22:00
Աստղագուշակ․ օգոստոսի 29, 2025 թ.

Օրը հարմար է շատ կարևոր գործերի համար, սակայն հարկ է հիշել, որ ավելի լավ է դրանցով միայն չզբաղվել: Եկել է ճիշտ պահը ձեր տեսակետները, նպատակներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ միավորվելու համար: Դրանք գտնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Բավական է խոսել ձեր գաղափարների և ծրագրերի մասին, և գրեթե անմիջապես կգտնվի մեկը, ով կցանկանա օգնել դրանց իրականացմանը:

Հավանական է ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերությունների սկիզբ։ Մարդիկ, ովքեր շատ ընդհանրություններ ունեն, արագորեն կզգան փոխադարձ համակրանք, հետաքրքրություն կցուցաբերեն միմյանց նկատմամբ: Չի բացառվում ինչպես երկար բարեկամության, այնպես էլ գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբը։ Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ ավելի լավ է չարագացնել իրադարձությունները:

Օրվա պլաններ կազմելիս հիշեք, որ զգացմունքների տեսանկյունից նրա առաջին կեսը զգալիորեն ավելի հարմարավետ կլինի, քան երկրորդը: Երեկոյան մոտենալուն պես տրամադրությունը կարող է վատթարանալ, և ինքնազգացողությունը նույնպես: Եվ ավելի ու ավելի բարձր կլինի դրսից վատ ազդեցության ենթարկվելու ռիսկը: Հետևաբար, արժե շփվելիս բծախնդիր լինել և հնարավորության դեպքում խուսափել հատկապես հոգնեցուցիչ գործողություններից:

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապես լուծել ֆինանսական հարցերը, քանի որ դրանցում այսօր ցավալի սխալներ կանեք, որոնց ուղղումն էլ ժամանակատար կլինի: Նախկինում կոմերցիոն գործունեությամբ չզբաղված Խոյերը այսօր այդ ուղղությամբ չպետք է քայլեր ձեռնարկեն, նույնիսկ եթե ինչ-որ մեկը համառորեն խորհուրդ դա ինչ-որ գործարքներ կնքել: Եթե պատրաստ չեք հրաժարվել չափազանց հեռանկարային թվացող հնարավորությունից, ապա խորհրդակցեք մեկի հետ, ում փորձին ու գիտելիքներին վստահում եք:

Օրը հարմար չի լինի նաև գործնական ոլորտում արմատական փոփոխությունների համար: Լավ է նախապատվությունը տաք փորձված լուծումներին ու հուսալի մեթոդներին, որոշ ժամանակով հետաձգեք համարձակ փորձարկումները: Իսկ նոր գաղափարներն իրագործել կարելի է, միայն եթե վստահ եք և՛ ձեր ուժերի, և՛ համախոհների աջակցության վրա:

Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի, իսկ սիրելիի հետ հանդիպումը հաճելի կանցնի: Խոյ ծնողները արժե ավելի շատ ժամանակ անցկացնեն երեխաների հետ, քանի որ դա հարաբերություններին օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադրություն դարձեք այսօր առաջ եկած գաղափարներին, դրանք շատ հաջող կլինեն: Ամենայն հավանականությամբ եթե նույնիսկ այդ գաղափարները անհապաղ իրագործել չստացվի, ապա մոտ ժամանակներս դուք կկարողանաք անել դա: Շրջապատողները միանգամից ձեզ չեն աջակցի, բայց ամենափորձառու մարդիկ ձեր կողմից կլինեն, նաև նրանք, ովքեր գիտեն, թե ինչի եք դուք ունակ:

Օրը վատը չի լինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործատուների հետ հանդիպումների, համագործակցության պայմանները քննարկելու համար: Դուք կգտնեք ձեր զրուցակիցներին հետաքրքրելու ձևը և կհասնեք ձեզ համար շահեկան պայմանների: Ոչ մեծ դժվարություններ կարող են առաջանալ օրվա կեսին: Չի բացառվում այդ հատվածում պետք լինի շեղվել ընթացիկ գործերից հին խնդիրները լուծելու համար: Բայց դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, նույնիսկ եթե ամեն բան հաջող չդասավորվի:

Իսկ ահա մտերիմների հետ շփումների, ընտանեկան գործերի կամ ռոմանտիկ ժամադրության համար օրը հրաշալի կլինի: Անսպասելի նվերներով ու անակնկալներով կկարողանաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Ձեզ հետ կցանկանան շփվել և՛ հին ծանոթները, և՛ նորերը: Ձեր լավատեսությունն ու ոգևորվածությունը, որոնցով ցանկացած գործ կստանձնեք, անջնջելի տպավորություն կթողնեն շրջապատողների վրա: Նախկինում ձեզ չնկատող մարդիկ կփոխեն իրենց վարքը, իրենք նախաձեռնող կլինեն ու հնարավոր է՝ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

Սակայն զգույշ եղեք, քանի որ հեշտ զոհ եք լինելու խաբեբաների համար: Թույլ մի տվեք չարաշահել ձեր բարությունն ու լուրջ պարտավորություններ մի ստանձնեք, եթե զգաք, որ ձեզ ճնշում են:
Օրը դրական հույզեր ու վառ տպավորություններ կպարգևի նոր բան փորձող Երկվորյակներին: Չի բացառվում՝ անսովոր տարվածությունն այսօր ձեզ մտերմացնի սիրելի մարդու հետ կամ օգնի ավելի լավ հասկանալ հարազատներին: Կարող եք զբաղվել ընտանեկան գործերով, լուծել կենցաղային հարցերը. դրանք շատ ձանձրալի ու հոգնեցնող չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան պիտի անեք, և լավ է հեշտ հաջողությունների վրա հույս չդնեք: Մի հուսահատվեք, ձեզ մոտ ամեն ինչ ստացվելու է: Բայց նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Եվ դա, ամենայն հավանականությամբ, մենակ պիտի անեք: Նախկինում իրենց օգնությունը խոստացած մարդիկ շատ զբաղված կլինեն սեփական գործերով կամ ի վիճակի չեն լինի ձեռք մեկնել: Բայց դա ձեր ծրագրերի վրա խաչ քաշելու պատճառ չպիտի դառնա: Հույսներդ դրեք ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ձեր ունակության վրա, քանի որ հենց դա է այսօր ձեզ օգնելու:

Աշխատեք կասկածների վրա շատ ժամանակ ու էներգիա չվատնել: Ինչքան ինքնավստահ լինեք, այնքան արագ կանեք այն, ինչ պետք է: Այդ իսկ պատճառով սահմանափակեք այն մարդկանց հետ շփումները, որոնք քննադատում են ձեզ ու անընդհատ ձեր գաղափարների կարծեցյալ թերություններն են մատնանշում:

Մտերիմների հանդեպ այսօր շատ պահանջկոտ կլինեք, և դա նրանց դուր չի գա: Սակայն լուրջ կոնֆլիկտից կկարողանաք խուսափել, ընդ որում՝ մեծ մասամբ ձեր նրբանկատության և յուրաքանչյուրի հետաքրքրությունները հաշվի առնելու ունակության շնորհիվ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն առաջին հայացքից կարող է անօգուտ թվալ, սակայն բավական արդյունավետ կանցնի: Շատ բան սպասվածի նման չի ընթանա: Դուք պիտի ոտքի վրա որոշեք՝ ինչ եք անելու, ինչ եք նախաձեռնելու, ինչն եք հետաձգելու: Շուրջը տիրող քաոսը շատերին կշեղի, սակայն դուք կկարողանաք պահպանել ձեր ծրագրերի հանդեպ հավատարմությունն ու նույնիսկ կարգուկանոն հաստատել: Կարևորն այն է, որ ձեր ուժերը չգերագնահատեք ու ամեն ինչ մենակ չանեք: Ի վերջո, շրջապատողների համար էլ վատ չէր լինի, եթե ինչ-որ օգտակար բան անեին:

Հենց անսպասելի իրադարձությունների շնորհիվ որոշ Առյուծներ շատ հետաքրքիր գաղափարներ կունենան: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին չէին էլ կռահում, և միանգամից կիրառում կգտնեն դրանց: Դա անելն ավելի հեշտ կլինի այն Առյուծների համար, որոնք սովոր են ինտուիցիային ապավինել:

Օրը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, օրինակ՝ վաղուց դուր եկող մարդուն ինչ-որ տեղ հրավիրելու կամ զգացմունքները խոստովանելու համար: Իսկ ահա ֆիզիկական ծանրաբեռնվածության հարցում զգույշ եղեք, քանի որ այսօր արագ եք հոգնելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործելու ճիշտ ժամանակն է, քանի որ աստղերը ձեր կողմից են լինելու, և շատ օգտակար բաներ կարող եք անել, եթե շտապեք: Կույսերի մեծ մասն այսօր ոչ միայն սեփական գործերով են զբաղվելու, այլև մտերիմներին են օգնելու, և դա բարդ ու հոգնեցնող չի թվա: Դուք կարողանալու եք միանգամից ճիշտ դնել առաջնահերթությունները, կենտրոնանալու եք իսկապես կարևորի վրա, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնելու:

Ցանկացած գործի պատասխանատու կմոտենաք, և դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից: Ճիշտ է, ինչ-որ մեկին ձեր լրջությունը կարող է չափազանց թվալ, չի բացառվում՝ դա քննադատությունների կամ ծաղրի առարկա դառնա: Աշխատեք չնեղանալ: Շատ շուտով այդ մարդիկ կհասկանան, որ ձեր մոտեցումը ճիշտ էր, իսկ ամենախելամիտները նույնիսկ ներողություն կխնդրեն ավելի վաղ ասվածի համար:

Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզանից մեծերի, ինչպես նաև ավելի բարձր պաշտոն զբաղեցնողների հետ: Դուք միանգամից դուր կգաք նոր ծանոթներին, հներին էլ չեք հիասթափեցնի: Զարմանալի չէ, որ ձեզ հետ շփվել ցանկացողներ այսօր շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համառ ու հաստատակամ եղեք: Հենց այդ որակներն են այսօր օգնելու հաջողության հասնել, նույնիսկ եթե պայմանները բարենպաստ չլինեն: Կարևորն այն է, որ ավելի վաղ ընտրած ուղուց չշեղվեք, որքան էլ ձեզ գայթակղեն հրաժարվել հին ծրագրերից մեկ այլ բանի համար: Երիտասարդ Կշեռքների համար ճնշումներին դիմակայելը դժվար կլինի, ուստի լավ է, եթե կողքին հուսալի մարդ ունենան, որը պատրաստ կլինի աջակցել:

Աշխատանքի, բիզնեսի և կարիերայի զարգացման հետ կապված ամեն ինչում լավ է քչով չբավարարվեք: Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք, քանի որ դրանց հասնելու շանս ունեք: Իրավիճակը կարող է բարդացնել սեփական ուժերի հանդեպ անվստահությունը, սակայն ժամանակին տարած հաղթանակների մասին հիշելը կօգնի հաղթահարել այն:

Անսովոր ծանոթություններ են սպասվելու այսօր ճամփա գնացող կամ հեռվից եկած հյուրերով միջոցառումներին մասնակցող Կշեռքներին: Դուք արագ ամենատարբեր մարդկանց հետ լեզու կգտնեք, շատերը ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չնայած օրը խոստանում է վատը չլինել, բայց պիտի զգույշ լինեք: Աշխատեք խնդիրներ չստեղծել ո՛չ ձեր, ո՛չ շրջապատողների համար, ռիսկի չդիմել և կասկածելի առաջարկներին չհամաձայնել: Այսօր ցանկացած գործ մանրուքներին ուշադրություն է պահանջելու: Այն, ինչ առաջին հայացքից մանրուք է թվում, կարող է վճռական դեր խաղալ, այնպես որ ոչ մի բանի թեթևամտորեն մի մոտեցեք: Սխալ կլինի նաև հաջողակ լինելու վրա հույս դնելը, քանի որ պայմանները կարող են անհաջող դասավորվել հենց այն պահին, երբ թուլանաք:

Շրջապատողների հանդեպ այսօր չափազանց պահանջկոտ կլինեք, իսկ ահա ձեր հանդեպ՝ ներողամիտ: Դա կարող է շփման մեջ դժվարություններ ստեղծել, հատկապես այն Կարիճների համար, որոնք մեծ ընտանեկան միջոցառումներ, ընկերական հանդիպումներ կամ ռոմանտիկ ուղևորություններն են ծրագրել: Չբարկանալը բարդ կլինի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, բայց արժե վերահսկել բացասական հույզերը: Դրանից և՛ շրջապատողները գոհ կմնան, և՛ դուք ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա ընթացքը ձեզ շրջապատող մարդկանցից է կախված լինելու: Աշխատեք շատ ժամանակ չանցկացնել մռայլ մարդկանց հետ, որոնք միշտ քննադատության, դժգոհության առիթներ են փնտրում, կամ էլ պարզապես բարի խոսքեր ասելու հարցում ժլատ են: Սա այն օրերից մեկն է, երբ բարոյական աջակցության կարիք եք ունենալու: Մտածեք, թե ում կարող եք դիմել այդ հարցով: Հենց այդ մարդիկ ձեզ համար հուսալի համախոհ կդառնան, նրանց հետ կկարողանաք մեծ հաջողությունների հասնել:

Օրը բարենպաստ կլինի ուսման, հետազոտական կամ վերլուծական աշխատանքի համար: Դուք մանրուքների հանդեպ ուշադիր կլինեք, ինտուիցիան էլ կհուշի՝ իյնչի վրա արժե առաջին հերթին ուշադրություն դարձնել: Հավանական են ստեղծագործ հաջողություններ, այնպես որ մի զարմացեք, եթե ոգեշնչվածությունը հյուր գա ձեզ:

Մտերիմներին ինչ-որ բանով օգնելու, բոլորին անհանգստացնող ընտանեկան խնդիրը լուծելու հնարավորություն կլինի: Եթե կենտրոնանաք ֆինանսական հարցերի վրա, ապա դրանցից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է կարևոր, բարդ ու օգտակար բան անելու համար: Ձեզ մոտ կստացվի այն, ինչն ուրիշներին անել չի հաջողվել: Որոշ Այծեղջյուրներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնք երկար ժամանակ բոլորին փակուղու առաջ են կանգնեցրել: Մյուսները կկարողանան վերականգնել արդարությունը կամ օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Մեծ հաջողությունների հասնելու շանս կունենան նույնիսկ նրանք, ովքեր ծրագրում են բացառապես առօրյա գործերով զբաղվել: Պայմանները ձեզանից ուժեղ կլինեն և հերոսություն կպահանջեն: Կասկած չկա, որ կարողանալու եք անել դա:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Այծեղջյուրներ կգտնեն հին նախասիրությունը լրացուցիչ եկամուտի վերածելու ձևը, մյուսները աշխատանքային գրավիչ առաջարկներ կստանան: Հիշեք, որ մտածելու ժամանակ շատ չունեք, նախատրամադրվեք, որ պիտի արագ գործեք:

Աստղերը շատ հետաքրքիր հանդիպումներ են խոստանում այն Այծեղջյուրներին, որոնք դեմ չեն նոր ռոմանտիկ հարաբերություններին: Սիրահար զույգերն էլ այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբում ժամանակ մի վատնեք մանրուքների և ձանձրալի բաների վրա: Շատ ավելի օգտակար կլինի անել այն, ինչն իսկապես հետաքրքրում է ձեզ: Կասկածներ ունե՞ք: Լսեք ձեր ինտուիցիային, դրա ակնարկները ճշգրիտ կլինեն: Բայց չպետք է կուրորեն հետևել այն խորհուրդներին, որոնք ուրիշները կտան ձեզ ամբողջ օրվա ընթացքում, դրանք քիչ օգուտ կտան։

Ցանկացած իսկապես կարևոր հանդիպում արժե անցկացնել ճաշից առաջ, քանի որ այս ժամանակահատվածում ձեզ համար ավելի հեշտ կլինի ընտրել ճիշտ բառերը և բարենպաստ տպավորություն թողնել։ Սա վերաբերում է ոչ միայն գործարար ոլորտին, այլև անձնական հարաբերություններին. երեկոյի մոտենալուն պես դրանք կարող են ավելի լարված դառնալ։

Օրվա երկրորդ կեսը զգուշություն կպահանջի։ Այն հատկապես կարևոր կլինի փողի հետ կապված ամեն ինչում։ Մի շտապեք գնումների վերաբերյալ որոշումներ կայացնել, գործարքներ մի կնքեք, քանի դեռ մանրակրկիտ չեք ուսումնասիրել բոլոր պայմանները: Եթե առաջնորդվեք առողջ բանականությամբ, կարող եք խուսափել կորուստներից: Իսկ Ֆինանսները կարող են մտերիմների հետ տարաձայնությունների պատճառ դառնալ։ Մտածեք, թե արդյոք արժե քննարկել որոշ խոշոր ձեռքբերումներ, հատկապես, եթե դրանք նախկինում վեճեր են առաջացրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ կլինի հետաձգել կարևոր և բարդ գործերը, կենտրոնանալ ավելի պարզ և պակաս նշանակալի մի բանի վրա։ Աստղերը զգուշացնում են՝ այսօր ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալ, իսկ համբերությունն էլ կարող է չբավականացնել սկսածն ավարտին հասցնելու համար: Այնուամենայնիվ, եթե հանգամանքները պահանջում են ինչ-որ լուրջ բան անել, չպետք է հուսահատվել: Պարզապես պետք է դաշնակիցներ փնտրել, ավելի ճիշտ՝ ընտրել ամենահուսալի գործընկերներին նրանցից, ովքեր պատրաստ են կիսել ձեր հոգսերի մի մասը։ Դա ոչ միայն ավելի հեշտ և արդյունավետ կլինի, քան ամեն ինչ միայնակ անելը, այլև շատ ավելի զվարճալի: Իսկ դա այսօր շատ կարևոր է, որովհետև էմոցիոնալ ֆոնը բավականին լարված է լինելու:

Մտերիմները միշտ չէ, որ կես խոսքից կհասկանան ձեզ, հնարավոր են թյուրիմացություններ, չեն բացառվում նաև վեճերը: Մասամբ դրա պատճառը կլինի ձեր չափազանց սուր արձագանքը ցանկացած միջադեպի, երկիմաստ հայտարարությունների: Որոշ Ձկներ, բացի այդ, չափազանց կասկածամիտ կլինեն և կվտանգեն դրանով վիրավորել վաղեմի ընկերներին կամ սիրելիին: Երբեմն կյանքն իսկապես պարզ է, և ամենևին էլ չարժե բարդացնել այն։ Հիմա հենց այդ պահն է, այնպես որ փորձեք տրամադրվել ավելի դրական և լավատեսական տրամադրությանը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1866 | Ավելացրեց: Moder-003 | Рейтинг: 3.0/1