ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3684 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր տեղի ունեցող շատ իրադարձությունների դժվարությամբ հանգիստ կվերաբերվեք: Բայց դուք կանհանգստանաք այնքան, որքան պետք է, իսկ հետո կվերադառնաք ուշադրություն պահանջող գործերին ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Շատ Խոյերի կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի:

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ ու տարաձայնություններ շրջապատողների հետ, բայց դրանք չեն խանգարի պահպանել լավ հարաբերությունները ձեզ համար թանկ ու կարևոր մարդկանց հետ: Դուք հաճախ կփորձեք ընդառաջ գնալ մարդկանց, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Օրը հարմար է համագործակցության, ցանկացած բնույթի համատեղ գործունեության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների տեսանկյունից բարենպաստ օր է: Կարող եք ամեն ինչի մասին խոսել՝ գործերի, ստեղծագործ ծրագրերի, ձեր և ուրիշների գաղափարների: Ձեզ հետաքրքրությամբ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական խոսքերին էին ուշադիր: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, իսկ ժամանակի հետ կարող են նաև ընկերական դառնալ, եթե դուք դեմ չլինեք:

Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև աննշան իրադարձություններ, որոնք լուրջ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն, եթե իրավիճակի մեջ արագ կողմնորոշվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բազում հետաքրքիր, բայց բավական անօգուտ զրույցներ կլինեն: Դուք հակասական ինֆորմացիա կստանաք, որոնցից միայն մի փոքր մասը ճշմարիտ կլինի: Շատերը անհրաժեշտ կհամարեն կիսվել իրենց կարծիքով, նույնիսկ եթե դուք դրանով հետաքրքրված չեք: Համբերությամբ զինվեք ու աշխատեք չնյարդայնանալ: Հիմա ձեզ կոնֆլիկտներ պետք չեն:

Կարևորն այն է, որ կարևոր գործերից չշեղվեք: Դրանք այսօր շատ կլինեն, քանի որ ձեզ հայտնի խնդիրներին անսպասելի կավելանան նորերը: Ամեն ինչի համար ժամանակ կմնա, եթե այդ ժամանակը ճիշտ տնօրինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համատեղ գործողությունների մասին դժվարությամբ կպայմանավորվեք նույնիսկ հին գործընկերների ու փորձված համախոհների հետ: Լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա. ինքնուրույն աշխատանքը հրաշալի պտուղներ կտա: Որոշ Խեցգետիններ անսպասելի գաղափարներ կունենան՝ կապված մասնագիտական ինքնաիրացման հետ: Հնարավոր է, հենց այս օրվանից սկսեք նոր մասնագիտական բարձունքներին տանող ձեր ուղին:

Վատ օր չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը նույնիսկ ավելի հեշտ կլինի: Դուք հեշտությամբ կկռահեք նրանց ցանկություններն ու երազանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կազմակերպվածությունն ու կարգապահությունն այսօր օգտակար կլինեն ոչ միայն գործնական, այլ նաև հուզական տեսանկյուններից: Երբ ամեն ինչ իր տեղում լինի, գործերը քիչ թե շատ ծրագրի համաձայն արվեն, կյանքի սովորական ընթացքը ոչինչ չխախտի, դուք ձեզ հրաշալի կզգաք: Իսկ ահա ցանկացած շեղում ծանր կտրվի: Խուսափեք խառնաշփոթից ու շտապողականությունից, իսկ ավելի շատ այն մարդկանցից, որոնք առանց այդ երկուսի չեն կարող: Ձեր ուժերի սահմաններում կլինի հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Պահը բաց մի թողեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Շատ Առյուծներ այդ հատվածում իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիանալի օր է իրական կամ հորինված թշնամու դեմ պայքարելու համար: Դուք ուժերով ու էներգիայով լի, վճռական ու անվախ կլինեք, ունակ կլինեք հասնել նրան, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Սակայն կարևոր ու բարդ գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ դրանք իսկապես արժանի են, որպեսզի ուժ ու էներգիա ծախսեք: Ցավոք, այսօր ոչ բոլոր Կույսերը ճիշտ կդնեն առաջնահերթությունները:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք ո՛չ եզրակացությունների, ո՛չ որոշումների և ոչ էլ արարքների հարցում: Ձեզ համար դեռ դժվար կլինի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու իրադարձությունների ընթացքի մեջ ձեր խաղացած դերը, բայց շուտով ամեն ինչից գլուխ կհանեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, շատ բան ինքն իրեն կհարթվի:

Նշանի շատ ներկայացուցիչներ կճախրեն ամպերում, կերազեն ու կտրվեն երևակայությանը՝ մոռանալով ուշադրություն պահանջող գործերի մասին: Դա կարող է սխալների հանգեցնել, եթե ժամանակին գործնական չտրամադրվեք: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Այսօր դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնց հետ լավ է ոչ մի ընդհանուր բան չունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոր հեռանկարներ կբացվեն: Կարևոր է վճռական տրամադրվելն ու շանսը բաց չթողնելը: Չի բացառվում մրցակցային պայքարի սկիզբը, որից հաղթող դուրս կգաք իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Դուք ավելի շատ կլսեք սեփական ինտուիցիայի ձայնը, քան ուրիշների խորհուրդները, իսկ նման մոտեցումը ճիշտ կլինի:

Հեշտ ու հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնց պետք է ընտրողաբար մոտենաք, քանի որ հակված կլինեք վստահել նրանց, ովքեր դրան արժանի են: Եզրակացությունների հարցում մի շտապեք, թույլ տվեք, որ իրադարձություններն իրենց հունով ընթանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած ու բավական հոգնեցնող, բայց հաճելի կլինի: Գործեր շատ կլինեն, բայց ձեզ միշտ դուր կգա այն, ինչով զբաղվում եք: Շատ բան կարող եք սովորել: Դուք ուշադիր կհետևեք շրջապատողներին, կվերլուծեք նրանց փորձը: Հավանական են օգտակար ծանոթություններ, չի բացառվում երկարաժամկետ, արդյունավետ համագործակցության սկիզբը: Հնարավորություն կունենաք օգտակար բան անել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների համար:

Բարենպաստ օր է տնային գործերի համար: Շատ Աղեղնավորներ կհասկանան, թե ինչի պակասն ունեն իրենց իսկապես հարմարավետ զգալու համար: Կարող եք օգտակար գնումներ ծրագրել, ուսումնասիրել շուկան ու համեմատել տարբերակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին ստիպված եք լինելու աշխատել: Իրենց մասին կհիշեցնեն հին ու չլուծված խնդիրները, նաև խառնաշփոթ կլինի: Աշխատեք հանգստություն պահպանել, լուրջ վերաբերվել գործերին: Դա բավական կլինի, որպեսզի գլուխ հանեք բացասական միտումների ազդեցությունից:

Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարների ժամանակ է, որոնք իրագործելու հարցում հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Առաջին փուլում կարող են դժվարություններ ծագել, բայց համառությունը կօգնի հաղթահարել խոչընդոտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի, արդյունավետ օր է, կարող եք վաղուց մտածած ծրագրերն իրագործել: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ, դուք կուզենաք դրանց համաձայնել զուտ հետաքրքրությունից դրդված ու չեք զղջա դրա համար: Նոր նպատակներ կհայտնվեն: Դուք դեռ վստահ չեք լինի, որ կարող եք հասնել դրանց, բայց պատրաստ կլինեք ջանքեր գործադրել:

Հավանական են դրամական մուտքեր, որոնք հաճախ սպասվածից նշանակալի կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Այդ հատվածում չեն բացառվում նաև նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք ու մի հուզվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Երբեմն դժվարություններ կառաջանան, բայց կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Կարևոր հարցերն արժե քննարկել առանց շտապելու: Ձեզ հետ չհամաձայնվող մարդկանց մտածելու ժամանակ տվեք: Ամենայն հավանականությամբ նրանք իրենք կուզենան փոխել իրենց կարծիքը:

Գործնական հարաբերություններն ամրապնդելու, նոր համախոհներ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Նախկինում բարդ թվացող շատ հարցեր զարմանալիորեն արագ կլուծվեն: Հավանական են լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3684 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5