Ժողովրդական բժշկություն. Մասուրի օգտակար հատկանիշները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 511 | 12:00 | |
Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույս է, ունի մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիանաներ։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու նարնջագույն պտուղները հավաքում են սեպտեմբեր ամսին, ավելի ուշ ամիսներին պտուղները կարմրում են: Նարնջագույն պտուղներն առավել հարուստ են վիտամիններով և սննդարար տարրերով, քան կարմիր պտուղները: Սակայն սա չի նշանակում, որ կարմիր պտուղներն օգտակար չեն: Մասուրի բուժիչ հատկանիշները Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ: Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն: Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: В1 և В2 վիտամինները մասնակցում են արյունաստեղծ օրգանների աշխատանքին: Վիտամին К-ն լավացնում է արյան մակարդելիությունը: Ինչո՞վ է օգտակար մասուրը Մասուրի թուրմը, սիրոպն ու մզվածքը բավական արդյունավետ են բորբոքված թոքերի, դիֆթերիայի դեպքում: Սակայն պետք չէ այս թուրմերը համարել այս լուրջ հիվանդությունների դեմ միակ բուժիչ մեթոդներ, մի մոռացեք բժշկի նշանակումների մասին: Չինական բժշկության մեջ մասուրի արմատն օգտագործվում է մարսողական համակարգը լավացնելու և պարազիտներն օրգանիզմից դուրս բերելու համար: Տիբեթում այս պտուղների միջոցով բուժում են թոքախտը, աթերոսկլերոզն ու նյարդագարությունը (Неврастения): Սիբիրում պահպանվել են մասուրի բաղադրատոմսեր, որոնք բուժում են ոտքերի սնկային ինֆեկցիաները: Մասուրի թուրմը կարելի է պատրաստել երկու եղանակով.
Մասուրի թուրմ Այս թուրմը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, կանգնեցնում է արյունահոսությունը, դուրս է բերում լեղին, խթանում է սեռական գեղձերի աշխատանքը, արագացնում է այրվածքների բուժման գործընթացը, ունի վերականգնող հատկանիշներ: Մասուրի թուրմ պատրաստելու համար՝ մեկ ճաշի գդալ մասուրը լցրեք տարայի մեջ և վրան 500 մլ եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի մինչև առավոտ: Օրական երկու անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, ընդունեք այս խառնուրդից կես բաժակի չափով: Անեմիայի` սակավարյունության, հյուծվածության, նախավիրահատական և հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ուտել թարմ մասուր, նաև խմել 1/4-1/2 բաժակ մասուրի թուրմ օրը 2-3 անգամ: Սրտխառնոցի, փսխման ժամանակ օգտակար է ծամել մայիսյան մասուրի ծաղիկների թերթիկները: Ստամոքսի ցավի դեպքում դրանցից կարելի է նաև թեյ սարքել, թողնել 15-20 րոպե թրմվի, ապա օրը 3-4 անգամ խմել կեսական բաժակ: Լյարդի բորբոքման և քրոնիկ հեպատիտի դեպքում օգտակար են դարչնագույն մասուրի պտուղները: 20 գ չորացրած, մանրացված մասուրի վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 12 ժամ թողնել թերմոսի մեջ, ապա քամել և օրը երեք անգամ խմել կեսական բաժակ: Խոլեցիստիտի դեպքում դարչնագույն մասուրի ծաղիկներից թեյ սարքել, թողնել 15-20 րոպե, խմել օրը 4 անգամ` կեսական բաժակ: Հոդային ռևմատիզմի բուժման համար 1,5 բաժակ մասուրի արմատները թրմել 1,5 լիտր օղու մեջ: Առաջին 3 օրերը խմել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, հետագա օրերին` 2-ական գդալ: Այս թուրմը խորհուրդ է տրվում նաև հոդերում աղերի կուտակման դեպքում: Ուշադրությո՛ւն: Մասուրը հակացուցված է տրոմբոզների, տրոմբոֆլեբիտի, էնդոկարդիայի և արյան վատ շրջանառության դեպքում: |
|