրդատու։
  3. «Պալտո»(վերարկու) մականունով Անդրեյի գլխավոր դերակատարին պրոդյուսերները գտել են նկարահանումների մեկնարկից մեկ ամիս առաջ ։ Նա 15-ամյա Լեոն Կեմստաչն է, որի խորթ հայրը հայտնի դերասան Անտոն Բոգդանովն է «Իրական տղերք» նախագծից։ Լեոն գերազանց տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին, զբաղվում սպորտով, պարերով և տարբեր օլիմպիադաների հաղթող է: Նրա համար սա առաջին մեծ աշխատանքն էր կինոյում։
  4. Երրորդ դրվագի թողարկումից հետո ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը որոշեց վերափոխել ութերորդը՝ եզրափակիչը փոխելու համար:
  5. Այգուլի դերակատար 14-ամյա Աննա Պերեսիլդը հայտնի դերասանուհի Յուլիա Պերեսիլդի դուստրն է («Մարտահրավեր», «Կայսրուհիներ»)։ Աղջկա ծնողներն սկզբում դեմ էին, որ Աննան խաղա այդ դերը, քանի որ նրա հերոսուհին պետք է շատ ողբերգական իրադարձություններ ապրեր, բայց ի վերջո թույլ տվեցին նկարահանվել:
  6. Դերասան Ռուզիլ Մինեկաևը սերիալում խաղում է 7-րդ դասարանցու՝ Մարատի դերը, թեև ինքը 24 տարեկան է, ամուսնացած և որդի ունի։ Բայց նրա մյուս գործընկերները, ովքեր նույնպես խաղում են դեռահասների դերեր, իսկապես 14-15 տարեկան են:
  7. Սկզբում սերիալի ստեղծողները պլանավորում էին նկարահանումներն անցկացնել 2022 թվականին Կազանում։ Այնտեղ նույնիսկ հասցրել է դերասանների քասթինգ անցնել։ Սակայն տեղի հասարակական գործիչները ընդդիմացել են և հայց ներկայացրել քաղաքացիական դատարան՝ պահանջելով արգելափակել ֆիլմի ցուցադրությունը։ Արդյունքում պրոդյուսերները որոշել են սերիալը նկարահանել Յարոսլավլում, որտեղ ընտրվել են Կազանի փողոցներին, բակերին և շենքերին նման վայրեր։ Յարոսլավլում նկարահանումներն անցկացվել են 2023 թվականի մարտից-ապրիլ ընկած ժամանակահատվածում ։
  8. Զանգվածային տեսարանների նկարահանումների համար, օրինակ՝ օղու հերթի, պրոդյուսերներն ստիպված են եղել մեծ քասթինգ կազմակերպել, քանի որ մասնակցել է շուրջ 500 մարդ։ Հիմնական պահանջը մասնակիցներից եղել է ժամանակակից նշանների՝ նորաձև դաջվածքների, տատուաժի, անսովոր սանրվածքների, երկար մազերի, թարթիչների և եղունգների բացակայությունը: Լրացուցիչ դերասանական կազմի բոլոր դերասանները պետք է նկարահանվեին վալենկաներով, ականջավոր գլխարկներով, բմբուլե շարֆերով և այդ դարաշրջանին համապատասխան չեզոք մոխրագույն կամ մուգ գույներով հագուստներով:
  9. Սերիալի համար ընտրվել է 80-ականների երաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ։ Հնչում են «Լասկովի մայ», «Միրաժ», «Կոմբինացիա», Վիկտոր Ցոյի և Իգոր Տալկովի հիթերը։
  10. Ռուսական էլեկտրոնային հիփ-հոփ դուետի «Այիգել» «Պըյալա» երգը, որը սերիալի սաունդթրեքն է, այժմ զբաղեցնում է Apple Music-ի առաջին հորիզոնականը՝ ամենաշատ լսվող թրեքների ցանկում և երկրորդ հորիզոնականը Spotify համաշխարհային հիթ-շքերթում։ Բացի այդ, երգը հայտնվել է Shazam համաշխարհային հիթ-շքերթի առաջին հորիզոնականում։
  11. Սերիալի գլխավոր դերերից մեկը՝ փողոցային խմբավորման առաջնորդ Վովա Ադիդասը, խաղում է Իվան Յանկովսկին։ Սակայն ի սկզբանե այս դերին հրավիրել են դերասան Սերգեյ Ռոմանովիչին, որը հայտնի է «Չեռնոբիլ. օտարման գոտի», «Օլգա» սերիալներից և «Անձնակազմը» ֆիլմից։ Սերգեյը հրաժարվել է դերից այն պատճառով, որ նրա հերոսը պետք է չափազանց շատ հայհոյեր: Բացի այդ, դերասանն ամաչել է անկողնային տեսարաններից։
«Տղու խոսք. Արյուն ասֆալտին» (Ռուսաստան, 2023)
Բաժին: Լավ կինոներ | Դիտումներ: 380 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Նիկիտա Կոլոգրիվի, ռուսական, դրամա, Ռուզիլ Մինեկաև, Սերիալներ, Իվան Յանկովսկի, Անաստասիա Կրասովսկայա, Ժորա Կրիժովնիկով, Լեոն Կեմստաչ, կրիմինալ, Աննա Պերեսիլդ, 18+ | Վարկանիշ: 0.0/0