ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 5 հունվար
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 917 | 18:00 Ավելացրեց: armenlur

Ուրբաթ. 5 հունվար։ Տարվա 5-րդ օրն է, 1-ին շաբաթը: Տարվա ավարտին մնում է 361 օր։ Գարնան գալստյան մնում է 55 օր։

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (30 օր՝ 9 դեկտեմբեր - 7 հունվար)։ Օրանունը՝ Ահրանք։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Հունվարի 5-ին արևային 10-րդ ամսվա 22-րդ օրն է։

  • 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։
  • Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ 
  • Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ 
  • Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:
  • Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: 
  • Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ 
  • Լավ է թեթև, բուսական սնունդը։ 
  • Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: 
  • Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 8:24, արևամուտ՝ 17:49։ Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 9:25 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 24-րդ օրն է։

  • Չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու:
  • Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով:

Լուսնային 24-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները գործուն չեն։ Նորածինները բարի են և ցոփակյաց։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 27°37'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 5-ին՝ 01:09-ից և կավարտվի հունվարի 6-ին՝ 03:03-ին։
Լուսնի ծագումը՝ 01։59։ Լուսնի մարումը՝ 13։09։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 243.9, բարձրությունը = 12.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 39%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 396.460 կմ, երեկ՝ 400.369 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.909 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 23 օրական 08 ժամական 28 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 2024 թվական, 11 հունվար, 15:57։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 2024 թվական, 25 հունվար, 21:54։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 917 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 5 հունվար | Վարկանիշ: 0.0/0