ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հորոսկոպների համադրություն. 21 հուլիս
Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 102 | 18:00 Ավելացրեց: armenlur

Կիրակի, 21 հուլիս։ Տարվա 203-րդ օրն է, 29-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 162 օր։ 

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4516 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս)։ Օրվա անունը՝ Գրգուռ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակ։

  • Արևային և լուսնային ժամերը տրված են ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:

Հուլիսի 21-ին արևային 5-րդ ամսվա 4-րդ օրն է։

  • 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:
  • Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դիպվածի։
  • Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ է, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։
  • Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է: Ուժի հաղորդակներ են խոցող իրերն ու ձեռնոցները: Օրվա գույներն են մուգ կարմիրն ու կաթնավարդագույնը։ Աններդաշնակ են կանաչի բոլոր երանգները։ Հաջողության քարեր են՝ ռուբին, կարմիր կորունդը, կարմիրերկաթաքարը: Թվերն են՝ 15, 39, 40, 46։

Արևածագ՝ 5:50, արևամուտ՝ 20:26։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:36 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 21-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։

  • Ներդաշնակ է օր է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է:
  • Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:

Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը հաջողակ է, հատկապես առևտրում։
  • Երազները ճշմարտացի են։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է 27°45'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 20-ին՝ 20:12-ից և կավարտվի հուլիսի 21-ին՝ 20:57-ին։
Լուսնի մարումը՝ 05։13։ Լուսնի ծագումը՝ 20:57։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 311.6°, բարձրությունը = -69.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100%՝ Լիալուսին՝ 14։17։

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 370.227 կմ, երեկ՝ 374.353։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից մոտռացել է 4.076 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ փուլ։ Լուսին՝ 15 օրական 09 ժամական 02 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 7 օգոստոս, 15:13։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ 21 հուլիս, 14:17։

Բաժին: Հորոսկոպների համադրություն | Դիտումներ: 102 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 21 հուլիս, Հորոսկոպների համադրություն | Վարկանիշ: 0.0/0