ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1782 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք ուշադիր լսել, թե ինչ են խոսում ձեր շուրջը, քանի որ ինչ-որ մեկի պատահական խոսքերը կարող են ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր դառնալ, շատ պիտանի ինֆորմացիա ստանալու շանս էլ կունենաք: Չի բացառվում ուզենաք փոխել ծրագրերը: Դուք դա առանց երկար մտածելու կանեք ու չեք զղջա:

Առօրյա գործերից արագ գլուխ կհանեք: Իսկ ահա եթե նոր բան ստանձնեք, հավանական են ձգձգումներ: Սակայն սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չի լինի, և դուք անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կսկսվի: Մի քանի ժամ է պահանջվելու կուտակված գործերն անելու և նոր առաջադրանքները լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ժամանակ կմնա հանգստի, հաճելի շփումների, տրամադրություն բարձրացնող զբաղմունքների համար: Դուք անպայման կգտնեք և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին ուրախացնելու ձևը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, բայց մեկ է՝ նկատելի կլինի: Կարևորն այն է, որ խուսափեք գերհոգնածությունից: Հանգիստը ձեզ չի խանգարի, այնպես որ արժե գործերում դադար վերցնել ուժերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին մի շտապեք ծախսել ստացածը: Այս հատվածը հարմար չի լինի ո՛չ գնումների, ո՛չ գործարքներ կնքելու համար: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Դուք չեք ձանձրանալու, հետաքրքիր ու նոր բանով զբաղվելու հնարավորություն կլինի: Ընկերները ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կմիանան ձեզ:

Օգտակար գործերի ու կարևոր հարցերը լուծելու համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը առաջ չի ստացվել, վաղուց դրված նպատակին տանող նոր ուղի կգտնեք: Շատ Երկվորյակներ փորձ ձեռք կբերեն, որը ավելի ուշ անպայման պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, այնպես որ մի վախեցեք ստանձնել լուրջ գործերը, անցնել բարդ հարցերի լուծմանը: Շատ տեղին կլինի մտերիմների և պարզապես լավ ծանոթների աջակցությունը, որի շնորհիվ ավելի արագ կհասնեք նպատակին: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. դուք դրանք իրագործելու շանս կունենաք:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար. կոնֆլիկտներ ու տարաձայնություններ չեն առաջանա: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները, կկռահեք նոր ծանոթների գաղտնի մտադրությունները: Ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել կամ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա իրադարձությունները ձեզ կզարմացնեն: Հավանական են անսպասելի լուրեր, տարօրինակ զուգադիպություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Ավելի վաղ կազմած ծրագրերին հետևել հազիվ թե հաջողվի, այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, նոր բան մտածել:

Օրվա առաջին կեսին խառնաշփոթից խուսափել չի ստացվի, երկրորդը հանգիստ ու ավելի հաճելի կանցնի: Կկարողանաք վերլուծել վերջին ժամանակների իրադարձություններն ու հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այդպես դասավորվել: Հաճախ դա կօգնի որոշել, թե ինչ անեք հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի: Հավանական է լուրեր ստանաք, որոնք կօգնեն ձեզ որոշակիություն մտցնել ծրագրերում, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու այսօր, իսկ ինչն եք հետաձգելու: Մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, կաջակցեն ձեր գաղափարները: Եթե նոր գործ ստանձնեք, ապա արագ հաջողության կհասնեք:

Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել էիք: Նոր տպավորությունները հաճելի ու ոգեշնչող կլինեն: Որոշ Կույսեր հրաշալի գաղափարներ կունենան, որոնք շուտով կհաջողվի իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շտապել պետք չէ. սա այն օրերից մեկն է, երբ նպատակին արժե դանդաղ գնալ, ամեն քայլը մանրամասն մտածել, խուսափել հակասական արարքներից: Ցանկացած լուրջ որոշում արժե ինքնուրույն ընդունել, քանի որ ինչ-որ մեկի խորհուրդներն ու հուշումները ձեզ հազիվ թե օգուտ տան:

Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, չեն բացառվում շփման մեջ լարված պահերը: Լավ է չքննարկեք այն հարցերը, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ են եղել: Երեկոն հարմար կլինի ընտանեկան ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն արժե սկսել կարևոր գործերից: Առավոտյան կհաջողվի պատասխաններ ստանալ լուրջ հարցերին, անել այն, ինչն առաջ համարյա անիրագործելի էր թվում: Դրանում կօգնեն հին ընկերները, որոնց աջակցությամբ ստիպված չեք լինի նպատակին հասնելու համար լուրջ ջանքեր գործադրել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հանգիստ կանցնի: Հանգստանալու, խնդիրներից և առօրյա հոգսերից շեղվելու հնարավորություն կունենաք, կզբաղվեք մի բանով, ինչի համար ժամանակ չէիք գտնում: Այս հատվածը հարմար կլինի նաև ուսման համար, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մտածած ու ծրագրած ամեն բան հեշտ իրագործելի չի լինի, բայց դուք համառություն կդրսևորեք ու ամենակարևոր նպատակներին անպայման կհասնեք: Միանգամից պարզ չի լինի, թե ինչով է պետք զբաղվել առաջին հերթին: Կարող եք խորհրդի հարցով դիմել մտերիմ մարդուն. նա ուշադրություն կդարձնի մանրուքներին:

Հավանական են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց, ապրումների պատճառներն էլ կքչանան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պասիվ հանգստի համար. այս հատվածի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է գաղափարներով կիսվելու և ձեր մտածածը այն մարդկանց պատմելու համար, որոնց կարծիքը ձեզ հետաքրքրում է: Չի բացառվում ձեզ օգնություն առաջարկեն ոչ միայն հին ծանոթները, այլև նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել:

Կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն այսօր սովորականից դժվարությամբ կտրվեն: Իսկ այնտեղ, որտեղ հնարամտության ու երևակայության կարիք կլինի, հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից ավելի լավը լինի: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու և հաճելիորեն զարմացնելու հնարավորությունը, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եկել է անսովոր գաղափարները, համարձակ ծրագրերն իրագործելու համար հարմար օրը: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան նույնիսկ սպասվածից հաջող կդասավորվի: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից կարող է և՛ երկարատև ընկերություն, և՛ սիրո գեղեցիկ պատմություն սկսվել:

Հնարավորություն կունենաք կարգավորել նախկինում լարված հարաբերությունները: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին, կկռահեք այն, ինչը նրանք երկար ժամանակ թաքցրել են: Ժամանակին ձեզ նեղացրած մարդը կփորձի ամեն ինչ ուղղել, շփման մեջ նախաձեռնող կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Սակայն այսօր ստացած ցանկացած ինֆորմացիա արժե մանրամասն ստուգել, քանի որ վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Եթե ուշադիր լինեք, ապա գլուխ կհանեք բարդ իրավիճակից, կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կարող է նյարդայնացնել, բայց շուտով կհասկանաք, թե ինչպես կարող եք օգուտ քաղել տեղի ունեցողից: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում հանդիպումը մեկի հետ, ում մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1782 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0