Ժողովրդական բժկություն. 5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 391 | 12:00 | |
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ սովորական շատ ցավազրկողներ, որոնք ազատ, առանց բժշկի նշանակման վաճառվում են դեղատներում, ևս շատ վտանգավոր են սպառողների համար։ Առանց բժշկի նշանակմամբ վաճառվող հայտնի ցավազրկողներից են ացետամինոֆենը (տայլենոլ) և իբուպրոֆենը կարող են առաջացնել լուրջ կողմնակի ազդեցություններ։ «Շոտլանդական հետազոտթյունը ցույց է տվել, որ շատ հաճախ ացետամինոֆեն օգտագործող մարդիկ չեն գիտակցում, որ այն կարող է շատ լուրջ վնասել լյարդը»,-ասել է Նյու Յորքի տարիքային վերահսման ինստիտուտի գլխավոր բժիշկ Էրիկա Շվարցը։ «Լյարդի վնասվելուց զատ, իբուպրոֆենը կարող է առաջացնել ստամոքս-աղիքային արյունահոսություն»։ Կան բնական խոտաբույսերից, համեմունքներից ստացված ցավազրկողներ, որոնք մեղմում են ցավը՝ առանց կողմնակի ազդեցությունների։ Ահա դրանցից մի քանիսը։ Ուռենու կեղև. ուռենու կեղևը բնական ցավազրկող միջոց է, որը դեռևս օգտագործվել է հին հույների ժամանակաշրջանում։ Ուռենու կեղև պարունակում է սալիցին (ասպիրինի նման քիմիկատ է), ցավազրկող ֆլավոնոիդներ և ֆենոլներ։ Մերիլենդի համալսարանի հետազոտողները ապացուցել են, որ ուռենու կեղևը մեղմում է ցավը և նվազեցնում բորբոքումները՝ առանց ստամոքս-աղիքային կողմնակի ազդեցությունների, ինչը տեղի է ունենում ոչ ստերոիդալ հակաբորբոքային դեղերի (ինչպիսին է Advil-ը) օգտագործման դեպքում։ Որոշ եվրոպական երկրներ հաստատել են ուռենու կեղևի օգտագործումը բազմաթիվ հիվանդությունների՝ այդ թվում նաև գլխացավերի և արթրիտի բուժման համար։ Ուռենու կեղևը կարելի է գնել հյութահանուկի կամ դեղահաբերի փոշու տեսքով։ Եթե Ձեր գլուխը ցավում է, այն կարելի է բուժել սննդի միջոցով։ Սալիցիլային թթվի աղբյուր են նաև հնդկական կծու ճաշատեսակները (օրինակ վինդալու և պխալ)։ Աբերդինի Rowett ԳՀԻ շոտլանդացի հետազոտողները պարզել են, որ հնդկական համեմունքները շատ hարուստ են սալիցիլատով։ Կծու քարիի մեկ չափաբաժնի մեջ առկա է ավելի մեծ քանակությամբ սալիցիլային թթու, քան ասպիրինի դեղահաբի մեջ։ Բայց կարին պետք է կծու լինի, որ օգնի։ Առնիկա (փռնչուկ). առնիկան համարվում է արևածաղիկների ընտանիքին պատկանող բույս, և հարյուրամյակներ շարունակ այն օգտագործվում է որպես քսուք կամ բալզամ տեղային ցավերը մեղմելու համար։ Մարզիկները այն օգտագործում են մկանների ցավերը թուլացնելու, կապտուկները, հոդերի այտուցները և ցավերը բուժելու համար։ Առնիկայի գելը մեղմում է օսթեոարթրիտի ցավերն այնպես, ինչպես իբուպրոֆենը։ Բրոմելայն. արքայախնձորի մեջ առկա միակ ֆերմենտը՝ բրոմելայնը, մեղմում է օսթեոարթրիտի ցավերը այնպես, ինչպես դիկլոֆենակը՝ առանց անցանկալի կողմնակի ազդեցությունների։ Բրոմելայնը կարելի է գնել որպես հավելում դեղահաբերի տեսքով։ Կապսաիցին. չիլի պղպեղի ածանցյալը կապսաիցինն է, որը մեղմում է մաշկի ցավերը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կապսաիցինը հանգստացնում է մեջքի, ինչպես նաև արթրիտի հետևանքով առաջացած ցավերը, գլխացավերը, ֆիբրոմիալգիաները, պսորիազը և դիաբետիկ նյարդապաթիան։ Մասուր. բազմաթիվ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ մասրենու պտուղները զգալիորեն մեղմում են ազդրերի, ձեռքերի և ծնկերի արթրիտի ցավերը։ Osteoarthritis and Cartilage ամսագրում հրապարակված մի հետազոտություն ուսումնասիրել է ավելի քան 300 մարդկանց հիվանդությունների պատմությունները, ում երեք ամսվա ընթացքում տվել են տարբեր ցավազրկող դեղամիջոցներ՝ արթրիտի ցավերը մեղմելու համար։ Զարմանալի է, որ հետազոտողները հայտնաբերել են, որ մասրենու փոշին մոտ երեք անգամ ավելի արդյունավետ է հանգստացրել ցավերը, քան ացետամինոֆենը (Tylenol)։ Բացի դրանից, հիվանդների մոտ ցավազրկողներ օգտագործելու արդյունքում սովորաբար հանդիպող կողմնակի հետևանքներ (օրինակ քնկոտություն և փորկապություն) չեն գրանցվել։ Մասուրը կարելի է օգտագործել թեյի տեսքով կամ այն առկա է դեղահաբերի տեսքով որպես ԿԱՀ։ |
|