Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2037 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, կոլեգաներին ու գործընկերներին նոր բան առաջարկելու համար: Ձեր գաղափարները դուր կգան նույնիսկ սովորաբար քննադատորեն տրամադրվածներին: Կարիք չի լինելու երկար բացատրել, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես եք ուզում դա անել: Քանի որ այսօր դուք սովորականից համառ եք լինելու, համարյա անհնարինին հասնելու շանս կա: Ձեր հաջողությունները տպավորություն կգործեն շրջապատողների վրա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ համարյա չէին նկատում ու իրենց ձեզանից հեռու էին պահում, կուզենան ընկերանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ ձեզանից լրիվ տարբերվող մարդկանց հետ: Չի բացառվում դրանից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվի: Արժե նախաձեռնող լինել գործերում. դուք լավ գումար աշխատելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Սակայն լավ է սեփական ուժերին, այլ ոչ թե ինչ-որ մեկի օգնությանն ապավինեք: Չարժե գումար ներդնել ուրիշների բիզնես-նախագծերի մեջ. դրանք հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հրաշալի կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ կլսեն նույնիսկ նախկինում բացառապես սեփական կարծիքով հետաքրքրվող մարդիկ: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Որոշ Երկվորյակներ նոր համախոհներ կգտնեն և նրանց աջակցությամբ կիրագործեն ամենահամարձակ ծրագրերը: Դուք շատ հմայիչ կլինեք, և դա աննկատ չի մնա: Հաճոյախոսությունների պակաս չեք ունենա: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ: Այսօր սկսվող հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դրական տրամադրվեք: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչքան արագ կկարողանաք դա անել: Օրվա սկզբին հավանական են կարևոր հանդիպումներ, պիտանի ծանոթություններ: Դուք կարող եք դեպի ձեզ գրավել մարդկանց, եթե բարեհամբույր և ուրախ լինեք, մանր-մունր թյուրիմացություններին մեծ նշանակություն չտաք: Չեն բացառվում ձգձգումները գործերում: Սակայն դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա, եթե չփորձեք ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների ընթացքի վրա, առաջ անցնել բոլորից: Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին բացված նոր հնարավորությունների վրա: Դրանք քիչ չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անկախ նրանից, թե ինչ կծրագրեք օրվա համար, հիշեք, որ պիտի զգույշ գործեք: Համախոհներին ուշադիր ընտրեք. այսօր աջակցություն խոստացող ոչ բոլոր մարդկանց արժե վստահել: Իսկապես կարևոր բաներին վերաբերող հարցերում լավ է ապավինեք ձեզ հոգեհարազատ մարդկանց, որոնք կիսում են ձեր նպատակներն ու հետաքրքրությունները: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, իրավիճակը վերլուծելու և մի քանի հնարավորություն համեմատելու համար: Դուք շատ բանի կհասնեք ստրատեգիական մտածողության և իրադարձությունները կանխատեսելու ունակության շնորհիվ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կենտրոնացեք արդեն ծանոթ գործերի վրա: Նոր բան ստանձնել արժե միայն այն դեպքում, եթե ձեր կողքին կա ձեզ և՛ խորհրդով, և՛ գործով օգնելու պատրաստ մարդ: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Օրը հարմար կլինի գումար կուտակելու համար, իսկ ահա կասկածելի նախագծերի վրա ծախսելը ցանկալի չէ: Հետ կանգնեք չմտածված արարքներից, պահի հույզերին մի տրվեք: Հիշեք, որ ձեզ բնորոշ են զգուշությունը, խելամտությունն ու շրջահայացությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ այսօր հաջողության կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բավական անհանգիստ, բայց արդյունավետ ու հետաքրքիր օր է սպասվում: Այն հարմար կլինի վերջին ժամանակներս կուտակված գործերն անելու, մանր-մունր, բայց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Ձեզ անսպասելիորեն կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշ Կշեռքներ կընկերանան նույնիսկ իրենց մրցակիցների հետ: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, հանդիպումները հեռվից եկած մարդկանց հետ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ, որոնք երկար կհիշվեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ հանդիպման համար, որը վառ ու հիշարժան կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին դուք հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Ձեր գործերով ու ծրագրերով կհետաքրքրվեն մարդիկ, որոնք նախկինում դրանց հանդեպ անտարբեր էին: Պատրաստ եղեք համբերատար ու մանրամասն պատասխանել հարցերին: Դա կօգնի ձեզ համախոհներ գտնել, որոնց վրա ցանկացած պարագայում կարող եք հույս դնել: Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կունենաք: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի իրենց հին երազանքները իրականություն դառնան: Լավ կանցնեն հին ընկերների հետ հանդիպումներն ու համատեղ ուղևորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն առանց մանր-մունր տհաճությունների չի անցնի, բայց այն ձեզ լուրջ խնդիրներ չի բերի: Մտածածից մի հրաժարվեք, նույնիսկ եթե թվում է, թե պայմանները բարենպաստ չեն: Ձեր համառության շնորհիվ դուք կհասնեք մի բանի, ինչի մասին մնացածները միայն երազել կարող են: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք նախկինում ստիպում էին անհանգստանալ և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Օրը հարմար կլինի տան համար պիտանի իրեր, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա գնելու համար: Երեկոյան հոգսերից շեղվելու հնարավորություն կունենաք: Ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը աշխատանքի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Բազում հետաքրքիր հնարավորություններ կբացվեն այն Այծեղջյուրների առջև, որոնք ձգտում են բարձրանալ մասնագիտական սանդուղքով, ամրապնդել իրենց դիրքերը: Կոլեգաների հետ հարաբերություններն ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան, շփումներն ավելի մեծ ուրախություն կպարգևեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու, բայց դա էլ բավարար կլինի չծրագրված գնումներ անելու և մտերիմներին ուրախացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դատարկ բաների համար մի անհանգստացեք: Ինչ-որ բան առավոտյան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Դրանցից օգտվելու համար վճռականության կարիք կլինի: Խուճապի մի մատնվեք ու ինքնավստահ եղեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Անցյալում կմնան նախկինում բոլորին վշտացնող տարաձայնությունները, դրանց փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: Երեկոն բարենպաստ կլինի ուսման համար: Դուք հեշտությամբ կմտապահեք նոր ինֆորմացիան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շտապեք. այսօր շատ բան պիտի անեք, և լավ է ժամանակը զուր չվատնեք: Ծանոթների խորհուրդները միշտ չէ, որ օգտակար կլինեն, իսկ ահա ինտուիցիային արժե լսել, նրա հուշումների շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Ե՛վ ղեկավարության, և՛ կոլեգաների հետ հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Հավանական են պիտանի ծանոթություններ: Գաղափարները, որոնցով այսօր կկիսվեք շրջապատողների հետ, շատերին կհետաքրքրեն: Մտերիմները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին, չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|