Աստղագուշակ․ օգոստոսի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2807 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հագեցած կլինի: Մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնեք: Լավ է ինքնուրույն գործեք. այդպես ավելի արագ հաջողության կհասնեք, ջանքեր էլ ավելի քիչ կպահանջվեն: Հավանական են աշխատանքի հետ կապված անսովոր առաջարկներ: Որոշ Խոյեր կկարողանան զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց էին երազում: Օրվա երկրորդ կեսը հարմար է սովորական դարձած, հասարակ գործերով զբաղվելու համար: Դրանք ձանձրալի չեն թվա, հրաշալի գլուխ կհանեք ամենից: Հավանական են լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև նրանց համար, ում սիրում եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է օգտակար գործերի համար: Կարևոր չէ՝ դրանք հասարակ կլինեն, թե բարդ. դուք բոլոր դեպքերում հրաշալի գլուխ կհանեք, սխալներ չեք անի, ժամանակ էլ սպասվածից քիչ կծախսեք: Շատ Ցուլեր այսօր կօգնեն շրջապատողներին ու դրանից հաճույք կստանան: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Բոլորին չի հաջողվի լավ հանգստանալ. այսօր պարզապես չեք ուզենա ձեռքերը ծալած նստել, անընդհատ կուզենաք ինչ-որ բանով զբաղվել: Բայց ձեզ փոքրիկ դադարը չէր խանգարի: Պետք է վերականգնեք ուժերն ու նախապատրաստվեք կարևոր գործերին, որոնք ձեզ սպասվում են վաղը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Հարմար ժամանակ կլինի նոր բան ստանձնելու համար. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Նախկինում բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Օրվա երկրորդ կեսին շատ բաների մասին պիտի մտածեք: Լռության և հանգստության կարիք կլինի. այնպիսի վայր փնտրեք, որտեղ ձեզ ոչ ոք չի շեղի: Պարզ կդառնա՝ ինչ սխալներ եք գործել նախկինում և ինչպես դրանք կարելի է հիմա ուղղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ: Դրանք հազիվ թե ձեզ լրջորեն վշտացնեն: Կհաջողվի հումորով վերաբերվել տեղի ունեցողին: Շրջապատողներին դուր կգա նման մոտեցումը, շատերը կուզենան մոտիկից ծանոթանալ ձեզ հետ: Ձեր գաղափարները ազդեցիկ մարդկանց սրտով կլինեն, շատ ուժեղ համախոհներ գտնելու շանս կա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ և արդյունավետ կլինի: Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Որոշ Խեցգետիններ հաջողությամբ կլուծեն բարդ կենցաղային հարցերը: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք: Օրվա առաջին կեսին դժվարություններ կարող են ծագել: Բայց դրանց պատճառով շատ անհանգստանալու կարիք չկա. խոսքը մանրուքների մասին կլինի, որոնցից հեշտությամբ գլուխ կհանեք: Հետևեք ֆինանսական գործերի վիճակին: Մինչև կեսօր լավ է խոշոր գնումներ չանեք, վարկով գումար չվերցնեք: Օրվա երկրորդ կեսը թեթև ու բարենպաստ կլինի: Այն շատ Առյուծների կուրախացնի: Հաջող զուգադիպությունը թույլ կտա արագ և առանց դժվարության ուղղել հին սխալները, անել այն, ինչ շատ վաղուց էիք ծրագրել: Ընկերների հետ անսպասելի հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Եկել է բարդ ու խճճված գործից գլուխ հանելու համար հարմար օրը: Եթե ուշադիր լինեք, պատասխաններ կգտնեք բոլոր հարցերին: Հավանական են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Չի բացառվում՝ նոր մասնագիտական հեռանկարներ բացվեն: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, կթվա, թե ձեզ չեն լսում ու չեն հասկանում: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտ թույլ չտալը: Ամեն ինչի մասին կհաջողվի պայմանավորվել, եթե հանգստություն ու բարեհոգություն պահպանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը լավ գաղափարներ կբերի: Դրանք անհապաղ կյանքի կոչել չի ստացվի: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է եկել վճռական գործողությունների ժամանակը: Դուք շատ բան կսովորեք հին ու նոր ծանոթներից, նրանք էլ հաճույքով կկիսվեն փորձով, կպատմեն, թե ինչ դժվարությունների են բախվել և ինչպես են դրանք հաղթահարել: Օրվա երկրորդ կեսը բավական հոգնեցնող, բայց արդյունավետ կլինի: Կարող եք գլուխ հանել մանր-մունր գործերից, նրանից, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն ու կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է շփումների համար: Դուք ցանկացածի վրա կարող եք լավ տպավորություն թողնել: Նոր ծանոթներին դուր գալու կամ հների հետ լեզու գտնելու համար հատուկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ: Եթե ինչ-որ մեկի հանդեպ համակրանք զգաք, այն փոխադարձ կլինի: Որոշ դժվարություններ կարող են ծագել կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Հաճախ կշեղվեք ու սխալներ կանեք և ամեն անգամ չի հաջողվի դրանք ժամանակին նկատել: Եթե կարևոր բանով եք զբաղված, մի ծուլացեք ավելորդ անգամ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եք արել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դժվար կլինի մտքերը հավաքելն ու ճիշտ որոշում ընդունելը: Դուք հաճախ կտրվեք հույզերին, կասեք ու կանեք մտքին եկած առաջին բանը: Շատ Աղեղնավորներ չեն ուզենա հաշտվել նրա հետ, որ իրենց գործերին պատահական մարդիկ են խառնվում: Հավանական են լարված պահեր, թեժ վեճեր: Բայց լուրջ խնդիրներից կկարողանաք խուսափել: Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման և իմպրովիզներ անելու կարիք կլինի: Շատ բաների դուք ուրիշների նման չեք նայի: Հենց դա էլ ձեր առավելությունը կդառնա: Շրջապատողները կնկատեն ձեր հաղթանակներն ու կհիանան դրանցով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անհարթ ու դժվար կլինի, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Պիտի արագ գործեք: Չի կարելի ասել, որ դա ձեզ շատ դուր կգա: Սակայն առողջ բանականությունը կհուշի՝ հիմա այլ ելք չկա, և դուք նրա հետ չեք վիճի: Կարող եք հին համախոհների վրա հույս դնել, նրանք չեն հիասթափեցնի: Նոր ծանոթներն իրենց տարօրինակ կպահեն, նրանց հետ արժե զգոն լինել: Հնարավոր են անսովոր բացահայտումներ ու զարմանալի նորություններ: Այն, ինչ այսօր կիմանաք, կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնի: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք էլ շուտով լուրջ բնույթ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անսովոր գործերի օր է: Դուք պիտի զբաղվեք նրանով, ինչի մասին նախկինում քիչ բան գիտեիք: Բարդ, բայց հետաքրքիր է լինելու: Դուք գաղափարներ կունենաք, որոնք ոչ մեկի մտքով չեն անցել: Շրջապատողներին կհիացնի գործերին ձեր յուրատեսակ մոտեցումը, ինչպես նաև նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը: Հավանական են հաջող ուղևորություններ: Պարտադիր չէ աշխարհի ծայրը գնաք. վառ տպավորություններ ձեզ կարող են սպասել նաև տանը մոտ գտնվող ինչ-որ գեղատեսիլ վայրում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Դուք հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, կբարկանաք, եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չընթանա: Աշխատեք չվիճել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը, իրավիճակը կատակով լիցքաթափելը, ցանկացած զրույց կառուցողական հունի մեջ դնելը: Հաճախ հենց դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Ավելի ուշ հեշտ ու բարենպաստ շրջան կգա, որը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերին հեշտությամբ մոտեցում կգտնեք, նույնիսկ սովորաբար շատ պահանջկոտ մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|