Նոյեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1035 | 21:00 | |
Նոյեմբերի 7-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:49-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Ցանկացած գործ անելիս անհրաժեշտ է զգույշ լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելը, տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր ախատանքով զբաղվելը, միջատներ սպանելը: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 15:49-ից, խելամտությունը կհաղթի զգացմունքներին: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, լաց լինելը, վիճելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ հեղուկներ խմեք: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիայի ձայնին, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ձեռքից ինչ-որ բան քշի-տանի: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան, արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|