Տարվա և ամսվա համադրությունը. ԱՂԵՂՆԱՎՈՐ (Մաս 2-րդ)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2897 | 12:00 | |
ԱՂԵՂՆԱՎՈՐ-ՁԻ Այս Աղեղնավորները պահպանում են իրենց հատուկ անհետևողականությունը, բուռն ուրախանում են կյանքով ու հսկայական հաճույք են ստանում շուրջը տեղի ունեցող ամեն ինչից: Էներգիայով լի, անկանխատեսելի Ձին նրանց մեծ ակտիվությամբ, հետաքրքրասիրությամբ է օժտում: Համատեղելիության հորոսկոպում Աղեղնավոր-Ձին լավատես է, երևակայող ու մեծ ճանապարհորդ: Կյանքն անց է կացնում մշտական շարժման մեջ, տանել չի կարողանում ձանձրույթն ու միապաղաղությունը: Ճիշտ է, նոր տպավորությունների անընդհատ մրցավազքը նրան թույլ չի տալիս կենտրոնանալ ավելի կարևոր գործերի վրա: Իր էությամբ Աղեղնավոր-Ձին մեծ երեխա է, ձգտում է ճանաչել նորն ու անիմանալին: Նրա կյանքում չի կարող ոչ մի մշտական բան լինել, փոխարենը այնտեղ տեղ կա փոփոխությունների շղթայի համար՝ լինի դա ընտանեկան կարգավիճակի, թե աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխությունը: Բնութագիրը Կենսուրախ, բուռն ու անկանխատեսելի Աղեղնավոր-Ձին չի վախենում ինքնատիպ լինել: Մյուսներից առանձնանում է իր արտաքինով, վարքով ու ոչ ստանդարտ մտածելու ունակությամբ: Անկանխատեսելի է, համարձակ ու շատ ակտիվ, չնայած՝ հաճախ շրջապատի համար անհասկանալի է մնում: Մարդիկ միշտ չէ, որ կիսում են արկածների հանդեպ նրա կիրքը, քննադատում են նրան չափից դուրս միամիտ ու վստահող լինելու համար: Ձի-Աղեղնավորը մինչև խոր ծերություն պահպանում է իր մանկական անհետևողականությունն ու մտքի կենդանությունը: Առանձնանում է անհատնում էներգիայով, շփվողականությամբ ու լավատեսությամբ: Աղեղնավոր-Ձին ոչ մի պարագայում չի հանձնվում. բացասական արդյունքը նույնպես արդյունք է: Ձգտում է ամենուր հասցնել, կարող է մեկ օրվա մեջ մի քանի վայրում լինել ու ոչ մի կաթիլ հոգնածություն չզգալ: Աղեղնավոր-Ձին ինքնատիպ գաղափարների այնպիսի հսկայական պաշար ունի, որ ունակ չէ դրանք իր ներսում պահել: Հաճույքով իր մտքերով կիսվում է շրջապատողների հետ, ընդ որում՝ աջակցություն չի ակնկալում, ցանկացած խնդրից ինքնուրույն է գլուխ հանում: Շփումների, ուշադրության ծարավ է զգում, հումորի լավ զգացում ունի: Աղեղնավոր-Ձին ցանկացած ընկերախմբի հոգին է, ճառագում է լավատեսությամբ ու դրական լիցքեր է տալիս: Նա ճարտարախոս է, հմայիչ ու հուզիչ շուրջը բոլորին դուր գալու իր ցանկության մեջ: Նա լավ կազմակերպիչ է, կարողանում է հետաքրքրել մարդկանց, միանգամից լիցքաթափում է ամենալարված իրավիճակը: Կատակներ, վարակիչ ծիծաղ. սա հենց Աղեղնավոր-Ձին է: Նրա հետ հեշտ ու ուրախ է, բայց նա թույլ չի տալիս շատ թուլանալ. անկանխատեսելի է, մակերեսային, հազվադեպ է թափանցում խնդիրների խորքը: Աղեղնավոր-Ձիու գլխավոր յուրահատկությունը անհատնում լավատեսությունն է: Լավի հանդեպ նրա հավատն անհնար է կոտրել, հակված է իդեալականացնել տեղի ունեցող ամեն ինչ: Կենսուրախ է, ակտիվ ու շատ գործունյա. ոչ թե պարզապես երազում է, այլ շատ է աշխատում իր ցանկություններն իրագործելու համար: Առանձնանում է ջանասիրությամբ, նպատակասլացությամբ, աշխատում է մտածածն ավարտին հասցնել: Չնայած՝ գործունեությունը փոխելու պահանջ է զգում, չի սիրում երկար ժամանակ մի տեղում նստած մնալ: Աղեղնավոր-Ձին բազմակողմանի զարգացած մարդ է, նրա տաղանդները անհաշվելի են: Ընդ որում՝ մյուսների հետ առատորեն կիսվում է իր փորձով ու գիտելիքներով, կյանքը չի պատկերացնում հասարակությունից դուրս: Ձի-Աղեղնավորը սոցիալական մարդ է, շփման պահանջ է զգում, բայց ձգտում է առաջնորդի դիրք զբաղեցնել: Սիրո մեջ Շուտ սիրահարվող Աղեղնավոր-Ձիերը ամբողջությամբ տրվում են զգացմունքին, բայց, ցավոք, կարճ ժամանակով: Ունակ չեն հավատարմություն պահպանել՝ թեթևամիտ են, հուզական ու անկայուն իրենց նախապատվությունների մեջ: Գեղեցիկ սիրատածում են, կարողանում են զարմացնել անսովոր անակնկալներով ու ինքնատիպ նվերներով. նրանց երևակայությանը չափ ու սահման չկա: Սիրային հորոսկոպում Աղեղնավոր-Ձին անկանխատեսելի, թեթևամիտ մարդ է, հակված է պատահական կապերի: Այս տաքարյուն մարդը դժվարությամբ է ընտրություն անում, ապրում է հույզերով ու կրքերով: Չնայած իր թեթևամիտ բնավորությանը՝ Աղեղնավոր-Ձին կարողանում է հավատարմություն պահպանել ընտանեկան ավանդույթներին: Ամուսնանալուց հետո չի դավաճանում իր սովորույթներին, բայց փորձում է լուրջ, պատասխանատու մարդ դառնալ: Աշխատում է առաջնորդի դեր ստանձնել, բայց այնքան մեղմ է գործում, որ ընտրյալի կողմից դիմադրության չի հանդիպում: Հումորի հիանալի զգացում ունի, կարողանում է հարթել լարված իրավիճակը, այնպես որ՝ նրա տանը սկանդալները հազվադեպ երևույթ են: Մտերիմների շրջանում Աղեղնավոր-Ձին կարող է թուլանալ ու դրսևորել իր էության մյուս կողմը՝ խոցելիությունը: Հակված է կասկածների, հոգեկան ջերմության ու հասկացողության կարիք է զգում: Կարիերան Այս անդադրում մարդը ունակ է ամեն ինչի՝ հաջող կարիերա կառուցելու, միայնակ բիզնես սկսելու, գիտական բացահայտում անելու: Նրա բնավորության առանձնահատկություններն են աշխատասիրությունը, հաղորդակցական բարձր ունակությունները, նպատակասլացությունը, զարգացած ստեղծագործ մտածողությունը: Հեշտությամբ է հարմարվում մարդկանց, գործընկերների հետ շփվելիս դժվարությունների չի հանդիպում: Չնայած իր շարժունությանը՝ Աղեղնավոր-Ձին փորձում է սկսած գործն ավարտին հասցնել, հաճախ առաջինն է կիրառում աշխատանքի նորարարական մեթոդները: Հուսալի, պատասխանատու, ոչ ստանդարտ մտածողությամբ մարդու համբավ է վայելում: Էներգիայով լի, կենսուրախ Աղեղնավոր-Ձին կարողանում է այնպես անել, որ աշխատանքը հաճույք պատճառի: Սիրում է կատակել, աշխատում է ինչ-որ յուրահատուկ բան մտածել աշխատանքը թեթևացնելու համար: Աղեղնավոր-Ձիուն ցանկացած աշխատանք հեշտությամբ է տրվում, նա ունակ է կատարել միապաղաղ պարտականությունները: Այս համադրությամբ մարդկանց կարելի է հանդիպել ամենատարբեր ոլորտներում՝ գրականության, գիտության, տնտեսագիտության, բժշկության մեջ: Բայց նրանք իրենց ամենալավը զգում են արվեստի ու մարդկանց հետ շփումներ ենթադրող մասնագիտությունների մեջ՝ դերասան, հաղորդավար, տոնական միջոցառումների կազմակերպիչ, լրագրող: Աղեղնավոր-Ձի տղամարդը Մեծ լավատեսներ ու աշխատավորներ Աղեղնավոր-Ձիերը կյանքը թեթև են ապրում ու չեն նկատում խոչընդոտները: Հումորի հիանալի զգացումը նրանց օգնում է կյանքի բարդ իրավիճակներում: Մարդկանց դուր է գալիս նրանց բաց, ուրախ բնավորությունը: Աղեղնավոր-Ձի տղամարդը միշտ իրադարձությունների կենտրոնում է, կանայք ձգտում են դեպի նա: Նրա հետ շփումները հաճույք են, բացի այդ, նա շատ առատաձեռն մարդ է, նրան դուր է գալիս երկրորդ կեսին երես տալը: Միանման ոգևորությամբ է վերաբերվում նաև աշխատանքին, չի հանգստանա, մինչև անհրաժեշտ արդյունքի չհասնի: Նշանների այս համադրությամբ տղամարդը կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, նրա համար շատ կարևոր է զգալ սեփական նշանակությունը: Նա բացարձակ շահամոլ չէ, ազնիվ մարդ է: Աղեղնավոր-Ձի կինը Աղեղնավոր-Ձի կինը հմայիչ անձնավորություն է, բայց նրա մոտ առաջին տեղում ոչ թե անձնական կյանքն է, այլ սիրելի աշխատանքը: Մեծ հաճույք է ստանում այն գործից, որով ոգևորված զբաղվում է: Աղեղնավոր-Ձի կանայք շատ ազատասեր են չորս պատի մեջ նստելու համար: Նրանք առանձնանում են թեթև, կենսուրախ բնավորությամբ, մարդկանց մոտ հեղինակություն ու սեր են վայելում: Ունակ են գրավել իրենց գաղափարներով, համոզելու շնորհք ունեն: Համարձակ իրենց առաջ խնդիրներ են դնում ու գիտեն՝ ինչպես հասնել նպատակին: Նշանների այս համադրությամբ կինը երջանիկ կլինի հուսալի տղամարդու հետ, ով չի վիճարկի ընտանիքում նրա զբաղեցրած առաջատարի դիրքը: Այս կինը կարող է տունն իդեալական կարգապահության մեջ պահել, ընդ որում՝ նրա էներգիան կբավարարի և՛ աշխատանքի, և՛ հասարակական կյանքի համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ-ԱՅԾ Ակտիվ, հետաքրքրասեր Աղեղնավոր-Այծը միշտ տեղյակ է վերջին նորություններին: Կենդանի մասնակցություն է ունենում հասարակական կյանքին, չի կարող անտարբեր մնալ մարդկանց խնդիրներին: Այծ-Աղեղնավորը տարվող անձնավորություն է, հետաքրքրասեր է, ծարավ է նորին: Ոչ միայն զվարճանում ու ուրախ ժամանակ է անցկացնում, այլև ձգտում է իրերի խորքը թափանցել: Ոչ ստանդարտ մտածողություն ունի, երբեմն շրջապատին զարմացնում է անսպասելի ու պրովոկացիոն արարքներով: Համատեղելիության հորոսկոպում Աղեղնավոր-Այծը կյանքի հանդեպ սեփական հայացքներ ունեցող ուժեղ, ինքնաբավ մարդ է: Ազատասեր է, անկախ, բարեհաճության ու գովասանքի կարիք չի զգում: Չի վախենում իր առաջ համարձակ նպատակներ դնել, գործում է վճռական ու առանց հապաղելու: Բնութագիրը Այս Այծը ավելի քիչ զգայուն է, դադարում է վախենալ սեփական ստվերից: Կայտառ Աղեղնավորի ազդեցությամբ նա արկածներ փնտրողի է վերածվում: Այս համադրությամբ մարդկանց համար անլուծելի խնդիրներ չկան: Նրանք վստահ են գործում, իրենց վրա ավելորդ ուշադրություն չեն հրավիրում: Այծ-Աղեղնավորները զարմանալի ակտիվ են, կարողանում են վերահսկել իրենց զգացմունքներն ու հույզերը: Բարյացակամ են, ուշադիր շրջապատի հանդեպ, եթե նույնիսկ կպչուն են դառնում, ապա միայն գործի օգտի համար: Այս հաճելի մարդկանց դժվար է կասկածել անարժան վարքի մեջ: Ոչ ոքի չարը չեն ցանկանում, հակառակը, փորձում են օգուտ տալ, իհարկե, չեն մոռանում նաև սեփական հետաքրքրությունների մասին: Աղեղնավոր-Այծի գլխավոր առանձնահատկությունը անկախությունն է: Այս թեթև, լավատես մարդը կյանքին լուրջ է վերաբերվում: Մեծ նշանակություն է տալիս իր շրջապատին, շատ ուշադիր է մտերիմների հանդեպ, միշտ պատրաստ է օգնության հասնել: Սակայն ոչ ոքի թույլ չի տա խառնվել իր գործերին. զիջելու ու ենթարկվելու համար չափազանց ազատասեր է: Առանձնանում է ազնվությամբ, ուղղախոսությամբ, միշտ կատարում է խոստացածը ու շատ է ջանում մտածածն ավարտին հասցնել: Չնայած՝ հաճախ իր անդադրում բնավորության պատճառով մի գործից մյուսին է անցնում: Ներշնչելու շնորհ ունի, կարողանում է իր գաղափարներով գրավել շուրջը բոլորին: Ճիշտ է, երբեմն ինքն էլ անբարեխիղճ մարդկանց ազդեցության տակ է ընկնում, բայց բացառապես իր բարության ու վստահող լինելու պատճառով: Այծ-Աղեղնավորը ինքնատիպ համադրություն է՝ հուզականությունն ու մեծ ակտիվությունը համատեղված են հայեցողականության և ծուլության հետ: Այս մարդիկ տաղանդավոր են. նրանց վրա է արտիստիկ Այծի ու խարիզմատիկ Աղեղնավորի ազդեցությունը: Ցանկացած իրավիճակում չեն կորցնում լավատեսությունը. կյանքը լի է անակնկալներով: Չի ստացվել երազանքն իրագործել հիմա, ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է: Աղեղնավոր-Այծը ձգտում է նոր տպավորությունների, ունակ է սպոնտան գործողությունների: Դրա հետ մեկտեղ, շրջապատողները նրան գիտեն որպես ազնիվ, պատասխանատու մարդու, որն ընդհանուր գործի համար պատրաստ է ինքնազոհաբերման: Կգտնի ցանկացած խնդիր լուծելու ձևը, ընդ որում՝ գտածը բոլոր հնարավորներից ամենաինքնատիպ ու անսպասելի տարբերակը կլինի. նա մեծ հորինող ու երևակայող է: Սիրո մեջ Անձնական կյանքում Աղեղնավոր-Այծը նախանձելի համառություն ու վճռականություն է ցուցաբերում, հեշտությամբ հասնում է փոխադարձ զգացմունքի: Ձգտում է անջնջելի տպավորություն թողնել, իր ընտրյալի համար պատրաստ է հերոսական արարքների: Սիրային հորոսկոպում Աղեղնավոր-Այծը կրքոտ, տաքարյուն սիրեցյալ է, հակված է զգացմունքների բուռն, ցուցադրական դրսևորումների: Նշանների այս համադրությամբ կանայք ու տղամարդիկ կարող են թեթևամիտ, շուտ սիրահարվող մարդիկ թվալ, բայց իրականում ամուր ու կայուն հարաբերությունների են ձգտում: Աղեղնավոր-Այծի համար ընտանեկան կյանքը հոգս չէ, հակառակը, միայն հաճույք է պատճառում: Նա շատ կապված է մտերիմների հետ, նրանց հետ է անցկացնում ողջ ազատ ժամանակը: Ընտանեկան տոներ, ճամփորդություններ ու էքսկուրսիաներ է կազմակերպում, աշխատում է բազմազան դարձնել ընտանեկան կյանքը: Նրա հետ երբեք ձանձրալի չէ, նա գաղափարների հեղեղ է տեղում, կիսվում է իր լավատեսությամբ: Ընտանեկան բույնը հարմարավետ դարձնելու համար ուժ ու էներգիա չի խնայում, աշխատում է մտերիմներին հրաշալի պայմաններով ապահովել: Կարիերան Ամբիցիոզ Աղեղնավոր-Այծը հավատում է ինքն իրեն, ձգտում է հաջող կարիերա անել: Էներգիայով, լավատեսությամբ լի է, առանց վախենալու ստանձնում է ամենամասշտաբային նախագծերը: Իհարկե, իրեն ղեկավարի դերում է տեսնում՝ հաղորդակցվող է, նպատակասլաց, վճռական ու աշխատունակ: Շատ լավ լեզու է գտնում մարդկանց հետ, հանգիստ է արձագանքում քննադատությանը: Ողջ ուժերով ձգտում է արժանապատվորեն կատարել իր աշխատանքը, այնպես որ՝ լսում է ենթակաների կարծիքը: Չնայած՝ ինքը Աղեղնավոր-Այծն էլ գաղափարների գեներատոր է, մեծ ստեղծագործական պոտենցիալ ունի: Նշանների այս համադրությամբ մարդիկ հակված չեն միատոն աշխատանքի: Ձգտում են կյանքի կոչել իրենց ստեղծագործ մտահղացումները, նոր գաղափարների մշտական փնտրտուքի մեջ են: Աղեղնավոր-Այծերին հարմար է շփումների ու հաճախակի տեղափոխությունների հետ կապված ցանկացած աշխատանք: Նրանք առանց զղջալու փոխում են գործունեության ոլորտը, երբ համոզվում են իրենց ջանքերի ունայնության մեջ: Նյութական բարիքների հանդեպ անտարբեր չեն, բացի այդ, իրենց բարձր են գնահատում, այնպես որ՝ լավ աշխատավարձով աշխատանք են փնտրում: Աղեղնավոր-Այծերը առողջ բախտախնդրությամբ են առանձնանում, ոչ ստանդարտ մտածողություն ունեն, կարողանում են կապեր հաստատել, բավական հաջողակ են բիզնեսի մեջ: Աղեղնավոր-Այծ տղամարդը Ակտիվ Աղեղնավոր-Այծը միաժամանակ նաև բավականաչափ զուսպ է, ինչն էլ նրան թույլ է տալիս ճիշտ որոշումներ ընդունել: Բարդ իրավիճակներում պահպանում է ինքնավերահսկողությունը: Աշխատանքին պատասխանատու է մոտենում, կարողանում է ոչ ստանդարտ որոշումներ գտնել, շահավետ գործարքներ կնքելու տաղանդ ունի: Աղեղնավոր-Այծ տղամարդը հմայիչ է, այնպես որ՝ լեզու է գտնում բոլոր մարդկանց հետ, նրա հանդեպ բարյացակամ են հատկապես կանայք: Նա մեղմ ու նրբանկատ է, շատ ռոմանտիկ, այնպես որ՝ միայնության մեջ չի ձանձրանում, միշտ շրջապատված է երկրպագուհիներով: Նրան դուր են գալիս թեթև, շփման համար բաց, խելացի ու կիրթ կանայք: Ընտանեկան կյանքում հուսալի ամուսին է, ակտիվորեն ստանձնում է կնոջ ու երեխաների համար հարմարավետ պայմաններ ապահովելու գործը: Աղեղնավոր-Այծ կինը Նշանների այս համադրությամբ կանայք թեթև, ուրախ բնավորություն ունեն: Նրանց դուր է գալիս իրադարձությունների կենտրոնում լինելը, փոփոխություններին դրական են վերաբերվում: Տհաճություններն ու խնդիրները նրանց չեն վախեցնում ու խուճապի չեն մատնում, քանի որ Աղեղնավոր-Այծ կանայք գտնում են ամենաբարդ իրավիճակներից դուրս գալու ելքը: Այս կանանց հաճույք են պատճառում ամենասովորական, ձանձրալի դարձած բաները: Աղեղնավոր-Այծ կանայք կյանքին լավատեսորեն են նայում, սիրում են մարդկանց ու փորձում են օգնել բոլոր կարիքավորներին: Ճիշտ է, չեն մոռանում նաև իրենց մասին, պահանջարկ չվայելող աշխատանք չեն անի: Նրանց համար կարևոր է ոչ միայն կայանալ մասնագիտության մեջ, այլ նաև ֆինանսապես ապահովել իրենք իրենց, այնպես որ՝ շատ ու ոգևորված են աշխատում: Չեն մոռանում նաև ընտանիքի մասին, նրանց համար ամուսինն ու երեխաները միշտ առաջին տեղում են: ԱՂԵՂՆԱՎՈՐ-ԿԱՊԻԿ Ուրախ, ակտիվ Աղենավոր-Կապիկը երջանիկ, իր կյանքից գոհ մարդու տպավորություն է թողնում: Ոչ մի պարագայում լավատեսությունը չի կորցնում, կարողանում է լիցքաթափել ամենալարված մթնոլորտը: Զարմանալի չէ, որ նա միշտ շրջապատված է մարդկանցով: Զրուցասեր է, բարեհոգի, հումորի հիանալի զգացում ունի: Անկեղծորեն ուրախանում է մանրուքներից, շրջապատի հետ կիսվում է իր բարձր տրամադրությամբ: Այս համադրության մեջ անհավասարակշիռ Կապիկը դիրքերը զիջում է ինտելեկտուալ Աղեղնավորին: Համատեղելիության հորոսկոպում Կապիկ-Աղեղնավորը կամային, էներգիայով լի անձնավորություն է, ծարավ է գիտելիքների ու նոր տպավորությունների: Առանձնանում է կենդանի խելքով, հետաքրքրասիրությամբ ու ազատասիրությամբ, կյանքն անց է կացնում մշտական շարժման մեջ: Բնութագիրը Ակտիվ, չհոգնող Աղեղնավոր-Կապիկը արագ ու վճռական է գործում: Իր առաջ կոնկրետ նպատակներ է դնում ու ժամանակը զուր չի վատնում: Մանրամասն կշռադատում է իր քայլերը, ռացիոնալ ու գործնական է մտածում: Այս համադրության մեջ իմպուլսիվ Կապիկը երկրորդ դերում է, իսկ գործնական Աղեղնավորը իր գաղափարներն ու երազանքները կյանքի կոչելու հնարավորություն է ստանում: Նշանների այս համադրությամբ մարդիկ առանձնանում են ամուր բնավորությամբ, համառ են ու հաստատակամ իրենց նպատակներին հասնելու մեջ: Փայլուն մտավոր տվյալների, կամքի ու դիմացկունության շնորհիվ Կապիկ-Աղեղնավորիներին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կյանքի կոչել մտածածը: Նրանք անհատնում էներգիա ունեն, լավատեսություն, հավատում են իրենք իրենց, այնպես որ՝ հեշտությամբ են հաջողության ու ճանաչման հասնում: Աղեղնավոր-Կապիկի գլխավոր առանձնահատկությունն անկախությունն է: Այս ազատասեր մարդը սահմանափակումներ չի հանդուրժի, միշտ պաշտպանում է իր հետաքրքրությունները: Նրա հետ կարելի է ընկերություն անել կամ պարզապես շփվել, բայց սեփական տեսակետը պարտադրելու փորձ անգամ չի կարելի անել: Աղեղնավոր-Կապիկը բաց է աշխարհի համար, ձգտում է թափանցել իրերի խորքը: Փոփոխություններից չի վախենում, պաշտպանում է ամեն նորն ու ժամանակակիցը: Նա նորարար է, հեղափոխական. միշտ շարժման, ոգեշնչվածության փնտրտուքների մեջ է: Դրա հետ մեկտեղ, բարյացակամ է, բաց է շփումների համար, մարդկանց գրավում է իր թեթև ու ուրախ բնավորությամբ: Գործին պատասխանատու է մոտենում, բայց նույնքան հիմնավոր է մոտենում նաև հանգստին: Նա ցանկացած ընկերախմբի հոգին է, միշտ լավ տրամադրության մեջ է, սիրում է կատակներն ու զվարճանքը: Այս կենսուրախ մարդը իրականում բավականին լուրջ ու նույնիսկ պահպանողական է: Չնայած ուրախ բնավորություն ունի, բայց ամպերում չի սավառնում: Բնությունը Աղեղնավոր-Կապիկին բազմազան տաղանդներով է օժտել, նա գիտի իր գինն ու ժամանակը զուր չի վատնում: Իր մասին ողջ աշխարհին բարձրաձայն հայտարարելու ոչ մի շանս բաց չի թողնում, սիրում է հաճոյախոսություններն ու ուշադրությունը: Ճիշտ է, երբեմն սեփական մտքերից գլուխ հանելու համար առանձնանալու կարիք է զգում: Սակայն երբեք իր դժգոհությունը չի արտահայտում, միշտ բարեհամբույր ու հաճելի է: Աղեղնավոր-Կապիկը հարցերն այնպես է լուծում, որ շուրջը բոլորը գոհ են մնում: Նա բարի մարդու համբավ է վայելում: Համընդհանուրի սիրելին է, շրջապատի հարգանքն ու վստահությունն է առաջացնում: Սիրո մեջ Աղեղնավոր-Կապիկ կանայք ու տղամարդիկ այնքան էլ ռոմանտիկ չեն, չեն հավատում առաջին հայացքից սիրուն, հաճոյախոսություններին ու քծնանքին: Քիչ ծանոթ մարդկանց չեն վստահում, զգույշ են անձնական շփումների մեջ: Աղեղնավոր-Կապիկը կյանքի ընկերոջ ընտրության հարցում չի շտապում, յուրաքանչյուր թեկնածուի մանրամասն դիտարկում ու բարձր պահանջներ է ներկայացնում: Նա առանձնանում է սիրային հարաբերությունների վերաբերյալ լուրջ մոտեցմամբ: Ըստ արժանվույն է գնահատում բարեխիղճ, հուսալի մարդու ջանքերն ու ժամանակի ընթացքում անպայման խորը զգացմունքով է պատասխանում: Ընտանեկան հորոսկոպում Աղեղնավոր-Կապիկը հրաշալի ընտանիքի մարդ է: Մտերիմներին մեծ սիրով ու հոգատարությամբ է վերաբերվում: Այլ սիրավեպեր չի ունենում, իրեն ամբողջովին նվիրում է ընտանիքին: Նրա մեջ այնքան էներգիա կա, որ հասցնում է միաժամանակ հաջող կարիերա անել ու մասնակցել իր երկրորդ կեսի և երեխաների կյանքին: Գթասիրտ է, ուշադիր, մտերիմների հանդեպ առատաձեռն: Ճիշտ է, երբեմն զարմացնում է իր քմահաճություններով. չգիտի, թե ինչ է ուզում ու դժգոհ է ամեն ինչից: Բարեբախտաբար, դա շատ հազվադեպ է լինում: Նման պահերին մտերիմների ուշադրության ու հոգատարության կարիքն է զգում: Կարիերան Գործունյա, հաղորդակցվող Աղեղնավոր-Կապիկը լիդեր է, հիանալի կազմակերպիչ: Կարողանում է աշխատել մարդկանց հետ, գրագետ բաշխում է պարտականությունները: Ոչ մի կարևոր մանրուք աչքաթող չի անում, ունակ է միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Ամուր բնավորություն, ուժեղ կամք ունի, միշտ մտածածն ավարտին է հասցնում: Չնայած՝ երբեմն գերագնահատում է իր ուժերն ու հուսախաբ է անում կոլեկտիվին: Ենթակաների հետ շփումների մեջ քաղաքավարի ու նրբանկատ է, ժամանակակից ու տաղանդավոր ղեկավարի հեղինակություն է վայելում: Աղեղնավոր-Կապիկը մի շարք արժանիքներ ունի՝ ստեղծագործ մտածողություն, հարուստ երևակայություն, վերլուծական խելք, նպատակասլացություն: Ունակ է հաջողության հասնել գործունեության ցանկացած ոլորտում. նա համարձակ գաղափարների ու նոր տեխնոլոգիաների հետևորդ է: Հաճույքով փորձարկումներ է անում, երազում է երջանկացնել ողջ մարդկությանը, օրինակ՝ ինչ-որ օգտակար հայտնագործություն անել: Չնայած՝ կարող է երջանիկ ու գոհ լինել նաև սովորական գործով զբաղվելիս: Նրա համար կարևորը կյանքից ու աշխատանքից հաճույք ստանալն է: Աղեղնավոր-Կապիկ տղամարդը Գրավիչ Աղեղնավոր-Կապիկ տղամարդիկ կարողանում են ցանկացած մարդու հետ ընդհանուր լեզու գտնել: Միշտ շրջապատված են ընկերներով, նրանց կյանքն իսկական տոն է: Ամենաձանձրալի իրադարձությունը նրանց մոտ հեշտությամբ արկածի է վերածվում: Լավ կազմակերպիչներ են, կարողանում են ելք գտնել ամենաբարդ իրավիճակից: Ցանկացած կնոջ համար հաճելի է Աղեղնավոր-Կապիկ տղամարդու հետ գործ ունենալը, բայց նրանից զգացմունքների բուռն արտահայտություն սպասել պետք չէ: Նա անկասկած տարվող անձնավորություն է, հուզական ու կրքոտ մարդ: Շատ է գնահատում անձնական ազատությունն ու չի շտապում հրաժեշտ տալ նրան: Փոխարենը նրա սիրտը գրաված կինը կզարմանա, թե որքան սիրառատ ամուսին ու հիանալի հայր է նա: Աղեղնավոր-Կապիկ կինը Նշանների այս համադրությամբ կանայք առանձնանում են գիտելիքների հանդեպ ձգտմամբ, պատրաստ են ողջ կյանքը սովորել՝ առանց ուշադրություն դարձնելու ընտանեկան կարգավիճակին: Նույնիսկ եթե Աղեղնավոր-Կապիկը մասնագիտության մեջ կայացած է, նա լավ գիտի, որ դա ձեռք բերածի վրա կանգ առնելու առիթ չէ: Երբեմն ստեղծագործելու հանդեպ նրա մեծ կիրքը բացասական է անդրադառնում անձնական կյանքի վրա: Աղեղնավոր-Կապիկ կանայք այնքան էլ տրամադիր չեն ընտանիք ստեղծելուն: Նրանց համար ավելի կարևոր է մասնագիտության մեջ կայանալն ու իրենց հետևից հետք թողնելը: Սիրում են շփվել, ճամփորդել, մեծ հաճույքով են ժամանակ անցկացնում հարազատների ու ընկերների հետ: Հետաքրքիր, իրադարձություններով հագեցած կյանք են ապրում, նրանց անհնար է դժբախտ մարդ անվանելը: ԱՂԵՂՆԱՎՈՐ-ԱՔԱՂԱՂ Ուրախ, վառ, ակտիվ Աքաղաղ-Աղեղնավորը ցանկացած ընկերախմբի հոգին է, անընդհատ կատակում ու վարակիչ ծիծաղում է: Այս ակտիվ մարդու համար կյանքում գլխավորը մշտական շարժումն է: Աղեղնավոր-Աքաղաղը միշտ համընդհանուր ուշադրության կենտրոնում է, մարդկանց դուր է գալիս նրա կապանքներից զերծ ու արտիստիկ լինելը: Ճարտարախոս է, շփվող, սիրում է աղմկոտ ընկերախմբերն ու ուրախ երեկույթները: Համատեղելիության հորոսկոպում Աղեղնավոր-Աքաղաղը անկայուն, տարվող անձնավորություն է: Ուղղախոս ու անկեղծ է, շրջապատից իր հույզերն ու զգացմունքները չի թաքցնում: Հաճախ է վեճերի մեջ ներքաշվում, կոնֆլիկտների մասնակից է դառնում: Ընդ որում՝ գործում է ոչ թե չար մտադրություններից ելնելով, այլ պարզապես չի կարողանում լռել: Ճիշտ է, կարողանում է հարթել անհարմար պահերը, ներողություն է խնդրում ու հանգիստ շարունակում է շփումները: Բնութագիրը Տարվող, հետաքրքրասեր Աքաղաղ-Աղեղնավորը բաց է նորի համար, վառ տպավորությունների կարիք է զգում: Սիրում է ճամփորդել ու շփվել և կարևոր չէ, թե ում հետ ու ինչ պայմաններում: Միայնությունը տանել չի կարողանում, խեղդվում է տխրությունից ու ձանձրույթից: Իմպուլսիվ է, անկանխատեսելի, բայց նաև պրակտիկ. հակված չէ ավելորդ ծախսերի, գրագետ բաշխում է նաև իր ժամանակը: Պրագմատիկ Աքաղաղը թույլ չի տալիս թեթևամիտ Աղեղնավորին չմտածված արարքներ գործել, նրան հետ է պահում լուրջ սխալներից: Այս համադրությամբ մարդը ինքնավստահ է, վճռական ու շատ էմոցիոնալ: Անհամբեր է, արագ բռնկվող ու ոգևորությամբ լի. ձգտում է աշխարհն ավելի լավը դարձնել: Այնքան անկեղծ ու պարզհոգի է, որ շրջապատողներին անմիջապես պարզ է դառնում, թե ինչ տրամադրության մեջ է նա: Չի կարողանում ստել, սիրում է միայն պարծենալ: Ազնիվ ու բաց Աղեղնավոր-Աքաղաղը անհրաժեշտ չի համարում ձևացնելը: Թանկ է գնահատում մտերիմների կարծիքն ու ընկերներին, բայց ոչ ոքի չի հաճոյանա ու բարեհաճություն չի փնտրի: Աղեղնավոր-Աքաղաղի գլխավոր առանձնահատկությունը ուղղախոսությունն է: Առանց ամաչելու ասում է այն, ինչ մտածում է՝ ուշադրություն չդարձնելով շրջապատի արձագանքին: Իր պարտքն է համարում մարդկանց աչքերը բացելը: Պաշտում է վիճաբանել, ոգևորված ապացուցում է իր տեսակետը: Հեշտությամբ ինքն իր համար թշնամիներ է ստեղծում, ընդ որում՝ անկեղծորեն զարմանում է, թե ինչով է արժանացել նման վատ վերաբերմունքին: Այդպիսին է Աքաղաղ-Աղեղնավորի էությունը՝ էներգիա, ոգևորվածություն ու ազնվություն: Մարդիկ պետք է հասկացողությամբ վերաբերվեն նրա բնավորությանը՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նա ոչ ոքի վատը չի կամենում: Բարեհոգի, գթասիրտ Աքաղաղ-Աղեղնավորը անկեղծորեն կարեկցում է մարդկանց: Ոչ միայն հոգով է առատաձեռն, այլ նաև օգնում է ֆինանսապես: Մարդկանց հետ հաճույքով կիսվում է ամենով, ինչ ունի: Չնայած ուրախանում է գովեստներից, բայց շահադիտական նպատակով չի օգնում, այլ հոգու կանչով: Աղեղնավոր-Աքաղաղը զբաղվում է ուրիշների գործերով, իր վրա լրացուցիչ պարտավորություններ է վերցնում, նույնիսկ եթե նրան այդ մասին չեն խնդրում: Երբեմն դա խանգարում է նրան իրագործել սեփական պլանները: Շատ ակտիվ, գործունյա է, մի քանի գործ միաժամանակ է ստանձնում, և որպես արդյունք ստանում է քաոսն ու խառնաշփոթը: Աքաղաղ-Աղեղնավորը հակված չէ ապրումների, անհաջողություններին հանգիստ է վերաբերվում: Հավատում է ինքն իրեն ու չի կորցնում լավատեսությունը, նույնիսկ եթե գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Հազվադեպ է տխրում. չէ՞ որ կյանքում այնքան հետաքրքիր բաներ կան: Սիրո մեջ Էմոցիոնալ, տաքարյուն Աղեղնավոր-Աքաղաղը սիրահարվում է մեկ անգամ ու ընդմիշտ, համենայն դեպս նա է այդպես կարծում: Երազում է իդեալական հարաբերությունների մասին, բայց շատ հաճախ հիասթափվում է սիրելիից: Աքաղաղ-Աղեղնավորին ձգում են նոր հանդիպումները, վառ տպավորությունները: Նա պարզապես ի վիճակի չէ երկար ժամանակ կենտրոնանալ մի հոգու վրա: Ընդ որում՝ անկեղծորեն հավատում է, որ հանդիպել է իր իդեալին ու պատրաստ է ամուսնության: Բայց շատ արագ սառում է ընտրյալի հանդեպ ու գլխովին խորասուզվում է նոր հարաբերությունների մեջ: Աքաղաղի տարում ծնված Աղեղնավոր տղամարդիկ ու կանայք շատ թանկ են գնահատում իրենց ընտանիքը: Ինչքան էլ որ ուժեղ կրքեր եռան նրանց կյանքում, առաջին հերթին մտածում են մտերիմների մասին: Սիրային հորոսկոպում Աքաղաղ-Աղեղնավորը ընտանիքի լավ մարդ է: Ճիշտ է, բռնկուն բնավորություն ունի ու այնքան էլ զուսպ չէ իր գնահատականներում: Սիրում է վիճել ու ապացուցել իր տեսակետը: Փոխարենը նրա հետ ձանձրալի չի լինում. Աղեղնավոր-Աքաղաղը կարողանում է զարմացնել մտերիմներին: Ժամադրություններ է կազմակերպում, իր երկրորդ կեսի համար զվարճանքներ է հորինում, շատ ժամանակ է հատկացնում երեխաներին: Կարիերան Հետաքրքրասեր, ակտիվ Աղեղնավոր-Աքաղաղը նոր տպավորությունների ծարավ է: Չի կարող երկար ժամանակ զբաղվել մի գործով, որը նրան չի գրավում: Փոխարենը իր կոչումը գտնելուց հետո նրան է նվիրում ողջ կյանքը: Բնավորությամբ արկածախնդիր է, համառ, իր գաղափարները կյանքի կոչելու եղանակներ է փնտրում: Աքաղաղ-Աղեղնավորը ստեղծագործ անհատ է, նրան չի գրավում ծանր ֆիզիկական աշխատանքը: Զարգացած երևակայությունը, մեծ էներգիան վկայում են նրա անսովոր բնույթի մասին: Աղեղնավոր-Աքաղաղի ուժերի սահմաններում են ամենամասշտաբային նախագծերը, իսկ ահա սովորական, միապաղաղ գործերից կարող է գլուխ չհանել: Ակտիվ կենսակերպ վարող այս փառասեր մարդը սովոր չէ երկրորդ դերերին: Աքաղաղ-Աղեղնավորը միշտ աշխատանքի նոր ու ժամանակակից մեթոդների կողմնակիցների առաջին շարքերում է: Տաքարյուն է, ուղղախոս, համոզիչ իր փաստարկների մեջ, մարդիկ հաճույքով հետևում են նրան: Չնայած ղեկավար դերի չի ձգտում, բայց ունակ է գլխավորել կոլեկտիվը: Ճիշտ է, շրջապատողները պետք է սովորեն նրա անկեղծությանը, նա շատ է վիճում ու բոլորին նկատողություններ է անում: Փոխարենը աշխատասեր է, պատասխանատու, կարողանում է հասնել դրված նպատակներին: Աղեղնավոր-Աքաղաղ տղամարդը Ուղղախոս, ազնիվ Աղեղնավոր-Աքաղաղ տղամարդիկ վայելում են շրջապատի արժանի հարգանքը: Նրանք վիճելու մեծ սիրահարներ են, բայց երբեք դուրս չեն գալիս թույլատրելիի սահմաններից: Հանգիստ ընդունում են իրենց սխալ լինելը, միշտ պաշտպանում են թույլերին ու վիրավորվածներին: Գործընկերները գնահատում են նրանց սկզբունքայնությունն ու աշխատասիրությունը, մտերիմները՝ հոգեկան ջերմությունը: Աշխատանքը նրանց կյանքում ամենավերջին տեղում չէ, ձգտում են հաջող կարիերա անել: Աղեղնավոր-Աքաղաղ տղամարդիկ փառասեր են, սիրում են իրենց հասցեին հաճոյախոսություններ լսել: Դեմ չեն պարծենալ, բայց վատ մտադրություններ չունեն: Պարզապես ուզում են գրավել դուր եկած աղջկա ուշադրությունը: Սիրային հարաբերություններում նուրբ ու ռոմանտիկ են, երազում են ամուր ընտանիք ստեղծելու մասին: Աղեղնավոր-Աքաղաղ կինը Աղեղնավոր-Աքաղաղ կանայք վառ են ու ամբիցիոզ, իրենց ցանկություններից չեն ամաչում: Աշխատում են կյանքի կոչել պլանները, շատ մեծ կարծիքի են իրենց գործնական որակների մասին տանը նստելու համար: Աշխատասեր Աղեղնավոր-Աքաղաղ կինը փորձում է կայանալ մասնագիտության մեջ, իր նպատակի համար պատրաստ է օրեր շարունակ աշխատել՝ մոռանալով հանգստի մասին: Անձնական հարաբերություններում հասկացողություն է փնտրում, նրան ավելի շատ ամուսին-ընկեր, այլ ոչ թե կրքոտ սիրեկան է պետք: Նա եսասեր է, չի ուզում զիջել նույնիսկ մանրուքներում, հստակ բաշխում է ընտանեկան պարտականությունները: Ընտանեկան կյանքում լավ տնտեսուհի է, խիստ վերահսկում է ծախսերը: Սիրում է զբաղվել երեխաների հետ, իր պարտքն է համարում նրանց ամուր սկզբունքներով մարդ մեծացնելը: ԱՂԵՂՆԱՎՈՐ-ՇՈՒՆ Ակտիվ, շփման համար բաց Աղեղնավոր-Շունը միայնությունը վատ է տանում, աշխատում է անընդհատ մարդկանց մեջ լինել: Շատ ակտիվ ու էմոցիոնալ է քչով բավարարվելու համար, աշխատում է կյանքից ամենալավը ստանալ: Իրեն վերահսկելու անհրաժեշտություն չի տեսնում, միշտ բաց տեքստով ասում է այն, ինչ մտածում է: Բայց այս հմայիչ մարդուց անհնար է նեղանալը. այդքան հուզիչ է ինքնատիպ լինելու նրա ձգտումը: Սովորաբար մարդիկ նրա էքսցենտրիկ վարքին ներողամիտ են վերաբերվում, քանի որ նրա հետ երբեք ձանձրալի չէ: Համատեղելիության հորոսկոպում Աղեղնավոր-Շունը ընկերական, ջերմ ու ուրախ մարդ է: Ճկուն խառնվածքով այս բարեհոգի մարդը շփման մեջ հաճելի է, նրա հետ հեշտ ու հասարակ է. դա է պատճառը, որ նա ծանոթությունների լայն շրջանակ ունի: Բնութագիրը Այս դինամիկ մարդը ձանձրույթն ու անգործությունը տանել չի կարողանում, ակտիվորեն իրեն դրսևորելու նոր հնարավորություններ է փնտրում: Աղեղնավոր-Շունը չի վախենում փոփոխություններից, ցանկացած իրադարձության մեջ իր կյանքը լավացնելու շանս է տեսնում: Մարդկանց հանդեպ իր վերաբերմունքի մեջ անկեղծ է, իր մտքերն ու զգացմունքները չի թաքցնում, գաղտնիքներ չունի: Բուռն ուրախանում է իր հաջողություններով ու նույնքան ուժեղ ապրումներ է ունենում անհաջողությունների դեպքում: Հնարավոր է՝ բոլոր մարդիկ չէ, որ ընդունում են նրա էքսպրեսիվ վարքը, նրան թեթևամիտ ու մակերեսային մարդ են համարում: Միայն թե Աղեղնավոր-Շունը շրջապատի հանդեպ ազնիվ է, նրան բնորոշ չէ թակարդներ լարելն ու խարդավանքներ հյուսելը: Բացի այդ, նա միշտ պատասխան է տալիս իր խոսքերի համար. եթե ինչ-որ բան է մտածել, անպայման գործն ավարտին կհասցնի: Բավականին կշռադատող է, եթե խոսքը իր համար իսկապես կարևոր բաների մասին է: Հաղորդակցվող Աղեղնավոր-Շունը մեծ հաճույք է ստանում շփումներից: Նրա համար կարևոր չէ, թե ինչ ընկերախումբ է հավաքվել ու ինչ առիթով: Կատարյալ լռությունը, հանգիստ մթնոլորտն ու միայնությունն ամենասարսափելի բանն է, որ կարող է նրա հետ տեղի ունենալ: Պատրաստ է ցանկացած արկածի, միայն թե ինքն իր հետ միայնակ չմնա ու չձանձրանա: Երբեմն չմտածված գործողությունների է դիմում, ընդ որում՝ ինքն էլ չի կարող բացատրել իր արարքների մոտիվները: Հետաքրքրասեր է, ակտիվ ու շատ հուզական, կյանքը եռում է նրա մեջ: Շատ լավ լեզու է գտնում մարդկանց հետ, օգնում է նրանց թուլանալ ու հաղթահարել ամաչկոտությունը: Աղեղնավոր-Շան գլխավոր առանձնահատկությունը բարյացակամ լինելն է. նա բաց է աշխարհի համար ու անկեղծորեն սիրում է յուրաքանչյուրին, ում հանդիպում է իր ճանապարհին: Ազատասեր ու կենսուրախ է, նրա լավ տրամադրությանը կարելի է միայն նախանձել: Աղեղնավոր-Շունը մշտապես զբաղված է կարևոր գործերով, երբեմն նրան ժամանակը չի հերիքում բոլոր նախասիրությունների համար: Նա պետք է գլուխ հանի ինքն իրենից ու հստակ պատասխան գտնի, թե ինչն է կոնկրետ այդ ժամանակահատվածում իրեն ամենից շատ գրավում: Ցավոք, կյանքի ուրախությունների հետևից ընկնելով՝ Աղեղնավոր-Շունը բաց է թողնում շահավետ հնարավորությունները: Այս օժտված մարդը իր պոտենցիալը մինչև վերջ չի օգտագործում, նրա շատ տաղանդներ այդպես էլ պահանջարկ չեն գտնում: Աղեղնավոր-Շունը կարող է ավելի երջանիկ մարդ դառնալ, եթե լսի ներքին զգացումներին ու հասկանա իր կոչումը: Մշտական խառնաշփոթն ու հոգսերը նրան շեղում են իրական խնդիրներից, թույլ չեն տալիս տեսնել իրերի խորքը: Աղեղնավոր-Շունն այնքան էլ ինքնավստահ չէ, չնայած՝ արտաքինից դա նկատելի չէ: Սիրո մեջ Սիրառատ Աղեղնավոր-Շների համար դժվար է կյանքի ընկերոջ ընտրություն կատարելը: Ամեն նոր ծանոթի հանդեպ անկեղծ հետաքրքրություն են զգում: Նրանք առանձնանում են ոչ միայն հաճելի արտաքինով, շղթայազերծ շարժուձևով, այլև բարձր սեռական պոտենցիալով: Սիրային հորոսկոպում Աղեղնավոր-Շունը թեթևամիտ, իր նախապատվությունների մեջ անկայուն մարդ է: Հեշտությամբ է սիրահարվում, բայց նույնքան արագ էլ անցնում է կրքի նոր օբյեկտի փնտրտուքներին: Աղեղնավոր-Շունը լուրջ հարաբերություններ չի փնտրում. ազատասեր է, էմոցիոնալ, նոր տպավորությունների ծարավ: Ընտանեկան կյանքը լավ է անդրադառնում Աղեղնավոր-Շան վրա: Նա ավելի հավասարակշռված ու պատասխանատու մարդ է դառնում: Նա հոգատար և որ ամենակարևորն է՝ իր երկրորդ կեսին նվիրված մարդ է: Սիրող ծնող է, երեխաների համար ունակ է զոհել իր հետաքրքրությունները: Աղեղնավոր-Շունը ակտիվ հանգստի սիրահար է, և հենց նա է զբաղվում ընտանեկան հանգստի կազմակերպմամբ: Դրա հետ մեկտեղ, սիրում է ժամանակ անցկացնել տանը, հաճույքով կահավորում է իր ընտանեկան բույնը: Այս Աղեղնավորը տնակյաց է, բոլոր Աղեղնավորների մեջ ամենաօրինակելի ընտանիքի մարդն է: Կարիերան Ակտիվ Աղեղնավոր-Շները հակված են անընդհատ փոխել գործունեության ոլորտը, նրանց գրավում են գործուղումների հետ կապված մասնագիտությունները: Այս ունիվերսալ մարդիկ չեն վախենում ամենածանր աշխատանքից: Լուրջ պահանջներ չեն ներկայացնում, նրանց համար կարևորը հետաքրքիր աշխատանքն ու հաշտ կոլեկտիվն է: Աղեղնավոր-Շունն ի վիճակի չէ տեղում նստած մնալ, նրան չի գրավում բարձր վարձատրվող, բայց միատոն աշխատանքը: Իր շրջապատից շատ կախված է, չի կարող աշխատել, եթե գործընկերների միջև փոխհասկացողություն չկա: Աղեղնավոր-Շան համար մասնագիտության հարգը նշանակություն չունի: Հսկայական բարձունքների հասնելու ձգտում չունի, անտարբեր է գումարի հանդեպ: Փոխարենը աշխատասեր է, պատասխանատու, զիջող, այնպես որ՝ ղեկավարության սիրելին է: Այս համադրությամբ մարդիկ այնքան դինամիկ ու ակտիվ են, որ կարող են զբաղվել ամենատարբեր սպորտաձևերով: Կարող են պրոֆեսիոնալ մարզիկներ ու պարողներ դառնալ: Բացի այդ, մանկավարժությամբ զբաղվելու հակում ունեն: Նրանց հարմար են շփումների հետ կապված մասնագիտությունները: Աղեղնավոր-Շուն տղամարդը Համարձակ, արկածախնդիր Աղեղնավոր-Շուն տղամարդը մշտական շարժման մեջ է: Հետաքրքրվում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչով, անընդհատ ուշադրության կենտրոնում գտնվելու պահանջ է զգում: Նախընտրում է զբաղվել այն գործով, որը նրան հետաքրքրում է կոնկրետ այդ ժամանակահատվածում: Չնայած՝ ոչ մի երաշխիք չկա, որ նրա նախասիրությունները շատ շուտով ու ամենաանսպասելի ձևով չեն փոխվի: Հաճախակի փոփոխությունների են ենթարկվում նաև Աղեղնավոր-Շան համոզմունքները. այսօր նա հավատում է մի բանի, իսկ վաղը՝ լրիվ մեկ ուրիշ բանի: Չափազանց անկայուն ու փոփոխական բնավորություն ունի, որն էլ նրա անհաջողությունների ու դժբախտությունների հիմնական պատճառն է: Բայց ընկերությանը հավատարիմ է, նվիրված է մինչև կյանքի վերջը: Սիրային հարաբերություններում իրեն դրսևորում է որպես կանացի գեղեցկության սիրահար, բայց ընտրություն կատարելուց հետո հավատարիմ է մնում իր միակին: Աղեղնավոր-Շուն կինը Աղեղնավոր-Շուն կինը կրքոտ ու տարվող է, ունակ չէ գոնե արտաքուստ հանգստություն պահպանել: Համարձակ փորձարկումներ է անում, փորձում է կյանքի համը, պաշտում է շփվել ամենատարբեր մարդկանց հետ: Դա պարզապես ուշադրության կենտրոնում գտնվելու պահանջմունք չէ, այլ արժանի կողակից գտնելու նուրբ հաշվարկ: Խաղադրույք է կատարում անձնական կյանքի, այլ ոչ թե հաջողակ կարիերայի վրա: Ճիշտ է, ապահովագրված չէ սխալներից, որոնք շատ է անում մանավանդ երիտասարդ տարիքում: Տարիքի հետ ավելի լրջանում է, շատ հուզիչ է հոգ տանում երեխաների մասին: Բոլոր դեպքերում միշտ անկեղծ է, շահադիտական նպատակներ չի հետապնդում, պարզապես հետևում է ներքին զգացումներին: Նույնիսկ եթե դաժան է վարվում, դա անում է ոչ կանխամտածված: Ընդհանուր առմամբ նա հաճելի ու հետաքրքիր կին է: ԱՂԵՂՆԱՎՈՐ-ԽՈԶ Այս Աղեղնավորը հայտնի է իր բարեհոգությամբ: Մարդկանց խղճալը, իր ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր էակի օգնելը նրա բնավորության մասն են: Նա առանձնանում է հոգու ջերմությամբ, գթասրտությամբ, վստահող լինելով: Հեշտությամբ հավատում է ամեն ասված բանի, ոչ ոքի չի քննադատում ու թիկունքի հետևում չի բամբասում: Շփման մեջ հաճելի է, միշտ համարձակ հայտնում է իր կարծիքը: Համատեղելիության հորոսկոպում Աղեղնավոր-Խոզը մեծ սիրտ ունեցող ուղղախոս ու ազնիվ մարդ է: Հաճախ տուժում է իր բարության պատճառով, բայց շարունակում է վստահել մարդկանց: Առանց երկար մտածելու վազում է օգնության, մյուսների երջանկության համար հեշտությամբ զոհում է իր հետաքրքրությունները: Խոզ-Աղեղնավորը ձգտում է մարդկանց օգուտ տալ, թանկ է գնահատում շրջապատի կարծիքը: Սիրում է մեծ ընկերախմբերը, ակտիվ զվարճանքներ փնտրելու հարցում: Բնութագիրը Այս մարդիկ էներգիայով լի են, սիրում են շփումներն ու ուրախ ընկերախմբերը: Նրանց համար բնական է ուրիշների գործերին խառնվելը, բայց միայն մեկ բարի՝ օգնելու նպատակով: Աղեղնավոր-Խոզի գլխավոր առանձնահատկությունը բարությունն ու չափազանց մեծ ակտիվությունն է: Նրանից օգնություն խնդրելու կարիք չկա, ինքը կառաջարկի այն: Չի կարող հանգիստ ապրել, անընդհատ շարժման մեջ է: Խոզ-Աղեղնավորը հեշտությամբ է իր վրա վերցնում ուրիշների համար պատասխանատվությունը: Ինքնակամ ինքն իրեն ծանրաբեռնում է հասարակական աշխատանքով: Ողջ կյանքի ընթացքում պահպանում է ցանկացած մանրուքից զարմանալու ու ուրախանալու ունակությունը: Նոր գիտելիքների առաջ բաց է, հաճույքով կիրառում է ուրիշի փորձը: Նեղացկոտ ու հիշաչար չէ, բարի ու շփվող մարդ է: Խոզ-Աղեղնավորը ոչ մի վատ բան չի տեսնում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին տեղյակ լինելու իր ցանկության մեջ: Հետաքրքրասեր է, նրան դուր է գալիս նորն իմանալը: Հակված չէ բամբասանքների, դատարկ զրույցներ չի վարում, պարզապես սիրում է կյանքն իր բոլոր դրսևորումներով: Թերությունների համար չի քննադատում, շրջապատողներին ավելի լավը դարձնել չի փորձում: Նրա հետ ցանկացած թեմայով կարելի է անկեղծանալ, պատմել գաղտնիքները: Խոզ-Աղեղնավորը ոչ միայն չի բացահայտնի գաղտնիքը, այլ նաև ճիշտ խորհուրդ կտա, կօգնի գլուխ հանել ցանկացած խնդրից: Նա բնատուր փիլիսոփա ու իմաստուն մարդ է, չնայած՝ շատ միամիտ է: Հաճախ պարտվում է մարդկանց մեջ միայն լավը տեսնելու իր ցանկության պատճառով: Բարեհոգի Աղեղնավոր-Խոզը չի կարողանում երկար ժամանակ չարացած մնալ, չի սիրում հարաբերություններ պարզել: Եթե նույնիսկ վիրավորվի ինչ-որ մեկից, պարզապես կդադարի շփվել նրա հետ: Խոզ-Աղեղնավորն այնքան դրական մտածողություն ունի, որ մինչև վերջ չի հավատում դավաճանությանն ու ստին: Անընդհատ արդարացնում է մարդկանց, նրանց վատ վարքի համար արդարացումներ է փնտրում: Հաճախ տհաճ իրավիճակներում է հայտնվում իր բարության ու վստահող լինելու պատճառով: Նրա սիրտը շահել բավականին հեշտ է՝ հաճոյախոսություններ ու քծնանք: Խոզ-Աղեղնավորը ազնիվ ու անկեղծ մարդ է, այդ իսկ պատճառով վստահում է մարդկանց: Նրա համար դժվար է ընդունել այն փաստը, որ բոլոր մարդիկ չէ, որ իրար հանդեպ բարեխիղճ ու լավ են տրամադրված: Բայց նույնիսկ չարին ու դավաճանությանը բախվելուց հետո նրանք շարունակում են հավատալ արդարությանը: Այդպիսին է նրանց բնույթը՝ մանկական անկեղծություն ու անսահման միամտություն: Սիրո մեջ Այս մարդը հուսալի կողակցի կարիք է զգում, նրա համար շատ կարևոր է իր երկրորդ կեսին գտնելը: Եթե Աղեղնավոր-Խոզը սիրային հարաբերություններում դժբախտ է, դժվարություններ կունենա նաև կյանքի մյուս բնագավառներում: Նա պետք է աջակցություն զգա, զգա, որ ինքը պիտանի է: Որպես պատասխան կտա իր սերը, նա անշահախնդիր ու նվիրված մարդ է: Ունակ է վառ սիրատածությունների, երկար ժամանակ է նվիրում ընտրյալի հետ զրույցներին: Խոզ-Աղեղնավորը կողմնորոշվում է կողակցի հետաքրքրություններով, ամեն կերպ փորձում է նրան դուր գալ: Հոգատար ու առատաձեռն Խոզ-Աղեղնավորը ձգտում է իր մտերիմների համար կյանքի հարմարավետ պայմաններ ապահովել: Իր ողջ ազատ ժամանակը նվիրում է ընտանիքին: Շատ ուժեր է ծախսում երեխաների վրա. դժվար պահին միշտ կաջակցի նրանց: Նվերների հարցում ժլատ չէ, սիրում է ընտանեկան տոներ կազմակերպել: Ճիշտ է, թույլ չի տա մանիպուլյացիայի ենթարկել իր զգացմունքները: Փորձում է խիստ ու պահանջկոտ ծնող լինել: Սակայն լրիվ անզեն է քծնանքի առաջ: Ցանկության դեպքում մտերիմները Խոզ-Աղեղնավորից կարող են ստանալ այն, ինչ ուզում են: Կարիերան Շփվող, բարյացակամ Աղեղնավոր-Խոզը հեշտությամբ է շահում գործընկերների սերն ու վստահությունը: Վեճերի մեջ չի ներքաշվում, աշխատանքային խարդավանքներին չի մասնակցում: Իր աշխատավայրում լուծում է բացառապես գործնական հարցերը, այլ ոչ թե զբաղվում է բամբասանքներ տարածելով: Պատասխանատու է, հաղորդակցական հրաշալի ունակություններ ու զարգացած մտավոր կարողություններ ունի: Խոզ-Աղեղնավորը պատասխանատու աշխատակից է, նրա համար առաջին տեղում ընդհանուր գործի հետաքրքրություններն են: Պատրաստ է բավարարվել ցածր աշխատավարձով, եթե տեսնի, որ իր գործն օգուտ է տալիս: Խոզ-Աղեղնավորը ոչ միայն աշխատասեր մարդ է, այլև անկեղծ նվիրված է իր գործին: Կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, նյութականին նշանակություն չի տալիս: Համարյա զուրկ է փառասիրությունից, գործի հարգի հետևից չի ընկնում, պարզապես ազնիվ աշխատում է: Բնությունը Աղեղնավոր-խոզին զանազան տաղանդներով է օժտել: Այս նշանների համադրությամբ շատ գիտնականներ, մարզիկներ, դերասաններ ու պոետներ կան: Խոզ-Աղեղնավորների առանձնահատկություններն են անկախ ամեն ինչից գործին նվիրվածությունն ու պատասխանատվությունը: Աղեղնավոր-Խոզ տղամարդը Նշանների այսպիսի համադրությամբ տղամարդն առանձնանում է հետաքրքրասիրությամբ, նրան հետաքրքրում է աշխարհում տեղի ունեցող բացարձակապես ամեն ինչ: Ազատասեր ու ակտիվ Աղեղնավոր-Խոզերը շատ են ճամփորդում: Առատաձեռն են, հեշտությամբ շահում են նույնիսկ ամենաքմահաճ գեղեցկուհիների սրտերը: Բայց նրանից լիակատար հնազանդություն սպասել պետք չէ, նրանք շփումների ու վառ հույզերի կարիք են զգում: Նոր տպավորությունների ծարավը Խոզ-Աղեղնավոր տղամարդկանց առաջ է մղում, այնպես որ՝ տեղում մնալ նրանց կարող է ստիպել միայն ուժեղ զգացմունքը: Նրանք բարի մարդիկ են, հաճույքով են արձագանքում օգնության խնդրանքներին: Բայց հաճախ հիասթափվում են, քանի որ շրջապատողները մինչև վերջ անկեղծ չեն նրանց հետ: Ծանր աշխատանքից չեն վախենում, պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Նրանք իդեալական կյանքի ընկերներ են՝ կենսուրախ, հուսալի ու հավատարիմ: Աղեղնավոր-Խոզ կինը Աղեղնավոր-Խոզ կնոջ համար առաջին տեղում ընտանիքն է, իրեն վստահ չի զգում, եթե կողքին հուսալի տղամարդ չունի: Հաջող կարիերա անելու համար բոլոր տվյալներն ունի՝ խելք, պատասխանատվություն, ակտիվություն: Բայց ամուսնու ու երեխաների համար կարող է թողնել աշխատանքը: Նա սիրում է կյանքն անցկացնել շարժման մեջ, շատ է ճամփորդում, աշխարհի տարբեր անկյուններում ծանոթություններ է հաստատում: Նրան դուր է գալիս իր համար նոր բան բացահայտելը, շրջապատի հետ մեծ հաճույքով կիսվում է հույզերով ու տպավորություններով: Աղեղնավոր-Խոզ կանայք ազնիվ են, տանել չեն կարողանում սուտն ու խաբեությունը: Այնպես որ՝ ինչքան էլ որ հիանալի ամուսին ունենան, նրան դավաճանությունը չեն ների: Ճիշտ է, ստախոսին չեն հետապնդի. նրանք վեհ մարդիկ են, հակված չեն դաժանության: Տարվա և ամսվա համադրությունը. ԱՂԵՂՆԱՎՈՐ (Մաս 1-ին) |
|