ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2322 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք դեմ չեք լինի աշխատելուն: Ներդրված ջանքերը զուր չեն լինի և գոհ կմնաք ստացված արդյունքներից: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ: Ամենավճռական Խոյերը մասնագիտական սանդուղքով բարձրանալու ու եկամուտները մեծացնելու շանս կունենան:

Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, ձեզ համար դժվար չի լինի սեփական տեսակետը պաշտպանելն ու համախոհներ գտնելը: Հավանական են հետաքրքիր ծանոթությունները: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան այսօր սկսվող հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հնարավոր է՝ խնդիրներ ծագեն: Դրանք այնքան նշանակալի չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան, փոխարենը կստիպեն ժամանակավորապես կորցնել լավատեսությունը: Տեղի ունեցածից պետք է ինքնուրույն գլուխ հանեք. օգնություն ավելի ուշ կստանաք, երբ բոլոր հիմնական դժվարություններն արդեն հաղթահարված կլինեն: Հաշվարկների մեջ ուշադիր եղեք, քանի որ փոքր սխալներն էլ ցավալի կորուստների կհանգեցնեն:

Երեկոն հարմար է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով: Հաճելի կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աստղերը կաջակցեն ձեզ նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնություններում, կարող եք ցանկացած գործում հույս դնել հաջողության վրա: Արագ գլուխ կհանեք աշխատանքային հարցերից, ամենալավ տպավորությունը կթողնեք այն մարդկանց վրա, որոնց ուզում եք դուր գալ: Հավանական է վերականգնեք հին մասնագիտական կապերը ու փոխշահավետ համագործակցությունը:

Չեք վախենա ոչ ստանդարտ որոշումներից, կհասկանաք՝ երբ է պետք գործել փորձված մեթոդներով, իսկ երբ կարելի է բանեցնել երևակայությանը: Շատ Երկվորյակներ շրջապատին կզարմացնեն լայն աշխարհայացքով ու տարաբնույթ տաղանդներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Օրը հարմար է ուշադրություն, կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար: Գործերի հանդեպ ձեր լուրջ վերաբերմունքն աննկատ չի մնա: Հավանական է՝ օրվա վերջին հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Ձեզ կհաջողվի հաղթահարել տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնք շատ կարևոր դեր են խաղում ձեր կյանքում: Կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, կվերականգնեք հին կապերը: Անկեղծ կլինեք, ու դա շատերին դուր կգա, այնպես որ՝ շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Առանց դժվարության փոխհասկացողության կհասնեք և խաղաղություն պահպանելու համար մեծ զիջումների գնալու կարիք չի լինի: Գործնական ոլորտում մեծ կլինի բացասական միտումների ազդեցությունը: Մեծ ուժեր կխլի այն խնդրի լուծումը, որին երկար ժամանակ նշանակություն չէիք տալիս:

Կենտրոնացեք և կգտնեք բարդ իրավիճակից դուրս գալու ելքը: Հնարավոր է՝ օգտակար լինի ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշների փորձը: Խորհուրդների խնդրանքով արժե դիմել նրանց, ում լավ եք ճանաչում: Քիչ ծանոթ մարդիկ անկախ իրենցից կարող են ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների մեջ ուշադիր եղեք: Շրջապատում շատ կլինեն ձեր տաղանդներն ի շահ իրենց հետաքրքրությունների օգտագործել ցանկացող մարդիկ: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ վրա գցել վերջին ժամանակներս ծագած դժվարությունների ու տհաճությունների համար ողջ պատասխանատվությունը: Աշխատեք բոլոր տեսակի բացատրությունները նվազագույնի հասցնել. նրանց համար, ովքեր ունակ են գլուխ հանել իրավիճակից, դա էլ բավական կլինի:

Երեկոն ամենաբարդ հատվածն է: Նյարդային կլինեք, դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում շատ եք սիրում: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, հրաժարվել հարաբերություններ պարզելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ. խնդիրներ հազվադեպ կառաջանանան: Հնարավոր է՝ ստիպված լինեք հրաժարվել որոշ պլաններից, բայց դրանց փոխարինելու կգան նորերը, այնպես որ՝ շատ չեք վշտանա: Չեն բացառվում ֆինանսական կորուստները: Բայց խոսքն աննշան գումարի մասին կլինի, այնպես որ՝ տխրելու կարիք չկա: Բացի այդ, արագ կլրացնեք կորցրածը:

Սիրելիի հետ հարաբերությունները կփչանան խանդի պատճառով, բայց կկարողանաք ամեն ինչ արագ պարզաբանել ու շուտով դրանից հետք անգամ չի մնա: Փոքրիկ տհաճություններին հումորով կվերաբերվեք, և դա շատերի վրա լավ տպավորություն կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, որը հնարավորություն կտա շատ գործերում լավ արդյունքների հասնել: Ակտիվ կլինեք, և դա ձեզ թույլ կտա առաջ անցնել մրցակիցներից: Թշնամիները կփորձեն վնասել ձեզ, բայց դա նրանց չի հաջողվի: Ով էլ փորձի կանգնել ձեր ճանապարհին, դուք, միևնույն է, կհասնեք ձեր նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական հարաբերություններ հաստատելու, համախոհներ փնտրելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանաք: Գործարքներ կնքելիս կարող եք ղեկավարվել ինտուիցիայով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը թույլ կտա շատ բանի հասնել: Չեք կասկածի, որ հաղթանակը սարերի հետևում չէ, նույնիսկ եթե իրադարձությունները սպասվածի նման չզարգանան: Ձեր լավատեսությունը կստիպի թշնամիներին նյարդայնանալ, կորցնել համբերությունը, սխալը սխալի հետևից անել, այնպես որ՝ օգտվեք դրանից:

Մասնագիտական հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն: Շատ հավանական է՝ ուզենաք սահմանափակվել թեթև ֆլիրտով: Փոխադարձ համակրանք արագ կծնվի, բայց երկար ժամանակ կանցնի, մինչև այն ավելի լուրջ զգացմունքի կվերաճի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ ու հաջող օր է: Հաջողություններն ուղիղ համեմատական կլինեն ներդրված ջանքերին, այնպես որ՝ անարդարությունից բողոքելու պատճառ չի լինի: Ինքնուրույն շատ արդյունավետ կաշխատեք, ինչը չի ստացվի համախոհների շրջանում. կուզենաք իշխել, իսկ դա ամեն անգամ չի ստացվի:

Հնարավոր է անձնական բնույթի թյուրիմացություն, որը մի քիչ կփչացնի օրվա երկրորդ կեսը: Սիրելիիին մի վիրավորեք անհասկացողությամբ: Շատ հարցեր կարելի է հանգիստ քննարկել և ինչքան շուտ սկսեք այդ խոսակցությունը, այնքան ավելի լավ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ օր է, որը հարմար է կարևոր գործերի, աշխատանքի ու ստեղծագործելու համար: Հնարամիտ կլինեք, ձեր տաղանդները վառ կարտահայտվեն, իսկ ձեռքբերումները նշանակալի կլինեն: Հաճախ հիանալի գլուխ կհանեք բարդ գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, հաճույք կստանաք հին ու նոր ընկերների հետ շփումներից: Մի քիչ թեթևամիտ տրամադրությունը չի խանգարի սիրային հարաբերություններ սկսելուն, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Երեկոյան հետաքրքիր միջոցառումների մասնակցելու ու ցրվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին պետք է կենտրոնանաք ոչ միայն կարևոր գործերի վրա, այլև պետք է լուրջ վերաբերվեք ընթացիկ հարցերի լուծմանը: Մի շտապեցրեք ուրիշներին ու ինքներդ էլ մի շտապեք: Եթե սովոր եք արագ գործել, փորձեք հանդարտեցնել ձեզ, քանի որ ձեր այդ բնավորությունը հիմա միայն կվնասի:

Օրվա երկրորդ կեսին ցանկացած տիպի շփում արդյունավետ կլինի, եթե բարեհամբույր լինեք: Կարող եք նոր համախոհներ ու օգնակարններ գտնել: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2322 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.8/6