Շաբաթվա աստղագուշակ 12.06 - 18.06
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2512 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին կարևոր կլինի լուրջ տրամադրվելը: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք պատրաստ կլինեք ինքնուրույն որոշումներ ընդունել, ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Ինչ-որ մեկը կարող է աջակցել ձեզ, օգնել ծագած խնդիրների լուծման հարցում, բայց ամենաբարդ առաջադրանքներից պիտի ինքնուրույն գլուխ հանեք: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանց պատճառով հուզվել չարժե. դրական միտումներն արագ կուժեղանան, շուտով դուք լավ փոփոխություններ կնկատեք: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի գործերում նախաձեռնող լինելու, միաժամանակ շրջապատողներին ձեր ունակությունները ցույց տալու համար: Բացի այդ, նշված հատվածում արժե օգտվել հին կապերը վերականգնելու և հաշտվելու հնարավորությունից: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Դրանցից մեկը կարող է լինել հանդիպումը մի մարդու հետ, որը ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում և հիմա էլ, թվում է, պատրաստ է կրկին անել դա: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե ուշադրություն դարձնել շաբաթվա առաջին կեսի բերած իրադարձություններին: Դրանք նշանակալի չեն լինի, բայց ձեզ կարող են հետաքրքիր ու կարևոր մտքեր տալ: Չարժե ականջի հետև գցել այն, ինչ շրջապատողներն են ասում: Հնարավոր է շատ պիտանի բան լսեք, ընդ որում՝ նույնիսկ նրանցից, ովքեր երբեք ձեզ հետ արժեքավոր տեղեկատվությամբ չեն կիսվել: Բացի այդ, շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի գումարի, ունեցվածքի, ծրագրած գնումների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Այդ հատվածում դուք շատ գործնական կլինեք: Որոշ Ցուլեր պարզապես կհասկանան, թե ինչպես կարելի է կրճատել առօրյա ծախսերը, մյուսները դրա հետ մեկտեղ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Շաբաթվա երկրորդ կեսին դժվար կլինի լուրջ տրամադրվածությունը պահպանելը; Շատ Ցուլեր ավելի շատ կանհանգստանան սեփական ցանկությունների իրագործմամբ, քան իսկապես կարևոր գործերի հաջող ավարտով: Աշխատեք ծրագրածը չհետաձգել: Հիմա ծուլանալու ժամանակը չէ, այլ հակառակը՝ կազմակերպվածությունն ու կարգապահությունը շատ կարևոր կլինեն: Աշխատեք սեփական ուժերին ապավինել, այլ ոչ թե հույս դնել հաջողակ կլինելու, բարենպաստ պայմանների կամ ինչ-որ մեկի օգնության վրա: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի ծանոթությունների համար: Այդ հատվածում լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ամենատարբեր մարդիկ ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու հնարավորության համար: Չի բացառվում ուզենան ընկերանալ նրանք, ովքեր նախկինում իրենց ձեզանից հեռու էին պահում, չէին հետաքրքրվում ձեր գործերով, տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Ձեր հին ծանոթների հետ լեզու գտնելը նույնպես սովորականից հեշտ կլինի: Դրա հետ որոշ չափով կապված կլինի ձեր շատ գործերում նկատվող առաջընթացը: Ձեզ հաճույքով կօգնեն, ժամանակին լավ խորհուրդներ կտան: Որոշ Երկվորյակներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն: Շաբաթվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ երկարաժամկետ նպատակներին հասնելու վրա: Այս հատվածում կարող եք կարևոր քայլեր անել, որոշումներ ընդունել, որոնցից կախված կլինի առաջիկա մի քանի ամիսների իրադարձությունների զարգացումը; Մի շտապեք, լավ գաղափարներն անմիջապես ձեր մտքին չեն գա: Պետք է հանգիստ ամեն ինչ մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբն առանց ապրումների չի անցնի: Շատ Խեցգետինների համար դրանք կապված կլինեն շատ վաղուց մտածածն իրագործելու անհնարինության հետ: Պայմաններն անհաջող կդասավորվեն, չի բացառվում սխալներ գործեք: Լավ է դրանից չկառչեք, այլ կենտրոնանաք նրա վրա, թե էլ ինչ կարելի է ձեռնարկել: Դուք անպայման դրված նպատակին հասնելու այլ եղանակ կգտնեք: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը: Այդ մարդկանց հուշումներին հետևելով՝ դուք մեծ ուժեր կխնայեք: Շաբաթվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի հանգիստ ու բարենպաստ կլինի: Այստեղ շատ բան կախված կլինի հետևողականորեն, առանց շտապելու գործելու ձեր ունակությունից: Հաջողություններ հավանական են այնտեղ, որտեղ կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն է պահանջվում: Շատ օգտակար կլինի գումարը հաշվելու և այն ճիշտ տնօրինելու ունակությունը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այս շաբաթ դրական միտումների ազդեցությունը առավել նկատելի կլինի ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում: Այստեղ ապրումների առիթներ չեն լինի, շատ բան կարող է դեպի լավը փոխվել, նույնիսկ եթե դուք ոչինչ չձեռնարկեք: Արժե նախաձեռնող լինել, եթե նոր ծանոթությունների եք ձգտում: Շանս կա հանդիպեք մի մարդու, որը միանգամից դուր կգա ձեզ, և այդ համակրանքը փոխադարձ կլինի: Բոլորի վրա լավ տպավորություն թողնելու և անմիջապես վստահություն առաջացնելու ունակությունը շատ պետք կգա գործերում: Դրա շնորհիվ դուք նոր համախոհներ կգտնեք, այդ թվում՝ շատ ավելի ազդեցիկ մարդկանց շրջանում, քան ձեր թշնամիները: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական կապերը, բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան հաջող ամեն ինչ կդասավորվի: Շաբաթվա վերջին օրերին կարևոր կլինի ստացված ինֆորմացիան ստուգելը, բամբասանքների և շշուկների վրա հույս չդնելը այնտեղ, որտեղ կարելի է հենվել փաստերի վրա: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արժե համբերությամբ զինվել: Դա հատկապես օգտակար կլինի շաբաթվա սկզբին: Իրադարձություններն այդ հատվածում սպասվածից դանդաղ են զարգանալու, և նպատակին հասնելու համար ավելի մեծ ջանքեր պիտի գործադրեք: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում: Կոլեգաների հետ վեճերը կվշտացնեն ձեզ, կզրկեն ձեզ բնորոշ ինքնավստահությունից: Բարեբախտաբար, կարճ ժամանակով: Դուք ձեզ ավելի լավ կզգաք, երբ կենտրոնանաք կոնկրետ առաջադրանքների լուծման և ընթացիկ հարցերին պատասխաններ փնտրելու վրա: Երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար հարմար պահը հետո կգա: Շաբաթվա առաջին կեսին լուրջ տրամադրվելն ավելի հեշտ է լինելու, քան երկրորդին: Ուստի կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները լավ է չհետաձգեք: Խոսքը նաև ռոմանտիկ ժամադրությունների մասին է, հատկապես եթե հարաբերությունները դեռ նոր են սկսվել: Ինչքան կիրակին մոտենա, այնքան ձեզ համար կարևոր կդառնան շրջապատողների աջակցությունն ու հասկացողությունը: Աշխատեք ավելի քիչ շփվել նրանց հետ, ովքեր քննադատում են ձեզ, վիրավորում կամ հանում հավասարակշռությունից: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը կարող է բավական անհաջող թվալ, հատկապես եթե այդ հատվածի համար մեծ ծրագրեր ունեք: Կպարզվի, որ դուք շատ եք գերագնահատել և՛ սեփական ուժերը, և՛ շրջապատողների՝ ձեզ օգնելու ցանկությունը: Որոշ Կշեռքներ մոտ կլինեն հանձնվելուն, իրենց մտադրություններից ու նպատակներից հրաժարվելուն: Բայց ավելի լավ կլինի համառություն դրսևորելը: Քիչ ժամանակ է պետք գալու, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի: Ամենակարևորը ընտրված ուղով շարժվելն է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Այս շրջանը կարևոր կլինի վաղուց ձևավորված զույգերի համար. նրանք կսկսեն լուծել կուտակված խնդիրները: Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա գործերում նկատելի բեկման հասնել: Ճիշտ է, փորձված մեթոդներն ու ստանդարտ լուծումները քիչ արդյունավետ կլինեն, այնպես որ պատրաստ եղեք նոր բան մտածելուն: Լավ գաղափարների պակաս չի լինի: Եթե դուք, չգիտես ինչու, հանճարեղ մտահղացումներ չունեք, դիմեք ընկերներին. նրանք հաճույքով իրենց գաղափարները կտան: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին լավ գաղափարներ կունենաք, հասկանալի կդառնա՝ ինչպես գլուխ հանել ակտուալ աշխատանքային խնդիրներից և դեպի ուր շարժվել: Բայց ձեզ համար դժվար կլինի ճիշտ տրամադրվելն ու գործելը: Որոշ Կարիճներ կնախընտրեն սպասել, թե երբ են ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվելու և շուտով կզղջան դրա համար: Շաբաթվա առաջին օրերը հաստատ հարմար չեն լինելու քմահաճույքները բավարարելու, պահի ցանկություններին տրվելու համար, կարևոր չէ՝ ձեր, թե ուրիշների: Հույզերի ազդեցության տակ ընդունած որոշումները հազիվ թե ճիշտ լինեն: Շաբաթվա երկրորդ կեսին մասնագիտական աճի համար հնարավորություններ կբացվեն: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Դուք լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնք կարող են աջակցել ձեզ, ձեր առաջ նոր դռներ բացել: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավ է շտապեք: Շաբաթվա առաջին կեսը նոր հնարավորություններով լի կլինի, և կարևոր կլինի դրանցից հնարավորինս վաղ օգտվելը: Նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեն այն Աղեղնավորները, որոնք վերջերս են փոխել աշխատանքը կամ նոր նախագծերով են զբաղված: Գործելու մասին աղոտ պատկերացումներին փոխարինելու կգան կոնկրետ ծրագրերը, և դուք դրանց իրագործումը չեք հետաձգի: Հավանական են ուղևորություններ: Դրանք կարող են կապված լինել ինչպես ձեր աշխատանքի, այնպես էլ ընտանեկան գործերի հետ: Ցանկացած պարագայում ամեն ինչ հաջող կդասավորվի, բայց ժամանակ սպասվածից շատ է պետք գալու: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք խաղաղասեր լինել: Այստեղ շատ պետք կգա պրովոկացիաներին չտրվելու, սուր անկյունները հարթելու, ձեր հայացքներն ու հետաքրքրությունները չկիսող մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը: Հնարավոր է պետք լինի որոշ ժամանակ ծախսել ընտանեկան կոնֆլիկտներից գլուխ հանելու, մարդկանց իրար հետ հաշտեցնելու ունակությունը: Մի մոռացեք հանգստի մասին. այս շաբաթ և՛ ֆիզիկական, և՛ հուզական ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, այնպես որ՝ աշխատեք ավելի հաճախ դադարներ վերցնել ուժերը վերականգնելու համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կհաջողվի լուծել վաղուց առաջացած խնդիրները, որոնք բարդացնում էին և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների կյանքը: Շատ բաների առաջվա նման չեք նայի, և հենց դրա շնորհիվ էլ բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Աշխատավայրում նոր առաջադրանքներ կլինեն: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք գործել, բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Ինչքան շուտ դա անեք, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքի հասնելը: Վատ մի զգացեք խոստովանել, որ ինչ-որ բան չգիտեք կամ չեք կարողանում. հիմա դրա համար ձեզ ոչ ոք չի մեղադրի: Այս շաբաթ ոչ ֆորմալ շփումները, անկաշկանդ միջավայրում հանդիպումները սովորականից շատ կլինեն: Դուք կնկատեք, որ շրջապատողները ձգտում են դեպի ձեզ, ավելի մոտիկից ծանոթանալու և ընկերանալու հնարավորություն են փնտրում: Հավանական է ռոմանտիկ պատմության սկիզբը: Ամենայն հավանականությամբ նոր հարաբերությունները սպասվածից արագ կզարգանան, իսկ ահա դրական հույզեր դրանից ավելի քիչ չեն պարգևի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին սովորականից շատ պիտի աշխատեք: Նույնիսկ լավ ծանոթ հարցերի լուծումն է ջանքեր պահանջելու: Նպատակին հասնելու ճանապարհին անսպասելի խոչընդոտներ կառաջանան, և դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Աշխատեք խնդիրների հետ մենակ չմնալ: Ձեզ համար շատ կարևոր կլինեն մտերիմների հասկացողությունն ու աջակցությունը: Ինչքան շատ ժամանակ անցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, այնքան հանգիստ ու ինքնավստահ ձեզ կզգաք: Շաբաթվա կեսին պիտի որոշակիություն մտցնեք մասնագիտական նպատակների և առաջնահերթությունների մեջ: Ամեն ինչին միանգամից հասնել չի հաջողվի, այնպես որ կարևոր կլինի արագ որոշելը, թե ինչի վրա եք առաջին հերթին կենտրոնանալու: Անձնական գործերը կարող են երկրորդ պլան անցնել, բայց կարճ ժամանակով. արդեն մի քանի օր հետո իրավիճակը կփոխվի: Շաբաթվա վերջին օրերը շատ Ջրհոսների հին ցանկությունների իրագործում է խոստանում: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս շաբաթ ամենակարևորը մակերեսային դատողություններից խուսափելն ու առաջին տպավորությանը չվստահելն է: Դա վերաբերում է աշխատանքին և անձնական հարաբերություններին: Գայթակղություններ շատ կլինեն, և ոչ բոլոր Ձկները կհասկանան, թե որտեղ է խոսքը իրական բանի մասին, իսկ որտեղ՝ միայն սեփական պատրանքների: Իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելը դժվար է լինելու, բայց դուք դա կանեք, եթե օգնության հասնեն կենսափորձն ու առողջ բանականությունը: Զգուշությունը կարևոր կլինի ֆինանսական հարցերում: Գործերում խարդախության սովոր մարդկանց կարող եք հեշտ զոհ թվալ: Չի բացառվում նրանք փորձեն ձեզ խաբել, օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Գործարքներ կնքել արժե միայն հուսալի գործընկերների հետ, իսկ գնումներ անել՝ միայն փորձված վայրերում: Այս շաբաթ ձեռք բերած փորձը ձեզ բազմիցս պետք կգա: Դրա շնորհիվ դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք, կդադարեք կասկածել ինքներդ ձեզ: |
|