ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2477 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական ոլորտում հնարավոր են նշանակալի փոփոխություններ: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչի դրանք կհանգեցնեն: Իրավիճակը ձեզանից պայմաններին հարմարվելու ու արագ որոշումներ ընդունելու ունակություն կպահանջի: Մինչ դուք դանդաղում եք, մրցակիցները միավորներ են հավաքում, հաղթանակներ են տանում ու շահում են ձեր համախոհների համակրանքը:

Օրը հոգնեցուցիչ կլինի, հոգնածության զգացում կունենաք ու կուզենաք սկսած գործերը կիսատ թողնել: Բայց ձեռքերը վայր դնել չարժե: Աշխատեք ավարտին հասցնել այն, ինչ ստանձնել եք և ինքնուրույն գործեք, ոչ ոքից աջակցություն մի ակնկալեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ֆինանսական տեսանկյունից հաջող օր է: Հնարավոր է բարձրանա աշխատավարձը կամ եկամուտների հավելյալ աղբյուրներ գտնեք, չեն բացառվում շահավետ գործարքները: Արագ ճիշտ որոշումներ կընդունեք, բարդ իրավիճակից միակ ճիշտ ելքը կգտնեք: Մրցակիցները զինաթափ կլինեն, առաջ կանցնեք նրանցից:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. ձեր հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, կարող եք լիակատար փոխհասկացողության հասնել: Որոշ Ցուլեր հնարավորություն կունենան հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս շատ կարոտում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող ու հետաքրքիր օր է: Այն վեճից հետո հաշտություն ու տարաձայնությունների կարգավորում է խոստանում: Կուղղեք նախկին սխալները, ներողություն կխնդրեք նրանցից, ովքեր սպասում են դրան, ինքներդ էլ հեշտությամբ կներեք հին վիրավորանքները: Զիջումները, որոնց կգնաք, շատ չեն լինի և դրանց համար զղջալու կարիք չի լինի:

Հաճելի կլինեն սիրելիի հետ շփումները: Նա կփորձի ուրախացնել ձեզ, դուք էլ պարտքի տակ չեք մնա: Լավ օր է ոչ մեծ ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունն օգտակար կլինի, բացի այդ, ճանապարհին հնարավոր են օգտակար ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Գործերում խնդիրներից խուսափել չի ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Ձեր հաղթանակներն ու հաջողությունները աննկատ կմնան, իսկ դա շատ կնյարդայնացնի: Երբ փորձեք շրջապատի ուշադրությունը հրավիրել ձեր ձեռքբերումների վրա, ձեզ կհիշեցնեն հին սխալների մասին: Նույնիսկ մտերիմներն իրենց կոպիտ արտահայտություններ ու նկատողություններ թույլ կտան:

Սառնասրտությունը մի կորցրեք: Եթե տրվեք պրովոկացիաներին, սուր արտահայտություններ թույլ տաք ձեզ, շատ շուտով կզղջաք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անսովոր, հիշարժան օր է: Կարող եք հաջողության հասնել, բայց դրա համար ոչ ստանդարտ քայլեր ու համարձակ որոշումներ են պետք: Հույս մի ունեցեք, որ ձեզ կհաջողվի պարզապես ավանդույթներին հետևելով ու սովորական դարձած գործողությունները կրկնելով՝ կարևոր հաղթանակներ տոնել: Պատրաստ եղեք փորձարկումներ անել, իսկ որոշ դեպքերում՝ նաև ռիսկի գնալ:

Օգտակար կլինի շրջապատի ուշադրությունը ձեզ վրա հրավիրելը: Ստվերում մնալով՝ վտանգի եք ենթարկում հետաքրքիր հնարավորություններից օգտվելը: Մտերիմների հետ տարաձայնությունները ցավալի կլինեն, բայց այնքան էլ լուրջ չեն լինի: Կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան պետք է հասցնել, այնպես որ՝ ստիպված եք լինելու շտապել: Հնարավոր է՝ շատ ուժեղ մրցակցի հետ պայքարի մեջ մտնելու անհրաժեշտություն լինի: Խուճապի մի մատնվեք. հաղթանակի հասնելու շանս կա, բայց դրա համար պետք է ինքնավստահ լինեք: Ցանկալի չէ օգնության խնդրանքով դիմել համախոհներին ու հովանավորներին: Ընդհանրապես, աշխատեք ոչ ոքի չխառնել ձեր գործերին:

Հիմա անձնական հարաբերություններում լավ է ոչինչ չփոխել, նույնիսկ կարևոր հարցերի քննարկումն արժե հետաձգել: Շատ Կույսերի դժվար կլինի սեփական ցանկություններից ու հակասական հույզերից գլուխ հանելը, որոնք առավել ուժեղ կլինեն օրվա երկրորդ կեսին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուզածին հասնել միշտ չի ստացվի: Հնարավոր է իրադարձությունների անբարենպաստ ընթացք: Բայց դա ձեզ չի խանգարի առաջ շարժվել: Համբերատար ու համառ կլինեք, այնպես որ՝ հաջողության հասնելու շանս ունեք; Բացի այդ, համախոհներին ճիշտ կընտրեք, և հենց դրանում կլինի ձեր հաջողության գաղտնիքը: Ինքնուրույն գործողությունները միշտ չէ, որ արդյունավետ կլինեն:

Օրը հարմար է հանգստի, ոչ ֆորմալ շփումների համար ու թույլ կտա նոր ծանոթություններ հաստատել: Մարդկանց դուր կգաք, նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատի հանդեպ ու յուրաքանչյուրի մեջ կարող են թերություններ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց, միևնույն է, շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Միանգամից հաջողության հասնելու մի քանի գրավիչ ուղիներ կբացվեն: Հիշեք, որ պետք է ընտրեք դրանցից մեկը. արդյունքի հասնել չի ստացվի, եթե անընդհատ մի գործից մյուսին անցնեք, փոխեք նպատակներն ու համախոհներին: Լավ է կենտրոնանալ այն խնդիրների լուծման վրա, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում:

Գրավիչ կլինեք, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Ընտրեք ձեզանով հետաքրքրվող մարդկանցից նրան, ով ամենից համակրելին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ձեզ շատ պետք կգա հմայքը: Դրա շնորհիվ հաջողության կհասնեք բանակցությունների ժամանակ, արժանապատվորեն դուրս կգաք բարդ իրավիճակներից ու համախոհներ կգտնեք նույնիսկ այնտեղ, որտեղ վերջերս նման մարդկանց գտնելն անհնարին էր: Բայց օրը հարմար չէ լուրջ ու պատասխանատու գործերի համար. դրանցում դժվարություններ կծագեն, ճիշտ լուծում գտնելն էլ սովորականից բարդ կլինի:

Ինչքան շատ խոսեք ու ինչքան քիչ գործեք, այնքան հաջող կդասավորվեն պայմանները: Երբեմն բավական կլինի ինչ-որ մեկին լավ գաղափար տալը, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխեք: Օրվա երկրորդ կեսին ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համախոհներ ու օգնականներ գտնելը դժվար չի լինի, ընդ որում՝ կգտնեք նաև մարդկանց, ովքեր ժամանակի հետ ձեր լավագույն ընկերները կդառնան: Ամենալավ տպավորությունը կթողնեք նույնիսկ վատ տրամադրված մարդկանց վրա: Բայց լուրջ հարցերը քննարկելն ու փաստաթղթեր ստորագրելը ցանկալի չէ. լավ է սահմանափակվել նախնական պայմանավորվածություններով:

Հույզերը կայուն կլինեն, ձեզ լավ կզգաք, դժվար պահերին կկարողանաք աջակցել մտերիմներին: Այսօր շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, և յուրաքանչյուրին կկարողանաք հուշել՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ ստանդարտ լուծումներն ու համարձակ քայլերը թույլ կտան ինչ-որ կարևոր գործում նշանակալի առաջընթացի հասնել: Պատրաստ եղեք ռիսկի դիմել: Աստղերը կաջակցեն ձեզ ու կստանաք ավելին, քան ակնկալում էիք: Սովորական գործերը հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա: Լուրջ կմոտենաք ցանկացած խնդրի լուծման, և հենց դրա շնորհիվ էլ սխալներ չեք անի:

Բայց հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն կսկսեք անհանգստանալ փոքրիկ թյուրիմացությունների համար ու պարզապես չեք կարողանա հանգստանալ: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով լավ է հասկանում ձեզ ու պատրաստ է ամեն րոպե աջակցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է, բայց այն որոշ խնդիրներ կբերի: Դժվարություններից չեք վախենա ու չեք նահանջի, կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Նոր գաղափարներ ու պլաններ կունենաք: Վստահ կլինեք ձեր ուժերին, չեք վախենա բարձր նպատակներ դնել: Կարող եք կարևոր նախագծեր սկսել, երկարատև համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրել, նոր աշխատանքի անցնել:

Դրական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Հավանական են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Նյութը հասանելի է նաև ռուսերեն

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2477 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7