ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 29 դեկտեմբեր
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 566 | 18:00 Ավելացրեց: armenlur

Ուրբաթ. 29 դեկտեմբեր։ Տարվա 363-րդ օրն է, 52-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է օր։

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (30 օր՝ 9 դեկտեմբեր - 7 հունվար)։ Օրանունը՝ Վարագ։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Դեկտեմբերի 29-ին արևային 10-րդ ամսվա 15-րդ օրն է։

  • 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։
  • Խորհուրդ է տրվում մաքրվել, բուժվել, հավաքել դեղաբույսեր, լվանալ տունը։ Արժե վստահել կանանց ինտուիցիային. կանանց հետ վեճեր անախորժության նշան են։ Հնում սա համարվել է հարսանիքի, տուն ստեղծելու օր։
  • Դրական նախանշանները կապված են ջրի և էներգիայի հետ՝ անձրև, ծիածան, ամպրոպ, կայծակ։ Բացասական նախանշանները կապված են կրակի հետ, ինչպես նաև տանը ջրի բացակայությունը, ծարավը, թունավորումը:
  • Սննդակարգում խորհուրդ է տրվում գործածել մեղր, հյութեր, մրգեր: Ուժ ու եռանդ կհաղորդեն շղթան կամ պսակը: Օրվա դրական գույներն են արծաթափայլն ու նարնջագույնը, լավ չէ վառ կանաչը։

Արևածագ՝ 8:23, արևամուտ՝ 17:43։ Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 9:20 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Դեկտեմբերի 29-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 17-րդ օրն է։

  • Լարվածությունը թոթափելու և ներքին ազատություն ձեռք բերելու օր է:
  • Կատարյալ է ամուսնության, կաշկանդվածություններից ազատագրվելու, սեռական էներգիան սուբլիմացնելու համար:

Լուսնային 17-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անբարենպաստ է, պետք չէ ոչինչ նախաձեռնել։ Հիվանդությունները ծանր են։
  • Երազներն իրականանում են 3 օրից։ Նորածինները երջանիկ են լինում։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝3°54'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 28-ին՝ 18:49-ից և կավարտվի դեկտեմբերի 29-ին՝ 19:53-ին։
Լուսնի մարումը՝ 10։28։ Լուսնի ծագումը՝ 19:53։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 318.1, բարձրությունը = -13.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 95%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 399.382 կմ, երեկ՝ 396.234 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.148 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 16 օրական 08 ժամական 28 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 2024 թվական, 11 հունվար, 15:57։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 2024 թվական, 25 հունվար, 21:54։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 566 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 29 դեկտեմբեր, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0