ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 13.04 - 19.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3426 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին նոր բան կուզենաք, իսկ առօրյա գործերով նշանի շատ ներկայացուցիչներ դժվարությամբ կսահմանափակվեն: Հնարավոր են նյարդայնության պահեր, պահանջներ կներկայացնեք ինքներդ ձեզ ու շրջապատող աշխարհին: Կուզենաք ընդդիմանալ, պայքարել պայմանների դեմ, բայց ավելի լավ է ձեր էներգիան ավելի օգտակար հունի մեջ դնեք: Ամենայն հավանականությամբ՝ կլինեն գործեր, որոնք երկար հետաձգում էիք: Հիմա դրանց վրա կենտրոնանալու ժամանակն է:

Շաբաթվա երկրորդ կեսին ակներև կդառնա, որ դրական փոփոխություններ հնարավոր են արդեն նշմարելի ապագայում: Մասշտաբային ծրագրեր կառուցելու ու այն ամենայն մանրամասնությամբ մշակելու ժամանակն է: Շտապելու կարիք չկա, մտածածն իրագործելուն կարող եք ավելի ուշ անցնել: Հետաքրքիր է, որ շատ Խոյեր այդ հատվածում անսպասելի հասարակ, բայց արդյունավետ լուծում կգտնեն վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար շաբաթ է սովորելու, օգտակար տեղեկատվությունը մաս-մաս հավաքելու, երազելու ու կարևորի մասին մտածելու համար: Մտքում ծնված ամեն բան չէ, որ կարելի է միանգամից կյանքի կոչել, հաճախ խոսքը լրիվ հեռավոր մի բանի մասին կլինի: Բայց կոգեշնչի պարզապես երազելու հնարավորությունը մի բանի մասին, որը կարող է ինչ-որ պահի իրականություն դառնալ:

Հիշեք, որ այս շաբաթվա շատ իրադարձություններ օգտակար են միայն նրա համար, որ թույլ են տալիս օգտակար փորձ ձեռք բերել: Նկատի ունեցեք, որ կարող եք սովորել ոչ միայն ձեր սխալների վրա: Ուշադիր հետևեք ուրիշներին: Դուք ամենայն հավանականությամբ ճիշտ եզրակացություններ կանեք նրանից, ինչ կնկատեք:

Այս շաբաթ շատ կարևոր կդառնա անհապաղ դրական փոփոխություններին ձեր ձգտումը: Հենց դա էլ ձեզ կստիպի վճռական գործողություններ ձեռնարկել այնտեղ, որտեղ մեկ ուրիշ ժամանակ կնախընտրեիք պարզապես սպասել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք: Այս շաբաթը անհարմար է եզրակացությունների հարցում շտապելու, կասկածելի աղբյուրների ինֆորմացիային վստահելու ու լսելու համար, թե ինչ են ասում մարդիկ, որոնց մասին ձեզ ոչինչ հայտնի չէ: Մի ծուլացեք ստուգել փաստերը, հատկապես, եթե խոսքը կարևոր բաների մասին է: Եթե դա չանեք, վտանգ կա՝ լավագույն դեպքում անհարմար վիճակի մեջ հայտնվեք, իսկ վատագույն դեպքում՝ ձեզ համար դժվարություններ ստեղծեք:

Շատ Երկվորյակների օգտակար կլինի նորովի նայել շատ բաների: Չի բացառվում՝ նոր հնարավորություններ տեսնեք, հասկանաք՝ ուր է պետք շարժվել: Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով: Քննարկումների պահը ավելի ուշ կգա, երբ պատրաստ կլինեք անցնել մտածածի իրագործմանը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին կեսին իրադարձություններին փիլիսոփայորեն է պետք նայել, իսկ շրջապատողներին՝ ներողամիտ վերաբերվել: Բոլորն իրենց թուլություններն ունեն, որոնց հետ կարելի է միայն հաշտվել: Լավագույն ժամանակը չէ մտերիմներին վերադաստիարակելու կամ նրանց վրա ազդելու, ձեզ հետ անհամաձայններին տարահամոզելու համար: Ավելի ուշ բոլորը կհասկանան, որ ճիշտ եք եղել, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք:

Շաբաթվա երկրորդ կեսը իրադարձություններ կբերի, որոնք ձեզ կստիպեն փոխել սովորույթները, ինչ-որ բանից հրաժարվել: Դա միշտ չէ, որ հեշտությամբ կստացվի, բայց նման փոփոխությունները, որքան էլ տարօրինակ է, լավը կլինեն, ավելի ուշ կհասկանաք՝ ինչու: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք չեք բողոքի: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավական ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը: Օգտվեք դրանից այն գործերը ստանձնելու համար, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Հիմա առաջին արդյունքներին արագ կհասնեք, առաջ շարժվելն էլ դժվար չի լինի: Շատ Առյուծներ համառ ու նպատակասլաց կլինեն: Նրանք կկարողանան հաջողության հասնել այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում, ոգեշնչել ուրիշներին, իրենց վրա հրավիրել այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված:

Նկատի ունեցեք, որ շաբաթվա երկրորդ կեսն առաջինից բարդ կլինի: Այդ հատվածում ավելի ապրումակցող պետք է լինեք: Բոլոր Առյուծները պատրաստ չեն լինի հաշվի նստել շրջապատողների զգացմունքների հետ: Եթե զգաք, որ ի վիճակի չեք համբերատար ու հասկացող լինել, փորձեք սահմանափակել շփումները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համբերությամբ զինվեք: Այն այս շաբաթ ձեզ շատ պետք կգա: Դա պարզ կդառնա արդեն շաբաթվա առաջին օրերին. դուք կհասկանաք, որ ծրագրած ամեն ինչ չեք կարողանալու ժամանակին անել, ինչ-որ բան պետք է հետաձգեք: Շաբաթվա առաջին օրերին հնարավոր են խնդիրներ շփման մեջ, վեճեր ու կոնֆլիկտներ: Իրավիճակից գլուխ հանելը հեշտ կլինի նրանց համար, ովքեր արդեն բավականաչափ փորձ ունեն: Երիտասարդ Կույսերին պետք կգա ուրիշների սխալները նկատելու ու վերլուծելու ունակությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը նոր բան կբերի, օրինակ՝ նոր նպատակներ, խնդիրներ կամ ծրագրեր: Նշանի բոլոր ներկայացուցիչները չէ, որ ուրախ կլինեն դրա համար: Ոմանք նախ մեծ ծանրաբեռնվածությունը կտեսնեն և հետո նոր միայն՝ ավելի մեծ հաջողության հասնելու հնարավորությունը: Երբեմն ստիպված եք լինելու ջանքեր գործադրել մտերիմների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, ովքեր ձեզ սխալ կհասկանան, կքննադատեն կամ տհաճ նկատողություններ կանեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հարմար է կարևոր ու լուրջ բանով զբաղվելու համար: Ավելի բարդ գործ գտեք ու ստանձնեք այն. հաջողության հասնելու շանսերը մեծ են: Հետաքրքիր է, որ դուք օգնության կարիք էլ չեք ունենա: Դժվարությունները հաղթահարելու համար հաճախ բավական կլինեն սեփական ուժերը, գիտելիքներն ու փորձը: Բայց դա չի նշանակում, որ պետք է մերժել բոլոր նրանց, ովքեր աջակցություն են առաջարկում: Համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: 

Նկատի ունեցեք, որ շաբաթվա երկրորդ կեսը կարող է առաջինից բարդ լինել: Այդ հատվածում հնարավոր են թյուրիմացություններ, տհաճ անակնկալներ, իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել մտածածն իրագործելը: Բայց խոսքը լուրջ խնդիրների մասին չէ, այնպես որ՝ լավատեսություն պահպանեք ու քայլեք դեպի նպատակը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Սովորականից շատ պետք է աշխատեք: Դուք ձեր առաջ լուրջ նպատակներ կդնեք ու կհասկանաք, որ դրանց հեշտ հասնել չեք կարողանալու: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին: Տհաճ անակնկալ կլինի այն, որ դրանք այդպես էլ նորմալ չեն լուծվել:

Բայց ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք լավ տրամադրություն ու լավատեսություն կպահպանեք: Ձեզ հետ հաճելի կլինի շփվելն ու գործ ունենալը, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ տարբեր թեմաներից վիրտուալ զրույցներ եք վարում, ժամանակի ընթացքում իսկական ընկերներ դառնան:

Աշխատեք ակտիվ կենսակերպ վարել: Կարող եք սպորտի որևէ ձևով զբաղվել, տանը մարզվելու ծրագրեր փնտրել: Այդպես ձեզ ավելի առույգ կզգաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ հակասական ու ոչ միանշանակ կլինի: Հեշտ չի լինի այն Աղեղնավորների համար, ովքեր սիրում են արագ եզրակացություններ անել: Հիմա պետք է հետևեք, ուշադիր զննեք իրավիճակը, համադրեք փաստերը, ուշադրություն դարձնեք մանրուքներին: Հակառակ մոտեցումը կարող է սխալների հանգեցնել, որոնք ուղղել միանգամից չի ստացվի: Լսեք խորհուրդները, որոնք հաճախ օգտակար կլինեն:

Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերն ու նորերը հաստատել. այստեղ օնլայն-շփումները լայն հնարավորություններ կընձեռեն: Ձեզ կհաջողվի մասնակցել ամենատարբեր հարցերի քննարկումներին, և միշտ կգտնվեն մարդիկ, որոնց տեսակետը նման կլինի ձերին: Չի բացառվում՝ ավելի ուշ նրանց հետ պայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Վերջին օրերին կարևոր կլինի հանգստանալն  ու ուժերը վերականգնելը: Լավ է այդ հատվածի համար հոգնեցուցիչ բան չծրագրեք: Դա վերաբերում է և՛ գործերին, և՛ այն մարդկանց հետ շփումներին, որոնց հետ դժվարությամբ եք լեզու գտնում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին նշանի բոլոր ներկայացուցիչները չէ, որ կկարողանան խուսափել հիասթափություններից: Մարդիկ, ովքեր ձեզ շրջապատում են, կարող են ասել ու անել այն, ինչը ձեր սրտով չի լինի: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, խուսափեք կոնֆլիկտներից, երկար վեճեր մի վարեք: Իրերի հանդեպ փիլիսոփայական հայացքը հաճախ կօգնի խնդիրները լուծելիս:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կլավանա տրամադրությունը, քիչ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, շատ բաների լավատեսորեն կնայեք: Հարմար ժամանակ է հին գաղափարները կյանքի կոչելու համար: Հավանական են հաջողություններ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում:

Շաբաթվա վերջին օրերը ներդաշնակ հուզական դաշտով կառանձնանան: Դուք ուրախության առիթներ կգտնեք ու բաց չեք թողնի շրջապատողների համար հաճելի բան անելու հնարավորությունը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ ու հակասական շաբաթ է: Այն անակնկալներ կբերի, այնպես որ՝ ծրագրեր կառուցելը հեշտ չի լինի: Հաճախ իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա: Դրա պատճառով վշտանալ պետք չէ: Աստղերը ձեր կողմից են, և շուտով դա ակնհայտ կդառնա: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, ուղղել այն սխալները, որոնց համար զղջում էիք, իսկ հետո՝ լրիվ նոր ու գրավիչ բան ստանձնել:

Շատ Ջրհոսների համար շաբաթը կապված կլինի մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների հետ: Պարզ կդառնա, թե որն է տարաձայնությունների ու վեճերի իրական պատճառը: Դուք կհասկանաք՝ ինչպես հարթել սուր անկյունները և որ ամենակարևորն է՝ իսկապես կուզենաք դա անել, այնպես որ՝ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Շաբաթվա վերջին օրերին զգույշ է պետք լինել գումարի հետ: Այդ հատվածում հնարավոր են անհաջող գործարքներ ու ֆինանսական կորուստներ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լուրջ տրամադրվեք: Շաբաթը շատ Ձկների համար կարևոր կլինի: Նշանի ներկայացուցիչները շատ բաների նորովի կնայեն, կհասկանան, թե ինչ են ուզում փոխել իրենց կյանքում: Կփոխվի վերաբերմունքն այն մարդկանց հանդեպ, ովքեր դեռ վերջերս կարևոր դեր էին խաղում ձեր կյանքում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կազատվեն այն կապվածություններից, որոնք բացի ապրումներից ու պատրանքներից, այլ բան չէին բերում:

Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով օգտակար կլինի, հնարավորություն կտա հետևում թողնել մրցակիցներին: Սկզբնական շրջանում բարդ կլինի, հատկապես եթե խոսքը ձեզ համար նոր ոլորտի մասին լինի: Փնտրեք մեկին, ով պատրաստ կլինի համբերատար բացատրել, պատասխանել ձեր հարցերին, նրբանկատորեն մատնացույց անել ձեր սխալները: Հիմա շատ բան կախված կլինի ուսուցչի ընտրությունից:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3426 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1