Աստղագուշակ․ մարտի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2132 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Պետք է շատ ժամանակ ծախսեք այն գործերի վրա, որոնք կուզենայիք մեկ ուրիշին հանձնարարել: Բայց օգնականներ համարյա չեք ունենա, այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն լուծել բարդ խնդիրները: Հավանական են չպլանավորված ծախսեր, հնարավոր է կորցնեք գումարը կամ փաստաթղթերը: Սիրային հարաբերությունների տեսանկյունից լավագույն օրը չէ. վիրավորանքներից խուսափելը դժվար կլինի: Հեշտությամբ կտարվեք, առաջին հայացքից կսիրահարվեք մեկին, ով հարմար չէ ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների համար, հարազատների հետ շփումները շատ օգտակար կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն ապրումներ կբերի: Շատ վստահող կլինեք, ցանկացած բամբասանք ու չստուգված ինֆորմացիա շատ լուրջ կընդունեք: Թշնամիները կարող են օգտվել դրանից ձեր կյանքը փչացնելու համար: Ավելի ուշադիր եղել մանրուքներին ու մի շտապեք եզրակացություններ անելիս: Չեն բացառվում վեճերը մտերիմների հետ: Շփումների համար հատկապես դժվար կլինի օրվա երկրորդ կեսը: Հույզերը օրվա այդ հատվածում լարված կլինեն: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի պահպանել ինքնավերահսկողությունն ու խուսափել լուրջ կոնֆլիկտներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նոր հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Արագ ճիշտ տպավորություն կկազմեք մարդկանց մասին, չեք սխալվի ուրիշների արժանիքներն ու թերությունները գնահատելու հարցում: Դա վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական հանդիպումներին: Ինտուիցիան հուսախաբ չի անի նույնիսկ այն Երկվորյակներին, ովքեր սովոր չեն դրա վրա հույս դնել: Կիմանաք՝ ինչպես ուրախացնել մտերիմներին ու ամեն հարմար պահ կօգտագործեք դա անելու համար: Հավանական են իմիջային հաջող փորձարկումներ: Կարող եք տան համար իրեր գնել, օրինակ՝ կահույք ու կենցաղային տեխնիկա; Գոհ կլինեք ձեր գնումներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Բայց դուք չեք վշտանա, եթե դա չստացվի ու կփորձեք չնահանջել, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Լավատեսությունն ու ինքնավստահությունը ձեզ շրջապատի աչքում գրավիչ կդարձնեն, օրը շատ հետաքրքիր ծանոթություններ ու հաճելի հանդիպումներ կբերի: Հաղթահարեք սեփական անվճռականությունն ու նախաձեռնող եղեք, և ձեր անձնական կյանքը նոր գույներով կներկվի: Հնարավոր են տարաձայնություններ ավագ հարազատների հետ: Մի վախեցեք բաց տեքստով հայտնել ձեր կարծիքը. ինչքան շուտ դա անեք, այնքան արագ կհարթեք հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը կյանքում լուրջ փոփոխություններ կարող է բերել: Առաջին հերթին դա անձնական հարաբերություններին է վերաբերում: Պատրաստ կլինեք նախաձեռնող լինել, կարևոր քայլ անել: Նույնիսկ ամենաաննշան գործերին լուրջ ու պատասխանատու կմոտենաք: Դա լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Չի բացառվում՝ շուտով ձեզ հետաքրքիր առաջարկներ անեն: Ամենայն հավանականությամբ՝ կուզենաք փոխել պայմանները, լինել անսովոր վայրերում: Կարող եք հանդիպել ընկերների հետ, տեսակցել հեռու բարեկամներին: Բայց նույնիսկ այն Առյուծները, ովքեր կորոշեն տանը մնալ, լավ ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Արագ կսովորեք նորը, կիրառում կգտնեք ստացված գիտելիքներին: Շատ Կույսերի այսօր պետք կգա ուրիշների փորձը: Անսխալ կընտրեք մարդկանց, ովքեր կարող են օգնել կամ լավ խորհուրդ տալ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից հեշտ օր չէ: Կասկածները կկրծեն ձեզ. սեփական զգացմունքների ու դրանց փոխադարձ լինելու հարցում վստահ չեք լինի: Մի կողմ վանեք տխուր մտքերը. դրանք կծնվեն բացասական միտումների ազդեցությունից ու գործերի իրական վիճակի հետ ոչ մի կապ չեն ունենա: Մի քանի օրից իրավիճակը կրկին գնահատելուց հետո կխոստովանեք, որ այն բավական լավն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհանգիստ օր է: Որոշ խնդիրներ ու լարված պահեր կծագեն բացառապես ձեր մեղքով: Հաճախ խուճապի կմատնվեք ու կշտապեք, արարքների հարցում հետևողական չեք լինի, ձեր կյանքում քաոս կստեղծեք, որը կնյարդայնացնի, իսկ երբեմն նաև կվախեցնի: Բայց փորձը, որը հիմա կստանաք, շուտով անպայման պետք կգա: Անսպասելի զարգացում կստանան վերջերս սկսված սիրային հարաբերությունները: Այն, ինչ անմեղ ֆլիրտ էր թվում, ավելի լուրջ բանի կվերաճի: Խորհրդակցեք մտերիմների հետ, լսեք նրանց կարծիքն ու կկարողանաք խուսափել սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաջող կլինի: Չնայած գայթակղություններին՝ հավատարիմ կմնաք ձեր սկզբունքներին ու գլուխներդ չեք կորցնի: Դա կօգնի կարևոր աշխատանքային հարցերը լուծելիս խուսափել սխալներից. իսկ այսօր նման հարցերը շատ կլինեն: Սկսած բոլոր գործերը չեք կարողանա ավարտին հասցնել, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք նրան, ինչը չեք հասցրել ավարտել: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները, ընդ որում՝ ոչ ոք չի օգնի լուծել դրանք. այստեղ միայն ինքներդ ձեզ վրա կարող եք հույս դնել: Կարող եք նոր հարաբերություններ սկսել. անսխալ արժանի գործընկեր կամ կյանքի ընկեր կգտնեք, կշահեք նրա համակրանքն ու վստահությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատանքը սովորականից ավելի շատ ժամանակ կխլի: Նույնիսկ առօրյա փոքրիկ գործերը դժվարությամբ կտրվեն, բայց բոլոր դեպքերում աշխատեք ավարտին հասցնել արդեն սկսած գործը: Համառությունն իր արդյունքները կտա: Օրն անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ կբերի: Ձեզ վստահ կզգաք, կմոռանաք կասկածների ու տագնապների մասին: Անցյալում կմնան կյանքը փչացնող վիրավորանքները: Կամրապնդվեն բարեկամական ու ընկերական կապերը, և ընդհանրապես՝ ձեր դիրքերն ավելի ամուր կդառնան: Հնարավոր են հաճելի նվերներ ու շահավետ գնումներ, ինչպես նաև անսպասելի գրավիչ առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր ու բարենպաստ օր է: Այն հարմար է պրակտիկ հարցերը լուծելու համար: Խոսքը նաև ֆինանսական հարցերի մասին է: Գումարը քամուն չեք տա և ճիշտ կվարվեք: Հավանական է նշանակալի առաջընթաց գործում, կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, կարող եք պայմանավորվել երկարատև համագործակցության մասին: Հնարավոր է՝ հանդիպեք մեկին, ում հետ ավելի ուշ ուզենաք կապել ձեր կյանքը: Սիրահարները հարաբերությունները նոր, ավելի լուրջ մակարդակի բարձրացնելու հնարավորություն կունենան: Կարևորը չկորցնեք ձեր շանսն ու ժամանակին նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ աշխատանքի համար: Լավ է զբաղվել լավ ծանոթ գործերով: Նոր բան ստանձնելիս ձեզ վստահ չեք զգա, իսկ դա կխանգարի սկսածն ավարտին հասցնել: Ամեն տեղ թակարդ կփնտրեք: Դա մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Աշխատեք խաղաղություն պահպանել: Մի հուզվեք ու անկեղծ եղեք նրանց հետ, ովքեր ձեզ շատ են սիրում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպելու, աշխարհիկ միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց այցելելու, ակտիվ հանգստի համար: Կարող եք ճամփորդության մեկնել, պայմանների փոփոխությունն օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք պլանների մեջ, այնքան հեշտ ու հաճելի կանցնի օրը: Ժամանակը զուր մի վատնեք, առավոտվանից ակտիվ դիրք ընտրեք: Վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կունենաք կամ գլուխ կհանեք բարդ ու պատասխանատու գործից: Հանդիպումների համար հարմար է օրվա առաջին կեսը, իսկ երկրորդ կեսը լավ է նվիրել հանգստություն ու միայնություն պահանջող զբաղմունքներին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, արագ կմտապահեք նորը: Հնարավոր է վատանա ինքնազգացողությունը, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին: Ցանկալի չէ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|