ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3275 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է անկեղծ զրույցների համար: Կարևոր չէ, թե ինչ հարցեր կուզենաք քննարկել. անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ձեզ լսել ու աջակցել: Որոշ Խոյեր նախկինում գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենան և բաց չեն թողնի իրենց շանսը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ոչ մի մանրուք բաց չեք թողնի: Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանցով կիսվելը դեռ վաղ է: Նախ ամեն ինչ մտածեք, հակառակ դեպքում ձեզ կշեղեն խորհուրդներով ու նկատողություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ օր է: Խոշոր հաջողությունների հասնել ու կարևոր հաղթանակներ տոնել հազիվ թե ստացվի, բայց դուք հաճելի ժամանակ կանցկացնեք: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց հետ շփվելը հետաքրքիր կլինի: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել համարձակ ու անսովոր նախագծի վրա տարվող աշխատանքին: Դեռևս բոլոր բանակցությունները նախապատրաստական բնույթ կկրեն, դուք ավելի շատ ինֆորմացիա հավաքելու ժամանակ կունենաք:

Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Հարմար ժամանակ է տան համար իրեր ընտրելու համար. ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչը ձեզ երկար ժամանակ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ է շրջապատողներին ձեզանից իրականում պետք ու կօգնի որոշումներ ընդունել, որոնք բոլորին դուր կգան: Չի բացառվում՝ ստիպված լինեք ձեր դիվանագիտական ունակությունները դրսևորել՝ հաշտեցնելու համար նրանց, ովքեր վերջերս վիճել էին:

Հավանական են հաջող գնումներ: Այսօր դուք ուշադրություն կդարձնեք անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրերին, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Իսկ առողջ բանականությունը թույլ չի տա ձեզ շատ չծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համբերությամբ զինվեք: Այսօր հազիվ թե հաջողվի արագ հասնել հաջողության, ստանալ այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, դրա հետ ոչինչ անել չեք կարողանա: Շրջապատողները իրենց սպասվածի նման չեն պահի, ինչ-որ մեկը կարող է տհաճ կերպով զարմացնել:

Տանը շատ գործեր ու հոգսեր կլինեն, բայց դուք հազիվ թե բողոքեք. հաճելի կլինի օգտակար բանով զբաղվելը: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոշ Խեցգետինների կվերադարձնեն հին պարտքերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու համար. շատ բան կպարզվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Զգույշ եղեք: Օրը վատը չէ, բայց այն հարմար չէ ռիսկային նախաձեռնությունների, կասկածելի միջոցառումներին մասնակցելու համար: Լավ է գործեք փորձված մեթոդներով, չխախտեք ավանդույթներն ու ընդունված կանոնները: Աշխատեք շրջապատողներին շոկի չենթարկել չափազանց համարձակ գաղափարներով կամ էքստրավագանտ արարքներով:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու, ուրախացնելու ու ոգեշնչելու ձևը: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Դուք արագ բազում բաներ կմտապահեք ու ճիշտ եզրակացություններ կանեք այն ամենից, ինչ կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Այսօր դրված նպատակներին արագ հասնելու, մտահղացումները անհապաղ կյանքի կոչելու հնարավորություն հազիվ թե ունենաք: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջ գալ, բայց ժամանակի ընթացքում դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Ուրիշի փորձը հաճախ անօգուտ կլինի, ստիպված եք լինելու ուզածը ստանալու սեփական եղանակը փնտրել:

Որոշ Կույսերի կաջակցեն հին ծանոթները, և դա շատ տեղին կլինի: Օրը հարմար է հին հարաբերությունները վերականգնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարոտել էիք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ երկար ժամանակ չեք շփվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին կարևոր բաներ մի ծրագրեք: Այդ հատվածը հարմար չէ վճռական գործողությունների համար: Հազիվ թե հաջողվի արագ հասնել հաջողության. դա վերաբերում է նույնիսկ այն գործերին, որոնցից նախկինում հրաշալի գլուխ եք հանել: Երբեմն սկսածն ավարտին հասցնելու համար կպակասի համառությունը:

Ավելի ուշ կգա բարենպաստ ժամանակը օգտակար գործերով զբաղվելու համար: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք: Նրանց հետ միասին կարող եք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել: Չի բացառվում՝ հաջողվի մեռյալ կետից շարժել համարյա անհույս թվացող նախագիծը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կանցնի, եթե կենտրոնանաք գործերի վրա ու չհետաձգեք ամենաբարդ խնդիրների լուծումը: Շատ բան հիմա կախված կլինի կենտրոնանալու և իրավիճակին համահունչ գործողություններ անելու, մնացած ամեն ինչ հետաձգելու ձեր ունակությունից: Ոչ ամեն ինչ, ինչով այսօր պետք է զբաղվեք, հաճելի ու հետաքրքիր կլինի: Բայց ջանքեր գործադրել արժե:

Չեն բացառվում զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն գտնել վաղուց դրված նպատակին տանող ճիշտ ճանապարհը: Հնարավորություն կունենաք թեկուզ դեռ միայն վիրտուալ դաշտում ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու հայացքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Դժվարությունները չեն բացառվում, ընդ որում՝ դրանք հաճախ կծագեն հենց այն ժամանակ, երբ դրանք ամենաքիչն եք սպասում: Հնարավոր են տարաձայնություններ շրջապատողների հետ: Համագործակցության կամ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն ավելի բարդ կլինի, քան ենթադրում էիք:

Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և արդեն օրվա վերջին հաջողությունների կհասնեք: Կմեծանա ստեղծագործ պոտենցիալը, ավելի շատ նոր գաղափարներ կունենաք: Հնարավոր է՝ դրանք բոլորն այնքան լավը չլինեն, որքան առաջին հայացքից կթվան, բայց արժե դրանցից յուրաքանչյուրը լավ դիտարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, որի իրադարձությունները նկատելի դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Աշխատեք օգտագործել ձեր առջև բացված բոլոր հնարավորությունները. եթե խուճապի չմատնվեք, կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Ավելի շատ ժամանակ անցկացրեք մտերիմների հետ: Դա օգուտ կտա հարաբերություններին, շփումներն էլ հաճելի կլինեն:

Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարին վերաբերող հարցերում դուք կնախընտրեք ռիսկի չդիմել ու ճիշտ որոշումներ կընդունեք: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հնարավորություն կտա կարևոր տեղեկատվություն ստանալ, որը կազդի ձեր ծրագրերի վրա, կհուշի՝ դեպի ուր շարժվել: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի ու եզրակացությունների հարցում չեք շտապի: Նման մոտեցումը կօգնի խուսափել սխալներից, լավ գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ գործերից: Շրջապատողներին դուր կգա ձեր լրջությունը: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ ավելի մոտիկից ճանաչել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք կարող եք իրեր գնել, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու լավ նվեր կդառնան մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ մոլորության մեջ գցել, մի ծուլացեք ստուգել շրջապատողների տրամադրած ինֆորմացիան: Արժե հեռու մնալ նրանցից, ովքեր հայտնի են բամբասելու հանդեպ սիրով: Նման մարդիկ կարող են առանց ցանկանալու վնասել ձեզ:

Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում ֆինանսական գործերում: Այդ հատվածում հեշտությամբ սխալներ կանեք, որոնք ծախսերի պատճառ կդառնան: Ավելի ուշ հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Այստեղ պետք է համառ լինեք, քանի որ ամեն ինչ միանգամից չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3275 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5