ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 26 մայիս
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 335 | 18:01 Ավելացրեց: armenlur

Կիրակի, 26 մայիս։ Տարվա 147-րդ օրն է, 21-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 218 օր։ 

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4979 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ 8 մայիս - հունիս)։ Օրանունը՝ Նպատ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակ։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Մայիսի 26-ին արևային 3-րդ ամսվա 9-րդ օրն է։

  • 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։
  • Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։
  • Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։ Ուժի հաղորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական: Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։ Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։ Օրվա թվերը՝ 81, 27, 68:

Արևածագ՝ 5:37, արևամուտ՝ 20:20։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:43 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 18-րդ օրն է։

  • Անբարենպաստ օր է անսպասելի խնդիրների ծագման առումով, որոնց լուծումները պահանջում են առավելագույն զգուշություն և զսպվածություն:

Լուսնային 18-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է: Երազներն իրականանում են:
  • Նորածինները աշխատասեր և հարուստ են:

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է 9°8'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է  մայիսի 25-ին՝ 22:43-ից և կավարտվի մայիսի 26-ին՝ 23:38-ին։
Լուսնի մարումը՝ 07:27։ Լուսնի ծագումը՝ 23:38։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 269.4, բարձրությունը = -46.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 92%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 381.110 կմ, երեկ՝ 384.390։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտցել է 3.280 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ փուլ։ Լուսին՝ 18 օրական 04 ժամական 38 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ 6 հունիս, 16:38։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ 22 հունիս, 05:08։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Հորոսկոպների համադրություն, 26 մայիս | Վարկանիշ: 0.0/0