ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԱՂԵՂՆԱՎՈՐ (Մաս 1-ին)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3122 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՂԵՂՆԱՎՈՐ-ԱՌՆԵՏ

Ակտիվ Աղեղնավոր-Առնետները շտապում են ապրել, երբեմն նրանց օրն էլ չի հերիքում բոլոր պլանները կյանքի կոչելու համար: Միշտ առույգ ու ուրախ են, նրանց հետ շփվելը միայն հաճույք է. չէ՞ որ նրանք չեն բողոքի, հակառակը, կփորձեն զվարճացնել զրուցակցին: Աղեղնավորի շարժունությունը լրացնում է Առնետների ակտիվությանը, այնպես որ՝ այս մարդիկ սիրում են ճամփորդել: Պատրաստ են աշխարհի ծայրն էլ գնալ, միայն թե ձանձրալի, միապաղաղ կյանք չվարեն: Նրանք մեծ լավատեսներ ու հորինողներ են, բայց դրա հետ մեկտեղ՝ ամուր կանգնած են հողին: Խելամիտ ու հավաք են, եթե խոսքը գործնական հարցերի մասին է: Անհրաժեշտության դեպքում կարող են արժեքավոր խորհուրդ տալ կամ աջակցել բարի խոսքով: Առնետ-Աղեղնավորները լավ ու նվիրված ընկերներ են:

Բնութագիրը

Առնետի հետաքրքրասիրությունն ու Աղեղնավորի կենսուրախ բնավորությունը օգնում են նշանների այս համադրությամբ մարդկանց համառորեն հաղթահարել  տհաճությունները: Ավելին, նրանք հմտորեն շրջանցում են բոլոր խոչընդոտները, միշտ պատրաստ պահուստային պլան ունեն: Սուր խելքը, ուժեղ ինտուիցիան մեկ անգամ չէ, որ օգնում են նրան դժվար իրավիճակներում: Աղեղնավոր-Առնետը հմայիչ մարդ է, նա միշտ շրջապատված է մարդկանցով: Հումորի հիանալի զգացում ունի, պաշտում է զվարճալի կատակներ մտածել: Միշտ ուրախ է ժամանակ անցկացնել ընկերների հետ, բայց այնքան էլ չի շտապում օգնության հասնել: Չի սիրում իր վրա ավելորդ պարտականություններ վերցնել, ծայրահեղ դեպքում, կարող է խորհուրդ տալ: Առնետ-Աղեղնավորին ավելի անհանգստացնում է սեփական ապագան: Ողջ ուժերով ձգտում է նյութական բարեկեցության հասնել:

Աղեղնավոր-Առնետները բավականին անկախ մարդիկ են, չնայած՝ շատերը նրանց առանց ամբիցիաների մարդ են համարում. չէ՞ որ նրանք ուրախ ու անհոգ մարդու հեղինակություն ունեն: Իսկ իրականում փառասեր մարդիկ են, պատրաստ են մինչև վերջ գնալ իրենց նպատակին հասնելու համար: Անհրաժեշտության դեպքում հեշտությամբ մոռանում են զվարճանքների մասին ու ամբողջությամբ կենտրոնանում են գործի վրա: Չնայած իր խաղաղասեր բնավորությանը՝ Աղեղնավոր-Առնետը հեշտությամբ կարող է լուրջ վիճել մտերիմների հետ: Իհարկե, դատարկ տեղը սկանդալներ չի անի, բայց պատրաստ է ուղիղ ասել իր կարծիքը: Ամբողջովին մոռանում է քաղաքավարության կանոնների մասին, եթե խոսք է գնում սեփական հետաքրքրությունների մասին: Նա բոլոր Առնետների նման առանձնանում է խնայելու հատկանիշով, աշխատում է հնարավորինս շատ կուտակել: Իսկ դրա համար, ըստ նրա, բոլոր միջոցներն էլ լավն են:

Առնետի զգուշությունն ու հետաքրքրասիրությունը թույլ են տալիս հաջողությամբ շրջանցել խոչընդոտները, իսկ Աղեղնավորի կենսուրախությունը օգնում է լավատեսություն պահպանել այն դեպքում, երբ խնդիրներն ամեն դեպքում արդեն հասել են իրեն: Նույնիսկ ամենալուրջ տհաճությունները այս մարդիկ աշխատում են աննկուն տանել, չեն բողոքում ու օգնություն չեն խնդրում: Հակառակը, ձևացնում են, թե ամեն ինչ հրաշալի է, ավելի լավ չի էլ կարող լինել: Մարդկանց դուր է գալիս շփվել Առնետ-Աղեղնավորի հետ, քանի որ նա կիսվում է իր լավատեսական տրամադրությամբ: Դրա հետ մեկտեղ, ընկերների ընտրությանը խիստ է վերաբերվում, բազմաթիվ ծանոթների մեջ նախապատվություն է տալիս միայն մի քանիսին: Փոխարենը մտերիմների հանդեպ բարեխիղճ ու ազնիվ է. Աղեղնավոր-Առնետները նվիրված մարդիկ են:

Սիրո մեջ

Սիրային հարաբերություններում Աղեղնավոր-Առնետներն ամբողջությամբ բացահայտում են իրենց ստեղծագործ պոտենցիալը: Պատրաստ են երկրորդ կեսին զարմացնել անհամար անակնկալներով: Ժամանակ ու ուժեր չեն խնայում անսովոր բան հորինելու համար: Ծաղկեփունջը ձեռքին սովորական ժամադրությունները նրանց ձանձրացնում են: Առնետ-Աղեղնավորները պատրաստ են ավելիին՝ օդապարիկով թռիչք, ընթրիք բարձրահարկի տանիքին: Սիրահարվելուց հետո ամբողջությամբ կորցնում են չափի զգացումը, գումարը աջուձախ ծախսում են, անընդհատ ծիծաղում ու կատակում են:

Ամուսնական կյանքում Աղեղնավոր-Առնետը կարող է արագ հոգնել ձանձրալի կենցաղից: Փորձում է բազմազան դարձնել ընտանեկան կյանքը, հնարավորինս շատ ճամփորդել: Դրա հետ մեկտեղ, առանձնանում է տնտեսվարությամբ, խելամիտ է ծախսում գումարը: Շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ, աշխատում է նրանց զվարճացնել ուրախ պատմություններով: Հմտորեն հարթում է ընտանեկան կոնֆլիկտները, չի ուզում կյանքը վատնել վեճերի ու հարաբերություններ պարզելու վրա: Նա լավ ընտանիքի մարդ է, չնայած՝ երբեմն չի կարողանում դիմակայել տնից դուրս սիրային կապեր հաստատելու գայթակղությանը:

Կարիերան

Առնետ-Աղեղնավորների համար անիրագործելի խնդիրներ չկան: Նրանք շատ նպատակասլաց ու ամբիցիոզ մարդիկ են, այնպես որ՝ միշտ հաջողության են հասնում: Հաճախ ընտրում են ֆինանսական գործունեության հետ կապված մասնագիտություններ, սիրում են աշխատել գումարի հետ: Խնդիրները լուծելու ամենակարճ ուղին գտնելու տաղանդ ունեն, այնպես որ՝ իրենց շատ լավ են զգում ղեկավարի դերում: Բացի այդ, կարողանում են շփվել մարդկանց հետ, հմտորեն շրջանցում են սուր անկյունները, արագ կապ են հաստատում գործընկերների հետ:

Շփվող Աղեղնավոր-Առնետները հեշտությամբ նոր ծանոթություններ են հաստատում, չեն վախենում ելույթ ունենալ հասարակության առջև, միշտ պատրաստ են արկածների: Եթե արվեստի հետ կապված մասնագիտություն ընտրեն, հեշտությամբ ճանաչման կհասնեն: Հմայքը, կենսուրախությունն ու հետաքրքրասիրությունը այն հատկանիշներն են, որոնք նպաստում են նրա հաջողությանը: Նրանք շատ աշխատասեր մարդիկ են, չնայած՝ հաջողակի տպավորություն են թողնում, որոնց ամեն ինչ շատ հեշտ է տրվում: Պարզապես նրանք կյանքն անցնում են ուրախ ժպիտով ու հավատում են իրենց ճակատագրին:

Աղեղնավոր-Առնետ տղամարդը

Առնետի տարում ծնված կենսուրախ Աղեղնավոր տղամարդը շրջապատի հետ հաճույքով կիսվում է իր լավ տրամադրությամբ: Դրա հետ մեկտեղ, իրատես է, հաշիվ է տալիս իր գործողություններին: Նա առանձնանում է կյանքի հանդեպ գործնական մոտեցմամբ, կարողանում է ոչ միայն գումար աշխատել, այլ նաև խելամիտ ծախսել այն: Նրա երկրորդ կեսը պետք է պատրաստ լինի այն բանին, որ Աղեղնավոր-Առնետը ցանկացած հնարավորություն օգտագործելու է իր վրա պատասխանատվություն չվերցնելու համար: Կարող է սիրային անակնկալներ անել, նվերներ անել ու ընտանիք կազմելու ցանկություն ընդհանրապես չունենալ: Գտնում է, որ սկզբում պետք է կյանքում հաջողության հասնի, իր երկրորդ կեսի համար հարմարավետ պայմաններ ստեղծի և նոր միայն ամուսնություն կնքի:

Աղեղնավոր-Առնետ կինը

Աղեղնավոր-Առնետ կինը բարդ բնավորություն ունի: Այս շփվող կինը երբեմն շատ ագրեսիվ է դառնում, կարող է մտերիմներին վիրավորել անզգույշ խոսքով կամ տաքանալ դատարկ բանի պատճառով: Եվ ոչ մի դեպքում ներողություն չի խնդրի, իրեն իրավունք է վերապահում վարվել այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում: Տղամարդկանց բարձր պահանջներ է ներկայացնում, այնպես որ՝ դժվարություններ է ունենում նրանց հետ շփվելիս: Փոխարենը Աղեղնավոր-Առնետ կինը մեծ ոգևորությամբ է լուծում գործնական հարցերը: Անթերի աշխատող է, ղեկավարությունը նրան գնահատում է բարձր կատարողականության, կարգապահության համար: Կարող է կայանալ ֆինանսների հետ կապված մասնագիտությունների մեջ: Ձգտում է իր համար անհոգ ապագա կառուցել, այնպես որ՝ շատ է աշխատում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ-ՑՈՒԼ

Ուրախ ու բացսիրտ Ցուլ-Աղեղնավորները ամենաբարենպաստ տպավորությունն են թողնում: Շրջապատին դուր է գալիս նրանց բարյացակամությունը, լսելու ու օգնելու պատրաստակամությունը: Իրենց նրբանկատ են պահում, հազվադեպ են դուրս գալիս պատշաճության սահմաններից: Լուրջ Ցուլը հավասարակշռում է Աղեղնավորի խենթ բնավորությունը, այնպես որ՝ այս համադրությունը ծնում է մարդկանց, ովքեր հակված չեն հակասական արարքների: Միշտ հանգիստ ու կշռադատող են, նրանց անխռով ինքնավստահությունը հարգանք ու վստահություն է առաջացնում: Աղեղնավոր-Ցուլը ճիշտ խորհուրդ տալու, լսելու ու հանգստացնելու ունակություն ունեցող մարդ է: Բավականին ուրախ ու անհոգ է, չի խուսափում ուրախ ընկերախմբերից, բայց մտերիմ շփումներ է հաստատում միայն սահմանափակ քանակի մարդկանց հետ: Հեշտությամբ է փոխզիջման գնում, վեճեր ու սկանդալներ չի սիրում, չնայած՝ կարող է շատ լավ պաշտպանել ինքն իրեն:

Բնութագիրը

Այս մարդը կազմված է միայն արժանիքներից, որոնցից գլխավորը ներքին հանգստությունն է: Աղեղնավոր-Ցուլը սթրեսակայուն է, նրան անհնար է շեղել: Բավականին կշռադատող ու զգույշ է, այնպես որ՝ հազվադեպ է կասկածելի իրավիճակներում հայտնվում: Ցուլ-Աղեղնավորը գործերում հաջողակ է, ծանոթություններին ընտրողաբար է մոտենում: Նրա հետ հեշտ ու թեթև է, կարողանում է իր կողմը գրավել մարդկանց, անսահման վստահություն է առաջացնում: Ամենասթրեսային իրավիճակում էլ մեղմ ու նրբանկատ է գործում: Նրան կարելի է դիմել ցանկացած խնդրանքով, կփորձի գոնե խորհրդով օգնել: Նա բարի ու հմայիչ մարդ է, անկեղծ ու ազնիվ է մտերիմների հանդեպ: Չի ստում նույնիսկ ամենաբարի մտադրություններից ելնելով, միշտ բաց տեքստով հայտնում է իր կարծիքը:

Ցուլ-Աղեղնավորից բուռն ռեակցիա մի սպասեք, նա ունակ չէ հույզեր հեղել: Կարողանում է վերահսկել իրեն, այնպես որ՝ միշտ հանգիստ ու անխռով է: Իր գործողություններում հետևողական է, կշռադատող, իսկ գնահատականներում՝ անկողմնակալ: Նրան խաբելը, մոլորության մեջ գցելը դժվար է: Չնայած՝ բավականին հեշտ է հունից հանելը: Բոլոր Ցուլերի նման նա էլ բռնկվող ու համառ է, բայց ողջ կյանքի ընթացքում փորձում է ազատվել իր այդ հատկանիշներից: Նույնիսկ եթե Աղեղնավոր-Ցուլը փորձում է ցույց չտալ իր խուճապը, երբեմն նա էլ օգնության ու աջակցության կարիք է զգում: Ճիշտ է, ոչ մի դեպքում օգնություն չի խնդրի, վախենում է իր թուլությունները խոստովանել նույնիսկ ինքն իրեն: Փոխարենը միշտ ուրախ է բարի խոսք լսել, իր արարքների համար գովասանք է սպասում:

Ցուլ-Աղեղնավորը հուսալի մարդ է, կյանքում ամեն ինչից շատ գնահատում է ընկերությունը: Նրանից օգնություն խնդրելու կարիք էլ չկա, նա ինքը առաջինը օգնություն կառաջարկի: Չնայած՝ իսկապես նվիրված է միայն մտերիմ մարդկանց, մնացածների հետ միայն քաղաքավարի է: Նրա սերը շահելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ շփումների հարցում զգույշ է. մի բան է լավ ժամանակ անցկացնելը, մեկ այլ բան՝ մոտ ընկերությունը: Փոխարենը ընկերների հետ Ցուլ-Աղեղնավորը հնարավորինս անկեղծ է, նրանց է վստահում իր բոլոր գաղտնիքները: Նրանց համար պատրաստ է զոհողությունների, շատ է տառապում, երբ բախվում է դավաճանության: Դժվարությամբ է ներում դավաճաններին, չի սիրում ոչ միանշանակ իրավիճակներ: Չափի մեջ պահանջկոտ է, արդար, այնպես որ՝ վայելում է շրջապատողների հարգանքը: Տհաճությունների ժամանակ մխիթարություն է փնտրում աշխատանքի մեջ:

Սիրո մեջ

Անձնական կյանքում Ցուլ-Աղեղնավորը նվիրված կողակից է: Նրա համար մեծ երջանկություն է սիրելի մարդու կողքին լինելը: Երկրորդ կեսի ընտրությանը լուրջ է վերաբերվում, նոր ծանոթություններ հաստատում է երկարատև հարաբերությունների հաշվարկով: Սիրահարվելուց հետո ցուցադրում է իր բոլոր արժանիքները, բայց դա նրբանկատ է անում: Դանդաղ ու ճիշտ է գործում, Աղեղնավոր-Ցուլը էքստրեմալ զվարճանքների սիրահար չէ: Անսովոր արարքներ նրանից կարելի է չսպասել, իսկ ահա նրբություն ու հոգատարություն շատ կլինի:

Ցուլի ազդեցությունը մեղմացնում է Աղեղնավորի երկակիությունն ու ակտիվությունը, այնպես որ՝ նրա համար գլխավոր արժեքը ընտանիքն է: Սիրային արկածներ չի փնտրում, ամբողջությամբ կենտրոնացած է իր երկրորդ կեսի վրա: Աղեղնավոր-Ցուլն աշխատում է իր ընտանիքն ապահովել ամեն անհրաժեշտ բանով: Շատ է աշխատում, բայց հակված չէ անիմաստ ծախսերի: Խելամիտ հաշվենկատությունը Ցուլ-Աղեղնավորի արժանիքն է: Նման մոտեցումը տալիս է իր պտուղները. նրա ընտանիքում միշտ լիություն է: Նա սիրում է իր մտերիմներին, երես է տալիս նրանց, բայց ամեն հարցում պահպանում է չափի զգացումը:

Կարիերան

Ինչ մասնագիտություն էլ որ ընտրի Ցուլ-Աղեղնավորը, ողջ ջանասիրությամբ ու նվիրվածությամբ կաշխատի: Առաջնակարգ մասնագետ դառնալու բոլոր տվյալներն ունի՝ պատասխանատվություն, հաշվենկատություն, պրագմատիզմ: Հանգիստ է վերաբերվում մասնագիտական անհաջողություններին, կարողանում է դիմակայել հարվածներին: Աշխատավայրում տհաճությունները Ցուլ-Աղեղնավորի համար ավելի մեծ ուժերով աշխատելու մարտահրավեր են: Չնայած՝ կարող է նաև կասկածներ ունենալ, հազվադեպ, բայց նա էլ տրվում է տխրությանը: Սակայն համարձակ առաջ է շարժվում, նա իսկական մարտիկ է:

Դիվանագիտական ունակությունները թույլ են տալիս Աղեղնավոր-Ցուլին լավ հարաբերություններ պահպանել և՛ ղեկավարության, և՛ ենթակաների հետ: Հարգում է պատասխանատու աշխատակիցներին: Նրա ղեկավարությամբ աշխատելը հաճույք է, այս մարդը հազվադեպ է քննադատում ու նկատողություններ անում: Ճիշտ է, ծույլերին հանգիստ չի տա, ամենից շատ չի սիրում անպատասխանատու, թեթևամիտ մարդկանց: Ունակ է կատաղության գիրկն ընկնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Աղեղնավոր-Ցուլ տղամարդը

Ցուլի տարում ծնված հուսալի Աղեղնավոր տղամարդը ունակ է դժվար պահին աջակցել նույնիսկ քիչ ծանոթ մարդուն: Շփման համար բաց է, բայց աշխատում է չկիսվել անձնական ապրումներով: Նախընտրում է ցանկացած պարագայում ուժեղ ու ինքնավստահ երևալ: Նման զսպվածությունը երբեմն դժգոհության հուզական պոռթկումների է հանգեցնում: Սովորաբար հանգիստ Աղեղնավոր-Ցուլ տղամարդը կարող է հանկարծ կոպտել, կտրուկ ավարտել զրույցը ու պահանջել, որ իրեն հանգիստ թողնեն: Շատ նվիրված է իր ընտանիքին, մեծ ժամանակ է տրամադրում երեխաներին, փորձում է կատարել նրանց բոլոր քմահաճույքները: Աշխատասեր, նպատակասլաց այս մարդը հեշտությամբ է սոցիալական բարձր դիրքի հասնում, բավական վստահ է իրեն զգում ղեկավարի աթոռին:

Աղեղնավոր-Ցուլ կինը

Շփման մեջ հաճելի Աղեղնավոր-Ցուլ կինը կարողանում է ընկերություն անել, աշխատում է մտերիմներին ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատել: Սիրում է զրուցել ամենատարբեր թեմաներով, բայց երբեք չի հայտնում ուրիշների գաղտնիքները: Ուժեղ կամք ու նպատակասլացություն ունի, այնպես որ՝ հեշտությամբ է լուծում ամենաբարդ հարցերը: Մարդիկ հենց աջակցության, լավ տրամադրություն փոխանցելու հույսով են դիմում նրան: Ցուլի տարում ծնված ինքնաբավ Աղեղնավոր կինը կյանքը թեթևամիտ տղամարդու հետ չի կապի, կնախընտրի միայնությունը, ողջ ժամանակը կնվիրի սիրելի աշխատանքին: Բայց առանց մտերիմ մարդկանց հոգատարության մինչև վերջ երջանիկ չի զգա իրեն: Ուժեղ կողակցի կարիք ունի, որին կզիջի աննշան մանրուքներում: Նրա ազատասեր էությունը չի հանդուրժի իր անձի հանդեպ կոպիտ ու անհարգալից վերաբերմունքը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ-ՎԱԳՐ

Կենսուրախ Աղեղնավոր-Վագրը չգիտի, թե ինչ բան են հոգեկան տառապանքներն ու դեպրեսիան: Շատ գործունյա ու ակտիվ է տխուր մտքերին տրվելու համար:  Այս մարդը դժվարությունները հեշտությամբ հաղթահարելու, մանրուքների վրա չկենտրոնանալու տաղանդ ունի: Նրա մեջ այնքան էներգիա, կենսական ուժ կա, որ չի կարող տեղում նստած մնալ: Միշտ ուրախ ու առույգ է, հիշաչար ու վրեժխնդիր չէ: Շրջապատողները սիրում են Վագր-Աղեղնավորին նրա թեթև բնավորության, քննադատությանը հումորով արձագանքելու համար: Թվում է, թե աշխարհում ոչ մի բան չի կարող վշտացնել այս անուղղելի զվարճասերին ու լավատեսին: Սակայն նա կատեգորիկ կերպով չի տանի սուտը, նույնիսկ եթե այդ սուտը փրկության համար է: Նրան մատների վրա խաղացնելու ցանկացած փորձ խոշոր սկանդալով կավարտվի:

Բնութագիրը

Հետաքրքրասեր ու ակտիվ Աղեղնավորի ու ուժեղ Վագրի համադրությունը խաղաղասեր անձնավորության է ծնունդ տալիս: Այս մարդը լավատեսությամբ լի է, բաց է շփումների համար, բարյացակամ է շրջապատողների հանդեպ: Մեծ ոգևորությամբ է սովորում նորը, իր կյանքը լավացնելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում: Աղեղնավոր-Վագրը խելացի է, խորաթափանց, անպայման հասնում է հաջողության, բայց բացառապես սեփական աշխատանքով: Մտերիմ մարդուն վնաս տալու ունակ չէ, հակառակը՝ փորձում է հեռու պահել նրան վտանգներից: Ուղղախոս ու սկզբունքային է. ոչ ինքն է կարողանում ստել, ոչ էլ թույլ է տալիս, որ ուրիշներն անեն դա: Վագր-Աղեղնավորի կատեգորիկ լինելը ոչ բոլորին է հասկանալի, շատերը չեն կիսում իդեալին հասնելու նրա ձգտումը: Միայն թե դա նրան այնքան էլ չի հուզում:

Աղեղնավոր-Վագրերը շատ լավ գոյատևում են նաև համեստ պայմաններում, բայց երազում են հարմարավետ, շքեղ կյանքի մասին: Սովորաբար նրանք հաջողության համար ինչ-որ բան զոհաբերելու կամ խաբեության դիմելու անհրաժեշտություն չունեն: Ճակատագիրը Վագր-Աղեղնավորի կողմից է. նրա գործերն այնքան լավ են ընթանում, որ ապրումների ու տագնապների կարիք չկա: Շատ լավ լեզու են գտնում մարդկանց հետ, սիրում են իրենց աշխատանքը, շատ են ճամփորդում ու անկեղծորեն ուրախանում են ամեն նոր օրվա համար: Իհարկե, նրանց կյանքը միայն հաճելի իրադարձություններից չի կազմված, բայց բավականին հանգիստ ու կանխատեսելի է: Աղեղնավոր-Վագրերը գոհ են շուրջը տեղի ունեցող ամեն ինչից, ուրիշներին ատելու պատճառներ չեն փնտրում, նրանց նենգության ու դավաճանության մեջ չեն կասկածում: Նրանք բարի ու ուրախ մարդիկ են և միայն դրական հույզեր են առաջացնում:

Հմայիչ Աղեղնավոր-Վագրը ցանկացած ընկերախմբի հոգին է. շատ լավ դաստիարակված է, նրբանկատ ու քաղաքավարի: Նա երևակայող ու հորինող է, սիրում է երազել, բայց հազվադեպ է մարդկանց հետ կիսվում իր մտքերով: Վախենում է տարօրինակ մարդ երևալ: Լայն աշխարհայացք ունի, շատ է կարդում ու ակտիվորեն հետաքրքրվում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչով: Վագր-Աղեղնավորն իսկական ռոմանտիկ է, շատ լավ զգում է շրջակա աշխարհի գեղեցկությունը: Մեծ ուշադրությամբ է վերաբերվում մտերիմներին ու ընկերներին, աշխատում է օգնել, գոնե բարոյական աջակցություն ցուցաբերել: Մարդկանց հանդեպ նրա բարի վերաբերմունքը մեծ օժանդակություն է, քանի որ շատ քչերն են կարողանում ուրախանալ ուրիշների հաջողություններով: Իսկ Աղեղնավոր-Վագրի մեջ ուժեղ է իրեն շրջապատող ամեն ինչի հանդեպ սերը և կարևոր չէ, որ նա այնքան էլ հմտորեն չի արտահայտում դա:

Սիրո մեջ

Սիրահարված Աղեղնավոր-Վագրը անսահման վստահում է իր ընտրյալին: Ամբողջությամբ տրվում է զգացմունքին ու մոռանում ինքն իր մասին: Չնայած համեստ է սիրատածում, ունակ չէ էքստրավագանտ արարքների: Հաճույքով զիջում է առաջատարի դերը, վեճերի համար իմաստ չի տեսնում. չէ՞ որ Վագր-Աղեղնավորի համար կարևորը սերն է, իսկ հարաբերությունները պետք է կառուցվեն հոգատարության ու իրար հանդեպ հարգանքի հիման վրա: Ճիշտ է, չարժե մոռանալ նրա բռնկուն լինելու մասին, երբեմն նրա մեջ արթնանում է Վագրը:

Վագր-Աղեղնավորին գոհացնելը բավականին բարդ է, քանի որ նա իդեալական հարաբերությունների մասին է երազում: Հեշտությամբ է սիրահարվում, կարճատև սիրավեպեր է ունենում, բայց չի շտապում հրաժեշտ տալ իր ազատությանը: Միայն ուժեղ զգացմունքը կարող է նրան ստիպել ամուսնություն կնքել: Ընտանեկան կյանքում իրեն հոգատար կողակցի պես է պահում: Աղեղնավոր-Վագրն աշխատում է մտերիմներին չծանրաբեռնել իր խնդիրներով, հաճախ լռում է տհաճությունների մասին: Ընտանիքի բարգավաճման համար պատրաստ է ինքն իրեն զոհաբերել:

Կարիերան

Չվհատվող Աղեղնավոր-Վագրը կարողանում է ուրախանալ մանրուքներից, անիրագործելի պլաններ չի կառուցում: Չի վախենում ամեն ինչ նորից սկսել, երբ գործերում անհաջողության է հանդիպում: Ոգևորությամբ է սովորում, չի ծուլանում նոր գիտելիքներ ձեռք բերել նույնիսկ մեծ տարիքում: Հաղորդակցվող է, ոչ կոնֆլիկտային, այնպես որ՝ իրեն հանգիստ է զգում ցանկացած կոլեկտիվում: Աղեղնավոր-Վագրի համար դժվարություն չի խճճված սխեմայից գլուխ հանելն ու բարդ հաշվարկներ անելը. այնքան նա ուշադիր է մանրուքներին ու կենտրոնացած արդյունքի վրա:

Բազմակողմանի օժտված Վագր-Աղեղնավորը ունակ է կայանալ ստեղծագործ գործունեության մեջ: Ճիշտ է, դրա համար պետք է հավատա ինքն իրեն: Չնայած իր ակտիվությանը, շփվող լինելուն՝ նա բավականին կոմպլեքսավորված մարդ է: Եթե նա կարողանա վստահել մարդկանց, չվախենա բացել իր հոգին, նրան ստեղծագործ ոլորտում մեծ հաջողություն է սպասվում: Բնությունը Աղեղնավոր-Վագրին օժտել է դրա համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներով՝ հարուստ երևակայություն, զգայունակություն:

Աղեղնավոր-Վագր տղամարդը

Աղեղնավոր-Վագր տղամարդն իր մեջ համատեղում է համարձակություն ու կյանքի հանդեպ հեգնական վերաբերմունք: Չի ձգտում ցույց տալ իր գերակայությունը, պարզապես ապրում է ու վայելում շուրջը տեղի ունեցողը: Բայց թույլ չի տա վնաս պատճառել իր մտերիմներին, այդ հարցում նա սկզբունքային է: Իսկական հաճույք է ստանում մարդկանց հետ շփումներից, իրեն հիանալի է զգում աշխատավայրում: Աղեղնավոր-Վագրը գոհ է կյանքից, նրանից ինչ-որ յուրահատուկ բան չի սպասում: Շատ լավ գիտակցում է, թե որտեղ են ավարտվում մարդկային հնարավորության սահմանները, բայց դա նրան չի խանգարում երազել: Նա ռոմանտիկ է, կանանց դուր է գալիս այս նրբանկատ, իր արտահայտությունների մեջ զգույշ տղամարդը, որը ունակ է նաև վճռական գործողությունների: Իդեալական ընտանիքի մարդ կդառնա, եթե կարողանա իր մեջ մարել ագրեսիայի հազվադեպ բռնկումները. չէ՞ որ նա բոլոր դեպքերում Վագր է:

Աղեղնավոր-Վագր կինը

Աղեղնավոր-Վագր կինը կենսուրախ է, պաշտում է ժամանակ անցկացնել աղմկոտ ընկերախմբերում: Հարուստ երևակայություն ունի, շատ զվարճալի պատմություններ գիտի: Նրա հետ շփվելը միմիայն հաճույք է: Ոմանց նա թեթևամիտ ու չմտածված արարքների պատրաստ մարդ է թվում, բայց պետք չէ կենսասիրությունը շփոթել հիմարության հետ: Նա խելացի կին է, ուժեղ ինտուիցիա ունի, այնպես որ՝ գործերում իրեն բարձր որակավորում ունեցող մասնագետի պես է դրսևորում: Հեշտությամբ է ծանոթություններ հաստատում, որոնք կարող են օգտակար լինել մասնագիտական տեսանկյունից: Մի տեղում նստած չի մնում, ակտիվորեն բարձրանում է կարիերայի սանդուղքներով: Նմանատիպ ակտիվություն է դրսևորում նաև անձնական կյանքում, սովորաբար առաջինն է ծանոթանում ու հարաբերություններում նախաձեռնող լինում: Իր ընտրությունը կատարելուց հետո անմիջապես վերջ է տալիս բոլոր նախկին կապերին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ-ԿԱՏՈՒ

Բարեհամբույր Աղեղնավոր-Կատվի հետ շփումները հսկայական հաճույք են պատճառում: Նա հիանալի պատմող ու ուշադիր զրուցակից է: Միշտ նրբանկատ է, քաղաքավարի ու շատ հաճելի, այնպես որ՝ նրա կողքին հայտնվելը մեծ հաջողություն է: Կատու-Աղեղնավորը միայն լավին է հավատում, ցանկացած իրավիճակում լավատես է: Այս ակտիվ մարդը սիրում է ճամփորդել. վառ տպավորություններից զուրկ կյանքը ձանձրալի ու անհետաքրքիր է: Ճիշտ է, մեծ հաճույքով վերադառնում է իր հարազատ բույնը: Կատվի ազդեցությունը մի քիչ մեղմացնում է Աղեղնավորի ազատատենչ բնավորությունը: Այս երկու նշանների միության արդյունքը հրաշալի է. Աղեղնավոր-Կատուն տասներկու հնարավոր համադրություններից ամենահաջողն է:

Բնութագիրը

Շարժուն Աղեղնավոր-Կատուն ամեն տեղ հասցնում է. նրա էներգիան բավարարում է և՛ աշխատանքի, և՛ անձնական կյանքի համար: Դրա հետ մեկտեղ, երբեք չի հոգնում, չի բողոքում վատ տրամադրությունից: Շուրջը տեղի ունեցողից հաճույք ստանալու ունակություն ունի: Հեշտությամբ է հարմարվում պայմաններին, բայց փորձում է իրեն ավելորդ խնդիրներով չծանրաբեռնել: Աղեղնավոր-Կատուն ձգտում է ներդաշնակության ու հոգեկան հանգստության: Այնպես որ՝ ուրախ ու անհոգ մարդու դերը նրան ավելի հոգեհարազատ է, քան համընդհանուր բարեկեցության համար պայքարող մարտիկի դերը: Չի շտապում ապացուցել իր ճշմարտացիությունը. շատ իմաստուն է բաց դիմակայության գնալու համար: Արագ հասկանում է գործի բնույթը, կարողանում է շփվել մարդկանց հետ, ավելին՝ զգում է նրանց տրամադրությունը: Այնպես որ՝ հաջողությամբ խուսափում է սկանդալներից ու բարդություններից:

Աղեղնավոր-Կատուները մի փոքր թեթևամիտ ու անկայուն են, այնպես որ՝ չի կարելի նրանց վրա ամբողջությամբ հույս դնել: Ոչ ոքի վնաս տալ չեն ուզում, բայց հակված են շտապողական որոշումներ ընդունել: Ճիշտ է, պատրաստակամությամբ են ընդունում իրենց սխալը: Այնքան անկեղծ են զղջում, որ անհնար է նրանցից նեղանալը: Շրջապատին դուր է գալիս նրանց լավատեսությունն ու լավ տրամադրությունը, սուր անկյունները հարթելու ունակությունը: Վստահող Կատու-Աղեղնավորը շատ վատ է տանում դավաճանությունն ու սուտը. չէ՞ որ նա այդքան հավատում է մարդկային բարությանը: Չնայած՝ ինքը կարող է խորամանկել գործի օգտի համար, բայց նրա խորամանկության մասշտաբները մեծ չեն: Ընդհանուր առմամբ՝ նա նույնիսկ մի փոքր միամիտ մարդ է: Բնությունը Աղեղնավոր-Կատվին մեղմ, զգացմունքային բնավորությամբ է օժտել:

Հետաքրքրասիրությունը, բարյացակամությունը, բարեկրթությունը Աղեղնավոր-Կատվին առավել լավ բնորոշող հատկանիշներն են: Այս մարդիկ չեն կարող գոյություն ունենալ հասարակությունից դուրս, չնայած՝ երբեմն դեմ չեն փախչել բոլոր խնդիրներից: Նույնանման հաճույքով սիրում են զվարճանալ ընկերախմբերում ու ժամանակ անցկացնել տանը: Կատու-Աղեղնավորներին ուժերը վերականգնելու համար ժամանակ է պետք: Հակառակ դեպքում նրանք կորցնում են ուրախանալու ու կյանքը դրական ընկալելու իրենց ունակությունը: Շրջապատին դուր է գալիս նրանց հանգիստ, բարեհամբույր բնավորությունը, բայց Աղեղնավոր-Կատուները կարող են նաև բռնկուն ու իրենց դատողություններում համառ մարդիկ լինել: Կարող են սխալ հասկանալ զրուցակցին ու դատարկ բանից նեղանալ:

Սիրո մեջ

Նուրբ ու զգայուն Աղեղնավոր-Կատուները ձգտում են ներդաշնակ հարաբերությունների, այնպես որ՝ կյանքի ընկերոջ ընտրությանը լուրջ են վերաբերվում: Չնայած՝ նրանք շատերին թեթևամիտ մարդիկ են թվում: Երբեմն դժվար է հավատալը, որ այս զվարճասեր մարդիկ ունակ են ուժեղ զգացմունքների: Նույնիսկ ամենակրքոտ սիրավեպը չի ստիպի Կատու-Աղեղնավորին մտածել ամուսնության մասին, եթե նա չի հանդիպել իրեն հոգեհարազատ մարդու: Նա մեծ հաճույք է ստանում սիրահետելու գործընթացից, այնպես որ՝ չի շտապում օրինականացնել հարաբերությունները:

Ամուսնացած Աղեղնավոր-Կատուն շատ նվիրված է իր երկրորդ կեսին ու երեխաներին: Հոգ է տանում մտերիմների մասին, ամեն կերպ փորձում է գոհացնել նրանց: Պաշտում է անակնկալներ մատուցել, շատ լուրջ է վերաբերվում ամուսնական կյանքին: Աղեղնավոր-Կատուն սովորական դարձած առօրյայում էլ ուրախություն գտնելու շնորհք ունի: Նա փորձում է ամեն օրը տոնի վերածել: Իսկ որպես պատասխան միայն հասկացողություն ու հարգանք է պահանջում: Իմաստ չի տեսնում իր պայմանները թելադրելու ու մտերիմներին սահմանափակումների մեջ դնելու համար:

Կարիերան

Էներգիայով լի Աղեղնավոր-Կատուն ոչ մի աշխատանքից չի վախենում: Նրան չեն վախեցնում դժվարություններն ու բարդությունները, քանի որ նա շատ է հավատում ինքն իրեն: Խելացի է, կշռադատող, սթրեսակայուն, այնպես որ՝ հեշտությամբ է կարևոր որոշումներ ընդունում: Նույնիսկ եթե սխալ է, չի խուսափում ընդունել իր սխալները: Համոզելու շնորհ ունի, իր գաղափարներով կարող է գրավել ցանկացածին: Ճիշտ է, հետևողական չէ, հակված է շտապողական որոշումներ ընդունել: Բայց դա նրան չի խանգարում հաջող աշխատել նաև ղեկավարի պաշտոնում:

Այս մարդը բավականին ամբիցիոզ ու համառ է իր նպատակներին հետևելու համար: Այնպես որ՝ համեստություն չի անի ու կընտրի այն մասնագիտությունը, որն իր սրտով է: Նույնիսկ եթե Աղեղնավոր-Կատուն այնքան էլ վստահ չէ իր ուժերին, նա, միևնույն է, հավատում է իր հաջողությանը: Համարձակ շարժվում է իր երազանքին ընդառաջ ու միշտ կյանքի է կոչում մտածածը: Ընդ որում՝ դա անում է թեթև ու մեծ տաղանդով: Չնայած՝ կա մի ոլորտ, որի համար Կատու-Աղեղնավորը բնատուր հակվածություններ ունի. մարդկանց հետ կապված ցանկացած աշխատանք նրան հաջողություն ու բարգավաճում կբերի:

Աղեղնավոր-Կատու տղամարդը

Կատվի տարում ծնված Աղեղնավոր տղամարդը հաջողությամբ իր մեջ համատեղում է այս երկու նշանների լավագույն հատկանիշները՝ վճռականություն, շփվողականություն, հանգստություն: Թեթև բնավորություն ունի, միշտ բարեհամբույր ու բարյացակամ է նույնիսկ անծանոթների հետ: Գործնական հարցերը լուծելիս կամային է ու արագ: Կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, բայց նրան ավելի լավ կտրվեն մարդկանց հետ շփվել պահանջող մասնագիտությունները՝ լրագրություն, մանկավարժություն, բժշկություն: Նրա համար շատ կարևոր է ինքնուրույն, ինքնաբավ մարդ լինելը, այնպես որ՝ շատ է հետևում նաև իր ֆինանսական վիճակին: Սիրային հարաբերություններում հանգստություն ու հասկացողություն է փնտրում, կինը պետք է նրա համար գոյության հարմարավետ պայմաններ ստեղծի: Փոխարենը կստանա նրբություն ու սեր. Աղեղնավոր-Կատուն նվիրված ամուսին ու հոգատար հայր է:

Աղեղնավոր-Կատու կինը

Հմայիչ Աղեղնավոր-Կատու կինը ստեղծված է հասարակական կյանքի համար: Նրան դուր է գալիս դասավորել ընկերուհիների ճակատագրերը, օգնել ոչ միայն ծանոթներին, այլ նաև քիչ ծանոթ մարդկանց: Մի շարք դրական հատկանիշներ ունի՝ ակտիվություն, նպատակասլացություն, մեծ էներգիա: Նրա հետ շփվելը ոչ միայն հաճելի, այլ նաև օգտակար է: Արագ բարձրանում է մասնագիտական սանդուղքով, ընդ որում՝ բոլոր գործընկերների հետ հրաշալի ու ջերմ հարաբերություններ է պահպանում: Նա Կատվի նշանի ներկայացուցիչներից ամենահավասարակշռված կինն է: Բայց անձնական կյանքում կարող է խնդիրներ ունենալ. միշտ չի հաջողվում ընդհանուր լեզու գտնել երկրպագուների հետ, որոնք նրա մոտ մեծաքանակ են: Այս կինը ասպետական արաքներ է սպասում, ձգտում է դառնալ իր սիրելիի սրտի միակ տիրակալը: Շատ բարձր է գնահատում հավատարմությունն ու նվիրվածությունը, հակված չէ կարճատև հարաբերությունների:

ԱՂԵՂՆԱՎՈՐ-ՎԻՇԱՊ

Այս ուրախ, լավատես մարդը կարողանում է հաճույք ստանալ կյանքից: Շփման մեջ հասարակ է, բարեհամբույր, մանրուքների վրա չի կենտրոնանում ու ավելորդ խնդիրներ չի ստեղծում: Աղեղնավորի նշանի գլխավոր առանձնահատկությունը լավատեսությունն է. նա միշտ կենսուրախ է, հավատում է միայն լավին: Սրա հետ մեկտեղ, Վիշապը նրան տալիս է իր ուժն ու էներգիան: Այս մարդն ինքնավստահ է ու պատրաստ է ցանկացած փորձության: Աղեղնավոր-Վիշապը մեծամտությունից ու սնափառությունից զուրկ է, բաց է շփման համար, լավ լեզու է գտնում մարդկանց հետ: Նա ամենահանգիստ ու բարեհոգի Վիշապն է, նրա կենսասիրությանը միայն նախանձել կարելի է: Կարողանում է զվարճանալ, տրամադրություն բարձրացնել, այդ իսկ պատճառով դեպի իրեն է ձգում մարդկանց: Ընդհանուր առմամբ՝ Աղեղնավոր-Վիշապը բոլոր իմաստներով հաճելի մարդ է, ճակատագիրը նրա հանդեպ բարեհաճ է:

Բնութագիրը

Համատեղելիության հորոսկոպում Վիշապ-Աղեղնավորը ուժեղ անձնավորություն է: Համառորեն շարժվում է դեպի նպատակը, առաջատարի բոլոր հատկանիշներն ունի՝ վճռականություն, խելք, փառասիրություն: Շրջապատողները չեն վիճարկում իշխանության նրա իրավունքը, նույնիսկ դիմադրելու փորձեր չեն անում. չէ՞ որ Աղեղնավոր-Վիշապը հմայիչ մարդ է, մի՞թե հնարավոր է չենթարկվել նրան: Նա կարողանում է իր կողմը գրավել զրուցակցին, բացառապես բոլոր մարդկանց հետ լեզու գտնելու տաղանդ ունի: Վիշապ-Աղեղնավորի շուրջը կյանքը եռում է, չնայած՝ նա էլ երբեմն առանձնանալու կարիք է զգում: Բայց նա չի կարող հուսախաբ անել մարդկանց, ովքեր վստահում են նրան կամ օգնություն են խնդրում: Արագ ու վճռական է գործում, չի վախենում ռիսկի դիմել: Ինքնապահպանման զարգացած զգացում ունի, պատվով է դիմակայում բոլոր փորձություններին:

Բարեհոգի, գթասիրտ Աղեղնավոր-Վիշապը կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ, ավելին՝ նրանց հետաքրքրությունները բարձր է դասում սեփականից: Օգնում է բոլոր կարիքավորներին եթե ոչ նյութապես, ապա գոնե բարի խորհրդով: Այս մարդը շփման մեջ ճկուն է, զգայուն է ուրիշների տառապանքների հանդեպ: Վիշապ-Աղեղնավորին ոչ մի դժվարություն չի վախեցնում, նրա համար անգործությունը թուլության նշան է: Նրա վեհությունն ու ինքնազոհաբերման պատրաստակամությունը հարգանքի ու հիացմունքի են արժանի: Ուժեղ զբաղվածության պայմաններում էլ Աղեղնավոր-Վիշապը գտնում է ուրիշների խնդիրների մեջ խորանալու ժամանակը: Համբերատար է, ուշադիր ու բարի, այնպես որ՝ անշահախնդիր է օգնում ու մեծ ցանկությամբ: Հաճույք է ստանում կատարած աշխատանքից, նույնիսկ եթե աշխատում է ուրիշների, այլ ոչ թե սեփական բարեկեցության համար:

Հաճելի ու զիջող Վիշապ-Աղեղնավորը ունակ է վճռական գործողությունների: Նա առանձնանում է ուժեղ կամքով ու նպատակասլացությամբ: Պատրաստ է ներողամտություն ցուցաբերել այլ մարդկանց թուլությունների ու քմահաճույքների հանդեպ, բայց միայն մինչև որոշակի պահը: Սովորաբար նրա բարկության նոպաները երկար չեն տևում, բայց անջնջելի տպավորություն են թողնում շրջապատի վրա: Վիշապի ցասումն այնքան ուժեղ է, որ նրան անհնար է դիմակայել, մնում է միայն հաշտվել նրա հետ: Այդ պահին չի կարելի նրա հետ վիճել ու կոպտության հրահրել: Վիշապ-Աղեղնավորը լավն է որպես ընկեր ու խորհրդատու, պետք չէ սրել հարաբերություններն այս բարեսիրտ մարդու հետ: Բացի այդ, նա խելացի ու խորաթափանց է, նրան կարելի է վստահել: Լավ է կասկածի տակ չդնել նրա բարձր բարոյական սկզբունքներն ու օգնելու անկեղծ ցանկությունը:

Սիրո մեջ

Նուրբ, իր երկրորդ կեսի ցանկություններին ուշադիր Աղեղնավոր-Վիշապը կարող է ցանկացածի երջանկությունը դառնալ: Սիրահարվելուց հետո մոռանում է իր առաջնորդի ամբիցիաների մասին, ամբողջությամբ զուգընկերոջ հետ մի մարմին ու հոգի է դառնում: Տաքարյուն Աղեղնավոր-Վիշապը անհարմար չի զգում ցուցադրել իր կիրքը: Հարուստ երևակայությամբ ու առատաձեռնությամբ է առանձնանում: Սիրային ժամադրություններ է կազմակերպում, երես է տալիս հաճելի անակնկալներով: Գեղեցիկ է սիրատածում, չի վախենում մերժումից, համառորեն հասնում է պատասխան զգացմունքի:

Վիշապ-Աղեղնավորի հետ սիրային համատեղելիության գաղտնիքը հասարակ է՝ վստահություն ու նվիրվածություն: Այս ազնիվ ու բարեխիղճ մարդը չի հաշտվի դավաճանության ու ստի հետ: Նրան բնորոշ չեն սիրային արկածախնդրությունները, միշտ անկեղծ խոսում է իր ցանկությունների մասին: Երբեմն շատ կտրուկ է, իմպուլսիվ: Վիշապի տաքարյուն խառնվածքը ուրախացնում է ինտիմ հարաբերություններում, իսկ ահա ընտանեկան հարաբերություններում հաճախ տհաճությունների պատճառ է դառնում: Աղեղնավոր-Վիշապը պատրաստ է հոգ տանել մտերիմների մասին, բայց որպես պատասխան հնազանդություն է պահանջում:

Կարիերան

Գործունյա Վիշապ-Աղեղնավորը ամեն տեղ հասցնում է: Ակտիվ ստանձնում է ամենաբարդ աշխատանքը, չի վախենում ռիսկի դիմել ու համարձակ որոշումներ ընդունել: Աղեղնավոր-Վիշապին ժամանակն ու ուժերը հերիքում են շատ գործերի համար, հաճախ աշխատում է համատեղելիությամբ: Չափազանց փառասեր է առաջին պատահած առաջարկին համաձայնելու համար: Ղեկավարի պաշտոնի հույս ունի ու իր այդ ձգտման մեջ հաջողությունների է հասնում: Գործնական հարցերը լուծելիս հնարամիտ է, ամբողջությամբ վստահում է իր ինտուիցիային:

Խորաթափանցությունը, կշռադատելու ունակությունն ու համառությունն այն հատկանիշներն են, որոնք թույլ են տալիս Վիշապ-Աղեղնավորին գործունեության ցանկացած ոլորտում հաջողության հասնել: Չնայած նրան ավելի հարմար են շփումների հետ կապված մասնագիտությունները: Բարեհամբույր Աղեղնավոր-Վիշապը հիանալի լեզու է գտնում մարդկանց հետ: Հարուստ երևակայություն ու կերպափոխվելու տաղանդ ունի: Հասարակության առաջ ելույթ ունենալիս ամաչկոտություն չի դրսևորում: Եթե նույնիսկ դերասանի մասնագիտություն չընտրի, կարող է լավ մանկավարժ կամ հրապարակախոս դառնալ:

Աղեղնավոր-Վիշապ տղամարդը

Վիշապի տարում ծնված Աղեղնավոր տղամարդն առանձնանում է լավատեսությամբ, բարյացակամ ու խաղաղասեր է: Նա բավականին բարդ անձնավորություն է, կազմված է հակասություններից: Ամեն կերպ թաքցնում է իր անհանգստությունը, իսկ աշխարհին ցույց է տալիս երջանիկ մարդու իր դեմքը: Բոլոր գործերում հաջողությունն ուղեկից է այս մարդուն, ուստի թվում է, թե հաջողությունը նրան հեշտ ու նույնիսկ անարժանաբար է տրվում: Բայց նա խելացի, կարգին մարդ է, արժանի է ամենաբարձր դիրքին: Նա անուղղելի ռոմանտիկ է, նվիրված է իր իդեալներին, նրա կյանքի մեծ մասն անցնում է երազանքի հետևից գնալով: Տղամարդ Աղեղնավոր-Վիշապը իր երկրորդ կեսի երջանկության համար պատրաստ է խենթությունների, անպայման կգտնի նրա սիրտը գրավելու ձևը:

Աղեղնավոր-Վիշապ կինը

Իշխող Աղեղնավոր-Վիշապ կինը մարդկանց այնքան մեղմ ու նրբանկատ է ղեկավարում, որ նրան անհնար է մեղադրել դեսպոտիզմի մեջ: Այս ակտիվ, էներգիայով լի ղեկավարը ենթակաների մոտ միայն սեր ու հարգանք է վայելում: Ճիշտ է, հազվադեպ դեպքերում բարկության պոռթկումներ ունենում է, նրան նյարդայնացնում են ոչ պրոֆեսիոնալիզմն ու անպատասխանատվությունը: Նա չափազանց ուղղախոս ու ազնիվ է բառերն ընտրելու համար: Տղամարդկանց հետ հարաբերություններում չափի մեջ սեթևեթող է, նրան դուր է գալիս երկրպագուների ուշադրությունը: Բայց անհրաժեշտ չի համարում թաքցնել իր հույզերը, կարող է սիրելիին վիրավորել կտրուկ խոսքերով: Երբեմն շատ վստահող է, տարվում է երազանքներով, այնպես որ՝ իր զգացմունքների հարցում հաճախ խաբվում է:

ԱՂԵՂՆԱՎՈՐ-ՕՁ

Նա բոլոր Օձերի մեջ ամենահմայիչն ու շփվողն է: Կյանքն անց է կացնում մշտական շարժման մեջ, մեծ հաճույք է ստանում շուրջը տեղի ունեցող ամեն ինչից: Համատեղելիության հորոսկոպում Օձ-Աղեղնավորը հակասություններով լի խարիզմատիկ անձնավորություն է: Այս մարդը խելացի է, խորաթափանց, թվում է, թե նա ենթարկվում է Օձի բնազդներին: Սակայն ունակ է չմտածված գործողությունների, նոր տպավորությունների ծարավ է, իր կրքերը սանձահարելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս հուզական, իմպուլսիվ մարդը իրեն չի ծանրաբեռնում հոգսերով ու խնդիրներով: Շրջապատողները միշտ չեն հասկանում Աղեղնավոր-Օձին, չեն ընդունում նրա թեթևամիտ կենսակերպը: Փոխարենը նրա հետ ձանձրալի չի լինում, նա մարդկանց գրավում է իր լավատեսական տրամադրությամբ, հետաքրքրասիրությամբ ու հնարամտությամբ:

Բնութագիրը

Անհանգիստ, անհավասարակշիռ Օձ-Աղեղնավորը ունակ է ամենաանսպասելի արարքների: Կայունությամբ չի առանձնանում, տառապում է տրամադրության հաճախակի տատանումներով: Երբեմն դժվարությամբ է ինքն իրեն հասկանում, փոխարենը բարկանում է, երբ ուրիշների աչքերի մեջ է անհասկացողություն կարդում: Աղեղնավոր-Օձը ձևացնելու անհրաժեշտություն չի տեսնում, միշտ բաց տեքստով հայտնում է իր կարծիքը: Սակայն մարդիկ մտադիր էլ չեն նեղանալ նրանից, նրանք մեծ համակրանքով են վերաբերվում այս հաճելի մարդուն, մեծ հաճույքով են մասնակցում նրա հորինած զվարճանքներին: Աղեղնավոր-Օձի վատ տրամադրության պատճառով անհանգստանալը զուր է, նա շատ արագ է վերադառնում բարձր տրամադրությանն ու մոռանում է իր բողոքների և վիրավորանքների մասին: Այս բարեհոգի զվարճասերի հետ գործ ունենալը միայն հաճույք է:

Բնությունը նրան զանազան տաղանդներով է օժտել: Աղեղնավոր-Օձի գլխավոր առանձնահատկությունը հետաքրքրասիրությունն է: Նա պետք է աշխարհում ամեն ինչի մասին իմանա, ոչ մի մանրուք չի կարող վրիպել նրա ուշադիր հայացքից: Նա իսկական հոգեբան է, շատ լավ գլուխ է հանում մարդկանցից, հեշտությամբ բացահայտում է նրանց թույլ կողմերը: Ընդ որում՝ անհարմար չի զգում իր գիտելիքներն օգտագործել շահադիտական նպատակներով: Չնայած՝ հաճախ նա պարզապես տրվում է իր անհատնում հետաքրքրասիրությանը: Աղեղնավոր-Օձը սիրում է ճամփորդել, ուրախությամբ է նոր վայրեր այցելում: Ագահորեն նոր տպավորություններ է քաղում, լավատեսությամբ լի է ու հավատում է իր հաջողությանը: Սակայն նրա մոտ հուզական աճի շրջանները հեշտությամբ փոխվում են դեպրեսիաների: Նա ունակ է առանց լուրջ պատճառների խորասուզվել տխրության մեջ:

Նախաձեռնող, գործնական Աղեղնավոր-Օձը կարողանում է վարել տնտեսությունը, չնայած՝ նա շատերին անհոգ ու թեթևամիտ մարդ է թվում: Գրագետ տնօրինում է գումարը, փող աշխատելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում: Աշխատասեր է, պատասխանատու է վերաբերվում իր մասնագիտական պարտականություններին: Այնպես որ՝ նյութական խնդիրների չի բախվում, միակ բանը, որը նրան անհանգստացնում է, ժամանակի անբավարար լինելն է: Աղեղնավոր-Օձը կարող է միաժամանակ մի քանի գործով զբաղվել, նա պետք է ամեն տեղ հասցնի: Կյանքի նման խելահեղ տեմպը կարող է հոգնեցնել նույնիսկ ամենադիմացկուն ու առողջ մարդուն: Դա է պատճառը, որ Աղեղնավոր-Օձը երբեմն մտերիմներին ձանձրացնում է հոգնածության իր բողոքներով: Չնայած՝ ինքն էլ հասկանում է, որ նման կյանքն իր սրտով է ու այլ կերպ լինել չի կարող:

Սիրո մեջ

Շփվող, իմպուլսիվ Աղեղնավոր-Օձը հեշտությամբ է նոր ծանոթություններ հաստատում: Նրանում այնքան կիրք ու էներգիա կա, որ չի կարող մի տեղում նստած մնալ: Սիրում է զվարճանալ, կարողանում է անմոռանալի սիրային ժամադրություններ կազմակերպել: Ճիշտ է, Աղեղնավոր-Օձի ընտրյալը չի կարող վստահ լինել նրա զգացմունքների ամրության վրա: Նա այնքան անկայուն է սիրո մեջ, որ նրա բարի վերաբերմունքը դեռ ոչինչ չի նշանակում: Աղեղնավոր-Օձը կարող է անսպասելի անհետանալ սիրեցյալի կյանքից:

Ընտանեկան հորոսկոպում Օձ-Աղեղնավորը ընտանեկան կյանքի համար ամենահաջող համադրությունը չէ: Այս մարդը չի շտապում ամուսնանալ, շատ անկայուն ու թեթևամիտ է ամուր կապի մասին երազելու համար: Սիրում է կյանքը, չի ուզում սահմանափակել իր ազատությունը: Սակայն ժամանակի հետ եթե ոչ օրինակելի, ապա գոնե ընտանիքի լավ մարդ է դառնում: Աղեղնավոր-Օձը չի սիրում տնային աշխատանքը, նրա կոչումը ընտանեկան կենցաղի կազմակերպումն է: Նա սիրում է զվարճալի խաղեր կազմակերպել, ուրախության ու զվարճանքի հարցերում նրան հավասարը չկա:

Կարիերան

Աղեղնավոր-Օձը գրագետ է բաշխում իր ուժերը՝ կարողանում է և՛ աշխատել, և՛ հանգստանալ: Խիզախ առաջ է շարժվում, հավատում է իր երազանքին, նույնիսկ եթե շուրջը բոլորը նրան անհաջողություն են կանխատեսում: Աղեղնավոր-Օձը հիանալի կազմակերպիչ է, նա ոչ ստանդարտ մտածողությամբ ու հնարամտությամբ է օժտված: Ոչ միայն մասշտաբային նախագծեր է հորինում, այլ նաև գիտի՝ ինչպես կյանքի կոչել դրանք: Հաղորդակցական բարձր ունակություններ ունի, հեշտությամբ է լեզու գտնում ամենատարբեր մարդկանց հետ: Օձ-Աղեղնավորը կոլեկտիվի սիրելին ու հպարտությունն է:

Փառասեր Աղեղնավոր-Օձը ամեն կերպ փորձում է կայանալ կյանքում: Նրան չեն վախեցնում դժվարությունները, հաջողության տանող ճանապարհին միակ խոչընդոտը կարող է դառնալ հուզական շարժունությունը: Կարող է դեպրեսիայի մեջ ընկնել ու որոշ ժամանակով մի կողմ դնել աշխատանքը: Սակայն անտարբերության նման շրջանները շատ երկար չեն տևում: Սովորաբար Աղեղնավոր-Օձը ակտիվ, հետաքրքրասեր մարդ է: Հետաքրքրությունների նրա շրջանակը բավականին լայն է՝ ճամփորդություններ, գրականություն, ֆինանսներ, կառավարում: Ամենից շատ նրան հարմար են հաճախակի տեղափոխությունների հետ կապված մասնագիտությունները:

Աղեղնավոր-Օձ տղամարդը

Նշանների այս համադրությամբ տղամարդը հակասություններով լի է: Շփման համար բաց է, ուրախ է նոր ծանոթությունների համար, բայց շատ պահանջկոտ ու համառ է: Դրական մտածողություն ունի, խոշոր պլաններ է կառուցում ու դրա հետ մեկտեղ հակված է դեպրեսիաների, հաճախ կասկածում է սեփական ուժերին: Աղեղնավոր-Օձ տղամարդը փորձում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը. նրա համար կարևոր է հաջողության հասնելը, իսկ ավելորդ ապրումները հեռացնում են նրան իր նպատակներից: Նա լի է տարբեր գաղափարներով, փառասեր ու վճռական է: Գովելի համառությամբ հաղթահարում է դժվարությունները ու հաջողությամբ բարձրանում է կարիերայի սանդուղքներով: Կանանց հետ հարաբերություններում իրեն ռոմանտիկ հերոսի նման է պահում, սակայն ընտանեկան կյանքում իր երկրորդ կեսին մեծ պահանջներ է ներկայացնում: Իր կնոջից հոգատարություն ու ուշադրություն է պահանջում, չի ուզում քննադատություն ու դասեր լսել:

Աղեղնավոր-Օձ կինը

Աղեղնավոր-Օձ կինը հակված է արկածախնդրությունների: Նա հուզական ու կրքոտ էություն ունի, նրա սրտով է հաճախակի տեղափոխությունների հետ կապված գործունեությունը, հաճույք է ստանում նոր մարդկանց հետ շփումներից: Բայց բնատուր իմաստնությունը նրան թույլ է տալիս էներգիան ուղղել անհրաժեշտ հունով, պատասխանատու վերաբերվել ցանկացած աշխատանքի, համառորեն հասնել դրված նպատակներին: Գիտի՝ ինչպես հաղթահարել ներքին վախերը, այնպես որ՝ ինքն իր հետ լիակատար ներդաշնակության մեջ է: Հեշտությամբ է ընդհանուր լեզու գտնում տղամարդկանց հետ, միշտ բազմաթիվ երկրպագուներ ունի: Տղամարդկանց գրավում է իր լավատեսական տրամադրությամբ, կենսասիրությամբ: Փորձում է մեղմ ու հնազանդ լինել, նշանների այս համադրությունից սովորաբար լավ կանայք են դուրս գալիս:


Տարվա և ամսվա համադրությունը. ԱՂԵՂՆԱՎՈՐ (Մաս 2-րդ)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3122 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ, Աղեղնավոր | Վարկանիշ: 5.0/5