ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2178 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը այսօր ձեզ շատ կզարդարեն, կգրավեն շրջապատողների ուշադրությունը և լավ տպավորություն կթողնեն: Իսկ ահա այսօր ձեզ բնորոշ թեթևամտությունը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դա հատկապես նկատելի կլինի գումարին վերաբերող հարցերում. դուք հակված կլինեք մեծ գումար ծախսել պահի ցանկությունների կատարման վրա: Խելամիտ խնայողությունը թույլ կտա խուսափել շատ ու շատ տհաճություններից:

Դուք հրաշալի լեզու կգտնեք բոլոր մարդկանց հետ: Արժե ավելի զգույշ լինել. այսօր դեպի ձեզ կձգտեն ոչ միայն նշանավոր, այլև կասկածելի անձինք: Չարժե ամեն մեկին պատմել ձեր գաղտնիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, նաև նրանց, ում հետ նախկինում վիճում էիք: Դուք կես խոսքից կհասկանաք նաև ամենախորհրդավոր ու անկանխատեսելի մարդկանց: Լրիվ պարզ կդառնա, թե ինչով կարող եք հետաքրքրել պոտենցիալ օգնականներին, ինչպես կարելի է դեպի ձեզ գրավել նոր համախոհներին: Դուք հաճախ կկարողանաք հարթել ուրիշների տարաձայնությունները, ջրի երես հանել խաբեբաներին:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է սեփական հետաքրքրությունները պաշտպանելու և բարդ գործերով զբաղվելու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում, ինչ-որ օգտակար բան կսովորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք կասեք այն ամենն, ինչ կգա ձեր մտքին ու հաճախ նույնիսկ չեք էլ փորձի ավելի մեղմ ու նրբանկատ արտահայտվել: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ նեղանա, դուք պատրաստ կլինեք դրան: Ձեր շատ ծանոթներին ձեր վարքը նույնիսկ դուր կգա. հաճելի կլինի առանց ակնարկների ու կիսատ ասված բաների, այդպես հնարավոր կլինի նաև անկեղծ պատասխաններ ստանալ կարևոր հարցերին:

Հնարավորություն կունենաք հաջողության հասնել բարդ գործում, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Որոշ Երկվորյակների անսպասելի կօգնեն մարդիկ, որոնք նախկինում խանգարում էին: Կարող եք օգտվել իրավիճակից, որպեսզի իրագործեք հին ծրագիրը կամ մտերիմներից մեկի նվիրական ցանկությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն և կարող եք հասնել ձեր նպատակներին: Բայց հաջողություններն իրենք իրենց չեն գա, պատրաստ եղեք աշխատել: Ամեն անգամ չի հաջողվի միանգամից անհրաժեշտ արդյունքը ստանալ: Խոչընդոտների առաջ մի նահանջեք, անհաջողությունների պատճառով մի կորցրեք սեփական անձի հանդեպ հավատը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կարող են օգնել. վատ մի զգացեք դիմել նրանց:

Եթե օրվա առաջին կեսին օգտակար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու վրա կենտրոնանալը, ապա երկրորդը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Հնարավոր է՝ դուք միանգամից փայլուն արդյունքի չհասնեք, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտյան կենտրոնանալը, գործերը ստանձնելը դժվար կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ կարևոր բանով զբաղված լինեք, մտքերը կթափառեն հեռվում, ինչի պատճառով սխալներ կանեք: Բայց ամեն ինչ արագ դեպի լավը կփոխվի: Կեսօրից անմիջապես հետո դուք կզգաք, որ պատրաստ եք հերոսությունների: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել:

Ողջ օրը հարմար կլինի շփումների համար, դուք շատերի հետ հրաշալի լեզու կգտնեք: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք ասել կամ անել անծանոթ մարդուն դուր գալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պետք է ջանքեր գործադրեք, բայց արժե: Այսօր քիչ բան հեշտությամբ կտրվի, փոխարենը տքնաջան աշխատելով կկարողանաք հասնել ամենակարևոր նպատակներին, ստանալ հենց այն արդյունքը, որի մասին երազում էիք: Հաճախ ստիպված եք լինելու շտապեցնել մյուսներին, կոչ անել նրանց հետևել պայմանավորվածություններին ու կատարել խոստումները: Մեկ ուրիշի վրա նման վարքի դեպքում կբարկանային, բայց ձեզ բոլորը հաճույքով կլսեն:

Հավանական են ուշադրության նշաններ, նվերներ, ռոմանտիկ անակնկալներ: Շատերը կուզենան ձեզ դուր գալ, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում արժե ուշադրություն դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի: Բայց հոգ չէ, քանի որ ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք: Դա վերաբերում է նույնիսկ ամենաբարդ գործերին, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Բայց արժե համբերությամբ զինվել: Արդյունք ստանալն այնքան արագ չի ստացվի, որքան ակնկալում էիք:

Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Անսպասելի իրադարձություններին ձեր հանդարտ ու հեգնական վերաբերմունքը շրջապատողներին շատ դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ շատ բանի եք ունակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գումարը քամուն մի տվեք: Սա լավագույն օրը չէ սպոնտան գնումներ անելու, պահի ցանկությունների համար մեծ գումարին հրաժեշտ տալու համար: Խելամիտ խնայողության մասին մտքերը ձեզ կտխրեցնեն, բայց հենց դրա շնորհիվ կխուսափեք շատ ու շատ խնդիրներից:

Մնացած հարցերում օրը հաջող է: Նույնիսկ ամենաբարդ գործերից փայլուն գլուխ կհանեք: Հաճախ կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք: Մտերիմների հետ վիճելու պատճառներ չեն լինի, դուք բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք մարդկանց հետ շատ լավ լեզու կգտնեք: Դա շատ կօգնի գործերում. հազիվ թե ինչ-որ մեկը ձեր խնդրանքներին մերժումով պատասխանի կամ ուզենա կանգնել ձեր ճանապարհին: Դուք կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, եթե ուզենաք, կամ էլ կվերականգնեք հին կապերը:

Տանը և աշխատավայրում հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, որոշ գործեր սպասվածից ժամանակատար կլինեն: Բայց ամեն ինչից կարելի է գլուխ հանել, եթե պահպանեք ինքնավստահությունն ու լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք ուրիշների զգացմունքները սեփական զգացմունքներից էլ լավ կհասկանաք: Երբեմն մի քանի րոպեն էլ բավարար կլինի հասկանալու համար, թե ինչ կա շրջապատողների հոգում և ինչ են նրանք իրականում ուզում ձեզանից: Դա կհեշտացնի շփումները, բայց երբեմն դուք ինքներդ դժվարությամբ կխուսափեք սուր նկատողություններից: Աշխատեք չվիրավորել ձեզ համար թանկ մարդկանց:

Առօրյա գործերը ձանձրալի կթվան, բայց դրանցով զբաղվել բոլոր դեպքերում պետք է: Աշխատեք չշեղվել: Հիմա կարևոր կլինի սխալներից խուսափելը, որպեսզի հետո ժամանակ չծախսեք դրանք ուղղելու վրա ու հնարավոր լինի ավելի հետաքրքիր բանի վրա կենտրոնանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հարմար չէ կարևոր ու բարդ գործեր ստանձնելու համար: Սխալների հավանականությունը մեծ է, շատ բան կվրիպի ձեր ուշադրությունից: Որոշ Ջրհոսներ կշտապեն եզրակացությունների հարցում, կասեն ու կանեն բաներ, որոնց համար հետո կզղջան:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հետաքրքիր, բարենպաստ ու հագեցած: Լավ ժամանակ է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես գործել: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Երբեմն սիրահարվելու համար ձեզ մի քանի րոպեն էլ բավարար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է և՛ ձեր, և՛ ձեր շրջապատի համար կարևոր գործերով զբաղվելու համար: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը դատարկ զրույցների ու երկարատև վեճերի վրա չծախսեք: Հաճախ ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը:

Օրվա երկրորդ կեսը շատերին զարմացնող արարքների ժամանակ կլինի: Որոշ Ձկներ շրջապատողներին կցուցադրեն իրենց տաղանդները, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք կկարողանաք ձեր հետևից տանել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ոչ մեկին ուշադրություն չեն դարձնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2178 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0