ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2773 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից, հաճախ կհասնեք նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Պետք կգան վերջին շրջանում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Շրջապատողներին հաճելիորեն կզարմացնի ձեր հնարամտությունն ու բոլոր գործերին լուրջ վերաբերմունքը: Չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Չարժե մոռանալ հին գործերի մասին. եկել է դրանք ավարտին հասցնելու հարմար պահը: Այստեղ համառության կարիք կլինի: Որոշ Խոյեր ստիպված են լինելու իրենք իրենց վրա աշխատել ուրիշ բանի վրա չշեղվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է ստեղծագործելու, ինչպես նաև երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերի համար: Առավել դժվար կլինի միատոն բաներից գլուխ հանելը, միապաղաղ խնդիրները լուծելը: Դուք արագ կսկսեք ձանձրանալ, դատարկ բաներից կնյարդայնանաք: Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս. այսօր դուք հակված կլինեք թեթևամտության, շատ կծախսեք դատարկ բաների վրա: Այնպես որ՝ չծրագրված գնումներ անելուց առաջ երկար մտածեք, խոսքը հատկապես ապառիկ գնումների մասին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի փորձեք հասնել անհնարինին: Այսօր շատ կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը, իրատես լինելը: Մտածեք՝ արդյոք հնարավոր չէ հետաձգել բարդ գործերն ու կենտրոնանալ ավելի հեշտերի վրա, որոնցից կկարողանաք արագ գլուխ հանել: Ուսումն ավելի դժվարությամբ կտրվի, և երբեմն ինքներդ ձեզ վրա կբարկանաք, որ չեք կարողանում հասարակ բաները մտապահել:

Օրը հարմար է կենցաղային խնդիրները լուծելու համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել, օրինակ՝ կահույք, կենցաղային տեխնիկա, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ իրեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան հեշտությամբ կտրվի: Լսեք ինտուիցիայի հուշումները, քանի որ հենց դրանք հաճախ կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել, արագ կողմնորոշվել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որի հետ ոչ ոք մեծ հույսեր չէր կապում: Հավանական են հեռվից լավ լուրեր ու առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա:

Հնարավորություն կունենաք կարգավորել հին ընտանեկան տարաձայնությունները, հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք: Դուք ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ, համբերատար ու բարեհամբույր կլինեք: Շրջապատողներին դա դուր կգա, և նրանք կփորձեն նույնկերպ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական գործեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Այսօր շատ բաներում հաջողակ կլինեք: Հաճախ կստանձնեք բարդ գործերը՝ առանց կասկածելու, որ կարողանալու եք դրանցից գլուխ հանել և զարմանալի արդյունքների կհասնեք: Առավոտը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կասկած չկա, որ արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է հանդիպումների, բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու համար: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում հասկանաք՝ ինչպես լուծել ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք պրովոկացիաներին չտրվել, ոչ ոքի հետ չվիճել: Այսօր դա սովորականից բարդ կլինի. դուք բռնկուն կլինեք, հակված կլինեք նյարդանության, երբեմն կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Շրջապատողները ամեն անգամ չեն արդարացնի ձեր ակնկալիքները, կարող են խախտել պայմանավորվածությունները, լրացուցիչ դժվարություններ ստեղծել ձեզ համար:

Վատ տրամադրությունը հաղթահարելուն կօգնեն օգտակար գործերը: Անհրաժեշտ արդյունքի հասնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց դուք պատրաստ կլինեք համառ լինել ու կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրանք կանխելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չկա, քանի որ վեճերն այսօր օգուտ կտան ընդհանուր գործին, կօգնեն լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Լավ օր է խմբային աշխատանքի համար: Համախոհների աջակցությամբ այնպիսի արդյունքների կհասնեք, որոնք չէիք ստանա ինքնուրույն գործելու դեպքում: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Շահավետ գործարքներ կնքելու շանս կա:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրած գործերը կամ զվարճանքները, որպեսզի լուծեք անսպասելի առաջ եկած խնդիրները: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց երեկոյան հոգնածություն կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Դուք էներգիայով լի, համառ կլինեք, շատ բանի ունակ կլինեք հաջողության հասնելու համար: Հաճախ հենց ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Կարևոր կլինի ինտուիցիայի ձայնին լսելը, որը կօգնի արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում,  հաջողության հասնելու ոչ մի շանս բաց չթողնել:

Օրը հրաշալի է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, առանց դժվարության կգտնեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Այդ հատվածում ցանկացած դատարկ բան կարող է հունից հանել, ստիպել նյարդայնանալ ու տագնապել: Մտերիմների աջակցությունը կարևոր կդառնա, բայց ձեզ չի հաջողվի ժամանակին ստանալ այն:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կսկսեք իրերին լավատեսորեն նայել, ավելի քիչ կհուզվեք ու արագ գլուխ կհանեք գործերից: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուզական դաշտն անկայուն է, իսկ ձեր տրամադրությունը՝ փոփոխական: Հենց այդ պատճառով էլ օրը կարուսել կհիշեցնի՝ մեկ կբարձրանաք դեպի լավ տրամադրությունը, մեկ կիջնեք տագնապի ու ապրումների հորձանուտը, որոնց պատճառները ձեզ ամեն անգամ հասկանալի չեն լինի: Շատ կարևոր կլինի այն բանի վրա կենտրոնանալը, որը կախված է բացառապես ձեզանից: Այդպիսի գործերից աշխատեք լավագույնս գլուխ հանել:

Մտերիմները կփորձեն աջակցել ու ոգևորել ձեզ, բայց ամեն անգամ անհրաժեշտ բառերը չեն գտնի: Որոշ նկատողություններ պարզապես արժե ականջի հետև գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին նոր գործեր սկսելիս հույս մի ունեցեք, որ արագ դրանցում հաջողության կհասնեք: Լրիվ հակառակը՝ այդ հատվածում հավանական են ձգձգումներ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով վտանգ կա՝ երկար ժամանակ դոփեք մի տեղում: 

Ավելի ուշ թեթև հաղթանակներ խոստացող ավելի բարենպաստ ժամանակահատված կգա: Դուք կգտնեք մտերիմներին անհանգստացնող կարևոր հարցերի շարքը լուծելու ձևը: Շատերին ձեր գաղափարները դուր կգան, դժվար չի լինի գտնել մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը: Ինտուիցիան կօգնի համախոհների ճիշտ ընտրություն կատարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բավական լարված կլինի, բայց այդ հատվածում ծագած ցանկացած խնդիր դուք կկարողանաք արագ լուծել: Հաճախ կօգնի փորձը, որի շնորհիվ կկողմնորոշվեք իրավիճակում, արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ, քանի դեռ նրանց մտադրությունները ձեզ հասկանալի չեն:

Օրվա երկրորդ կեսը օգտակար, բայց ոչ այնքան հետաքրքիր գործերի վրա կենտրոնանալու հնարավորություն կտա: Շատ հարցեր լուծելիս հաճույքով կօգնեն մտերիմները: Շատ ու շատ տարաձայնություններ կմնան անցյալում, ձեր ջանքեր շնորհիվ ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կվերադառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2773 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3