ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1151 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 26-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 00:19-ից՝ Կշեռքի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է մինչև 05:20-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 05:20-ից, նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է լավ տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, երկար մի նայեք վառ լույսին, քիչ կարդացեք:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշան կլինի ծարավը: Օրվա գույներն են կանաչն ու մոխրագույնը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Շատ կաթնամթերք, քաղցր հյութեր օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Կարող եք երկար քնել: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Ցանկալի չէ երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1151 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5